Մետրո-Գոլդուին-Մայեր

«Մետրո-Գոլդուին-Մայեր» (անգլ.՝ Metro-Goldwyn-Mayer, կրճ.` «MGM», արտասանվում է՝ էմ-ջի-էմ), ամերիկյան մեդիաընկերություն, որը մասնագիտացված է կինո- և վիդեոարտադրության բնագավառում։ 1924 թվականից մինչև 1942 թվականները հոլիվուդյան կինոարտադրության առաջատարներից էր։ MGM ստուդիական համակարգի փլուզումից հետո ընկերությունը չի կարողացել հարմարվել «Նոր Հոլիվուդի» պայմաններին և մի շարք սեփականատերեր փոխելուց հետո՝ 2010 թվականին, հայտարարել է ընկերության սնանկացման մասին, սակայն հետագայում տեղեկացրել է իր՝ այդ վիճակից դուրս գալու մասին։

Մետրո-Գոլդուին-Մայեր
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և կինոֆիլմերի արտադրության ընկերություն
Հիմնադրված էապրիլի 17, 1924
ՀիմնադիրՄարկուս Լով և Louis B. Mayer?
ՎայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրՄետրո-Գոլդուին-Մայեր ԱՄՆ
Արդյունաբերությունկինոարդյունաբերություն
Մայր ընկերությունAmazon MGM Studios
ՍտորաբաժանումներMGM Music?
Դուստր ընկերություններMGM Worldwide Television, Orion Pictures, American International Pictures և Rede Telecine?
ՆախկինGoldwyn Pictures?, Metro Pictures?, Cannon Films, Streamline Pictures?, MCA Inc. և Louis B. Mayer Pictures Corporation?
ՍեփականատերԱմազոն
Կայքmgm.com(անգլ.)
Մետրո-Գոլդուին-Մայեր Metro-Goldwyn-Mayer Վիքիպահեստում

Ընկերության հիմնումից մինչև 1970-ական թվականներն այն տարածքը, որտեղ կատարվում էին հիմնական նկարահանումները, գտնվում էր Կալիֆոռնիա նահանգի Կալվեր Սիթի փոքր քաղաքում։ 2009 թվականի տվյալներով՝ ընկերության «խնայատուփում» կար շուրջ 205 «Օսկար», որոնցից տասնհինգին ընկերությունը արժանացել էր լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթելու համար։

Պատմություն

Սկզբնավորում

«Մետրո-Գոլդուին-Մայեր» ընկերությունը 1924 թվականի ապրիլին հիմնել է կինոթատրոնների խոշոր ցանցի սեփականատեր Մարկուս Լովը, ով կազմակերպում էր Ս. Գոլդուինի երկու կազմակերպությունների՝ «Metro Pictures»-ի ու «Goldwyn Pictures»-ի և Լ. Բ. Մայերի «Louis B. Mayer Pictures» կազմակերպության միաձուլումը։ Քանի որ Լովի գործընկեր Նիկոլաս Շենկն զբաղված էր երկրի արևելյան մասում կինոթատրոնների կառուցման հարցերով, Կալիֆոռնիայում կինոարտադրության վարիչ նշանակվեց Լ. Բ. Մայերը։

Նոր ընկերության տարբերանշանը դարձավ Գոլդուինի ընկերության մռնչացող առյուծը, որը առաջին անգամ հեռուստաէկրաններին էր հայտնվել 1916 թվականին։ Հենց այդ ընկերությունից էլ վերցվել էր «Արվեստ հանուն արվեստի» կարգախոսը։ 1932 թվականից ընկերության գովազդային ռազմավարության հիմքը դարձավ այն համոզմունքը, թե իր ֆիլմերում «ավելի շատ աստղեր կան, քան երկնքում»։

