Զատկի Ձու

Զատկի ձու, կամ Զատկական ձու, որը երբեմն ներկում են։ Այն հաճախ օգտագործվում է որպես Զատկի տոնի նվեր։ Այսինքն, Զատկի ձուն ընդունված է օգտագործել Զատկի սեզոնի ժամանակ։ Հին ավանդույթի համաձայն, օգտագործվում են ներկած սովորական ձվեր, բայց ներկայիս իրականության մեջ նախապատվությունը տրվում է նաև գունավոր նրբաթիթեղով փաթաթված շոկոլադե, փայտե ձեռագործ կամ քաղցրավենիքով լցված պլաստիկե ձվերին։ Ամեն դեպքում, սովորական ձվերը դեռևս օգտագործվում են Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի ավանդույթներում։ Չնայած, որ ձուն ընդհանրապես խորհրդանշում է առատություն և վերածնունդ, Քրիստոնեական Զատկի ժամանակ այն Սուրբ գերեզմանի խորհրդանիշն է, որտեղից Հիսուսը հարություն առավ։ Բացի այդ, մեկ այլ ավանդույթի համաձայն, Զատկի ձվերը կարմիր գույնով ներկելը խորհրդանշում է Հիսուսի խաչելության ժամանակ թափած արյունը։ Շատ աղբյուրների համաձայն, Զատկի ձվի օգտագործման այս ավանդույթը ծագել է Միջագետքի վաղ շրջանի քրիստոնյաներից, որտեղից էլ Ուղղափառ եկեղեցու միջոցով տարածվել է Ռուսաստանում և Սիբիրում, իսկ ավելի ուշ Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների միջոցով՝ Եվրոպայում։ Այլ աղբյուրների համաձայն՝այս ավանդույթը սկիզբ է առել Միջնադարում Արևմտյան Եվրոպայում այն պատճառով, որ Արևմտյան քրիստոնյաները չէին կարող Մեծ Պահքի ընթացքում ձու ուտել, և դա կարող էին անել միայն Զատկի տոնի ժամանակ։

Զատկի Ձու
Զարդարված Զատկի ձվեր
Զատկի Ձու
Ուկրաինական տարբերակով Զատկի ձու՝ զատկական գրառմամբ՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»

Պատմություն

Ձվի կեղևը գունավորելու սովորույթը հնուց է գալիս։ Այս մասին վկայում են Աֆրիկայում հայտնաբերված 60.000 տարվա հնություն ունեցող գունավորված, փորագրված ջայլամի ձվերը։ Նախնադարյան Եգիպտոսում, ինչպես նաև Միջագետքի և Կրետեի հին ավանդույթներում ձուն ասոցացվում էր մահվան և վերածննդի, ինչպես նաև իշխանության հետ, և այս ամենի ապացույցը 5000 տարի առաջ շումերների և եգիպտացիների հնագույն գերեզմանոցներում հայտնաբերված զարդարված և ոսկու ու արծաթի մեջ նկարազարդված ջայլամի ձվերն են։ Հնարավոր է, որ մշակութային այս հարաբերությունները ազդեցություն են թողել այդ տարածքների քրիստոնեական և իսլամական մշակույթների վրա, ինչպես նաև այդ տարածքների առևտրական, կրոնական և քաղաքական կապերի միջոցով ազդեցություն են թողել նաև Միջերկրածովյան երկրների տարածքում։

Զատկի Ձու 
Քրիստոնեական խաչով կարմիր ներկված ձու Սուրբ Կոսմաս Այթոլոս հունական ուղղափառ եկեղեցուց

Համաձայան շատ աղբյուրների՝ Զատկի ձվի քրիստոնեական ավանդույթը սկիզբ է առել Միջագետքի վաղ շրջանի քրիստոնյաներից, որոնք ձուն կարմիր էին ներկում՝ ի նշան Հիսուսի Խաչելության ժամանակ թափած արյան։ Քրիստոնեական եկեղեցին պաշտոնապես ընդունեց Զատկի ձվի՝ Հիսուսի Հարության խորհրդանիշը լինելու ավանդույթը Հռոմեական ծիսակարգով, որի մասին առաջին հայտարարությունը հրատարակվել է 1610 թվականին, բայց այդ մասին նաև ավելի վաղ ժամանակների գրառումներ կան, որոնցում կարելի է գտնել ուտելիքին՝ գառի մսին, հացին, բերքին ձոնված օրհներգություններ, որոնցից մեկը նվիրված է ձվին. «Տե՛ր, Քո օրհնությունը՛ թող գա այս ձվերի վրա, որպեսզի առողջարար լինեն նրանց համար, ովքեր դրանք ուտում են՝ շնորհակալություն հայտնելով մեր տեր Հիսուս Քրիստոսին հարության համար, ով ապրում ու թագավորում է Քո անունով հավիտյանս, ամեն»։

