Վեստֆալյան Հաշտություն

Վեստֆալյան հաշտություն, 1648, կնքվել է Երեսնամյա պատերազմից (1618-1648) հետո։ Միավորում է 1648 թվականի հոկտեմբերի 24-ին Վեստ-ֆալիայի (պատմական մարզ Գերմանիայում) Օսնաբրյուկ և Մյունստեր քաղաքներում կնքված երկու հաշտության պայմանագիր՝ Օսնաբրյուկյան (մի կողմից «Հռոմեական սրբազան կայսրության» կայսեր ու նրա դաշնակիցների և մյուս կողմից Շվեդիայի ու նրա դաշնակիցների միջև) և Մյունստերյան (մի կողմից կայսեր ու նրա դաշնակիցների և մյուս կողմից Ֆրանսիայի ու նրա դաշնակիցների միջև)։

Երբեմն Վեստֆելյան հաշտությանն վերագրում են նաև խաղաղության հաշտությունը Իսպանիայի և Նիդերլանդի միջև, որը կնքվել է 1648 թվականի հունվարի 30-ին։ Դրա հետ մեկտեղ Հոլանդիայի և Իսպանիայի միջև ռազմական գործողություններում՝ 1625-1648 թվականներին հետազոտողները համարում են միաժամանակ և՛ երեսնամյա, և՛ ութսունամյա պատերազմները։

Վեստֆալյան հաշտությունը համարվում է առաջին ժամանակակից դիվանագիտական համագումարի արդյունքը։ Այն հիմք է դնում Եվրոպայի նոր կարգերին։ Համաձայնագիրը անդրադարձել է Սրբազան Հռոմեական կայսրությանը, Իսպանիային, Ֆրանսիային, Շվեդիային, Նիդերլանդներին և նրանց համագործակիցներին։

Պիրենեյան հաշտությունը, որը ստորագրվել է 1659 թվականին, վերջ է դնում Ֆրանսիայի և Իսպանիայի միջև պատերազմին և հաճախ դիտարկվում է որպես «ընդհանուր միասնության» վերջնական փուլը։

Անցկացման վայրը

Վեստֆալյան Հաշտություն 
Վեստֆալյան հաշտություն
(Հերդեր տեր Բոխի նկարը (1648 թվական)

Հաշտության մասին բանակցությունները անցկացվել են Վեստֆալիա պատմական տարածքում՝ Մյունստերի կաթոլիկական եկեղեցում և Օսնաբրյուկի բողոքական եկեղեցում։ Սրբազան Հռոմեական կայսրության կայսրի և Շվեդիայի միջև խաղաղ պայմաններում դավանանքային հավասարության քննարկելու նպատակով հրավիրվել է Օսնաբրյուկի բողոքական եկեղեցի, իսկ կաթոլիկական կառավարության և Ֆրանսիայի միջև կնքելու նպատակով՝ Մյունստեր։

Ֆրանսիայի և Գաբսբուրգների միջև բանակցությունները սկսվել են Քյոլնում 1636 թվականին, բայց դադարեցվել են կարդինալ Ռիշելյեի կողմից։ Համբուրգում և Լյուբեկում Շվեցիան և կայսրը բանակցություններ էին վարում հաշտության մասին, բայց Շվեդիան ընդհատում է դրանք և կնքում է Համբուրգյան համաձայնագիրը Ֆրանսիայի հետ։

Վեստֆալյան Հաշտություն 
Օսնարբյուկի քաղաքապետարան

Այդ ընթացում Սրբազան կայսրությունը և Շվեդիան հայտարարում են Քյոլնում բանակցություններ և «Համբուրգի պայմանագիրը» ներածական մասն է համընդհանուր կարգավորման համաձայնագրի, որը պետք է կնքվեր երկու հարևան քաղաքների՝ Մյունդտերի և Օսնարբյուկի միջև, որոնք բանակցությունների ժամանակ դարձան չեզոք և ապառազմականացված։ Մյունստերը 1535 թվականից եղել է խիստ կաթոլիկական քաղաք։

