Բոլոմետր

Բոլոմետր, ճառագայթման էներգիան չափող սարք։ Բոլոմետրի աշխատանքը հիմնված է ճառագայթման չափվող հոսքը կլանելու հետևանքով տաքացող ջերմազգայուն տարրի էլեկտրական դիմադրության փոփոխության վրա։ Ջերմազգայուն տարրը կարող է լինել մետաղի (նիկել, ոսկի, բիսմութ և այլն) բարակ (0,1 – 1 մկմ) շերտ, որի մակերևույթը, ճառագայթների կլանման ունակությունը մեծացնելու համար սևացնում են (հատուկ բաղադրության համաձուլվածքով), կամ դիմադրության մեծ ջերմաստիճանային գործակից ունեցող կիսահաղորդիչ, կամ էլ դիէլեկտրիկ։ Տարրի չափն ու ձևը որոշվում է՝ նայած ճառագայթման աղբյուրի բնույթին, իսկ նրա դիմադրության փոփոխությունը չափվում է հաստատուն կամ փոփոխական հոսանքով սնվող կամրջակային էլեկտրական սխեմայի օգնությամբ, որին և միացվում է բոլոմետրը։ Տեխնիկայում բոլոմետրերը լայնորեն կիրառվում են որպես ինֆրակարմիր ճառագայթման ընդունիչներ, մասնավորապես, ինտեգրալ (գումարային) ճառագայթման հզորությունը, իսկ սպեկտրոմետրի հետ՝ ճառագայթման սպեկտրային կազմը չափելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 511 Բոլոմետր

Tags:

ԲիսմութԷներգիաՄետաղՆիկելՈսկիՋերմաստիճանՏեխնիկա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍուդանԱմբողջ թիվՈրովայնային ցավԿատուներՄարդու ատամՊետրոս ԴուրյանԻլհամ ԱլիևՏուբերկուլոզՌուբեն ԲաբայանՍրտամկանի բորբոքումՀայկական խոհանոցԵվրոպայի դրոշներՏեղերի վանքՀառիճի վանքԱլյումինԱրա ԳեղեցիկԴաունի համախտանիշԼավաշԱրտավազդ ԲԷվերեստԱրյան շրջանառությունԺենգյալով հացՆռնենիԲանակում (հեռուստասերիալ)ՆԱՏՕՀասարակ հերպեսԴիլիջանԱվստրալիաՄարդու կմախքՐաֆֆիՎբեթՊարարտանյութերԳեղարքունիքի մարզՀատկացուցիչԱրցախի հերոսՀարթագյուղԱռյուծԱրտաշես ԱՊետությունԱրայի (լեռ)ԵրաժշտությունԱվստրիաՕշական (գյուղ)ՓսորիազՀաղարծնի վանքՀայկական գամփռՆիդերլանդներՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԱռաքյալներԳերճնշումԱտոպիկ մաշկաբորբՎաղարշապատԽրիմյան ՀայրիկՀարադրությունԲրոնխիալ ասթմաՀրանտ ՄաթևոսյանԼույսի արագությունՈղնաշարԱվելուկԴուբայԱռաջին օգնությունԼուսինԱվշային համակարգԳլաուկոմաՍուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)ԱլավերդիԱշտարակ (քաղաք)Վոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՌափայել ՊատկանյանՎանի թագավորությունՎլադիմիր ԼենինՀայկյան տոմար1-ին տիպի շաքարային դիաբետԱլեքսանդր ՊուշկինԷրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան69🡆 More