21 Ջամփ Փողոց 21 Jump Street

«21 Jump Street», Ամերիկյան մարտաֆիլմ և կինոկատակերգություն, որը թողարկվել է 2012 թվականին։ Ֆիլմի ռեժիսորները՝ Ֆիլ Լորդը և Քրիստոֆեր Միլլերն են, իսկ սցենարիստը՝ Միքայել Բակալլը։ Ֆիլմի գլխավոր դերերում են՝ Ջոնա Հիլը և Չենինգ Թաթումը։ Ֆիլմը 1987 թ.

հեռուստասերիալի ադապտացիան է, որը պատկերում է երկու ոստիկանների, ովքեր ստիպված են լինում հանդես գալ ավագ դպրոցի աշակերտների դերերում, թմրանյութ հայտնաբերելու համար։ Ֆիլմը թողարկվել է 2012 թվականի մարտի 16-ին «Columbia Pictures»-ի և «Metro-Goldwyn-Mayer»-ի կողմից և վաստակել է 201 միլիոն դոլար։ 2014 թ. հունիսի 13-ին թողարկվեց «22 Jump Street»-ը։

21 Ջամփ Փողոց 21 Jump Street
21 Jump Street
անգլ.՝ 21 Jump Street
21 Ջամփ Փողոց 21 Jump Street
Երկիր21 Ջամփ Փողոց 21 Jump Street ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ, մարտաֆիլմ[…], բադի մուվի, ֆիլմ անչափահասների համար, կինոկատակերգություն[…] և ոստիկան ընկերների մասին ֆիլմ
ՀիմքՋամփ Սթրիթ 21
Թվականմարտի 12, 2012, ապրիլի 20, 2012, մայիսի 10, 2012, մայիսի 3, 2012 և մարտի 16, 2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔրիս Միլլեր և Ֆիլ Լորդ
ՊրոդյուսերՆիլ Մորից, Ստիվեն Քենել, Ջոնա Հիլ և Չաննինգ Տատում
Սցենարի հեղինակՄայքլ Բեքոլ, Էնն Դոնահյու, Ստիվեն Քենել և Ջոնա Հիլ
ԴերակատարներՉաննինգ Տատում[…], Ջոնա Հիլ[…], Բրի Լարսոն[…], Դեյվ Ֆրանկո[…], Այս Քյուբ[…], Ջեյք Ջոնսոն, Ջոնի Դեփ, Փիթեր Դելուիզ, Ռոբ Ռիգլ[…], Քրիս Փարնել, Էլի Քեմփեր, Հոլի Ռոբինսոն Փիթ, Նիք Օֆերման, Սփենսեր Բոլդմեն, Քերոլին Աարոն, Դակոտա Ջոնսոն, Վալերի Թիան, Ջոնի Սիմոնս, Ռենդալ Ռիդեր, ԴեՌեյ Դևիս, Քերոլ Սաթոն, Բրիթնի Ալջեր և Chanel Celaya?
ՕպերատորԲարրի Փիթերսոն
ԵրաժշտությունՄարկ Մադերսբո
ՄոնտաժՋոել Նեգրոն
Պատմվածքի վայրՕռլեան շրջան
Նկարահանման վայրՕռլեան շրջան
ԿինոընկերությունColumbia Pictures, Մետրո Գոլդվին Մայեր, Original Film և Relativity Media
Տևողություն109 րոպե
Բյուջե55 000 000 $
Շահույթ201 585 328 $ և 138 447 667 $
Հաջորդ22 Jump Street
Պաշտոնական կայքէջ
21 Ջամփ Փողոց 21 Jump Street 21 Jump Street (film) Վիքիպահեստում

Սյուժե

2005 թ. շրջանավարտներ, բազմակողմանի զարգացած աշակերտ՝ Մորթոն Շմիթը (Ջոնա Հիլ) և հայտնի մարզիկ, սակայն ցածր առաջադիմություն ունեցող՝ Գրեգ Ջենկոն (Չենինգ Թաթում) բաց են թողնում իրենց ավարտական երեկոն։ Շմիթը մերժվելով իր դասընկերուհու կողմից, չի մասնակցում երեկոյին, իսկ Ջենկոյին, վատ առաջադիմության պատճառով արգելում են մասնակցել։ Յոթ տարի անց նրանք նորից հանդիպում են, այս անգամ արդեն Ոստիկանական ակադեմիայում, և դառնում են գործընկերներ։