Սոցիոլոգ Քենեթ Թոմփսոնը խոսում է Քրիստոնեական աշխարհում Զատկի ձվի տարածման մասին՝ ասելով. «Հնարավոր է, որ Զատկի ձվի օգտագործումը Պարսկաստանից հասել է Միջագետքի հունական քրիստոնեական եկեղեցի, այնուհետև Ուղղափառ եկեղեցու միջոցով՝ Ռուսաստան և Սիբիր»։ Հունական եկեղեցուց այս ավանդույթն անցել է կա՛մ հռոմեական կաթոլիկներին, կա՛մ բողոքականներին և տարածվել ամբողջ Եվրոպայում։ Ե՛վ Թոմփսոնը, և՛ բրիտանացի արևելագետ Թոմաս Հայդը պնդում են, որ ձուն կարմիր ներկելուց բացի Միջագետքի քրիստոնյաները այն նաև գունավորում էին կանաչով ու դեղինով։

Ըստ Փիթեր Գեյնսֆորդի՝ Զատկի և ձվի միջև կապը սկիզբ է առել Միջնադարյան Արևմտյան Եվրոպայում, այն պատճառով, որ Արևմտյան քրիստոնյաները չէին կարող Մեծ Պահքի ընթացքում ձու ուտել, և դա կարող էին անել միայն Զատկի տոնի ժամանակ։

19-րդ դարի ազդեցիկ բանագետ և բանասեր Յակոբ Գրիմը իր «Գերմանական դիցաբանություն» երկի երկրորդ հատորում գրում է, որ գերմանական ժողովուրդների շրջանում Զատկի ձվի ավանդույթը ներթափանցել է Հին անգլերենից հայտնի Օստարա գերմանական աստվածուհուն նվիրված գարնանային տոներից։ Բայց չնայած Գրիմի ենթադրությանը՝ Զատկի ձվի և Օստարայի միջև կապը հաստատող որևէ ապացույց չկա։ Զատկի ժամանակ ձվի՝ որպես հյուրասիրություն օգտագործվելը առաջացել է այն ժամանակ, երբ այն արգելված էր Մեծ Պահքի ընթացքում։ Միջնադարյան Անգլիայում մի սովորություն կար, համաձայն որի՝ Մեծ Պահքին նախորդող շաբաթ օրը երեխաները տնետուն էին գնում և ձու խնդրում տանտերերից։ Իսկ տաանտերերը Պահքին ընդառաջ երեխաներին ձու էին տալիս՝ որպես հատուկ հյուրասիրություն։

Թեպետ հին քրիստոնեական սովորության համաձայն սովորական ներկած ձու են օգտագործում, ժամանակակից ավանդույթի համաձայն՝ իսկական ձուն փոխարինվում է շոկոլադե ձվով, կամ քաղցրավենիքով լցված պլաստիկե ձվով։ Այս ձվերը Զատկի նապաստակը թաքցնում է, որպեսզի Զատկի օրվա առավոտյան երեխաները գտնեն դրանք։ Երեխաները դրանք հավաքում են զամբյուղի մեջ, որը կարող է լցված լինել ծղոտով, որպեսզի թռչնի բնի տեսք ունենա։

Հին սովորույթներ և ավանդույթներ

Մեծ Պահքի ավանդույթ

Զատկի Ձու 
Զատկի ուտելիքի օրհնություն Լեհաստանում
Զատկի Ձու 
Զատկական զամբյուղ
Զատկի Ձու 
Զատկի կարմիր ներկված ձվեր

