Սրբազան Հռոմեական Կայսրության Կայսր Ֆերդինանդ Iii

Ֆերդինանդ III (գերմ.՝ Ferdinand III, հուլիսի 13, 1608(1608-07-13), Գրաց, Շտիրիա - ապրիլի 2, 1657(1657-04-02), Վիեննա, Հաբսբուրգի միապետություն) — Սրբազան Հռոմեական կայսրության կայսր` 1637 թվականի փետրվարի 15-ից, Հունգարիայի թագավոր (թագավորության մի մասի թագավոր` 1625 թվականի նոյեմբերի 25-ից (թագադրությունը` 8 դեկտեմբերի 1626 թվական), ամբողջ թագավորության արքա` 1637-1647 թվականներին), Չեխիայի թագավոր` 1627 թվականի նոյեմբերի 21-ից (թագադրությունը` 1627 թվականի նոյեմբերի 25/26)։ Կայսրության ֆելդմարշալ (1634 թվականից)։

Ֆերդինանդ III
Սրբազան Հռոմեական Կայսրության Կայսր Ֆերդինանդ Iii
Զինվորական կոչումԳեներալիսիմուս
Ծնվել է՝հուլիսի 13, 1608(1608-07-13)[…]
ԾննդավայրԳրաց, Շտիրիա
Մահացել է՝ապրիլի 2, 1657(1657-04-02)[…] (48 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն
Կայսերական դամբարան
ԵրկիրՍրբազան Հռոմեական Կայսրության Կայսր Ֆերդինանդ Iii Հունգարիա և Սրբազան Հռոմեական Կայսրության Կայսր Ֆերդինանդ Iii Սրբազան Հռոմեական կայսրություն
ՏոհմՀաբսբուրգներ
կոմպոզիտոր և միապետ
ՀայրՖերդինանդ II
ՄայրMaria Anna of Bavaria?
ԵրեխաներՖերդինանդ IV, Մարիանա Ավստրիացի, Լեոպոլդ I, Archduke Karl Joseph of Austria?, Eleonore of Austria, Duchess Consort of Lorraine?, Archduchess Maria Anna Josepha of Austria?, Ֆիլիպ Ավգուստ ֆոն Հաբսբուրգ, Մաքսիմիլիան Թոմաս Էրժերցոգ ֆոն Օստերայխ, Մարի ֆոն Հաբսբուրգ, Theresia Maria Josefa von Habsburg? և Ferdinand Josef Alois Erzherzog von Österreich?
ՀավատքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Պարգևներ
Ոսկե գեղմի շքանշան և Ոսկե գեղմի շքանշանի ասպետ
ՍտորագրությունИзображение автографа

Ֆերդինանդ II և Բավարիայի հերցոգ` Վիլհելմ V դստեր` Մարիա Աննա Բավարացու որդին։

Կենսագրություն

Դեռևս հոր կենդանության օրոք` 1625 թվականին նա թագադրվեց որպես Հունգարիայի, իսկ 1627 թվականին՝ Բոհեմիայի արքա, սակայն չնայած այս ամենին հայրը` Ֆերդինանդ II թույլ չէր տալիս նրան ակտիվորեն միջամտել երկրի գործերին։ Միայն հոր կառավարման վերջին տարիներին, հատկապես Ալբրեխտ Վալենշտայնի մահից հետո Ֆերդինանդ III սկսում է ակտիվորեն ներգրավվել քաղաքական կյանքում։

Երեսնամյա պատերազմի տարիներին նրա անվան հետ է կապվում 1634 թվականին Նորդլիգենի ճակատամարտում շվեդական զորքերի դեմ տարված վճռական հաղթանակը (սեպտեմբերի 6-7), որից հետո նրա զորքերը կողոպուտի ենթարկեցին Վյուրթեմբերգ և այլ տարածքներ։

1637 թվականին՝ հոր մահից հետո, Ֆերդինանդը առանց դիմադրության հանդիպելու բարձրացած կայսրության գահին, ինչը պայմանավորված էր նրա ձեռք բերած ժողովրդականությամբ` հատկապես Նորդլիգենի ճակատամարտում տարված հաղթանակից հետո։ Նա ի տարբերություն հորը ավելի քիչ էր ենթարկվում հիսուսականներին, սակայն չնայած երկարատև պատերազմն ավարտելու ցանկությանը երկար ժամանակ հրաժարվում էր գնալ անգամ ամենաաննշան զիջումների կապված բողոքականների հետ։