Առաջին անգամ, իրենց հանձնարարում են այգում կարգ ու կանոն պահպանել։ Այդ ընթացքում, նրանք նկատում են մի մոտոցիկլիստների խմբի, որոնց վարքագիծը ոստիկաններին կասկածելի է թվում։ Ոստիկանները փորձում են ձերբակալել Դոմինգոյին, չտեղեկացնելով նրան իր իրավունքների մասին (Միրանդայի նախազգուշացում

Այնուհետև զույգը ստիպված է լինում գնալ «21 Jump Street» (փողոց), որտեղ էլ սկսում են մասնակցել մի ծրագրի, որն իր մասնակիցներին ուղարկում է տարբեր ավագ դպրոցներ՝ թմրանյութեր հայտնաբերելու համար։ Հրամանատար Դիքսոնը (Ice Cube) իրենց հանձնարարում է «Սագան» ավագ դպրոցում տարածվող թմրանյութը հայտնաբերել։ Թմրանյութը կոչվում է ՀՖՍ (HFS; Holy Fucking Shit): Դիքսոնը զույգին նոր ինքնություններ է տալիս և իրենց ընդգրկում դպրոցական գործունեություններում՝ Ջենկոյին ընդգրկելով արվեստի դասերի, իսկ Շմիթին գիտական ոլորտի դասերի մեջ, սակայն զույգը խառնում է իրենց ինքնությունները։ Շմիթը իր դասընկերուհի Մոլլիից տեղեկություններ է հավաքում թմրանյութի մասին և արդյունքում ինքն ու Ջենկոն հանդիպում են դպրոցի գլխավոր թմրանյութ վաճառողին՝ Էրիկին (Դեյվ Ֆրանկո)։ Իրենց ինքնությունը չբացահայտելու համար, զույգը տեղում թմրանյութն օգտագործում է։ Էրիկը սկսում է ընդունել Շմիթին, ով իր հերթին սիրահարվում է Մոլլիին։ Ջենկոն ընկերանում է իր քիմիայի դասընթացի դասընկերների հետ և համակրանք է գտնում ակադեմիական առարկաների մեջ։ Շմիթի ծնողների բացակայության ժամանակ զույգը խնջույք է կազմակերպում, հրավիրելով Էրիկին։ Խնջույքի ժամանակ ծեծկռտուք է բռնկվում Շմիթի, Ջենկոյի և խնջույք այցելողների միջև։ Շմիթը հաղթում է և ստանում Էրիկի վստահությունը։ Ջենկոյի ընկերները Էրիկի բջջային հեռախոսի մեջ սարք են տեղադրում, որով հետագայում կարողանում են լսել Էրիկի խոսակցությունները։

Ժամանակի ընթացքում Ջենկոյի և Շմիթի հարաբերությունները սրվում են, անգամ այն աստիճանի, որ վիճաբանությունները վերածվում են ծեծկռտուքի և այս պատճառով դպրոցն իրենց հեռացնում է։ Այս լուրը իմանալով, հրամանատար Դիքսոնը իրենց վտարում է «Jump Street» ծրագրից։ Որոշ ժամանակ անց Էրիկը Ջենկոյին և Շմիթին խնդրում է իր թիկնապահները լինել՝ դպրոցի ավարտական երեկոյի ժամանակ անցկացվող գործարքի համար։ Այս ժամանակ էլ Ջենկոն և Շմիթը հաշտվում են։ Ավարտական երեկոյի ժամանակ նրանք բացահայտում են, որ թմրանյութ տրամադրողը դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է՝ Պարոն Ուալթերսը (Ռոբ Ռիգգլ), ով թմրանյութը պատահականոր էր պատրաստել և սկսել էր վաճառել աշակերտներին։ Պարոն Ուալթերսին և Էրիկին ձերբակալելու ժամանակ Շմիթը և Ջենկոն հաշտվում են, իսկ Շմիթն ու Մոլլին համբուրվում։ Երկու ոստիկաններն էլ ետ են միանում «Jump Street» ծրագրին և ստանում իրենց հաջորդ հանձնարարությունը։

