Ֆիլմ, 1937 Աստղ Է Ծնվել

Աստղ է ծնվել, ամերիկական ռոմանտիկ դրամատիկ կինոֆիլմ (պրոդյուսեր՝ Դևիդ Սելզնիկ, ռեժիսոր՝ Ուիլյամ Ուելման, Ռոբերտ Կարսենի, Դորոթի Փարքերի, Ալան Քեմպբելի և Ուելմանի սցենարի հիման վրա)։

Ֆիլմ, 1937 Աստղ Է Ծնվել
Աստղ է ծնվել
անգլ.՝ A Star Is Born
Ֆիլմ, 1937 Աստղ Է Ծնվել
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա, ռոմանտիկ ֆիլմ և երաժշտական ֆիլմ
Թվական1937
Լեզուանգլերեն
ՌեժիսորՈւիլյամ Ա. Ուելմեն
ՊրոդյուսերԴևիդ Օ․ Սելզնիկ
Սցենարի հեղինակԴորոթի Փարքեր, Ալան Քեմփբել, Ռոբերտ Կարսոն, Ադելա Ռոջերս Սենթ Ջոնս և Ուիլյամ Ա. Ուելմեն
ԴերակատարներՋանեթ Գեյնոր, Ֆրեդրիկ Մարչ, Ադոլֆ Մենժու, Մեյ Ռոբսոն, Էնդի Դիվայն, Լայոնել Սթենդեր, Օուեն Մուր, Էդգար Քենեդի, Ֆրենսիս Ֆորդ, Արթուր Հոյթ, Լենդիս Քերոլ, Մարշալ Նեյլան, Դենիս Օ'Քիֆ, Քլարա Բլանդիք, Քրիսփին Մարտին, Քլարենս Ուիլսոն, Կլոդ Քինգ, Ջորջ Չանդլեր, Guinn "Big Boy" Williams?, Ջ. Ս. Նաջենթ, Ջին Էքեր, Օլին Հոուլենդ, Օսգուդ Փերքինս, Փեգի Վուդ, Փեթ Ֆլահերթի և Ջեդ Փրաութի
ՕպերատորՈւ. Հովարդ Գրին
ԵրաժշտությունՄաքս Սթայներ
ՄոնտաժՋեյմս Է․ Նյուքոմ
Պատմվածքի վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունSelznick International Pictures
Տևողություն111 րոպե
Ֆիլմ, 1937 Աստղ Է Ծնվել A Star Is Born (1937 film) Վիքիպահեստում

Գլխավոր դերերը կատարել են Ջանեթ Գեյնորը և Ֆրեդրիկ Մարչը։

Պատկերը լավագույն օրիգինալ սցենարի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։

Ֆիլմն ունեցել է երեք ռեմեյկ՝ 1954 թվականին (ռեժիսոր՝ Ջորջ Կյուկոր, գլխավոր դերերում Ջուդի Գառլենդ և Ջեյմս Մեյսոն), 1976 թվականին (ռեժիսոր՝ Ֆրենկ Պիրսոն, գլխավոր դերերում՝ Բարբրա Ստրեյզանդ և Քրիս Քրիստոֆերսոն) և 2018 թվականին (ռեժիսոր՝ Բրեդլի Քուփեր, գլխավոր դերերում՝ Բրեդլի Քուփեր և Լեդի Գագա

Սյուժե

Նորման Մեյնը կինոդերասան է, ում փառքի գագաթնակետն արդեն անցյալում է, բայց ում դեռևս հարգում են նրա պրոդյուսերը և ստուդիայի ղեկավարը։ Բոլորը, բացի դերասանից, գիտեն, որ նա կորցնում է նախկին ճանաչումը, իսկ նրա մասնակցությամբ ֆիլմերը բերում են ավելի ու ավելի քիչ եկամուտ։ Հոլիվուդյան երեկույթի ժամանակ նա ինչպես միշտ շատ է խմում և տարվում է մատուցողուհի Էսթեր Բլոդջեթով, որը մանկուց երազում է դառնալ դերասանուհի և առաջարկում է աղջկան աստղ դարձնել։

Դերասանը դժվարությամբ է համոզում ստուդիայի ղեկավարին կինոփորձ կազմակերպել իր սիրելիի համար։ Ստուդիայի ղեկավարը, տեսնելով, որ հերոսուհին տաղանդավոր է, որոշում է նրանից Վիկի Լեսթեր կեղծանունով էկրանի աստղ ստեղծել։ Անցնում են օրեր, Նորմանն ու Վիկին ամուսնանում են և դերասանուհու կարիերան հաջող է դասավորվում, բայց Նորմանին այլևս ոչ ոք աշխատանքի չի ուզում վերցնել։ Այսպես է տեղի ունեցել նոր աստղի ծնունդը, որը վառվել է մարող տաղանդի սիրով։

