Microsoft Excel

Microsoft Excel-ը Մայքրոսոֆթ կորպորացիայի կողմից ստեղծված Microsoft Office օֆիսային ծրագրային միջոցների փաթեթի կարևորագույն ծրագրերից մեկն է և տարածվածությամբ առաջատարը Էլեկտրոնային աղյուսակների խմբագրիչ ծրագրերի շարքում։ Հասանելի է Windows և Apple Mac OS X օպերացիոն համակարգերի համար։

Microsoft Excel-ը նախատեսված է աղյուսակային տեսքով տվյալների հետ աշխատելու համար, մասնավորապես՝

  • տվյալներով տնտեսական, վիճակագրական, մաթեմատիկական և այլ հաշվարկներ անելու,
  • աշխատանքային ֆորմաների /շաբլոնների/ ստեղծման,
  • տվյալների հիման վրա դիագրամաներ կառուցելու,
  • որոշակի կրիտերիաներով տվյալների փնտրման և տեսակավորման,
  • տվյալների վերլուծության և "ինչ, եթե?" սցենարների հաշվարկների կատարման,
  • տվյալների բազաների ստեղծման,
  • աղյուսակների և դրանց գրաֆիկական տարբերակների տպման համար։

Microsoft Excel-ը նախատեսված է տնտեսագետների, հաշվապահների, ինժեներների, գիտաշխատողների, ինչպես նաև՝ բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են թվային տվյալների մեծ զանգվածների հետ։ EXCEL անվանումն առաջացել է Executable Cells կապակցությունից, որը նշանակում է "հաշվարկվող բջիջներ", սակայն շատերն էլ պնդում են, որ ծագումը ֆրանսերեն Excellent (գերազանց) բառից է։

Excel-ում գրաֆիկի տեսակներ

Microsoft Excel 
Գրաֆիկի հիմնական տարրերը

Գրաֆիկի (Chart) նշանակությունը` թվային տվյալները ներկայացնող գրաֆիկական ձևեր։ Գրաֆիկները թույլ են տալիս ոչ միայն ավելի արտահայտիչ դարձնել թվերը և ցուցադրել տարբեր մեծությունների կամ մեծությունների փոփոխության հարաբերությունը, այլև լուծել խնդիրներ։

Առավել կարևոր հասկացություններ, որոնցից օգտվում են գրաֆիկների հետ աշխատելու սկզբունքները նկարագրելուց։ Կախված տվյալների ներկայացման գրաֆիկական ձևից` կան գրաֆիկների տարբեր տեսակներ (աղյուսակ 1)։ Excel-ը գրաֆիկ ստեղծում է որոշակի տվյալների հիման վրա։ Գրաֆիկը կախված է այն տվյալներից, ըստ որոնց կառուցված է այն, և դրանք փոփոխելուց մեխանիկորեն փոխվում է նաև գրաֆիկը։

Գրաֆիկի հիմնական տարրեր

Գրաֆիկի կառուցման համար կան բազմաթիվ տեսակներ։ Ստորև ներկայացված է դրանից մի քանիսը։