Զատկի ձվի ավանդույթը կարող է նաև ծագած լինել Արևելքում Պահքի ավարտին նշվող տոնակատարությունից։ Ըստ ավանդույթի՝ տանը եղած բոլոր ձվերը մինչև Պահքը օգտագործվում էին։ Ձու ուտելը, ըստ Արմտյան քրիստոնեական եկեղեցու, Մեծ Պահքի, ինչպես նաև մյուս պահքի օրերին չէր թույլատրվում (այս ավանդույթը դեռ շարունակվում է Արևելյան քրիստոնեական եկեղեցում)։ Արևելյան քրիստոնեական եկեղեցում Մեծ Պահքի ժամանակ չեն ուտում միս, ձու և կաթնամթերք։ Այսպիսով հիմք դրվեց Մարդի Գրասի առաջացմանը, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Հաստլիկ երեքշաբթի» և նշվում է Ավագ Երեքշաբթի օրը՝ նախքան Մեծ Պահքի սկսվելը վերջին անգամ ձվից ու կաթնամթերքից օգտվելու համար։

Ուղղափառ եկեղեցում Մեծ Պահքը սկսվում է Ավագ Երկուշաբթի օրը և ոչ թե չորեքշաբթի, դրա համար տանտերերն իրենց կաթնամթերքն օգտագործում են նախորդ շաբաթ, որ կոչվում է Մասլենիցա։

Քանի որ Մեծ Պահքի ընթացքում հավերը շարունակում են ձու ածել, պասի ավարտին սովորականից ավելի շատ պաշար է հավաքվում։ Սակայն այդ հսկայական պաշարը պետք է արագ ուտել, որպեսզի չփչանա։ Եվ քանի որ գալիս է Զատիկը, նշանակում է՝ այդ պաշարի սպառումն ապահովված է։ Որոշ ընտանիքներ Զատիկին մսով և ձվով հատուկ ուտեստ (meatloaf) են պատրաստում։

Խորհրդանշություն

Որոշ քրիստոնեաներ կոտրվածքի ճեղքի պատճառով Զատկի ձուն նմանեցնում են Հիսուսի գերեզմանին։

Ուղղափառ եկեղեցիներում, Սուրբ շաբաթին, քահանան Զատկի ձվերն օրհնում է ու բաժանում հավատացյալներին։ Ձուն քրիստոնեության հետևորդների համար խորհրդանշում է Քրիստոսի հարությունը, ինչպես նաև նոր կյանքի սկիզբ։

Լեհաստանի կաթոլիկ եկեղեցում Սուրբ շաբաթին Զատկի ուտելիքների օրհնությունը լեհական ամենատևական ու սիրելի ավանդույթներից մեկն է։

Որոշ ավանդույթներով Զատկական ողջույնի խոսքը հասնում է նաև հանգուցյալներին։ Զատկին հաջորդող երկուշաբթի կամ երեքշաբթի օրը հոգեհանգստից հետո մարդիկ Զատկական ողջույնի խոսքը՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց», դնում են իրենց հանգուցյալների գերեզմաններին։

Հունաստանում կանայք սովորաբար ձվերը ներկում են սոխի կճեպով ու քացախով։ Նրանք նաև ցուրեկի են թխում Զատկի կիրակի օրվա տոնակատարության համար։ Զատկի կարմիր ձվերը մատուցվում են ցուրեկիի կենտրոնական հատվածում։

Եգիպտոսում Շամ էլ-Նեսիմ տոնի ժամանակ, որն ամեն տարի հաջորդում է Արևելյան քրիստոնեական եկեղեցու Զատկին, նույնպես խաշած ձվեր են զարդարում։

Փեսախի ժամանակ հրեաները նույնպես պինդ խաշած ձու են մատուցում, այդ օրը նաև աղի մեջ թրջված պինդ խաշած ձու են ուտում։

Գունավորում

Զատկի Ձու 
Զատկի ձվերի գույներ
Զատկի Ձու 
Չեխիայի Հանրապետությունում տաքացրած մոմե ներկով Զատկի ձու զարդարելու արարողություն

Զատկի ձվերը բնական նյութերով ներկելը ՝ սոխի, կաղնու կամ լաստենու, ընկույզի կեղևներով, բազուկի հյութով, և նաև արհեստական գունավորումներով շատ տարածված է։

Ձուն ներկելու մեկ այլ տեսակ է նաև տարբեր գույների մանվածքով կապված սոխի կեղևով ներկելը։ Ձվերն ուտում են «կռվացնելուց» հետո։