Մայերի առաջին խնդիրը եղավ համր ֆիլմերի պատմության մեջ ամենախոշոր բյուջեն ֆիլմի նկարահանումներն ավարտելը։ Դա «Բեն Հուր։ Քրիստոսի պատմությունը» ֆիլմն էր, և այն՝ որպես ժառանգություն, Մայերին հասել էր Գոլդուին ստուդիայից։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ, ինչը MGM-ին թույլ տվեց առաջ անցնել Universal Studios ընկերությունից՝ դառնալով ԱՄՆ-ի ամենախոշոր շահույթ ունեցող ստուդիան։ Հետագա 30 տարիների ընթացքում MGM-ը պահպանեց «Հոլիվուդի առաջատար» կոչումը և կինոարտադրողների «մեծ հնգյակի» առաջին հորիզոնականը։

Հոլիվուդի ոսկեդար

Մետրո-Գոլդուին-Մայեր 
«Քամուց քշվածները» ֆիլմի ազդագիրը (1939)

Լովի մահից հետո՝ 1927 թվականին, Շենկի ու Մայերի միջև պայքար սկսվեց Ամերիկայի խոշորագույն ստուդիայի վերահսկողությունը ստանձնելու համար։ Շենկը փորձեց Լովի բաժնետոմսերը վաճառել կինոմագնատ Ուիլյամ Ֆոքսին՝ Fox Film Corporation-ի ղեկավարին, սակայն Մայերին հաջողվեց չեղյալ համարել գործարքը հակամենաշնորհային գերատեսչության միջոցով։ Կալվեր Սիթիում անցկացվող նկարահանումները փաստացի ղեկավարում էին Իրվինգ Թալբերգն ու Հարի Ռոպֆը։ Ստուդիայի համր ֆիլմերում փայլում էին Գրետա Գարբոն, Նորմա Շիրերը, Ջոան Քրոուֆորդը։ Ձայնային ֆիլմերի դարաշրջանում MGM աստղերի շարքը համալրեցին Կլարկ Գեյբլը, Ջին Հարլոուն, Սփենսեր Թրեյսին։

Թալբերգի ու Մայերի ղեկավարության ներքո ստուդիան տարեկան թողարկում էր մոտավորապես հիսուն ֆիլմ։ Ի տարբերություն իրենց մրցակիցների՝ MGM-ը պարտաճանաչ ձևով վճարում էր իր բաժնետերերի շահաբաժինը։ Անգամ Մեծ ճգնաժամի ժամանակ չեղավ գոնե մի տարի, որ ստուդիան ավարտեր վնասով։

Ֆինանսական կայուն վիճակը MGM-ին հնարավորություն էր տալիս ֆինանսավորել տեխնիկական տեսանկյունից բավականին փորձնական նախագծեր։ Պատմության մեջ հենց MGM-ն է հիշատակվում որպես գունավոր կինոարտադրության անցած առաջին ընկերություն։ 1928 թվականին Մեյերը թողարկում է առաջին լիամետրաժ ձայնային գունավոր ֆիլմը՝ «Վիկինգ»-ը։ Սկսած 1938 թվականից՝ ստուդիան տարին երկու տեխնիքոլոր ֆիլմ էր թողարկում։ Դրանից ամենահաջողվածներն էին 1939 թվականին նկարահանված «Օզ երկրի հրաշագործը» և 1940 թվականին նկարահանված «Հյուսիսարևմտյան անցում» ֆիլմերը։

1930-ական թվականների կեսերին MGM-ը նկարահանեց 19-րդ դարի դասական վեպերի գեղարվեստական էկրանավորումներ։ Դրանց ստեղծման աշխատանքներին հետևում էր Դեյվիդ Սելզնիկը՝ Մայերի փեսան։ Ավելի ուշ Սելզնիկը հիմնեց իր սեփական ստուդիան, բայց նրա ամենամեծամասշտաբ նախագիծը՝ «Քամուց քշվածները», էկրան բարձրացավ Մետրո-Գոլդուին-Մայեր-ի հովանու ներքո։

