Լալ Բահադուր Շաստրի

Լալ Բահադուր Շաստրի (հինդի՝ लालबहादुर शास्त्री, հոկտեմբերի 2, 1904(1904-10-02), Մուղալսարայ, Վարանասի, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 11, 1966(1966-01-11), Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), անկախ Հնդկաստանի երկրորդ վարչապետը։

Լալ Բահադուր Շաստրի
Լալ Բահադուր Շաստրի
 
Կուսակցություն՝ Հնդկական ազգային կոնգրես
Կրթություն՝ Harish Chandra Postgraduate College? և Mahatma Gandhi Kashi Vidyapeeth?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր հոկտեմբերի 2, 1904(1904-10-02)[…]
Ծննդավայր Մուղալսարայ, Վարանասի, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր հունվարի 11, 1966(1966-01-11)[…] (61 տարեկան)
Վախճանի վայր Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Թաղված Ռաջ Գհատ
Քաղաքացիություն Լալ Բահադուր Շաստրի Բրիտանական Հնդկաստան, Լալ Բահադուր Շաստրի Հնդկաստան և Լալ Բահադուր Շաստրի Հնդկաստանի տիրապետություն
Ամուսին Lalita Shastri?
Զավակներ Suman Shastri?, Sunil Shastri? և Ashok Shastri?
 
Պարգևներ
Բհարատ Ռատնա

Կենսագրություն

Լալ Բահադուրը ծնվել է Մուգհալասարայի քաղաքում (ներկայիս Ուտար Պրադեշ նահանգ)։ Մահաթմա Գանդիի պասիվ դիմադրության շարժմանը մասնակցելու նպատակով 1921 թվականին սկսել է սովորել Քաշիի ազգայնական մասնավոր համալսարանում։ Ավարտելուց հետո ստացել է «Շաստրի»՝ գիտնականի կոչում։ Ընդհանուր առմամբ, բանտարկված է եղել 9 տարի (մասնավորապես, 1940-1946 թվականներին «Սատյագրահա» շարժմանը մասնակցելու համար)։

Հնդկաստանի անկախության հռչակումից հետո դարձել է Ուտար Պրադեշի ներքին գործերի նախարարը։ 1951 թվականին նշանակվել է Լոկ Սաբհի գլխավոր քարտուղար, հետո՝ Ջավահառլալ Ներուի կառավարության երկաթուղիների նախարար։ Այդ պաշտոնից հեռացել է Թամիլ Նադու նահանգի Արյալուրի երկաթուղու աղետից հետո։ Հերթական ընտրություններից հետո՝ 1961 թվականին, նշանակվել է տրանսպորտի նախարար, հետո՝ Հնդկաստանի ներքին գործերի նախարար։

1964 թվականի մայիսի 27-ին Ներուն մահացել է, և Կոնգրեսի կուսակցությունում սկսվել է իշխանության համար պայքար։ Ներուի նման պահպանելով սոցիալիստական կողմնորոշումը` Շաստրին ներկայացվել է որպես ՀԱԿ ձախ թևի ներկայացուցիչ՝ վախենալով կենտրոնաջական Մորարջի Դեսայիի ուժեղացումից, և 1964 թվականի հունիսի 9-ին հաստատվել է վարչապետի պաշտոնում, չնայած այդ պաշտոնի համար պայքարում նախընտրելի թեկնածուն Դեսային էր։

Շաստրին փորձում էր խուսափել ներքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններից՝ միշտ փոխզիջումների գնալով։ Բայց նրա կառավարությունը չկարողացավ հաղթահարել տնտեսական ճգնաժամը և պարենի անբավարարության խնդիրը։

1965 թվականին սկսվել է երկրորդ հնդկա-պակիստանական պատերազմը։ Հիմնական մարտական գործողությունները տեղի են ունեցել Քաշմիրում և Փանջաբում։ Պակիստանը կարծում էր, որ հնդկական Քաշմիրում ապստամբություն կբարձրանա, բայց դա տեղի չի ունեցել։ Չնայած պակիստանցիներին հաջողվել է Փանջաբում առաջ գնալ մինչև հնդակական տարածքի խորքը` հնդկական զորքերը կարողացել են հաջողության հասնել Քաշմիրում, բացի այդ, հնդկական զորքը Լահորը հրետանակոծության է ենթարկել։

