Ֆաբիո Կվալյարելա: իտալացի ֆուտբոլիստ

Ֆաբիո Կվալյարելա (իտալ.՝ Fabio Quagliarella, հունվարի 31, 1983(1983-01-31), Կաստելամարե դի Ստաբիա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սամպդորիայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում։

Ֆաբիո Կվալյարելա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն
Ֆաբիո Կվալյարելա
Fabio Quagliarella
Ֆաբիո Կվալյարելա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն
Կվալյարելան Տորինոյի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 31, 1983(1983-01-31) (41 տարեկան)
Ծննդավայր Կաստելամարե դի Ստաբիա, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա
Հասակ 180 սմ
Քաշ 79 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սամպդորիա
Համար 27
Պատանեկան կարիերա
1988-1993 Իտալիա Գրանյանո
1993-1999 Իտալիա Տորինո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1999-2005 Իտալիա Տորինո 39 (7)
2002-2003   Իտալիա Ֆիորենտինա 12 (1)
2003-2004   Իտալիա Կիետի 43 (19)
2005-2006 Իտալիա Ասկոլի 32 (3)
2006-2007 Իտալիա Սամպդորիա 35 (13)
2007-2009 Իտալիա Ուդինեզե 73 (25)
2009-2010 Իտալիա Նապոլի 34 (11)
2010-2014 Իտալիա Յուվենտուս 84 (23)
2014-2016 Իտալիա Տորինո 50 (18)
2016-ներկա Իտալիա Սամպդորիա 141 (65)
Ազգային հավաքական
2000-2001 Իտալիա Իտալիա Մ17 8 (1)
2001 Իտալիա Իտալիա Մ19 9 (1)
2002-2004 Իտալիա Իտալիա Մ20 8 (2)
2004 Իտալիա Իտալիա Մ21 2 (1)
2007-ներկա Իտալիա Իտալիա 29 (9)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 17-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 17-ի, 2020

Ակումբային կարիերա

Տորինո

Կվալյարելան Տորինոյի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2000 թվականի մայիսի 14-ին՝ փոխարինման մտնելով Պյաչենցայի դեմ խաղում։ 2002 թվականի ամռանը Կվալյարելան վարձավճարով տեղափոխվեց Սերիա C2-ում հանդես եկող Ֆիորենտինա, որի կազմում նա դարձավ միայն 1 գոլի հեղինակ անցկացրած 12 խաղերում։ 2003 թվականին իտալացին վարձավճարով միացավ Կիետիին։ Այստեղ նա անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 19 գոլի հեղինակ։ 2004-05 մրցաշրջանում Կվալյարելան վերադարձավ Տորինո։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2004 թվականի օգոստոսի 22-ին՝ դուբլ ձևակերպելով Իտալիայի գավաթի Էմպոլիի դեմ խաղում։ Առաջին գոլը Սերիա B-ում խփեց սեպտեմբերի 10-ին՝ Վերոնայի դեմ խաղում։ 2004-05 մրցաշրջանում Կվալյարելան անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 10 գոլի հեղինակ։

Ուդինեզե

2005 թվականի ամռանը Կվալյարելան տեղափոխվեց Ուդինեզե, ինչից հետո համատեղ սեփականության գործարքով միացավ Ասկոլիին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 28-ին՝ Միլանի դեմ խաղում։ Իր առաջին գոլը Սերիա A-ում խփեց դեկտեմբերի 21-ին՝ Տրևիզոյի դեմ խաղում։ Ասկոլիի կազմում Կվալյարելան դարձավ 3 գոլի հեղինակ՝ անցկացրած 33 խաղերում։ 2006 թվականի հուլիսի 7-ին իտալացին համատեղ սեփականության գործարքով տեղափոխվեց Սամպդորիա։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 16-ին՝ փոխարինման մտնելով Ինտեր Միլանի դեմ խաղում։ Հոկտեմբերի 22-ին նա դուբլ ձևակերպեց Ատալանտայի դեմ խաղում։ Դեկտեմբերի 20-ին իտալացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լիվորնոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-1 հաշվով։ 2006-07 մրցաշրջանում Կվալյարելան անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