Թալբերգից հետո

Մետրո-Գոլդուին-Մայեր 
Կադր «Դիմավորիր ինձ Սենտ Լուիսում» երաժշտականի ֆիլմից, կենտրոնում Ջուդի Գարլենդն է

1936 թվականին Թալբերգի մահը և Սելզնիկի հեռանալը ստուդիայից Մայերին ստիպեցին զբաղվել կինոարտադրության ընթացիկ հարցերով։ Չվստահելով սեփական կարծիքին՝ Մայերը կազմեց մի հանձնաժողով, որը պետք է գնահատեր այս կամ այն նախագծի հեռանկարային լինելը։ Փորձերի դարաշրջանը մնացել էր անցյալում։ «Նոր աստղեր վառելու» փոխարեն MGM-ը սկսեց աշխատանքը վստահել ժամանակով փորձված ու արդեն հասարակության սերը վայելող դերասանների։ Նոր սցենարները քննակվում էին բազմաթիվ կոմիտեների և հանձնաժողովների կողմից։ Նախապատվությունը տրվում էր այն ֆիլմերին, որոնք պիտանի էին ընտանեկան դիտմանը (մյուզիքլներ, սիքվելներ և մեծ պահանջարկ ունեցող այլ ժանրեր)։ 1940-ական թվականներին ստուդիայում թողարկվող ֆիլմերի թիվը կրճատվում է երկու անգամ, իսկ նրանց արտադրության ծախսերը՝ աճում։ «Աստղերի արտահոսք» է սկսում դեպի այլ ստուդիաներ և առաջին հերթին Paramount Pictures ընկերություն, որը 1942 թվականին դրամարկղային շահույթի չափով առաջին անգամ անցնում է MGM-ից։

1940-ական թվականներին MGM-ի նկարահանած ֆիլմերի համարյա մեկ քառորդ մասը կազմում էին մյուզքլները։ Մեծ թվով հեղինակների, կատարողների, պարողների ու մասսայական տեսարանների մասնակիցների ներգրավման պատճառով մյուզիքլների նկարահանումն ավելի թանկ էր նստում, քան սովորական ֆիլմերի ստեղծումը Գլխավոր դերերում հանդես էին գալիս ամենաբարձր վարձատրվող աստղերը՝ Ֆրեդ Ասթերը, Ջին Քելլին, Ջուդի Գառլենդը և Ֆրենկ Սինատրան։ 1950-ական թվականներին, երբ MGM-ը ղեկավարում էր Արթուր Ֆրիդը, ստեղծվեցին այդ ժանրի չգերազանցված նմուշներ՝ «Անձրևի տակ երգողները», «Ամերիկացին Փարիզում» և «Ժիժի» ֆիլմերը։

MGM-ի մուլտֆիլմեր

MGM-ի առաջատար ստորաբաժանումներից էր մուլտիպիկացիոն բաժինը (մինչև 1957 թվականի փակումը), որտեղ 1940-ականներին աշխատում էին նկարիչ-մուլտիպիկատորներ Թեքս Էյվրերին (Red Hot Riding Hood, Swing Shift Cinderella, Դրուպի շնիկի մասին ֆիլմեր), Հարման-Այզինգ զույգը (Բարնի արջուկի մասին ֆիլմեր) և Հաննա-Բարբերա զույգը (Թոմի ու Ջերիի մասին մուլտֆիլմերը, որոնցից յոթն արժանացել են «Օսկար» կինոմրցանակի)։