1965 թվականի վերջին հայտարարվել է զինադադար։ 1966 թվականի հունվարին Տաշքենդում սկսվել են հնդկա-պակիստանական բանակցություններ՝ ԽՍՀՄ-ի միջնորդությամբ։ 1966 թվականի հունվարի 10-ին ստորագրվել է Տաշքենդյան հռչակագիրը, որը վերջ է դրել պատերազմին։ Հաջորդ օրը Շաստրին մահացել է սրտի կաթվածից։

Հիշատակ

Վարչապետի պաշտոնում Շաստրին ծառայել է միջազգային հարթակում Հնդկաստանի ՀԱԿ-ի դիրքի ամրապնդման համար։

Շաստրին դարձել է Հնդկաստանի առաջին քաղաքացին, որը հետմահու արժանացել է Հնդկաստանի բարձրագույն պետական քաղաքացիական պարգևին՝ Բհարատ Ռատնային։ Նրա հիշատակին է նվիրված Դելիի «Վիջայ Գատ» հուշահամալիրը։ Տաշքենդում կանգնեցվել է Շաստրիի կիսնադրին, փողոցներից մեկը կոչվել է նրա անունով։

2005 թվականին Շաստրիի պատվին անվանվել է Վարանասի քաղաքի օդանավակայանը։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Чандрика Прасад Шривастава. Лал Бахадур Шастри: жизнь правды в политике = Lal Bahadur Shastri: a life of truth in politics. — М.: Голден-Би, 2007. — 432 с. — ISBN 978-5-901124-29-1.
Լալ Բահադուր Շաստրի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լալ Բահադուր Շաստրի» հոդվածին։

Tags:

Լալ Բահադուր Շաստրի ԿենսագրությունԼալ Բահադուր Շաստրի ՀիշատակԼալ Բահադուր Շաստրի ԾանոթագրություններԼալ Բահադուր Շաստրի ԳրականությունԼալ Բահադուր Շաստրի19041966d:Q1321140d:Q2160037d:Q244689d:Q967663Բրիտանական ՀնդկաստանԲրիտանական կայսրությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀինդիՀնդկաստանՀոկտեմբերի 2Հունվարի 11Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՏաշքենդ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վարազդատ ՀարոյանԳաստրիտԵրկաթԴերենիկ ԴեմիրճյանՄայր Հայաստան հուշահամալիրԱստվածԿորած մոլորվածը ՀայաստանումՍանահինի վանական համալիրԽմելու ջուրԷկզեմաԱյծեղջյուրԼիտվաԿունիլինգուսMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքՀայաստանՀայկյան տոմարՀայաստանի բուհերի ցանկԱրմեն ՄելիքբեկյանՐաֆֆիԱվշային հանգույցների բորբոքումՈրդան կարմիրHarleys in HawaiiԱղասի ԱյվազյանԳևորգ Մարզպետունի (վեպ)ՇախմատՓորլուծությունՀամանուններՈւղղագրությունԿատուներԳրիգոր ԼուսավորիչԾովՀայկական անձնագիրՀայաստանի կենտրոնական բանկԳորշ արջԱլեն ՍիմոնյանԳերմանիաՄիավորված ազգերի կազմակերպությունՄաշկային հիվանդություններՍտորոգյալՓոխառությունԵհովայի վկաներԿարմիր գիրքՀայերՍաղմոսավանքՀեքիաթԾաղկեվանքԳլխուղեղի բորբոքումԽոյ (կենդանակերպի նշան)Ռիտա ՀեյուորթՄանուշակԱրաբոԼեոնարդո դա ՎինչիԸնկալումԿոնքի բորբոքային հիվանդությունՀայաստանի անտառներՌուսական կայսրությունԱվստրալիաՀայաստանի Կարմիր գիրքԷյֆելյան աշտարակՊաղեստինԽպիպԳլխուղեղՏիգրան ՄեծՔինգսման։ Գաղտնի ծառայությունԳյումրիՎիտամին B12 անբավարարությունԱրգանդի վզիկի քաղցկեղՄեքքաԷպիլեպտիկ նոպաԿիրխհոֆի կանոններՊակիստանՀովհաննես ԱյվազովսկիՕլիմպոսի աստվածներԽնկո ԱպերՖինլանդիաՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՓարիզ🡆 More