Ուղղափառ և Արևելյան կաթոլիկ եկեղեցիներում Զատկի ձվերը կարմիր են ներկվում, որը խորհրդանշում է Հիսուսի Խաչելության ժամանակ թափած արյունը, ինչպես նաև նմանեցվում է Հիսուսի գերեզմանին Զատկի ձվի ճեղքի պատճառով։ Ռուսական ուղղափառ եկեղեցին նույնպես օգտագործել է կարմիր ներկված ձվեր։ Սոխի կեղևով Զատկի ձուն ներկելու ավանդույթը շարունակվում է նաև Վրաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Չեխիայում և Իսրայելում : Գույնը ստացվում է սոխի կեղևը ջրի մեջ եռացնելուց։

Ձևավորում

Խաշելու ժամանակ սոխի կեղևները կարող են օգտագործվել ձուն զարդարելու համար։ Ձվի վրա դրվում է կանաչու տերևը, ամրացվում ինչ-որ թափանցիկ կտորով ու գցվում սոխի կեղևով լի եռացող ջրի մեջ, իսկ խաշվելուց հետո զարդարելու համար օգտագործված այդ տերևները հեռացվում են։ Այս ձևով պատրաստված ձուն ավանդաբար մատուցվում է շատ վայրերում Զատկական այլ կերակրատեսակների հետ։

Պիսանկան, որ ուկրաինական Զատկի ձուն է, ներկվում է մոմով բատիկ տարբերակով։ Անվանումն առաջացել է «պիսատի»՝ «գրել», բառից, քանի որ զարդարանքները չեն նկարվում, այլ մեղրամոմով գրվում են։ Զատկի ձուն այս մեթոդով են ներկում նաև շատ այլ Եվրոպական երկրներում։

Զարդարանքներում Զատկի ձվի օգտագործում

Որոշ Միջերկրածովյան երկրներում, հատկապես Լիբանանում հավի ձվերը խաշվում, ներկվում և օգտագործվում են ամբողջ տունը զարդարելու համար։ Իսկ Զատկի օրը երեխաները միմյանց ողջունում են՝ ասելով «Քրիստոս հարյավ ի մեռելոց», հետո կոտրում և ուտում են։ Այս սովորույթը տեղի է ունենում նաև Վրաստանում, Բուլղարիայում, Կիպրոսում, Հունաստանում, Մակեդոնիայում, Ռումինիայում, Ռուսաստանում, Սերբիայում և Ուկրաինայում։ Արևելքում Զատկի օրը ընտանիքի անդամներն ու ընկերները միմյանց հետ ձու են «կռվացնում»։ Ում ձուն չի կոտրվում, նշանակում է ապագայում հաջողակ է լինելու։

Գերմանիայում Զատկի ձվերով զարդարում են ծառեր ու թփեր, ինչպես Զատկի ծառերն են լինում։ Ըստ ուկրաինական մի սովորության՝ սեղանին դնում էին աճեցրած ցորենով աման՝ մեջը ձվեր, որոնց թիվը ցույց էր տալիս ընտանիքի մահացած անդամների թիվը։

Զատկական խաղեր

Զատկվա հավկիթի որս

Զատկի Ձու 
Թաքնված ձվեր Զատկական խաղի համար

«Զատկվա հավկիթի որս» խաղ է, որի ժամանակ ներկված, պինդ խաշած, շոկոլադե կամ քաղցրավենիքով լի արհեստական ձվերը թաքցվում են, որպեսզի երեխաները դրանք գտնեն։ Դրանք հաճախ տարբեր մեծության են լինում և կարող են պահվել և՛ տանը, և՛ դրսում։ Խաղի ավարտից հետո մրցանակներ են տրվում այն երեխաներին, որոնք ամենաշատն են ձու հավաքել։

Կասկարոնեները իսպանական զատկական ձվերն են, որոնք փորված են և չորացրած։ Ավանդույթը նման է ամերիկյան ավանդույթին, այսինքն, երեխաները պետք է որոնեն ձվերը, և գտնելու դեպքում դրանք կոտրում են դիմացինի գլխին։

Տեսողական խնդիրներ ունեցող երեխաները նույնպես կարող են մասնակցել այս խաղին։ Ձվերը ունեն նաև տարբեր ազդանշաններ, երաժշտություն, այնպես որ տեսողական խնդիրներ ունեցող երեխաները կարող են հեշտությամբ գտնել։

