Ֆրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան

«Գյոթեի համալսարանը» (գերմ.՝ Goethe-Universität Frankfurt am Main) համալսարան է, որը գտնվում է Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում։ Այն հիմնադրվել է 1914 թվականին, որպես քաղաքացիական համալսարան, ինչը նշանակում է, որ այն հիմնադրվել և ֆինանսավորվում է Ֆրանկֆուրտի հարուստ և ակտիվ ազատական քաղաքացիների կողմից։ Սկզբնական անվանումը եղել է «Մայնի Ֆրանկֆուրտի համալսարան»։ 1932 թվականին համալսարանն անվանակոչվեց ի պատիվ Ֆրանկֆուրտի ամենահայտնի բնիկներից մեկի՝ բանաստեղծ, փիլիսոփա և գրող/դրամատուրգ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի։ Ներկայումս համալսարանն ունի շուրջ 45,000 ուսանող, որոնք բաշխված են քաղաքի ներսում գտնվող չորս հիմնական մասնաշենքերում։

Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան
Изображение логотипа
Ֆրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան
Տեսակհասարակական համալսարան, Local Internet registry? և լրիվ համալսարան
Հիմնադրված է1914
Անվանված էՅոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե
ԱնդամակցությունԳերմանիայի հետազոտական ցանց, Գերմանացի ռեկտորների կոնֆերանս, Գերմանիայի համալսարանական սպորտային ֆեդերացիա, Եվրոպայի համալսարանների միություն, Informationsdienst Wissenschaft?, UFA / DFH / FGU?, RIPE Network Coordination Centre?, ArXiv, German National Research Data Infrastructure (NFDI) e.V.? և ORCID
ԵրկիրՖրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան Գերմանիա
ՏեղագրությունՖրանկֆուրտ
Կայքgoethe-university-frankfurt.de
Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան (Գերմանիա)##
Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան (Գերմանիա)
Ֆրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան
Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան, Գերմանիա
Ֆրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան Johann Wolfgang Goethe-Universität Frankfurt am Main Վիքիպահեստում

Համալսարանն իր 100 ամյակը նշել է 2014 թվականին։ Համալսարանի առաջին կին նախագահը՝ Բիրգիտտա Ուոլֆը, իր պաշտոնը զբաղեցրեց 2015 թվականին ։ 20 նոբելյան մրցանակակիրներ անդամակցել են համալսարանին, այդ թվում՝ Մաքս Լաուեն և Մաքս Բոռնը ։ Համալսարանը համագործակցում է նաև հեղինակավոր Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնիզի 18 դափնեկիրների հետ ։

Գյոթեի համալսարանը Ռեյն-Մայն-Նեկկարի ՏՏ կլաստերի մասն է կազմում։ Մայնցի համալսարանը, Ֆրանկֆուրտի Գյոթեի համալսարանը և Դարմշտադտի տեխնիկական համալսարանը միասին կազմում են Ռեյն-Մայնի համալսարանները։

Պատմություն

Ֆրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան 
Բոքենհայմ մասնաշենք (1958 թվական)

Համալսարանի պատմական արմատները կարելի է գտնել դեռևս 1484 թվականին, երբ պատրիարք Լյուդվիգ ֆոն Մարբուրգը հիմնեց Քաղաքային խորհրդի գրադարանը։ Միավորված լինելով այլ հավաքածուների հետ, այն 1668 թվականին վերանվանվեց քաղաքի գրադարան, և 1914 թվականին այն դարձավ համալսարանական գրադարան։ Կախված երկրից՝ հիմնադրման ամսաթիվը այլ կերպ է արձանագրվում։ Ըստ անգլո-ամերիկյան հաշվարկների՝ Գյոթեի համալսարանի հիմնադրման տարեթիվը պետք է դառնար 1484 թվականը։ Գերմանիայում դոկտորական աստիճան շնորհելու իրավունք ստանալու օր է համարվում համալսարանի հիմնադրման տարին։

