Պրայա (պորտ.՝ Praia – «ծովափ»), Կաբո Վերդե կղզային պետության մայրաքաղաք և խոշորագույն քաղաք, որը տեղակայված է Ատլանտյան օվկիանոսում, Սենեգալի առափնյայի մոտակայքում։ Գտնվում է Սանտյագու կղզու վրա։ Բնակչությունը՝ ▲159 050 մարդ (2017):
Քաղաք | |||
---|---|---|---|
Պրայա | |||
Praia | |||
| |||
Երկիր | Կաբո Վերդե | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||
Մակերես | 102,6 կմ² | ||
ԲԾՄ | 1 մետր | ||
Բնակչություն | ▲159 050 մարդ (2017) | ||
Պաշտոնական կայք | cmpraia.cv | ||
| |||
Քաղաքը հիմնվել է XV դարի վերջում։ 1770 թվականին կղզու ամենահին՝ Ռիբեյրա Գրանդի (Մեծ վտակ) բնակավայրում ջրի պաշարների սպառման պատճառով Պրայա տեղափոխվեց կղզեխմբի կենտրոնը։
1832 թվականի հունվարի 16-ին քաղաքը «Բիգլ» երկկայմ առագաստանավով այցելել է Չարլզ Դարվինը։
Նարնջի, շաքարավազի և սուրճի արտահանում։ Գործում է ծովային միջատլանտյան հաղորդակցության հանգույցը։ Սննդի (ձկան և ծովամթերքի մշակում), կահույքի, շինանյութի (երկաթ-բետոնի գործարան, կերամիկական ապրանքների և շինանյութի գործարաններ) արտադրություն։ Գործում են կարի ֆաբրիկաներ, տնայնա-գեղարվեստական արհեստանոցներ, էլեկտրական կենցաղային սարքավորումների հավաքման և վերանորոգման ձեռնարկություններ։ Զարգացած է ձկնորսությունը։
Գործում է բորի դեմ պայքարի կենտրոն։
Քաղաքի մոտակայքում գտնվում են հանգստավայրեր (օվկիանոսային ծովափեր), որոնք գտնվում են արևմուտքում՝ Պրայա Մար և Կուեբրա Կանելա։
Քաղաքի տեսարժան վայրերից են համարվում Ալբուկերկի հրապարակը, նախագահական պալատը (XIX դարի վերջ), ազգագրական թանգարանը, Դիոգու Գոմեշի հուշարձանը (Սանտյագու կղզու առաջին հայտնագործողը)։ 10 կմ դեպի արևմուտք գտնվում է Սիդադի Վելյան (Հին քաղաք)՝ եվրոպացիների առաջին բնակավայրը կղզեխմբում Ռեալ դե Սան Ֆիլիպե ամրոցով, որը կառուցվել է պարտուգալացիների կողմից XVI դարում։
Պրայաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 32.2 (90) | 32.2 (90) | 32.8 (91) | 33.9 (93) | 37.2 (99) | 35 (95) | 32.8 (91) | 32.8 (91) | 36.1 (97) | 35 (95) | 32.2 (90) | 30.6 (87.1) | 37.2 (99) |
Միջին բարձր °C (°F) | 25 (77) | 25 (77) | 25.6 (78.1) | 26.1 (79) | 27.2 (81) | 27.8 (82) | 28.3 (82.9) | 28.9 (84) | 28.9 (84) | 29.4 (84.9) | 27.8 (82) | 26.1 (79) | 27.2 (81) |
Միջին օրական °C (°F) | 22.5 (72.5) | 22.2 (72) | 22.8 (73) | 23.3 (73.9) | 24.2 (75.6) | 24.5 (76.1) | 26.1 (79) | 26.7 (80.1) | 27 (81) | 26.9 (80.4) | 25.6 (78.1) | 23.9 (75) | 24.6 (76.3) |
Միջին ցածր °C (°F) | 20 (68) | 19.4 (66.9) | 20 (68) | 20.6 (69.1) | 21.1 (70) | 21.1 (70) | 23.9 (75) | 24.4 (75.9) | 25 (77) | 24.4 (75.9) | 23.3 (73.9) | 21.7 (71.1) | 22.1 (71.8) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 17.2 (63) | 13.3 (55.9) | 16.7 (62.1) | 17.2 (63) | 16.1 (61) | 18.9 (66) | 18.9 (66) | 20 (68) | 21.1 (70) | 20 (68) | 20 (68) | 17.8 (64) | 13.3 (55.9) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 2.5 (0.098) | 1.3 (0.051) | 1 (0.04) | 2.3 (0.091) | 0 (0) | 1 (0.04) | 13.2 (0.52) | 99.3 (3.909) | 29 (1.14) | 47.5 (1.87) | 7.9 (0.311) | 4.6 (0.181) | 209.6 (8.252) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 8 | 7 | 3 | 1 | 1 | 22 |
Միջին ամսական արևային ժամ | 217 | 226 | 279 | 300 | 310 | 275 | 219 | 188 | 219 | 248 | 244 | 215 | 2920 |
Աղբյուր #1: Sistema de Clasificación Bioclimática Mundial | |||||||||||||
Աղբյուր #2: BBC Weather |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրայա» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Պրայա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.