Այս ենթաբաժնի պատմությունն սկսվել է 1930 թվականին, երբ Մեյերը հանրահայտ Աբ Այվերսկի մոտ պատվիրում է առաջին տեխնիքոլոր մուլտֆիլմի հերոսի ստեղծումը։ Այդպես հայտնվում է փոքրիկ գորտ Ֆլիպը, որին շուտով միանում է նաև Վիլլի Վուպերը։ Այվերսկի այս կերպարները հասարակության շրջանում մեծ հաջողություն չեն ունենում։ 1934 թվականին Մեյերին հաջողվում է իր կողմը գրավել մուլտիպիկատորներ Հարմանին ու Այզինգին՝ Looney Tunes-ում գործող Բոսկոյի կերպարի հեղինակներին, ովքեր աշխատում էին Լեոն Շլեզինգերի մոտ։ Շլեզինգերյան Merrie Melodies շարքի նմանությամբ թողարկվում է սեփական մանկական նախագիծը՝ Happy Harmonies:

Դոր Շերիի դարաշրջան

1948 թվականին Մայերը «նոր Թալբերգի» ազատ աշխատատեղում գործի է վերցնում RKO-ի խոստումնալից պրոդյուսեր Դորա Շերիին։ Նորընտիր պրոդյուսերը ծախսերը նվազեցնելու նպատակով որոշում է լուծարել ստուդիայի վետերան աշխատակիցների, այդ թվում նաև Ջուդի Գարլանդի աշխատանքային պայմանագրերը։ 1951 թվականին այդ քաղաքականության զոհն է դառնում նաև Մեյերը, ով ստիպված է լինում լքել ստուդիան։ Նրա ու Շերիի վեճի հիմնական պատճառն այն էր, որ վերջինս նախընտրում էր ավելի «գաղափարական» ֆիլմեր՝ հիմնված հետպատերազմյան իրականության վրա, իսկ Մեյերն առաջվա պես նախապատվությունը տալիս էր մյուզիքլներին ու այլ էսկապիստական ֆանտազիաներին՝ սնդուսափայլով։ 1955 թվականին թոշակի է անցնում նաև ստուդիայի երկրորդ հիմնադիր հայրը՝ Նիկոլաս Շենկը։

Մետրո-Գոլդուին-Մայեր 
Ընկերության խորհրդանիշը Լաս Վեգասի MGM Grand հյուրանոցաժամանցային համալիրի դիմաց

Հեռուստատեսության տարածման հետ կապված՝ 1950-ականների վերջում կինոթատրոններում հանդիսատեսների թիվը նվազում է։ Ստուդիաների համակարգը օրինապես հավասարվում է մենաշնորհայիններին, և պետության ճնշման տակ MGM-ը ստիպված է լինում հրաժարվել իր սեփական կինոթատրոնների ցանցից։ 1957 թվականին ընկերությունն առաջին անգամ վնասներ է ունենում։ Հաջորդ տարի բաժնետերերին վերջապես հաջողվում է աշխատանքից հեռացնել Դորա Շերիին։ Միաժամանակ լուծարվում են նաև ընկերության մնացած վետերանների պայմանագրերը։ Անեկամտաբերության պատճառով փակվում է անիմացիոն ենթաբաժանմունքը։ Այս ժամանակահատվածից էլ սկսվում է МGM-ի աստիճանաբար ու անվերադարձ կործանումը, ինչը փոքրացնում է նրա մասնաբաժինը ազգային կինոշուկայում։

Դորա Շերիի ժամանակ ընկերությունը սովորում է շահույթ ստանալ հեռուստատեսային բում առաջացնելու շնորհիվ։ 1956 թվականի նոյեմբերին «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվում է հեռուստատեսությամբ, ընդ որում՝ ֆանտաստիկ վարկանիշով։ Շուտով պարզ է դառնում, որ MGM-ի՝ դասական դարձած ֆիլմերի ցուցադրությունը հեռուստատեսությամբ կարող է ապահովել նոր ֆիլմերի կինովարձույթից ոչ պակաս շահույթ։