Համալսարանը պատմականորեն առավել հայտնի է դարձել իր սոցիալական հետազոտությունների ինստիտուտի կողմից (հիմնադրվել է 1924 թ.), Ֆրանկֆուրտյան դպրոցի ինստիտուցիոնալ տունը, 20-րդ դարի գերակա փիլիսոփայության և հասարակական մտքի դպրոցի միջոցով։ Այս դպրոցի հետ կապված հայտնի գիտնականներից Թեոդոր Ադորնոն, Մաքս Հորխայմերը և Յուրգեն Հեբերմասը, ինչպես նաև Հերբերտ Մարկուզեն, Էրիխ Ֆրոմը և Վալտեր Բենիամինը։ Ֆրանկֆուրտի համալսարանի այլ հայտնի գիտնականների թվում կարելի է նշել նաև սոցիոլոգ Կարլ Մանհայմին, փիլիսոփա Հանս Գեորգ Գադամերին, կրոնի փիլիսոփաներ՝ Ֆրանց Ռոզենցվայգին, Մարտին Բյուբերին և Պաուլ Տիլիխին, հոգեբան Մաքս Վերտհայմերին և սոցիոլոգ Նորբերտ Էլիասին։ Ֆրանկֆուրտի համալսարանը ժամանակ առ ժամանակ ազատական էր համարվում և հեղինակություն էր վայելում հրեական և մարքսիստական (կամ նույնիսկ հրեա-մարքսիստական) գիտության շրջանում։ Նացիոնալ-սոցիալիստական ժամանակաշրջանում համալսարանի ակադեմիկոսների գրեթե մեկ երրորդը և նրա ուսանողների մեծ մասը աշխատանքից հեռացվեց ռասայական և (կամ) քաղաքական նկատառումներից ելնելով։ Համալսարանը մեծ դեր ունեցավ նաև 1968 թվականին Գերմանական ուսանողական շարժման կյանքում։

Համալսարանն ազդեցիկ է եղել նաև բնական գիտությունների և բժշկության բնագավառներում՝ ունենալով նոբելյան մրցանակակիրներ, այդ թվում՝ Մաքս Լաուեն և Մաքս Բոռնը, և այնպիսի ձեռքբերումներ, ինչպիսին է Շտեռն-Գեռլախի փորձը։

Վերջին տարիներին համալսարանը հատուկ ուշադրություն է դարձնում մասնավորապես իրավագիտության, պատմության և տնտեսագիտության վրա՝ ստեղծելով նոր ինստիտուտներ, ինչպիսիք են Իրավագիտության և ֆինանսների ինստիտուտը և Ֆինանսական ուսումնասիրությունների կենտրոնը։ Համալսարանի գլխավոր նպատակներից մեկն այն է, որ Գերմանիայում ֆինանսների և տնտեսագիտության ոլորտում դառնա առաջատար՝ հաշվի առնելով դպրոցի հարևանությունը Եվրոպայի ֆինանսական կենտրոններից մեկի հետ ։ Գյոթեի համալսարանը ֆինանսական տնտեսագիտության ոլորտում հետազոտությունների համար միջազգային մրցանակ է սահմանել ՝ ֆինանսական տնտեսական ոլորտում ։

Կազմակերպություն

Ֆրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան 
Ուեստենդի մասնաշենք
Ֆրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան 
Ուեստենդի համալսարանական գրադարան

Համալսարանը բաղկացած է 16 ֆակուլտետից

  • 01. Իրավագիտության ֆակուլտետ
  • 02. Տնտեսագիտության ֆակուլտետ
  • 03. Հասարակագիտության ֆակուլտետ
  • 04. Մանկավարժության ֆակուլտետ
  • 05. Հոգեբանության ֆակուլտետ
  • 06. Աստվածաբանության (Բողոքականության) ֆակուլտետ
  • 07. Կաթոլիկության ֆակուլտետ
  • 08. Պատմության և փիլիսոփայության ֆակուլտետ
  • 09. Լեզվաբանության, մշակույթի և արվեստի ֆակուլտետ
  • 10. Ժամանակակից լեզվաբանության ֆակուլտետ
  • 11. Երկրագիտության/Աշխարհագրության ֆակուլտետ
  • 12. Ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ
  • 13. Ֆիզիկայի ֆակուլտետ
  • 14. Քիմիայի և դեղագործության ֆակուլտետ
  • 15. Կենսաբանության ֆակուլտետ
  • 16. Բժշկագիտության ֆակուլտետ

Բացի այդ, կան նաև Մաքս Պլանկի անվան մի քանի գիտահետազոտական ինստիտուտներ;

  • Մաքս Պլանկի կենսաֆիզիկայի ինստիտուտ
  • Մաքս Պլանկի ուղեղի հետազոտությունների ինստիտուտ
  • Մաքս Պլանկի անվան եվրոպական պատմության ինստիտուտ

Մասնաշենքեր

Ֆրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան 
Ուեստենդի մասնաշենք
Ֆրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան 
Ուեստենդի մասնաշենք

Համալսարանը բաղկացած է Մայնի Ֆրանկֆուրտի 4 մասնաշենքերից

  • «Ուեստենդի մասնաշենք»

