Բադի Մուվի

Բադդի մուվի (անգլ.՝ buddy movie, բառացի թարգմանություն` ընկերական ֆիլմ), խաղարկային կինոյի ժանր, որն ունի երկու գլխավոր հերոս, որոնք ընկերներ են։

Ինչպես նշում է կինոյին նվիրված բացատրական բառարանի հեղինակ Իրա Կյոնիգսբերգը, «այս ֆիլմերը փառաբանում են տղամարդկանց ընկերության ուժն ու ազնվությունը և միևնույն ժամանակ նվազեցնում կանանց միջև առկա ընկերական հարաբերությունների կարևորությունը։ Զանգվածային մշակույթում տղամարդկանց ընկերության թեմային միշտ առանձին ուշադրություն է դարձվել սկսած Ջեյմս Ֆենիմոր Կուպերի վեպերից և վերջացրած գարեջրի գովազդային հոլովակներով»։

Ըստ Journal of Popular Film and Television ամսագրի մեկնաբան Ֆիլիպ Գեյթսի՝ ընկերության մասին ֆիլմը ծնվել է 1970-ական թվականներին, որպես պատասխան ֆեմինիստական շարժմանը։ «Հավասարության ձգտելու համար կանանց պատժելու նպատակով ընկերական ֆիլմը զրկում է նրանց պատմության մեջ կենտրոնական դերից՝ տղամարդու և կնոջ միջև ավանդական ռոմանտիկ փոխհարաբերությունները փոխարինելով երկու տղամարդու միջև բարեկամական հարաբերություններով։ Կինը՝ որպես սիրային հետաքրքրության օբյեկտ, բոլորովին անհետանում է պատմության կառուցվածքից»։

Այնուամենայնիվ, ընկերների մասին շատ դասական ֆիլմեր նկարահանվել են 1970-ական թվականներից առաջ, դրանցից են՝ «Ռիո Բրավո», «Բուչ Կասիդի և Սանդենս Քիդը», «Ծառայում էին երկու ընկեր» և այլն։ 1950-ական և 1960-ական թվականներին մեծ ժողովրդականություն էին վայելում այնպիսի ֆիլմեր, որոնց գլխավոր դերերում հանդես էին գալիս Դին Մարտինն ու Լյուիս Ջերրին և Ջեք Լեմոնն ու Ուոլթեր Մատաուն։ Սկսած 1970-սկան թվականներից՝ երկու ընկերների մասին ֆիլմի սյուժեի հիմքում դրվում է ոստիկան գործընկերների պատմությունը, որոնք անընդհատ ենթարկվում են մահացու վտանգի, և մշտապես օգնում են միմյանց դժվարին իրավիճակներում («Ստարսկին և Հատչը» սերիալ, 1975-1979, «Մահացու զենք» ֆիլմաշար, 1987 թվական)։ Կանանց ընկերության մասին ֆիլմի դասական օրինակ է «Թելմա և Լուիզա» կինոնկարը։

Բադի մուվի ժանրի լավագույն նմուշներ են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են ոստիկան ընկերների մասին պատմող «Տանգոն և Քեշը», «Պիկ ժամ» (1998), «Վերջին բոյսկաուտը» (1991), «Վատ տղաները» (1995), «Մահացու զենք», «Բացեք, ոստիկանությունն է»։ Երբեմն ֆիլմում կենտրոնական տեղ են զբաղեցնում հանցագործ ընկերները, օրինակ՝ «Բուտչ Կեսսիդին և Սանդենս Քիդը», «Խարդախություն» (1973), «Կորցնելու ոչինչ չկա» (1997), «Ավազակները», «Մեծ խաղագումար» (2000)։ Սակայն բադի մուվի ժանրի ֆիլմերի շրջանակը չի սահմանափակվում, ընկերական ֆիլմի տարրեր առկա են կատակերգություններում («Անհաջողակ» (1981), «Հիմարը և ավելի հիմարը» (1994), «Անհաջողակները» (2003), «Հայրիկները», «Փախստականները» (1986), «Ա՜խ, այս գիտությունը», «Որտեղ է իմ մեքենան, տղա», «Superbad») և դրամաներում («Մի շղթայով կապվածները», «Փախուստ Շոուշենկից», «Բախելով երկնքի դռները», «Կեսգիշերային կովբոյ», «Անձրևի մարդը») և նույնիսկ մուլտֆիլմերում «Բոլոր շներն ընկնում են դրախտ», «Խաղալիքների պատմություն», «Կար-չկար մի շուն», «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատիկ»։ Խորհրդային և ռուսական կինոյի նմուշներից շատերը կարող են դասակարգվել նաև բարեկամական կինոյի ժանրում. առավել հայտնի օրինակներից են՝ «Զգուշացիր ավտոմեքենայից», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Բրիգադա», «Երկու մարտիկ», «Կազանի որբուկը»:

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

ԱնգլերենԽաղարկային կինո

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հղիություն (մարդ)Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներԱնկլավ և էքսկլավՄոմիկԳորշ արջԱրման ՆշանյանՍոս ՍարգսյանՀայոց ցեղասպանության ժխտումՀայաստանի Հանրապետության բնակչությունԴվինՁեռնաշարժությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀեշտոցի սնկային վարակԵրիկամաքարային հիվանդությունՈրովայնային ցավՇահան ՆաթալիՄուսա լեռան հերոսամարտԳորիսՀայաստանի զինված ուժերԱմբողջ թիվՕսկար ԱյզեկԾաղկեվանք (Արա լեռ)Կարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենԵրկկենցաղներՌաֆայել ԼեմկինԾիածանԽրիմյան ՀայրիկՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՏիգրանակերտ (մայրաքաղաք)Թթենու մետաքսագործԲագրատ ԳալստանյանԻնդոնեզիաԲանկԱգաթա ՔրիստիԱծանցԱկրոստիքոսՌափայել ՊատկանյանՄխիթարյան միաբանությունԵրվանդ ՔոչարԱլեքսանդր ՇիրվանզադեԱֆրիկաԳարեգին Ա ՔեսաբցիՍասունԿանաչ դաշտը (պատմվածք)ՄակդիրՖեյսբուքԲառարանՄանուշակԱրամ ԱսատրյանԾնեբեկԻսլամԱլեն ՍիմոնյանԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՇունԱռասպելԱրքիմեդեսԴաշտանՄանդակՄյունխհաուզենի արկածներըԲեղմնավորումԵհովայի վկաներԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՈրոշիչՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՏաթևի վանքԱնտանտՍևրի պայմանագիրՀայաստանի ազգային հերոսԱրարատի մարզԱվստրալիաՈւթոտանիներԵրիտասարդ թուրքերՎիքիպեդիաՈւղիղ խնդիրՏրական հոլովԱրմեն Տիգրանյան (երգահան)🡆 More