Վիպական բեմադրություններ

Պեպլումների արտասովոր ժողովրդականության ֆոնի վրա ստուդիայի նոր կառավարությունը ընդունեց ռիսկային որոշում, ըստ որի նրանք պետք է ազգային մյուզիքլներից կտրուկ անցում կատարեին դեպի վիպական բեմադրություններ, որոնք պահանջում էին մեծ գումարներ։ «Բեն Հուր»-ի (1959) նոր տարբերակը ոչ միայն շլացուցիչ հաջողություն ունեցավ հասարակության շրջանում, այլև արժանացավ ռեկորդային թվով «Օսկարների»։ Մեկ այդպիսի ֆիլմի հաջողությունը կարող էր փոխհատուցել տասնյակ սովորական ֆիլմերի ձախողումը վարձույթում։

1960-ական թվականներին այս մարտավարության շրջանակներում MGM-ին սպասվում էին այնպիսի մասշտաբային նախագծեր, ինչպիսիք են Ջոն Ֆորդի «Ինչպես էր նվաճվել Արևմուտքը» աստղային վեստեռնը, Դևիդ Լինի «Բժիշկ Ժիվագոն» և Սթենլի Կուբրիկի «Տիեզերական ոդիսականը»։ Այս ֆիլմերը հաջող էին, սակայն բազմաթիվ այլ վիպական բեմադրությունների անհաջողությունները 1960-ական թվականներին ստուդիային կանգնեցրին սնանկացման եզրին։

Վաճառք

«Աղետալի» վիճակում գտնվող ստուդիայով հետաքրքրվեց միլիոնատեր Քըրք Քըրքորյանը, ով Լաս Վեգասում զբաղվում էր անշարժ գույքի վաճառքով։ 1969 թվականին, գնելով ընկերությունը, նա զգալիորեն կրճատեց ստուդիայում թողարկվող ֆիլմերի քանակը։ Ամենից շատ ներդրողին հետաքրքրում էին Կալվեր Սիթիի հողերը (որտեղ նա բնակարաններ կառուցեց) և 45 տարվա ընթացքում MGM-ի կուտակած գլամուրային համբավը։ Ստուդիայի անունն օգտագործվեց Լաս Վեգասում Քըրքորյանին պատկանող խաղատների և հյուրանոցների համար վերանվանման համար։ Դեկորացիաների ինքնատիպ հավաքածուն և բեմական անտուրաժը (ներառյալ «Օզ երկրի կախարդը» ֆիլմի գլխավոր հերոսի՝ Դորոթայի սուտակե կոշիկները) դրվեցին աճուրդի։ 1975 թվականին վաճառվեց նաև ընկերությանը պատկանող ձայնագրության ստուդիան (MGM Recording Studios):

Քըրքորյանի տնօրինության շրջանում ստուդիան տարեկան արտադրում էր քիչ շահույթ ապահովող հինգ-վեց ֆիլմեր։ Դրանք ցուցադրվում էին United Artists-ի հեռուստաալիքներով։ Որոշ ժամանակ անց Քըրքորյանը վերջնականորեն կորցնում է հետաքրքրությունը կինոարտադրության նկատմամբ և 1979 թվականին հայտարարում է, որ MGM-ն այսուհետև դառնում է հյուրանոցային ցանց (MGM Resorts International):

Սնանկացում

Մետրո-Գոլդուին-Մայեր 
MGM Tower-ը՝ ընկերության նախկին շտաբ-բնակարանը Լոս Անջելեսում

Քըրքորյանից հետո լեգենդար ստուդիային փորձեցին նոր կյանք տալ Թեդ Թըրները (ստուդիայի տերը 1986 թվականից) և Ջանկառլո Պարետտին (1990 թվականից)։ Դեռևս Քըրքորյանի օրոք տեղի ունեցավ MGM-ի ու դասական դարձած մեկ այլ ստուդիայի՝ United Artists-ի միավորումը, որի գլխավոր գանձերն էին համաշխարհային կինոյի մի շարք գլուխգործոցներ, ինչպես նաև Բոնդիանան։ 1997 թվականին 573 միլիոն դոլարով գնվեցին Orion Pictures, Samuel Goldwyn Company և Motion Picture Corporation of America ընկերությունների ֆիլմերի կատալոգների իրավունքները։