Համալսարանի գլխավոր մասնաշենքն է, որում առկա են հասարակական գիտությունների, մանկավարժության, հոգեբանության, աստվածաբանության, փիլիսոփայության, պատմության, բանասիրության, հնագիտության, իրավագիտության, տնտեսագիտության և բիզնես կառավարման և աշխարհագրության ֆակուլտետները։

  • «Բոքենհայմի մասնաշենք»

Համալսարանի գրադարան, մաթեմատիկա, ինֆորմատիկա, արվեստի պատմություն, կերպարվեստ։

  • «Ռիդբերգի մասնաշենք»

Դեղագործություն, ֆիզիկա, քիմիա, կենսաքիմիա, կենսաբանություն, երկրաբանություն և աշխարհագրություն։

  • «Նիդերադի մասնաշենք»

Բժշկագիտություն, ատամնաբուժություն, համալսարանական հիվանդանոց։

  • «Գինհայմի մասնաշենք»

Սպորտ։

Ուեստենդի մասնաշենք

Ֆրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան 
Այ Ջի Ֆարբեն շենքը
Ֆրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան 
Այ Ջի Ֆարբեն շենքը at Campus Westend

Համալսարանի «Ուեստենդի մասնաշենքը» ժամանակակից ճարտարապետության ոճով կառուցված գունավոր շենք է, որը նախագծել է Հանս Պոելցիգը ։ 1930 թվականի հոկտեմբերի 30-ին Այ Ջի Ֆարբեն շենքի տնօրեն Բարոն Շնիցլերը իր բացման խոսքում նշել է, որ շենքի ոճն ի սկզբանե ընտրվել է «գերմանական գիտական և առևտրային աշխատուժի խորհրդանիշ, որը պատրաստված է երկաթից և քարից»։

Համալսարանային համալիրը շահագործման ենթարկելուց հետո, մասնաշենքին կից շինություններ կառուցվեցին։ 2008 թվականի մայիսի 30-ին the Ֆինանսների պալատը տեղափոխվեց նոր շենք, որը նախագծվել էր ճարտարապետ Քլայհյուզի կողմից՝ հետևելով Այ Ջի Ֆարբեն շենքի ոճին։ Ֆինանսների պալատի շենքի վերին հարկերում կան մի քանի առանձին գրասենյակներ, ինչպես նաև `գրասենյակային տարածքներ` հետազոտողների և ուսանողների համար։ Առաջին հարկը բաց է հանրության համար և այցելուներին դիմավորում է ընդարձակ, լուսավոր նախասրահում, որը տանում է դեպի դասախոսությունների դահլիճներ, սեմինարների սենյակներ և տեղեկատվական կենտրոն, շուրջօրյա տեղեկատու գրադարան։ Առաջին հարկում տեղակայված են նաև համակարգչային սրահներ և սրճարան։ Նախասրահի հատակը, պատերը և առաստաղը զարդարված են ցանցային ձևավորմամբ, որը շարունակվում է ամբողջ շենքում։ Հատակի ծածկույթը կառուցելիս ոգեշնչվել են Ռաֆայելի «Աթենքի դպրոցը» որմնանկարից։

Գյոթեի անվան բիզնես դպրոց

Գյոթեի անվան բիզնես դպրոցը համալսարանին կից բարձրագույն բիզնես դպրոց է, որը հիմնադրվել է 2004 թվականին, Ուեստենդ մասնաշենքի ֆինանսների պալատի մասն է կազմում։ Այն ոչ առևտրային կազմակերպություն է, որը պատկանում է համալսարանին։ Գյոթեի անվան բիզնես դպրոցի նախագահը Ռոլֆ Է. Բրուերն է, ով եղել է գերմանական բանկի դիտորդական խորհրդի նախկին նախագահը։ Գյոթեի բիզնես դպրոցը կրթության ոլորտում համագործակցություն ունի Հայդերաբադի Հնդկական բիզնես դպրոցի հետ։

Ակնառու ներկայացուցիչներ (մասնակի ցուցակ)

Նոբելյան մրցանակակիրներ (շրջանավարտներ և ֆակուլտետներ)