Դերերում

  • Ադոլֆ Մենժու՝ Օլիվեր Նիլս
  • Ջանեթ Գեյնոր՝ Էսթեր Բլոջեթ \Վիկի Լեսթեր
  • Պեգի Վուդ՝ տիկին Ֆիլիպս
  • Ֆրեդրիկ Մարչ՝ Նորման Մեյն
  • Մեյ Ռոբսոն՝ Լեթի տատիկ
  • Կլարա Բլանդիկ՝ մորաքույր Մեթի
  • Լայոնել Սթենդեր՝ Մեթ Լիբի
  • Էնդի Դևայն՝ Դանիել"Դենի" ՄաքԳուայր
  • Օուեն Մուր՝ Քեյսի Բյորք
  • Էլիզաբեթ Ջենս՝ Անիտա Ռեգիս
  • Էդգար Քենեդի՝ Փոփ Ռենդալ
  • Ջ․ Կ․ Նյուջենտ՝ պարոն Բլոջեթ
  • Գուին Ուիլյամս՝ կեցվածքի մարզիչ

Քննադատություն

Այդ ժամանակվա քննադատների արձագանքը չափազանց դրական էր։

Նյու Յորք Թայմս-ից Ֆրենկ Նյուջենտը ֆիլմն անվանել է «տարվա լավագույն շոուներից մեկը», ինչպես նաև «յուրաքանչյուր չափանիշով լավ զբաղմունք, այդ թվում գեղարվեստական և համոզիչ ապացույցը այն բանի, որ Հոլիվուդը սյուժեների համար կարիք չունի Ռուռիտանիա գնալու, դրամայի մեծ մասը կատարվում է նրա սեփական հետնաբակում»։

Variety պարբերականը գրել է․ «Սա ջախջախում է, որն, անշուշտ, կգնահատվի որպես եթերաշրջանի լավագույններից մեկը։ Չնայած պատմությունը փոքր-ինչ հիշեցնում է կադրից դուրս այլ պատմություններ, բայց մատուցման ձևը ֆիլմը դարձնում է հաջողված և համոզիչ»։ Harrison's Reports-ը դա անվանել է «մարդկային հետաքրքրությունների հզոր դրամա» և «հիանալի զբաղմունք».

Film Daily գրել է, որ այն «հիանալի է պատրաստված բոլոր տեսանկյուններից», իսկ Ջոն Մոշերը The New Yorke-ից տեսարանն անվանել է «բազում հաճելի շեշտերով հաճելի ֆիլմ»։

Rotten Tomatoes կայքում ֆիլմը 20 դիտումների 10-ից 7,7 միջին գնահատականի հիման վրա ունի 100% վարկանիշ։

1939 թվականին ֆիլմը վաստակել է 181 000 դոլլար։

Սաունդթրեք

Ֆիլմի սաունդթրեքի ձայնագրությանը մասնակցել է Էդի Դուչինի նվագախումբը և Բադի Քլարկը։ Սաունդթրեքի խոսքերը գրել է Դորոտի Դիքը Մաքս Սթայների երաժշտության հիման վրա։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ֆիլմ, 1937 Աստղ Է Ծնվել Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղ է ծնվել (ֆիլմ, 1937)» հոդվածին։

Tags:

Ֆիլմ, 1937 Աստղ Է Ծնվել ՍյուժեՖիլմ, 1937 Աստղ Է Ծնվել ԴերերումՖիլմ, 1937 Աստղ Է Ծնվել ՔննադատությունՖիլմ, 1937 Աստղ Է Ծնվել ՍաունդթրեքՖիլմ, 1937 Աստղ Է Ծնվել ԾանոթագրություններՖիլմ, 1937 Աստղ Է Ծնվել Արտաքին հղումներՖիլմ, 1937 Աստղ Է ԾնվելԿինոֆիլմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀայերենՀաղորդակցային գործընթացՓոքրիկ իշխանըՀեկտարՎիժում (հղիության կրելախախտ)Քառօրյա պատերազմԴիֆթերիաՕրալ սեքսՄակերեսՎարդանանց պատերազմՄոսկվաՌուբինյաններՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՀաշվապահական հաշվեկշիռՄարդու պապիլոմավիրուսՈւսուցման մեթոդներԿասկադ համալիրԼիբանանԼոգիստիկաԿանոնավոր եռանկյունՀարվարդի համալսարանՍուրբ շաբաթԲարդ նախադասությունՈրոշիչՄոնա ԼիզաՄուտացիաՀռոմեական կայսրությունՄեքսիկաՎահան ՏերյանՍև արագիլՁիԼեհաստանԿունիլինգուսՀարավային ԿորեաԼուսինե ԿիրակոսյանՀելլենիզմՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)ՀամասեռականությունՌուբեն Գրիգորյան (գործարար)Մարդու գլխուղեղՇվեյցարիաՀիվանդությունՀամաստեղություններՄարդու ատամԽոսքի մասերՀայոց պատմությունԱնհանգիստ ոտքերի համախտանիշԴիլիջանԽաչքարԱշտարակ (քաղաք)Ուղղանկյուն եռանկյունՄիավորված ազգերի կազմակերպությունԷպիլեպտիկ նոպաԳուրգեն ՄահարիՍատուրն (մոլորակ)ԱլբանիաԴաշտանային ցիկլՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԱլեքսանդր ՅանվարյովՀայաստանի գետերի ցանկԻնդոնեզիաԲարորակ ուռուցքներԻոսիֆ ՍտալինԱնտառային կատուԻսրայել Օրի«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՇաղկապենաբորբՆորավանքՇունՀայաստանի քաղաքներըՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՆար-ԴոսՆևրոզներԱնորոշ դերբայԿաուչուկներՍաուդյան ԱրաբիաԱրգենտինաԿույր աղիքԱրյան ընդհանուր հետազոտություն🡆 More