Windows 2.x, Microsoft Windows ընտանիքի երկրորդ օպերացիոն համակարգն է Microsoft-ից։
Տեսակ | վկայագրված ծրագրային ապահովում և ՕՀ |
---|---|
Ստեղծող | Microsoft |
Ընտանիք | Windows NT |
Առաջին թողարկում | դեկտեմբերի 9, 1987 |
Վերջին տարբերակ | 2.03 (դեկտեմբերի 9, 1987) |
Առկա է | բազմալեզու |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Զարգացման կարգավիճակ | Պատմական (ավարտվել է 2001 թվականի դեկտեմբերի 31-ին) |
Նախորդ | Windows 1.0 |
Հաջորդ | Windows 3.x |
Microsoft Windows 2.x Վիքիպահեստում |
Թողարկումը տեղի է ունեցել 1987 թվականի դեկտեմբերի 9-ին։ Microsoft-ն օգտվեց Intel 286 պրոցեսորի արագության բնութագրերից, հիշողությունը ընդլայնելու հնարավորությունից և հավելվածների փոխգործունակությունից՝ օգտագործելով DDE: Այս ՕՀ-ի օգտատերերը կարող են օգտագործել ստեղնաշարի դյուրանցումներ՝ համակարգի գործողություններ արագ կատարելու համար։ Windows 2.0-ն օգտագործում էր Multi-window Presentation Manager միջավայրը և ուներ իր սեփական API կոդը, բայց կարող էր օգտագործել միայն 640 ԿԲ MS-DOS հիշողություն և ընդլայնված հիշողություն։ Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ շատ ծրագրավորողներ սկսեցին ծրագրակազմ գրել Windows 2.x-ի տակ (և սա ՕՀ-ի ապագա հաջողության նշանակալի նշան էր), այն չտարածվեց, քանի որ թույլ ապարատային և ծրագրային ապահովման զգալի սահմանափակումները դժվարացնում էին օգտագործել բազմապատուհանների միջերեսը։
2.0x Windows 2.0 տարբերակը թողարկվել է 1987 թվականի օգոստոսի 2-ին։ Այն պարունակում էր նույն հավելվածները, ինչ Windows 1.0-ը, բայց բարելավված կառավարմամբ և VGA (Video Graphics Array) ռեժիմի աջակցությամբ։ Օգտատերերը կարող էին ազատորեն չափափոխել պատուհանների չափերը և տեղափոխել դրանք էկրանի ցանկացած հատված, ինչպես նաև համընկնել միմյանց։
2.03 տարբերակը (տարբերակ 2.0/386), թողարկվել է 1987 թվականի դեկտեմբերի 9-ին, աջակցում էր «386 ընդլայնված ռեժիմ», որը թույլ էր տալիս համակարգին միաժամանակ մի քանի MS-DOS հավելվածներ գործարկել լրացուցիչ հիշողության տարածքում։ Սա թույլ տվեց չսահմանափակվել միայն 640 ԿԲ-ով։
2.1x Հիմնական հոդված՝ Windows 2.1x 2.10 տարբերակը, որը թողարկվել է 1988 թվականի մայիսի 27-ին երկու տարբերակով՝ Windows/286 և Windows/386, օգտագործել է ժամանակակից պրոցեսորների հիշողության կառավարման նոր հնարավորությունները։ Համապատասխանաբար, Windows/286-ը կարող է (պոտենցիալ) հասցեագրել 16 ՄԲ հիշողություն, մինչդեռ Windows/386-ը՝ 4 ԳԲ։
Տարբերակ 2.11, թողարկվել է 1989 թվականի մարտի 13-ին, նույնպես երկու տարբերակով, հիշողության բաշխման, AppleTalk-ի աջակցության և տպիչի բարելավված դրայվերների աննշան փոփոխություններով։
Windows 2.0-ը, Windows/286-ը և Windows/386-ը փոխարինվեցին Windows 3.0-ով, որը թողարկվել էր 1990 թվականի մայիսին։
Օպերատիվ հիշողություն | 256 ԿԲ |
Տեսաադապտեր | CGA/Hercules/EGA (կամ համատեղելի) |
Կոշտ սկավառակ | կամ 2 սկավառակ |
Ներմուծման սարքեր | մկնիկ |
Այլ կրիչներ | Սկավառակիչ |
MS-DOS | 3.0-ից բարձր |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Windows x2.x, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.