Դերակատարներ

  • Ջոնա Հիլը Մարթոն Շմիթի դերում
  • Չենինգ Թաթումը Գրեգ Ջենկոյի հերում
  • Բրի Լարսոնը Մոլլի Թրեյսիի դերում
  • Դեյվ Ֆրանկոն Էրիկ Մոլսոն դերում
  • Ռոբ Ռիգգլը Պարոն Ուալթերսի դերում
  • ԴեՌեյ Դեյվիսը Դոմինգոյի դերում
  • Ice Cube-ը հրամանատար Դիքսոնի դերում
  • Քրիս Փարնելը Պարոն Գորդոնի դերում
  • Էլլի Կեմպերը Տիկին Գիգգզի դերում
  • Ջեյք Ջոնսոնը տնօրեն Դադիերի դերում
  • Նիկ Օֆֆերմանը փոխնախագահ Հարդիի դերում
  • Հոլլի Ռուբինսոն Փիթը սպա Ջուդի Հոփսի դերում

Ծանոթագրություններ

21 Ջամփ Փողոց 21 Jump Street Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «21 Jump Street (21 Ջամփ փողոց)» հոդվածին։

Tags:

198720122014Columbia PicturesMetro-Goldwyn-MayerԱմերիկաԹմրանյութԿինոկատակերգությունՄարտաֆիլմՉենինգ ԹաթումՋոնա Հիլ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Բիբլիական (պոեմ)ՀեշտոցՀայոց լեզվի պատմությունԻսպանիաԱրտաշես Ա ԲարեպաշտԱղերԵրկաթՎահանաձև գեղձի քաղցկեղՀայ-վրացական պատերազմԳևորգ Մարզպետունի (վեպ)Երկրների հեռախոսային կոդերի ցանկՄեղրՆիկոլ ՓաշինյանԱնլռելի զանգակատունՏերունական աղոթքԳեղարքունիքի մարզԱրհեստական բանականությունՄովսես ԳորգիսյանՄեծ ՄհերՄխիթարյան միաբանությունՀայրենիք (հասկացություն)Շիրակի մարզՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՀնդկաստանի մշակույթՀարցական նշանԻլհամ ԱլիևԳենետիկ հիվանդություններԵռանկյան մակերեսԳևորգ ՉաուշՁիԱզգային ժողովրդավարական բևեռԷկոլոգիաԹութակներ (ընտանիք)ՆիդերլանդներՎիտամին AՀեշտոցի սնկային վարակՍակրավորՈւրբաթագիրքՏորք ԱնգեղԷթիլ սպիրտԱնահիտ ՊարսամյանԳոյական անունԿիլիկիայի հայկական թագավորությունՀնձանՀայոց ցեղասպանության ճանաչումԱկսել ԲակունցՍեղան (երկրաչափություն)ՄրգաշատԾխախոտՉինաստանՎիտամին B12 անբավարարությունՍասնա ծռերՄիքայել ԱլիմյանՀարավաֆրիկյան ՀանրապետությունՌոբերտ ԱբաջյանՎիտամին D-ի անբավարարությունՋրհեղեղԱբովյան (քաղաք)Հաղպատի վանական համալիրՏարերային աղետներՕսմանյան կայսրությունԱնիՎինսենթ վան ԳոգԵռանկյունՀեպատիտ CՈւղիղ խնդիրԱրամ ԱԹոքի քաղցկեղՄեսրոպ ՄաշտոցԼեոնարդո դա ՎինչիՍյունիքի մարզՇաղկապենաբորբԿուսաթաղանթԱրցախյան ազատամարտՀայաստանի տնտեսությունԼևոն ԲԿրիաներՀայաստանի քաղաքները🡆 More