2005 թվականին MGM-ի տնօրինությունն անցավ Sony Pictures-ին։ Այդ ժամանակվանից ստուդիան փաստացի դարձավ Columbia Pictures-ի արբանյակը, «մարգարիտ» Sony-ի թագի վրա։

2010 թվականի նոյեմբերին MGM-ն իրեն սնանկ ճանաչեց 4 միլիարդ դոլար պարտքով։ Սակայն արդեն դեկտեմբերի 20-ին MGM-ը հայտարարեց, որ դուրս է գալիս սնանկությունից և անգամ Columbiа-ի հետ նկարահանում է «Իմ ընկերը կենդանաբանական այգուց» ֆիլմը։

MGM-ի ապրանքանիշի ներքո Sony-ն շարունակում է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմեր թողարկել։ Այսպես, «007: «Սքայֆոլ»-ի կոորդինատները» (2012) ֆիլմը վարձույթից մոտավորապես 1 միլիարդ դոլլար շահույթ է ունենում, ինչը դառնում է ստուդիայի ամբողջ պատմության լավագույն արդյունքը (եթե հաշվի չառնենք արժեզրկումը)։

Խորհրդանիշեր

Նշանաբան

Կինոստուդիայի պաշտոնական նշանաբանը՝ «Ars Gratia Artis», լատիներեն արտահայտություն է, որը նշանակում է «Արվեստ՝ հանուն արվեստի»։ Այն ընտրել է Հովարդ Դայրցը՝ ընկերության գլխավոր թղթակիցը։

Տարբերանշան

Մետրո-Գոլդուին-Մայեր 
Ընկերության տարբերանշանը 1916-1928 թվականներին

Ընկերության տարբերանշանը պատկերում է կինոժապավենի շրջանակի միջից մռնչացող առյուծի, իսկ ներքևում գրված է ընկերության նշանաբանը։ Տարբերանշանը, որում Լեո առյուծն է, ստեղծել է Հովարդ Դայթսը 1916 թվականին՝ Goldwyn Pictures-ի համար, իսկ ավելի ուշ՝ 1924 թվականին, թարմացրել է MGM-ի օգտագործման համար։ Դայթսը ստեղծել է տարբերանշանը՝ հիմք ընդունելով իր ալմա-մատերի թալիսմանը՝ Կոլումբիայի համալսարանի առյուծը։ տարբերանշանի Լեո առյուծն ի սկզբանե լուռ էր, նրա մռնչոցի ձայնն առաջին անգամ ավելացվել է 1928 թվականի օգոստոսին։ 1930-ական ու 1940-ական թվականներին ստուդիան հայտարարեց, թե իր ֆիլմերում "ավելի շատ աստեղեր կան, քան երկնքում", ինչի հիմքը մեծ թվով կինոաստղերի պայմանագրերն էին ընկերության հետ։ Այս երկրորդ նշանաբանը ևս Դայթսի մտահղացումն էր և առաջին անգամ օգտագործվեց 1932 թվականին։