Ձվի գլորում

«Ձվի գլորում» Զատկական խաղ է, որի ժամանակ Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում և այլ պետություններում երեխաները ձվերը բլուրից գլորում են ցած։ Եվրոպացիների կողմից այս ավանդույթը փոխանցվել է Նոր աշխարհին և ներկայումս Սպիտակ տանը դեռ խաղում են այս խաղը։ Տարբեր երկրներում տարբեր ձև են խաղում խաղը։

Ձու կռվացնել

Զատկի Ձու 
Զատկի ձվերը խաղից հետո (կարմիրը հաղթել է)

Հյուսիսային Անգլիայում Զատկի ժամանակ «ձու կռվացնելը» շատ տարածված խաղ է, որի ժամանակ մարդիկ պինդ խաշած ձվերն իրար են հարվածում։ Դարհեմում և Պիտերլինում «ձու կռվացնելու» ամենամյա չեմպիոնատներ են կազմակերպվում։

Այս խաղը խաղում են նաև Իտալիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, Խորվաթիայում, Լատվիայում, լիտվայում, Լիբանանում, Մակեդոնիայում, Ռումինիայում, Սերբիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ Եվրոպայի շատ մասերում այն կոչվում է «epper», որը ենթադրաբար առաջացել է գերմանական «Opfer» բառից, որն էլ նշանակում է առաջարկել։ Հարավային Լուիզիանայում այս խաղն անվանում են «ձվի ճեղքում» և այն մի մի քիչ տարբեր է բուն խաղից։

Հունական Ողղափառ եկեղեցում նույնպես ձու են կռվացնում Զատկի ժամանակ։

Պար ձվի շուրջ

«Պար ձվի շուրջ» խաղը ավանդական Զատկական խաղ է, որի ժամանակ ձվերը դրվում են գետնին, և պայմանն այն է, որ այնպես պետք է պարել դրանց շուրջ, որպեսզի չվնասվեն. այս խաղն առաջացել է Գերմանիայում։

Զատկական գեղջկական խաղ

Զատկական գեղջկական խաղը խաղում են գյուղում, և այն ունի վերածննդի գաղափար։ Խաղի հիմքում ընկած է այն պատմությունը, որ հերոսի և չարագործի միջև պայքար է սկսվում, որի ժամանակ հերոսը սպանվում է, սակայն կրկին կյանք է վերադառնում։ Խաղը Զատկի ժամանակ խաղում են Անգլիայում։

Տեսակներ

Շոկոլադե ձվեր

1873թ.-ին Ջ.Ս.Ֆրայ և Որդիներ ընկերությունը Անգլիայում ներկայացրեց Զատկի առաջին շոկոլադե ձվերը։ Զատկի իր առաջին ձուն Քեդբրի քաղցրավենիքի ընկերությունը արտադրեց 1875թ.-ին, հետո ավելի մաքուր կակաոյի յուղ ստանալով՝ ստեղծեց Զատկի ժամանակակից շոկոլադե ձու։

Արևմտյան մշակույթներում շոկոլադե ձու նվիրելը շատ տարածված է։ Մեծ Բրիտանիայում, օրինակ, 80 միլիոն Զատկի ձու է վաճառվել։ Սկզբնական շրջանում այդ ձվերը վաճառում էին պլաստիկե տարրաներով, սակայն հետագայում աստիճանաբար այդ տարրաները փոխարինվեցին վերամշակվող թղթով կամ ստվարաթղթով։

Մարցիպանե ձվեր

Հնդկաստանում Զատկի ձու պատրաստելու համար օգտագործվում է նաև մարցիպան։ Զատկի ձվի պատրաստման այս տարբերակը կիրառվում է նաև Ֆիլիպիններում։

Զատկի Ձու 
Զատկի մարցիպանե ձվեր

Արհեստական ձվեր

Ֆաբերժեի ձվերը, որոնք պատրաստվել են Ռուսաստանի վերջին երկու ցարերի համար, համարվում են դեկորատիվ արվեստի գլուխգործոցներ։ Արվեստի այսպիսի գործերն իրենց մեջ թաքցնում էին այնպիսի անակնկալներ, ինչպիսիք են ժամացույցի թռչունները կամ մանրակերտ նավերը։

Բուլղարիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում և Կենտրոնական Եվրոպայի այլ երկրների ավանդույթներում տարածված է օրիորդների համար ճենապակուց Զատկի արհեստական ձու պատրաստելը:45:

Զատկի ձվերը պատկերվում են նաև քանդակագործության մեջ, ինչպիսին է օրինակ Ալբերտայում տեղակայված 8 մետր բարձրությամբ պիսանկան։

Լեգենդներ

Քրիստոնեական ավանդույթներ

Զատկի Ձու 
Մարիամ Մագդաղենացի

Ըստ արևմտյան քրիստոնեական լեգենդի երբ Մարիամ Մագդաղենացին խաշած ձու է տանում Հիսուսի գերեզմանի մոտ հավաքված կանանց և տեսնում է, որ Հիսուսը հարություն է առել, այդ ժամանակ նրա զամբյուղի միջի ձվերը հրաշքով կարմիր գույն են դառնում։

Մեկ այլ լեգենդ էլ կապված է Մարիամ Մագդաղենացու՝ Ավետարանը քարոզելու ջանքերի հետ։ Այս լեգենդի համաձայն՝ Հիսուսի Հարությունից հետո, Մարիամը այցելում է Հռոմի կայսրին և ողջունում այս խոսքով՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց», դրանից հետո կայսրը մատնացույց է անում սեղանին դրված ձուն և ասում. «Եթե այդ ձուն կարմիր գույն չդառնա, ապա Քրիստոսը հարություն չի առել»։

Այդ խոսքից հետո, ասում են, որ ձուն անմիջապես կարմիր է դառնում։ Զատկի ձուն Զատկի կարևոր բաղադրիչներից է և պատրաստվում է շատ քրիստոնյաների կողմից։ Զատկի ձվի հետ մատուցվում են նաև շատ այլ Զատկական ուտեստներ։ Հունաստանում մուգ կարմիր ձու են պատրաստում, որ խորհրդանշում է Հիսուսի՝ խաչելության ժամանակ թափած արյունը։ Այս սովորույթը սկիզբ է առել Միջագետքի վաղ քրիստոնեական եկեղեցուց։ Հունաստանում սնահավատական երևույթ կար, որի համաձայն առաջին կարմիր ներկած ձուն դնում էին տան փոքրիկ աղոթարանում՝ չարից պաշտպանվելու համար։ Նույն նպատակով կարմիր էին ներկվում նաև փոքրիկ գառնուկենրի գլուխները և մեջքերը։

Զուգահեռներ այլ հավատքներում

Զատկի Ձու 
Ձվեր իրանական Նովրուզից

Ձուն նոր կյանքի խորհրդանիշ է համարվում, քանի որ նոր կյանքը սկսվում է հենց ձվից, երբ հավն այն ածում է։

Ներկած ձու է օգտագործվում նաև իրանական գարնանային տոների ժամանակ, օրինակ՝ Նովրուզի, որ խորհրդանշում է գարնան առաջին օրը, կամ Գիշերահավասարը, ինչպես նաև Իրանական օրացույցով նշվող տարվա առաջին օրը։ Տարվա առաջին օրը հիմնականում նշվում է գարնանային գիշերահավասարի օրը, որն ընկնում է մարտի 21-ին կամ դրա նախորդ, կամ հաջորդ օրը։ Նովրուզի ժամանակ ներկված ձվերը դրվում են սեղանին և խորհրդանշում են առատություն։ Երբեմն ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար մի ձու են դնում սեղանին։ Հին զրադաշտականները Նովրուզի՝ իրենց ամանորյա տոնակատարության համար, ձու էին ներկում։ Այս ավանդույթը շարունակվեց պարսիկների, ինչպես նաև ներկայիս այլ հավատքի հետևորդների շրջանում։ Նովրուզը տոնել են ավելի քան 2500 տարի։ Պերսեպոլիսի պատերին առկա քանդակներից երևում են, թե ինչպես են մարդիկ ձու տանում թագավորին։

