Ֆունշալ

Ֆունշալ (պորտ.՝ Funchal), Մադեյրա կղզու (Պորտուգալիա) գլխավոր քաղաքը և ծովային նավահանգիստը։ Բնակչության թվաքանակը կազմում է շուրջ 112 հազար մարդ։ Հանդիսանում է համանուն շրջանի վարչական կենտրոնը, որի մակերեսը կազմում է 76,25 կմ², իսկ բնակչությունը՝ ▲105 795 մարդ (2021)։ Այն հյուսիսում սահմանակից է Սանտանան մունիցիպալիտետին, հյուսիս-արևելքում՝ Մաշիկու մունիցիպալիտետին, արևելքում՝ Սանտա Կրուշ մունիցիպալիտետին, հարավում՝ Ատլանտյան օվկիանոսին, իսկ արևմուտքում՝ Կամարա դի Լոբուշ մունիցիպալիտետին։

Քաղաք
Ֆունշալ
պորտ.՝ Funchal
Դրոշ Զինանշան
Ֆունշալ Ֆունշալ

Ֆունշալ
ԵրկիրՊորտուգալիա Պորտուգալիա
ՇրջանՄադեյրա
Ներքին բաժանումSanta Luzia?, Imaculado Coração de Maria?, Santa Maria Maior?, Monte?, Santo António?, São Gonçalo?, São Martinho?, São Roque?, São Pedro? և ?
Հիմնադրված է1451 թ.
Մակերես76,25 կմ²
Բնակչություն105 795 մարդ (2021)
Խտություն1363,4 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ291
Փոստային դասիչ9050/9060
Պաշտոնական կայքcm-funchal.pt
Ֆունշալ (Պորտուգալիա)##
Ֆունշալ (Պորտուգալիա)
Ֆունշալ

Նախկինում քաղաքը եղել է համանուն վարչական շրջանի վարչական կենտրոնը։ Ֆունշալը այսօր ինքնավար տարածաշրջանի համար հանդիսանում է մշակութային, զբոսաշրջային եւ առևտրային կենտրոն։ Քաղաքի բնապատկերում գերիշխում են կարմիր կղմինդրե տանիքներով սպիտակ տները, կանաչ զբոսայգիները։

Քաղաքի հովանավորը համարվում է Հակոբոս Ալփյանը։ Քաղաքի տոնը նշվում է օգոստոսի 21-ին։

Պատմություն

Հայտնի է, որ Ֆունշալը հիմնադրվել է 1424 թվականին՝ Մադեյրա կղզու գաղութացման ժամանակ։ Այն քաղաքի կարգավիճակ ստացել է 1508 թվականի օգոստոսի 21-ին՝ Պորտուգալիայի Մանուել I թագավորի դեկրետի հիման վրա։

Քաղաքի անունը ծագել է այստեղ մեծ քանակությամբ աճող վայրի ֆենխելի անունից, որին պորտուգալերեն ասում են «ֆունշու»։

Ժողովրդագրություն

Մունիցիպալիտետի բնակչության թվաքանակը ըստ տարիների
1849 1900 1930 1960 1981 1991 2001 2004
29 403 43 375 68 030 98 113 112 746 115 403 103 961 100 847

Մունիցիպալիտետի կազմ

Մունիցիպալիտետի մեջ մտնում են հետևյալ շրջանները.

  1. Իմակուլադու Կորասան դե Մարիա (պորտ.՝ Imaculado Coração de Maria)
  2. Մոնտե (պորտ.՝ Monte)
  3. Սնատա Լուզիա (պորտ.՝ Santa Luzia)
  4. Սանտա Մարիա Մայոր (պորտ.՝ Santa Maria Maior)
  5. Սանտու Անտոնիու (պորտ.՝ Santo António)
  6. Սան Գոնսալու (պորտ.՝ São Gonçalo)
  7. Սան Մարտինյու (պորտ.՝ São Martinho)
  8. Սան Պեդրու (պորտ.՝ São Pedro)
  9. Սան Ռոկե (պորտ.՝ São Roque)
  10. Սե (պորտ.՝ )

Զբոսաշրջություն

Քաղաքի այցեքարտը հանդիսանում է «Լավրադոր» շուկան իր հսկայական արևադարձային մրգերի ընտրությամբ։

Ֆունշալ 
Մադեյրայի Բուսաբանական այգին

Քաղաքի ծովային նավահանգիստը միշտ լի է միջազգային լայներներով, առևտրային նավերով և զբոսանավերով։ Մարդկանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ մշակույթին և արվեստներին, գոյություն ունեն տարբեր թանգարաններ, կոթողներ, պատկերասրահներ։ Ամեն տարի Նոր տարվա դիմավորման ժամանակ քաղաքում տեղի են ունենում հրավառություններ։ 2007 թվականի հունվարի 1-ին հրավառության կրակի երկարությունը կազմել է 6 կմ, իսկ լայնությունը՝ 2,7 կմ, որը ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամանազանգվածային հրագործական տոն։