MGM Home Entertainment

«MGM Home Video» վիդեոընկերությունը հիմնադրվել է 1979 թվականին և սկսել է թողարկել ֆիլմեր և մուլտֆիլմեր սեփական արտադրության Betamax և VHS տեսաերիզների վրա։ 1980 թվականին ընկերությունը միավորվում է «CBS Video» վիդեոընկերության հետ, որի հետ համատեղ կազմում է «MGM/CBS Home Video» ընկերությունը։ 1982 թվականին ընկերությունը սկսում է ֆիլմեր թողարկել United Artists ընկերության տեսաերիզների վրա, ինչի արդյունքում ընկերության անվանումը փոփոխությունների է ենթարկվում՝ դառնալով «MGM/UA Home Video»: Ավելի ուշ՝ 1990-ական թվականներին, ընկերությունը սկսում է ֆիլմեր թողարկել արդեն Laserdisc ձևաչափով։ Ընկերության գոյության ժամանակ մեկ անգամ չէ, որ փոխվել են վիդեոընկերության գրադրվագները։ 1982 թվականին գրադրվագում հայտնվում է առյուծով տարբերանշանը։ 1993 թվականից 1996 թվականներին գրադրվագում խցիկը շարժվում է լուսանկարչական ժապավենի վերևում, որի մեջ ամեն կադրի հետ «թարթում է» առյուծով պատկերը, իսկ հետո խցիկը թռչում է կադրից դուրս, որտեղ էլ մռնչում է առյուծը և վերջապես հայտնվում է «MGM/UA Home Video» գրությունը։ 1998 թվականին վիդեոընկերությունը անվանափոխվում է դառնալով՝ «Մետրո-Գոլդուին-Մայեր Home Entertainment»: 1990-ական թվականներին ստեղծվում է «MGM DVD» DVD-բաշխիչը, որի շնորհիվ ընկերության ֆիլմերը սկսում են թողարկվել DVD-սկավառակներով։ 1999 թվականին ընկերության վերաթողարկում է «Yellow Submarine» մուլտֆիլմի վերամշակված տարբերակը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Մետրո-Գոլդուին-Մայեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետրո-Գոլդուին-Մայեր» հոդվածին։

Tags:

Մետրո-Գոլդուին-Մայեր ՊատմությունՄետրո-Գոլդուին-Մայեր ԽորհրդանիշերՄետրո-Գոլդուին-Մայեր MGM Home EntertainmentՄետրո-Գոլդուին-Մայեր ԾանոթագրություններՄետրո-Գոլդուին-Մայեր Արտաքին հղումներՄետրո-Գոլդուին-Մայեր192419422010ԱՄՆԱնգլերենԿինեմատոգրաֆիաՀոլիվուդՆոր ՀոլիվուդՍնանկություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Նոր ԿտակարանԲաժանարարների աղյուսակԼենկթեմուրԿիպրոսԺիլբերտի համախտանիշՀայկական սփյուռքՀեշտոցային արտադրությունՍպիտակուցներԳառնու հեթանոսական տաճարՇամշադինի շրջանՇուշիMercedes-BenzԱստղՊարՀայկյան տոմարՋեկ ԼոնդոնԹոքաբորբԲրուցելոզԱնհանգիստ ոտքերի համախտանիշՄոլորակՍտորոգյալGeorgian International AirlinesԻջևանՎահանագեղձԵգիպտոսՀասարակ հերպեսՁկներԳեղանկարչությունԴավիթ ՄուրադյանՀամակարգային կարմիր գայլախտՀայաստանի զինված ուժերԱստվածԱպրիլի 30ԷպիլեպսիաԴերբայՀայաստանի դրոշՃապոնիաԻբուպրոֆենԵրաժշտությունՊեպտիկ խոցԵրևանի պետական համալսարանՏոտոԳեյմինգՔութեշԱռաքյալներՓորլուծությունՖրանսիայի քաղաքներՀայկական կինոԲանանՊետրոս ԴուրյանԱնգլիաՎարդանանք (պատմավեպ)Եղիշե ՉարենցԱգաթա ՔրիստիԱծխաջրածիններՖեմինիզմԱպրիլի 29Արցախյան շարժումՀամո ՍահյանՄԻԱՎՀարցական նշանՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԱնահիտԵրեք հրացանակիրներՀասարակ և հատուկ գոյականներԱրշիլ ԳորկիԴեռահասի հոգեբանությունԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՎահագնՀակաբիոտիկներՀին աշխարհի յոթ հրաշալիքներՔիշնևԿրծքագեղձի քաղցկեղ🡆 More