2007-08 մրցաշրջանում Կվալյարելան վերադարձավ Ուդինեզե։ Իր դեբյուտը նշեց 2007 թվականի օգոստոսի 26-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 30-ին՝ Պարմայի դեմ խաղում։ Նոյեմբերի 25-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ Սիենայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ուդինեզեին։ Դեկտեմբերի 9-ին նա դուբլ ձևակերպեց Սամպդորիայի դեմ խաղում։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2008 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ՈՒԵՖԱ Գավաթի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում։ Հոկտեմբերի 5-ին Կվալյարելան դուբլ ձևակերպեց Տորինոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով։ 2009 թվականի ապրիլի 16-ին նա դուբլի հեղինակ դարձավ ՈՒԵՖԱ Գավաթի քառորդ եզրափակչի Վերդեր Բրեմենի դեմ խաղում, սակայն Ուդինեզեն դուրս մնաց առաջնությունից։ Ակումբի կազմում Կվալյարելան անցկացրեց 87 հանդիպում՝ դառնալով 33 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Նապոլի

2009 թվականի հունիսի 1-ին Կվալյարելան 5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 16-ին՝ Իտալիայի գավաթի Սալերնիտանայի դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 30-ին՝ դուբլ ձևակերպելով Լիվորնոյի դեմ խաղում։ Դեկտեմբերի 6-ին Կվալյարելան դուբլ ձևակերպելով Բարիի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով Նապոլիին։ 2010 թվականի մարտի 25-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Յուվենտուսի դեմ խաղում։ Ապրիլի 10-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պարմայի դեմ խաղում, սակայն հեռացվեց խաղադաշտից հանդիպման 86-րդ րոպեին։ Մայիսի 9-ին իտալացին դուբլ ձևակերպեց Ատալանտայի դեմ խաղում։ Նապոլիի կազմում Կվալյարելան անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆաբիո Կվալյարելա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն 
Կվալյարելան Յուվենտուսի կազմում 2011 թվականին

Յուվենտուս

2010 թվականի օգոստոսի 27-ին Կվալյարելան վարձավճարով միացավ Յուվենտուսին։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 29-ին՝ Բարիի դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 12-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում։ Դեկտեմբերի 5-ին նա դուբլ ձևակերպեց Կատանիայի դեմ խաղում՝ օգնելով Յուվենտուսին հաղթել 3-1 հաշվով։ 2011 թվականի հունվարի 6-ին՝ Պարմայի դեմ խաղում իտալացին ստացավ ծանր վնասվածք, ինչի պատճառով բաց թողեց մրցաշրջանի շարունակությունը։ 2011 թվականի հունիսի 22-ին Կվալյարելան 10․5 միլիոն եվրոյի դիմաց լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Յուվենտուս՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր։ 2012 թվականի ապրիլի 30-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2015 թվականը։ Մայիսի 20-ին Կվալյարելան հեռացվեց խաղադաշտից Իտալիայի գավաթի Նապոլիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով փոխարինման մտնելուց 18 րոպե անց։

Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Կվալյարելան անցկացրեց 2012 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Չելսիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ։ Սեպտեմբերի 22-ին նա դուբլի հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Յուվենտուսին։ Նոյեմբերի 10-ին իտալացին հետ-տրիկ ձևակերպեց Պեսկարայի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև 2 գոլային փոխանցում։ 2013 թվականի մարտի 6-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Սելտիկի դեմ խաղում։ Մարտի 30-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով։ Յուվենտուսի կազմում անցկացրած 4 մրցաշրջաններում Կվալյարելան մասնակցեց 102 հանդիպման՝ դառնալով 30 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Վերադարձ Տորինո

2014 թվականի հուլիսի 17-ին Կվալյարելան 3 տարվա պայմանագիր կնքեց Տորինոյի հետ։ Ակումբը նրա համար վճարեց 3․5 միլիոն եվրո։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 7-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Բրոմապոյկարնայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ։ Հոկտեմբերի 19-ին Կվալյարելան խփեց Ուդինեզեի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին։ 2015 թվականի հունվարի 18-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեզենայի դեմ խաղում։ Փետրվարի 1-ին իտալացին հետ-տրիկ ձևակերպեց Սամպդորիայի դեմ խաղում։ Ապրիլի 26-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Յուվենտուսի դեմ խաղում։ Սեպտեմբերի 20-ին նա դուբլ ձևակերպեց Սամպդորիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով։ Տորինոյի կազմում Կվալյարելան անցկացրել է 109 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Վերադարձ Սամպդորիա