  • Պոլ Էրլիչ․ 1908 Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում
  • Մաքս ֆոն Լաուե. 1914 թվական Նոբելյան մրցանակ ֆիզիկայի ոլորտում
  • Օտտո Լոեվի 1914 թվական Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի ոլորտում
  • Փոլ Քարեր 1937 թ. Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում
  • Օտտո Շտերն . 1943 թ. Նոբելյան մրցանակ ֆիզիկայի ոլորտում
  • Մաքս Բոռ. 1954 թ.-ին Նոբելյան մրցանակ ֆիզիկայի ոլորտում
  • Ալեքսանդր Ռոբերտուս Թոդ . 1957 թ. Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում
  • Կառլ Զիգլեր . 1963 թ. Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում
  • Հանս Բեթե . 1967 թ. Նոբելյան մրցանակ ֆիզիկայի ոլորտում
  • Նիլս Յերնե․ 1984 Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի ոլորտում
  • Գերդ Բինինգ. 1986 թ. Նոբելյան մրցանակ ֆիզիկայի ոլորտում
  • Ժան-Մարի Լեն. 1987 թ. Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում
  • Հարթմութ Միշել. 1988 թ. Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում
  • Ռայնհարդ Սելտեն. 1994 թ. Նոբելյան մրցանակ տնտեսագիտության ոլորտում
  • Հորստ Շտորմեր. 1998 թ. Նոբելյան մրցանակ ֆիզիկայի ոլորտում
  • Գյունթեր Բլոբել. 1999 թ. Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում
  • Պիտեր Գրինբերգ. 2007 թ. Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ

Համաշխարհային դասակարգում

  • Ըստ «Նյու Յորք Թայմս»ի համալսարանը գործատուի ընտրությամբ աշխարհի 10 լավագույն բուհերի շարքում է գտնվում։ 2012 թվականին Գյոթեի համալսարանը դասվել է 150 համալսարաններից 10-րդ հորիզոնականում։
  • Շանհայի վարկանիշային աղյուսակ 101-150
  • Աշխարհի համալսարանների վարկանիշային աղյուսակ 279

Ծանոթագրություններ

Ֆրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան» հոդվածին։

Tags:

Ֆրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան ՊատմությունՖրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան ԿազմակերպությունՖրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան ՄասնաշենքերՖրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան Գյոթեի անվան բիզնես դպրոցՖրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան Ակնառու ներկայացուցիչներ (մասնակի ցուցակ)Ֆրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան Նոբելյան մրցանակակիրներ (շրջանավարտներ և ֆակուլտետներ)Ֆրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան Համաշխարհային դասակարգումՖրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան ԾանոթագրություններՖրանկֆուրտի Գյոթեի Անվան Համալսարան Արտաքին հղումներՖրանկֆուրտի Գյոթեի Անվան ՀամալսարանԳերմաներենՀամալսարանՄայնի ՖրանկֆուրտՅոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎագինիզմԿիպրոսՀոմանիշԳագիկ ԲՄարինա ԲերբերյանՏիգրան ՊետրոսյանՑորենՀայրենական մեծ պատերազմԽուստուփԳարեգին ՆժդեհԼյարդԹթուներԵս և նաMicrosoft ExcelԶապել ԵսայանԻտալիաԵգիպտոսՓիլիսոփայությունՆախադասությունՀատկացուցիչՏիգրան ՄեծԱծխաջուրՕվկիանոսՍևանավանքՀղիություն (մարդ)Ըղձական եղանակԾիրանՍրտի ռիթմի խանգարումներՍուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի (Անի)Արգանդի միոմաԱռնո ԲաբաջանյանՀայկական հարցԽոսրովի անտառ պետական արգելոցՀամաստեղություններՆահանջը առանց երգիՀիմքերՍանահինի վանական համալիրՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԳլենդելի հայ համայնքԵրկրաշարժԳյումրիԿանադաՔարերի սիմֆոնիաՀաղթանակի օրՊատմություն Հայոց (Խորենացի)Հայաստանի տնտեսությունՍինուսիտԱշխարհի մայրաքաղաքների ցանկԽորանարդՀայկական լեռնաշխարհՅուպիտեր (մոլորակ)Սրտի կծկումների հաճախականությունՎերաբերական (խոսքի մաս)ՊորտուգալիաՊարկինսոնի հիվանդությունԵռանկյան բարձրությունՏուբերկուլոզԺառանգական հիվանդություններՄամփրե արքանՀայաստանի անկախացման գործընթացԽնձորԳոյական անունԲարորակ ուռուցքներԵրկիր ՆաիրիԵրաժշտությունՆապոլեոն ԲոնապարտԵրկաթԵզդիներԳրիգոր ԼուսավորիչՀայաստանում ֆրանսիական համալսարանՀարցական նշանԵրիկամՄուտացիաՊյութագորասի թեորեմՔութեշ🡆 More