Ֆունշալա քաղաքի կենտրոնից ոչ հեռու գտնվում է Մադեյրայի Բուսաբանական այգին, որը հետաքրքրում է այցելուներին իր շքեղ բուսականությամբ։ Այգու տարածքում աճում են ավելի քան 2 հազար էկզոտիկ բույսերի տեսակներ։ 2005 թվականից այգում եղել է ճոպանուղի, որտեղից դեպի քաղաքի կենտրոն ժամանակը կազմում է 7 րոպե։

2013 թվականին քաղաքի կենտրոնական զբոսայգում տեղադրվել է ռուս նկարիչ Կառլ Բրյուլովի բրոնզե կիսանդրին։

Տրանսպորտ

Քաղաքի և մունիցիպալիտետի օդային հաղորդակցությունը ապահովում է Մադեյրայի Միջազգային օդնավակայանը։

Կլիմա

Ֆունշալ  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ֆունշալ քաղաքում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 9,2 7,4 8,1 9,8 9,7 13,2 14,6 16,4 16,6 13,4 10,8 9,4 7,4
միջին առավելագույնը (°C) 19,7 19,7 20,4 20,6 21,6 23,4 25,1 26,4 26,4 24,9 22,6 20,7 22,6
միջին ջերմաստիճանը (°C) 16,7 16,6 17,2 17,5 18,6 20,6 22,2 23,2 23,2 21,8 19,6 17,9 19,6
միջին նվազագույնը (°C) 13,7 13,4 13,9 14,4 15,6 17,7 19,2 20,0 20,0 18,6 16,6 15,0 16,5
բացարձակ նվազագույնը (°C) 25,5 27,0 30,5 32,6 34,2 34,7 37,7 36,0 38,4 34,1 29,5 25,9 37,7
տեղումների քանակը (մմ) 74,1 83,0 60,2 44,0 28,9 7,2 1,6 2,0 32,9 89,5 88,8 115,0 627,2
Աղբյուր՝ Instituto de Meteorologia, Туристический портал

Քույր քաղաքներ

Հայտնի բնիկներ

  • Կրիշտիանու Ռոնալդու, պորտուգալացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս «Ռեալ Մադրիդ» ակումբում կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերում և հանդիսանում է Պորտուգալիայի հավաքականի ավագը։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ֆունշալ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆունշալ» հոդվածին։

Tags:

Ֆունշալ ՊատմությունՖունշալ ԺողովրդագրությունՖունշալ Մունիցիպալիտետի կազմՖունշալ ԶբոսաշրջությունՖունշալ ՏրանսպորտՖունշալ ԿլիմաՖունշալ Քույր քաղաքներՖունշալ Հայտնի բնիկներՖունշալ ՊատկերասրահՖունշալ ԾանոթագրություններՖունշալ Արտաքին հղումներՖունշալ2021Ատլանտյան օվկիանոսՊորտուգալերենՊորտուգալիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄետաղՅուրի ՎարդանյանՎաղարշապատՄեսրոպ ՄաշտոցԱրշիլ ԳորկիՎիքիպեդիաՀայկ և ԲելՎի (երգիչ)Ալեքսանդր ՄակեդոնացիԾավալՎազգեն Ա ԲուխարեստցիՀայաստանի տնտեսությունԴիկլոֆենակԱրշակունիների թագավորությունՀայկյան տոմարՀայկական դիցաբանությունՕպերաՄոնթե ՄելքոնյանՄոնա ԼիզաԲաղադրյալ թիվՈրդանման ելունի բորբոքումԱրշակունիներՇուշիի ազատագրումԿեչիԾիր ԿաթինԿոտրվածքՈրովայնային ցավՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԾրագրավորումԳլաուկոմաՆահանջը առանց երգիԴուբայSourԵրեք հրացանակիրներԳառնու հեթանոսական տաճարՇաղկապՄատանիների տիրակալըՄարդու կմախքԵրևանԼույսՀեշտոցի սնկային վարակԱրամ ԵրկանյանՏոլմաՀայաստանի դրոշԽորեն ԼևոնյանՍեռական հերպեսՀայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներՄարմնի ջերմաստիճանԽոսքի մասերՔարերՎբեթԳորշ արջԻսլամՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԽոր ՎիրապՉորաթանՊարկինսոնի հիվանդությունՍիրամարգՀայաստանի առաջին հանրապետությունՈւկրաինաՓիլիսոփայությունՏավուշի մարզQR-կոդՂուրանՁկներԵրկիրՌենե ԴեկարտՄեր հայրենիքՏասնաբանյաՍևանավանքԲարորակ ուռուցքներՀաղթանակի օրՄարտիրոս ՍարյանԲացահայտիչՔրիստինե ՊեպելյանԽատուտիկ սովորականԷյֆելյան աշտարակԲլանքա Պալոմա🡆 More