Օստարայի Նոր հեթանոսության տոնը նույնպես նշվում է նույն օրերին, ինչ Զատիկը։ Չնայած՝ նշում են, որ այս առիթով ներկած ձվերի օգտագործումը հնուց է գալիս և ունի նախաքրիստոնեական պատմություն, սակայն դրա մասին վկայող որևէ հիշատակություն չկա, բացի Հին գերմանական մի պոեմից, որն իրականում համարվում է ժամանակակից խաբեություն է։ Ժամանակակից իրականության մեջ դժվար է որևէ կապ տեսնել ներկած ձվերի ու հնագույն աստվածուհի Օստարայի միջև, սակայն որոշ բանագետներ սկսել են կասկածել, որ դա հնարավոր է։

Լուրջ հիմքեր կան նապաստակների (Զատկի նապաստակների) ու թռչնի ձվերի միջև կապ տեսնելու համար՝ նապաստակների ու թռչունների բների նմանության պատճառով։

Հուդայականության մեջ պինդ խաշած ձուն Փեսախի ժամանակ ներկայացվում է որպես զոհաբերություն։ Այստեղ «Ձվի որոնում» խաղի նման մեկ այլ խաղ կա, բայց այս դեպքում երեխաները մացայի կտորներ են որոնում, իսկ գտնողներին սպասվում են անակնկալներ։ Որոշ ընտանիքներում երեխաները հացի կտորները պահում են, որպեսզի ծնողները գտնեն դրանք, սակայն եթե ծնողները հանձնվում են, երեխաները բացահայտում են դրանց տեղերը և փոխարենը մրցանակ են պահանջում։

Տես նաև

Ծանոթագրություններ

Զատկի Ձու Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զատկի ձու» հոդվածին։

Tags:

Զատկի Ձու ՊատմությունԶատկի Ձու Հին սովորույթներ և ավանդույթներԶատկի Ձու Զատկական խաղերԶատկի Ձու ՏեսակներԶատկի Ձու ԼեգենդներԶատկի Ձու Տես նաևԶատկի Ձու ԾանոթագրություններԶատկի ՁուԱրևմտյան ԵվրոպաԶատիկԿենտրոնական ԵվրոպաՀիսուսի հարությունՀրուշակեղենՁուՄիջագետքՆրբաթիթեղՇոկոլադՔրիստոնեությունՔրիստոնյա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՂազախստանՀայկական բանակ (1918-1920)ԵնթակաԴաունի համախտանիշՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԱլեքսանդր ՇիրվանզադեՄակաբուծությունԷպոսԼիլիթ ՀովհաննիսյանՄանկական և պատանեկան հանրագիտարաններՀաղթանակի օրՁիՀայկական գամփռԱռաքյալներԿրծքագեղձի քաղցկեղՀայաստանի կենդանական աշխարհՆԱՏՕՍտեփան Զորյան (գրող)Հովհաննես ԹումանյանԳորշ արջԵրվանդունիների թագավորությունՇիրակի մարզԱծականի համեմատության աստիճաններԵրկկենցաղներԷկզեմաՋահերով երթԹուրքիաԱրամ ԽաչատրյանԹութակներ (ընտանիք)Առնո ԲաբաջանյանՍուրբ Յոթ ՎերքԱնմոռուկՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԿախվածություն (գիրք, Սյունե Սևադա)ՆարցիսիզմԽաղաղ օվկիանոսՀամացանցՀայ Յեղափոխական Դաշնակցություն1915-ի կանայք (ֆիլմ)ՍևանավանքԱբդուլ Համիդ IIՌուսաստանԱշխարհի երկրներն ըստ տարածքիԱրամ ԱսատրյանՄուրացանԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)ՏոտոԳեյմինգԵղիշե ՉարենցՄեղրատու մեղուՄխիթար ՍպարապետԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԸղձական եղանակՊյութագորասԱնլռելի զանգակատունՄԻԱՎ/ՁԻԱՀՓսորիազՍևանա լճի պահպանությունԱրարատ (ֆիլմ)Արցախի ՀանրապետությունԿոկորդաբորբՀայաստանի պատմական մայրաքաղաքներԵղջերուներՀաղորդակցային գործընթացԽոսրովի անտառ պետական արգելոցՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությունՆոր ԶելանդիաՀայաստանՖրանսիաԱրշիլ ԳորկիԱրարատԿոտայքի մարզԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎանի հերոսամարտԾաղկեվանք (Արա լեռ)Թմկաբերդի առումըԸնձառյուծՀրամայական եղանակ🡆 More