2016 թվականի փետրվարի 1-ին Կվալյարելան վարձավճարով տեղափոխվեց Սամպդորիա, ինչից հետո լրիվ տրանսֆերով միացավ թիմին։ Իր դեբյուտը վերադարձից հետո նշեց փետրվարի 3-ին՝ փոխարինելով Խոակին Կորեային Տորինոյի դեմ խաղում։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 20-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում։ Նոյեմբերի 20-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ Սասուոլոյի դեմ խաղում՝ օգնելով Սամպդորիային հաղթել 3-2 հաշվով։ 2017 թվականի հունվարի 13-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2019 թվականը։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2017 թվականի հունվարի 22-ին՝ Ատալանտայի դեմ խաղում։ Մայիսի 7-ին Կվալյարելան դուբլ ձևակերպեց Լացիոյի դեմ խաղում, սակայն Սամպդորիան պարտվեց 7-3 հաշվով։

2017-18 մրցաշրջանում Կվալյարելան դարձավ Սամպդորիայի հիմնական ավագը։ 2017 թվականի օգոստոսի 20-ին նա դուբլ ձևակերպեց Բենևենտոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով։ Հոկտեմբերի 24-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ինտեր Միլանի դեմ խաղում, սակայն Սամպդորիան պարտվեց 3-2 հաշվով։ Դեկտեմբերի 9-ին Կվալյարելան դուբլ ձևակերպեց Կալյարիի դեմ խաղում։ Դեկտեմբերի 30-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում նա դարձավ դուբլի հեղինակ՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Սամպդորիային։ 2018 թվականի հունվարի 21-ին Կվալյարելան հետ-տրիկ ձևակերպեց Ֆիորենտինայի դեմ խաղում։ Ապրիլի 29-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում։ 2017-18 մրցաշրջանում Կվալյարելան անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

2018 թվականի սեպտեմբերի 2-ին Կվալյարելան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նապոլիի դեմ խաղում՝ գրավելով մրցակցի դարպասը կրնկի հարվածով և նկարագրելով այս գնդակը որպես իր կարիեարայի լավագույն գոլ։ Հոկտեմբերի 1-ին նա 2 գոլային փոխանցում տվեց ՍՊԱԼ-ի դեմ խաղում։ Դեկտեմբերի 1-ին իտալացին դուբլ ձևակերպեց Բոլոնյայի դեմ խաղում։ 2019 թվականի հունվարի 20-ին Կվալյարելան դուբլի հեղինակ դարձավ Ֆիորենտինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով։ Հունվարի 26-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ուդինեզեի դեմ խաղում՝ խփելով իր 14-րդ գոլը անցկացրած վերջին 11 հանդիպումներում և կրկնելով Գաբրիել Բատիստուտայի՝ ամենաշատ հաջորդական խաղերում գոլ խփելու ռեկորդը։ Փետրվարի 24-ին իտալացին խփեց Կալյարիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին։ Մարտի 3-ին Կվալյարելան դուբլ ձևակերպեց ՍՊԱԼ-ի դեմ խաղում՝ օգնելով Սամպդորիային հաղթել 2-1 հաշվով։ Ապրիլի 14-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում։ 2018-19 մրցաշրջանում Կվալյարելան անցկացրեց 37 հանդիպում առաջնութունում՝ դառնալով 26 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նա դարձավ Սերիա A-ի լավագույն ռմբարկուն, ճանաչվեց առաջնության լավագույն հարձակվողը և ընդգրկվեց խորհրդանշական հավաքականում։

2019 թվականի դեկտեմբերի 2-ին Կվալյարելան 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում, սակայն Սամպդորիան պարտվեց 4-3 հաշվով։ 2020 թվականի հունվարի 12-ին նա դուբլ ձևակերպեց Բրեշիայի դեմ խաղում։