1647 թվականին Ֆերդինանդը մեծ դժվարությամբ խույս տվեց շվեդական պարտիզան-հեծյալների առաջնորդ Հելմոլդ Վրանգելին գերի ընկնելուց։

Միայն 1648 թվականին Ֆերդինանդը վերջապես համաձայնվեց Վեստֆալյան հաշտության կնքմանը, որով բողոքականներին տրվում էին մի շարք իրավունքներ (ռեֆորմատորներին և լյութերականներին)։ Ազատագրել իր տիրույթները նախկին զինվորների և ավազակների խմբերից Ֆերդինանդին հաջողվեց միայն 1654 թվականին։ Նրա գահակալությունը կայսրության ներքին կյանքում անցավ աննկատ և անարդյունք։ Ինչպես և ավստրիական Հաբսբուրգներից շատերը Ֆերդինանդ III ևս տաղանդավոր երաժիշտ և կոմպոզիտոր էր։

Ընտանիք

1631 թվականին նա ամուսնացավ Իսպանիայի արքա Ֆիլիպ III կրտսեր դստեր` Մարիա Աննա Իսպանացու հետ։ Զավակները.

1648 թվականին Ֆերդինանդն ամուսնացավ երկրորդ անգամ` Լեոպոլդ V դստեր` Ավստրիայի էրցհերցոգուհի Մարիա Լեոպոլդի հետ։ Նրանք ունեցան մեկ որդի.

1651 թվականին Ֆերդինանդ III ամուսնացավ Կառլ II Գոնզագայի դստեր` էլեոնորա գոնզագա հետ։ Զավակները.

Ծանոթագրություններ

Սրբազան Հռոմեական Կայսրության Կայսր Ֆերդինանդ Iii Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ III (Սրբազան Հռոմեական կայսրության կայսր)» հոդվածին։

Tags:

16081657d:Q150575d:Q580447Ապրիլի 2ԳերմաներենԳրացՀաբսբուրգյան միապետությունՀուլիսի 13ՀունգարիաՉեխիաՍրբազան Հռոմեական կայսրությունՎիեննա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ամբողջ թիվԱրյունահոսությունՇավարշ ԿարապետյանԱրտիստը (Շիրվանզադե)ԱուտիզմԱրցախյան ազատամարտՏիգրան ՄեծՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԵղիշե ՉարենցԲառարանԳովազդՀին ՀունաստանԷքստրավերսիա-ԻնտրովերսիաՆախադասության գլխավոր անդամներՀայկական առածներ և ասացվածքներՀրեաներԲաժանարարների աղյուսակMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքԾավալՀայաստանի գետերի ցանկՏագնապային խանգարումԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Մարզական կոչումԱռաջին համաշխարհային պատերազմԳեղարդի վանքՀայաստանՋոնաթան ՍվիֆթԱռյուծԱննետ ՄեսաջեԴանիել ՎարուժանՍտորոգյալՎահագնՄխիթար ԳոշՀայաստանի թռչունների ցանկՏնտեսական աճԸնկուզենիՆեմեսիս գործողությունՕլիմպոսի աստվածներԿանոնավոր եռանկյունՐաֆֆիԴաշտանային ցիկլՄադամ ԲատերֆլայՎարդան Ղուկասյան (քաղաքական գործիչ)Հայաստանի անտառներԼուիզիանաՀայկական կինոԿարմիր քամիԱկսել ԲակունցՓոքրիկ իշխանըOverwatchԳերմանիաԱֆրիկաՏնտեսագիտությունՇրի ԼանկաԾաղկեվանքԱրգիշտի ԱՄայր Հայաստան հուշահամալիրԲիզնես պլանավորումԱրեգակնային համակարգՏաղավար տոներԹութքԹեհրանի կոնֆերանսԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԲրազիլիաԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՍուրճՇոտլանդիաՍամվել (վեպ)Շիրակի մարզՀավասարասրուն սեղանԱրյան ճնշումՄեգաբատՀունաստանՏիեզերքԱվարայրի ճակատամարտԳեղարդԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՀոգեբանություն🡆 More