Պիգմեյներ

Պիգմեյներ կամ նեգրիլներ (հուն.՝ Πυγμαῖοι - բռունցքի մեծության մարդիկ), նեգրոիդ ռասային պատկանող կարճահասակ ժողովուրդների խումբ։ Բնակվում են Աֆրիկայի հասարակածային անտառներում։

Պիգմեյներ
Պիգմեյներ
Սովորական մարդ, պիգմեյ (ձախից աջ)

Պիգմեյների մասին հիշատակվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի հին եգիպտական գրություններում։ Նրանց մասին հիշատակություններ կան նաև հին հունական աղբյուրներում (Հոմերոսի «Իլիական»-ում, Հերոդոտոսի և Ստրաբոնի երկերում)։

16-17-րդ դարերում մատիմբա անունով հիշվում են Արևմտյան Աֆրիկան հետազոտողների գրություններում։ 19-րդ դարում նրանց գոյությունը ապացուցվել է գերմանացի հետազոտող Գեորգ Ավգուստ Շվեյնֆուրտի և ռուս հետազոտող Վասիլի Յունկերի կողմից, ովքեր այդ ցեղերին հայտնաբերել են Իտուրի և Ուզլե գետերի ավազանին պատկանող արևադարձային անտառներում (պիգմեյների էթնիկ խմբերից էին ակկա, տիկիտիկի, բամբուտի, բատվա, օբոնգո, բակա և այլն)։ 20-րդ դարի վերջերին պիգմեյները բնակվում էին Գաբոնի, Կամերունի, Կենտրոնաաֆրիկյան հանրապետության, Կոնգոյի և Ռուանդայի անտառներում։

Մեծահասակ տղամարդու հասակը 145-150 սմ է, մաշկի գույնը բաց դարչնագույն, մազերը մուգ, գանգուր, շրթունքները համեմատաբար բարակ։ Պիգմեյների հնարավոր թվաքանակը հավանաբար կազմում է 40-280 հազար մարդ։

Հիմնական զբաղմունքը որսորդությունն ու հավաքչությունն է։ Որսի զենքը նետ ու աղեղն է։ Նետերի ծայրերը մեծ մասամբ թունավորված են։

Պիգմեյների կարճահասակության վերաբերյալ մուտացիաներ ի հայտ բերելու նպատակով ուսումնասիրվել են մի քանի ցեղախմբերի գեները, սակայն պարզվել է, որ ցածր հասակը կոնվերգենցիոն էվոլյուցիայի արդյունք է։ Երեխաները ծնվում են արդեն իսկ փոքր հասակով։ Հասակի սահմանափակումներն ի հայտ են գալիս պտղի ներարգանդային զարգացման շրջանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 671 Պիգմեյներ

Tags:

ԱնտառԱֆրիկաՀասարակածՀունարենՆեգրոիդ ռասա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի կենդանիների Կարմիր գիրքՍակուրյաԱսիաՎագինիզմԱրեգակնային համակարգԱրագիլներՄարտի 27Սասնա ծռերՄխիթարյան միաբանությունԲջիջԳեղարդի վանքԻսլամԿապանՈւղիղ խնդիրՖեմինիզմՄաշկ (մարդու)Անձի խանգարումBBC WorldwideԹռչուններԱրյան խումբՀին ԿտակարանԱշխարհի մայրաքաղաքների ցանկՏրդատ ԳՉեռնոգորիաԱրևածաղիկՆերարգանդային պարույրԱկնեԵրվանդ ԱզատյանՕսմանյան կայսրությունԵփրատՇիզոֆրենիաՎահագնՀաղորդակցային գործընթացԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՀերպեսՀայկական դրամԱրգանդԲեթմեն։ ՍկիզբըՀայաստանի ՍահմանադրությունԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)Հին ԵգիպտոսՎիտամին B6ԴաշտանԿելվին (չափման միավոր)Վիլյամ ՍարոյանՍյունիքի մարզՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՀայերեն հայհոյախոսությունՍտորակետԲուդդայականությունՀեմանգիոմաՖիմոզԱրաքսՕրալ սեքսՄոմիկՀարրի Փոթեր (վիպաշար)Հովհաննես ԱյվազովսկիԻոսիֆ ՍտալինՀակաբիոտիկներԼիտրՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)Աբու-Լալա Մահարի (պոեմ)Գիզայի բուրգերՆևրոզներՔաոս (վեպ)Հեռուստատեսային կենտրոնՀաագաՄհեր ՄկրտչյանԱրտավազդ (մրցանակ)Սասունցի ԴավիթՄարդու գլխուղեղԿուսություն🡆 More