Անտառային փիղ (լատին․՝ Loxodonta cyclotis), կաթնասունների ցեղատեսակին պատկանող կնճիթավոր աֆրիկյան փղեր։ Սկզբում համարվել է սավաննային փղի ենթատեսակ, բայց առանձնացվեց որպես առանձին տեսակ։ Նրա կարգավիճակը որպես առանձին տեսակ երկար ժամանակ կասկածի տակ էր դրվում, բայց վերջնականապես ապացուցվեց ԴՆԹ-ի անալիզների միջոցով։ Այս տեսակների ԴՆԹ-ի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք ձևավորվել են համապատասխանաբար 1.9 և 7.1 միլիոն տարի առաջ։ Այնուամենայնիվ, երկու տեսակներն էլ կարող են խաչասերվել և հիբրիդներ առաջացնել։
Անտառային փիղ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
| ||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Elephantidae | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Տարածվածությունը 1900 թ. Տարածվածությունը 1990 թ. |
Պալեոգենետիկայի տվյալներով՝ աֆրիկյան սավաննային և անտառային փղերը բաժանվել են մոտ 5-2 միլիոն տարի առաջ։ Վերջին 500 հազար տարում նրանք ապրել են միմյանցից մեկուսացված և չեն խաչասերվել։
Եվրոպայում 120 հազար տարի առաջ ապրած ուղղաժանիք անտառային փղի (Paleoloxodon antiquus) հնագույն ԴՆԹ-ի վերլուծությունը ցույց է տվել, որ հենց նա է Loxodonta cyclotis տեսակի ամենամոտ ազգականը, այլ ոչ թե սավաննային փիղը։
Միջազգային Կարմիր գրքի ցուցակներում աֆրիկյան փղերի երկու տեսակներն էլ ներառված են Loxodonta africana ընդհանուր անվան տակ։ Երրորդ տեսակի՝ արևելա-աֆրիկյան փղի առանձնացումը հարցականի տակ է։
Անտառային փղի բարձրությունը միջինում 2,40 մ է։ Այսպիսով, այն զգալիորեն փոքր է սավաննայում ապրող փղերից։ Անտառային փիղն ունի նաև ավելի խիտ շագանակագույն գույնի մազածածկույթ և կլորացված ականջների ձև։ Ինչպես իր անունն է հուշում, աֆրիկյան անտառային փիղն ապրում է Աֆրիկայի արևադարձային անտառներում և կարևոր դեր է խաղում բազմաթիվ բույսերի սերմերի տարածման գործում։
Երկար ժամանակ եղել է պիգմեյների որսի հիմնական օբյեկտներից մեկը։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Անտառային փիղ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.