Աղյուսակ 1

Գծապատկեր Բացատրություն
Microsoft Excel 
Սյունակաձև
Նպատակահարմար է օգտագործել, երբ տվյալները ներկայացված են տողերով կամ սյուներով։ Հիմնականում կիրառվում է, երբ անհրաժեշտ է ցույց տալ տվյալների փոփոխությունը մի քանի օբյեկտներ համեմատելիս։ Սովորաբար արժեքները արտահայտվում են ուղղահայաց առանցքում, իսկ տվյալները` հորիզոնական։
Microsoft Excel 
Գծային
Նպատակահարմար է օգտագործել, երբ տվյալները ներկայացված են տողերով կամ սյուներով։ Հիմնականում կիրառվում է, երբ անհրաժեշտ է ցույց տալ մեկ (կամ մի քանի) օբյեկտի տվյալների անընդհատ փոփոխությունը հավասար միջակայքում, ընդ որում տվյալները պետք է լինեն միևնույն մասշտաբի։ Սովորաբար արժեքները հավասարաչափ տեղաբաշխվում են ուղղահայաց առանցքում, իսկ տվյալները` հորիզոնական։
Microsoft Excel 
Շրջանաձև
Նպատակահարմար է օգտագործել, երբ տվյալները ներկայացված են միայն մեկ տողով կամ մեկ սյունով, ընդ որում տվյալները պետք է ընդունեն դրական արժեքներ։ Ցանկալի է, որ արժեքների քանակը չգերազանցի յոթը։
Microsoft Excel 
XY(Կետային)
Նպատակահարմար է օգտագործել, երբ տվյալները ներկայացված են տողերով և սյուներով։ Այս դիագրամն ցույց է տալիս մի քանի շարքով տրված թվային արժեքների կամ երկու խումբ թվերի (X և Y կոորդինատների) հարաբերությունը, ընդ որում այդ արժեքները միավորվում են տվյալների մի կետում։ Հիմնականում կիրառվում են թվային արժեքների ներկայացման և համեմատման դեպքում, օր.` գիտական, վիճակագրական կամ ինժեներական տվյալների համար։ Տվյալ դիագրաման կարելի է կիրառել, եթե պահանջվում է համեմատել տվյալների կետերի բազմություն` ինչքան շատ են տվյալները, այնքան հստակ է համեմատությունը։
Microsoft Excel 
Պղպջակաձև
Այս գրաֆիկը բնութագրվում է 3 պարամետրով` X առանցքի արժեքներով, Y առանցքի արժեքներով և պղպջակի չափը բնութագրող մեծությամբ։ Առավել հարմար է տվյալները ներկայացվեն սյունակներով (առաջին սյունակի արժեքները ընդունելով X, երկրորդը` Y, երրորդը` չափը)։
Microsoft Excel 
Տերևաձև
Հնարավորություն է տալիս համեմատել մի քանի շարքով նկարագրված տվյալների (միմյանց հետ կապված) համախումբ։ Այս գրաֆիկի առավելությունն այն է, որ թույլ է տալիս միաժամանակ ուսումնասիրել շատ օբյեկտներ` իրենց տվյալների շարքով։
Microsoft Excel 
Տողաձև
Նպատակահարմար է օգտագործել, երբ տվյալները ներկայացված են տողերով կամ սյուներով։ Հարմար է կիրառել առանձին տարրերի համեմատության ժամանակ, երբ արժեքները համեմատաբար մեծ են և տվյալները ներկայացվում են երկար սյուներով։
Microsoft Excel 
Մակերեսաձև
Նպատակահարմար է օգտագործել, երբ տվյալները ներկայացված են տողերով կամ սյուներով։ Այս տիպի գրաֆիկը կարելի է կիրառել, երբ անհրաժեշտ է ցուցադրել օպտիմալ կոմբինացիան տվյալների երկու խմբի։ Գույները և ստվարագծված տարածքը առանձնացնում են արժեքների միևնույն միջակայքը։

Արտաքին հղումներ

Microsoft Excel Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Microsoft Excel» հոդվածին։


Tags:

Մայքրոսոֆթ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍակավարյունությունԼևոմեկոլՊահքՎիտամին CԿոնվենցիաՏուն ջրվեժի վերևումԱրտավազդ Ա ՄամիկոնյանԳևորգ Մարզպետունի (վեպ)ԳովազդՆար-ԴոսՊրոլակտինՄԻԱՎՎազգեն ՍարգսյանԾառՍիրտՎլադիմիր ԼենինԱնանուխԳևորգ ՉաուշՄեջքի ցավՄիացյալ ԹագավորությունՇառաչ և ցասումԳայլերՀիսուսԱլեքսանդր ՄակեդոնացիՍրտի կծկումների հաճախականությունԱլեն ՍիմոնյանՀայերենՈսկորԲեզոարյան այծԿիլիկիայի հայկական թագավորությունՀին ԵգիպտոսՍյունիքի մարզԱնգլերենի այբուբենՇառլ ԱզնավուրԱնհանգիստ ոտքերի համախտանիշՍերՀայերեն ՎիքիպեդիաԳորշ արջԱրցախի ՀանրապետությունԿոկորդի քաղցկեղԱվշային համակարգՄարդու առնանդամի չափսԻսրայել ՕրիԵրազՀաղարծնի վանքՔաղաքագիտությունՍաղմոսավանքԱրտիստը (Շիրվանզադե)Հայկական պետականությունների ղեկավարների ցանկԺենգյալով հացՌուսաստանՊարագաներԿրծքավանդակի ցավՇունՖոտոսինթեզԿաթվածԲելառուսԿունիլինգուսԲարորակ ուռուցքներՍեղան (երկրաչափություն)ԱնտարկտիդաՀարցական նշանԹակուբոկու ԻսիկավաSWOT վերլուծությունԽորանարդԱռաջավորասիական ընձառյուծԲույսերԳարեգին ՆժդեհԷկոհամակարգԽորեն ԱբրահամյանԵռանկյունԼիոնել ՄեսսիԱրմավիրի մարզԷնդոմետրիոզՎանաձորՀայաստանի պատմական մայրաքաղաքներՇտերնի անվան կոնսերվատորիա🡆 More