Վեստֆալյան Հաշտությունը Ֆրանսիայի և Շվեդիայի միջև

Վեստֆալյան Հաշտություն 
Ֆրանսիայի դրոշը
Վեստֆալյան Հաշտություն 
Շվեդիայի դրոշը

Վեստֆալյան հաշտության համաձայն «Հռոմեական սրբազան կայսրությունը» Շվեդիային 5 միլիոն թալեր ռազմատուգանք վճարելուց բացի, տալիս էր Ռյուգեն կղզին, ամբողջ Արևմտյան Պոմերանիան և Արևելյան Պոմերանիայի մի մասը Շտետտին քաղաքով, Վիսմար քաղաքը և Բրեմենի արքեպիսկոպոսությունն ու Վերդենի եպիսկոպոսությունը, որոնք վերածվում էին աշխարհիկ իշխանությունների։ Այդպիսով Շվեդիային անցան ոչ միայն Բալթիկ, այլև Հյուսիսային ծովի կարևորագույն նավահանգիստները։ Ֆրանսիան վերջնականապես իրեն միացրեց լոթարինգյան Մեց, Տուլ և Վերդեն եպիսկոպոսությունները և ամբողջ էլզասը (առանց Ստրասբուրգի)։ Հաղթող տերությունները՝ Ֆրանսիան և Շվեդիան հայտարարվեցին Վեստֆալյան հաշտության պայմանագրի իրականացման գլխավոր երաշխավորներ։ Հաղթող տերությունների դաշնակից գերմանական իշխանություններ Բրանդենբուրգը, Մեկլենբուրգը, Բրաունշվայգ-Լյունեբուրգը, Բավարիան ստացան չնչին տերիտորիալ փոխհատուցումներ ի հաշիվ աշխարհականացած եպիսկոպոսությունների ու վանքերի։ Բավարիան ստացավ Վերին Պֆալցը և կուրֆյուրստության իրավունք։ Ինքնուրույն ճանաչվեցին և կայսրության կազմից դուրս եկան Շվեյցարիան և Միացյալ նահանգների հանրապետությունը (Հոլանդիան)։ Գերմանիայի իշխանները ստացան լիակատար անկախություն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության բնագավառում (չէին կարող կնքել արտաքին դաշինքներ կայսեր և կայսրության դեմ)։ Վեստֆալյան հաշտություն պայմանագիրը ամրապնդեց և ուժեղացրեց Գերմանիայի քաղաքական մասնատվածությունը։ Կրոնի առումով Վեստֆալյան հաշտությունը կալվինականների իրավունքները հավասարեցրեց կաթոլիկների ու լյութերականների իրավունքներին, օրինականացրեց եկեղեցականների հողերի աշխարհականացումը և այլն։ Վեստֆալյան հաշտությունն ամրապնդելով հակահաբսբուրգյան խմբավորման նկատմամբ տարած հաղթանակը, ունեցավ խոշոր միջազգային նշանակություն։ Ձախողվեցին իսպանական և ավստրիական Հաբսբուրգների գլխավորությամբ համաշխարհային «քրիստոնեական» կայսրություն ստեղծելու փորձը և Արևմտյան Եվրոպայում ռեֆորմացիոն շարժումները ճնշելու, ինչպես և բուրժուական Հոլանդիայի հանրապետությունը հպատակեցնելու ծրագրերը։ Արևմտյան Եվրոպայում հաստատվեց Ֆրանսիայի երկարատև գերիշխանությունը։

Պատվիրակություններ

Մյունստերի և Օսնաբրյուկի կոնգրեսում հավաքվել էին 135 դիվանագետեր, որոնք ներկայացնում են տարբեր երկրների հետաքրքրությունները։ Գլխավոր անձիք նրանցից եղել են՝

  • Ֆրանսիայից
  • Շվեդիայից
  • կայսրի կողմից
  • Իսպանիայից
  • Սրբազան Հռոմեական կայրությունից
  • Պապական կառավարությունից։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 383 Վեստֆալյան Հաշտություն 
Վեստֆալյան Հաշտություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեստֆալյան հաշտություն» հոդվածին։

Tags:

Վեստֆալյան Հաշտություն Անցկացման վայրըՎեստֆալյան Հաշտություն ը Ֆրանսիայի և Շվեդիայի միջևՎեստֆալյան Հաշտություն ՊատվիրակություններՎեստֆալյան Հաշտություն Տես նաևՎեստֆալյան Հաշտություն ԾանոթագրություններՎեստֆալյան Հաշտություն Արտաքին հղումներՎեստֆալյան Հաշտություն16181648ԳերմանիաԵրեսնամյա պատերազմԿայսրՇվեդիաՊայմանագիրՔաղաք

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵղջերուՍևանի իշխանՀաղթանակի օրԳուգլ (որոնողական համակարգ)Ռոբերտ ԱբաջյանՀականիշԿիլիկիայի հայկական թագավորությունԱրշակ ԲՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՓոխաբերությունՎահանաձև գեղձի քաղցկեղՎանի թագավորության արքաների ցանկԶանգվածի պահպանման օրենքՍողոմոնի երգերըԵրկկենցաղներՆախադասությունԱրևածաղիկՀովհաննես ԱյվազովսկիԱլեքսանդր ՊուշկինՍասնա ծռերում գործող անձանց անուններՄեծ ՄհերԻսրայել ՕրիՇեշտԱրամ ԽաչատրյանԴերենիկ ԴեմիրճյանԵռանկյան մակերեսՌևմատոիդ արթրիտԾնեբեկՀայաստանի թռչունների ցանկՀայոց լեզվի պատմությունՄիջատներԿիլիկիաԵրաժշտական գործիքներՀովհաննես ՇիրազՇառլ ԱզնավուրՍմբատաբերդԱտոպիկ մաշկաբորբԲուրգ (երկրաչափություն)Կասկադ համալիրՎինսենթ վան ԳոգԹութակներ (ընտանիք)ՑորենԿտավատՍասունցի ԴավիթՊյութագորասԱրյան խումբԽոսքի մասերՎահան ՏերյանԼիմֆոմաՏեղի պարագաՏիգրանաշենԲրազիլիաՀարավային ԱմերիկաՕվկիանիաՄագաղաթԼիտրՇաղկապՎարդան Ղուկասյան (Դոգ)Ավարայրի ճակատամարտԱղիների բորբոքային հիվանդությունՖրանսիաԻրավունքՇեղանկյունՎերաբերական (խոսքի մաս)Հայաստանի կենդանիների Կարմիր գիրքԲաթումի պայմանագիրԵրազՄեծապատիվ մուրացկաններՇաքիի ջրվեժՀովազներԱրմեն Տիգրանյան (երգահան)Փոքր ՄհերԾիածանԴրաստամատ ԿանայանԻսպանիաՇախմատ🡆 More