Միջազգային կարիերա

Կվալյարելան ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իր դեբյուտը Իտալիայի ազգային հավաքականում նշեց 2007 թվականի մարտի 28-ին՝ փոխարինելով Լուկա Տոնիին Շոտլանդիայի դեմ խաղում։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց հունիսի 6-ին՝ դուբլ ձևակերպելով Լիտվայի դեմ խաղում։ 2008 թվականին Կվալյարելան մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով միայն Ռումինիայի դեմ խաղում, իսկ Իտալիան հասավ առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվեց Իսպանիային։

2009 թվականին Կվալյարելան մասնակցեց Կոնֆեդերացիաների գավաթին, որտեղ Իտալիան դուրս մնաց խմբային փուլից։ Հոկտեմբերի 14-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Կիպրոսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով։ 2010 թվականին Կվալյարելան ընդգրկվեց աշխարհի առաջնության համար վերջնական կազմում։ Առաջնությունում նա խաղադաշտ դուրս եկավ միայն Սլովակիայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ, սակայն Իտալիան պարտվեց 2-3 հաշվով և դուրս մնաց խմբային փուլից։

2019 թվականի մարտին Կվալյարելան կրկին հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական՝ Ֆինլանդիայի և Լիխտենշտայնի դեմ խաղերի համար։ Հավաքականի կազմում իր առաջին հանդիպումը 9 տարվա դադարից հետո անցկացրեց մարտի 23-ին՝ փոխարինելով Չիրո Իմմոբիլեին Ֆինլանդիայի դեմ խաղում։ Մարտի 26-ին Կվալյարելան 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Լիխտենշտայնի դեմ խաղում։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տորինո 1999–00 Սերիա A 1 0 0 0 1 0
2001–02 4 0 0 0 4 0
Ընդհանուր 5 0 0 0 0 0 0 0 5 0
Ֆիորենտինա (վարձավճար) 2002–03 Սերիա C2 12 1 0 0 12 1
Կիետի (վարձավճար) 2002–03 Սերիա C1 11 2 0 0 11 2
2003–04 32 17 0 0 32 17
Ընդհանուր 43 19 0 0 0 0 0 0 43 19
Տորինո 2004–05 Սերիա B 34 7 4 2 2 1 40 10
Ասկոլի 2005–06 Սերիա A 32 3 0 0 32 3
Սամպդորիա 2006–07 35 13 7 1 42 14
Ուդինեզե 2007–08 37 12 2 0 39 12
2008–09 36 13 1 0 11 8 48 21
Ընդհանուր 73 25 3 0 11 8 0 0 87 33
Նապոլի 2009–10 Սերիա A 34 11 2 0 36 11
2010–11 0 0 0 0 1 0 1 0
Ընդհանուր 34 11 2 0 1 0 0 0 37 11
Յուվենտուս 2010–11 Սերիա A 17 9 0 0 0 0 17 9
2011–12 23 4 4 0 27 4
2012–13 27 9 1 0 7 4 35 13
2013–14 17 1 2 1 4 2 23 4
Ընդհանուր 84 23 7 1 11 6 0 0 102 30
Տորինո 2014–15 Սերիա A 34 13 0 0 12 4 46 17
2015–16 16 5 2 0 18 5
Տորինոյի ընդհանուր 89 25 6 2 12 4 2 1 109 32
Սամպդորիա 2015–16 Սերիա A 16 3 0 0 16 3
2016–17 37 12 1 0 38 12
2017–18 35 19 1 0 36 19
2018–19 37 26 2 0 39 26
2019–20 16 5 1 1 17 6
Սամպդորիայի ընդհանուր 176 78 12 2 0 0 0 0 188 80
Կարիերայի ընդհանուր 543 185 30 5 35 18 2 1 610 209

Միջազգային վիճակագրություն

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2007 8 2
2008 3 1
2009 7 0
2010 8 4
2019 3 2
Ընդհանուր 29 9

Միջազգային գոլեր

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 6, 2007 Դարյուս իր Գիրենաս, Կաունաս, Լիտվա Ֆաբիո Կվալյարելա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն  Լիտվա 1–0 2–0 Եվրո 2008 Որակավորում
2. 2–0
3. Փետրվարի 6, 2008 Լեցիգրունդ, Ցյուրիխ, Շվեյցարիա Ֆաբիո Կվալյարելա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն  Պորտուգալիա 3–1 3–1 Ընկերական խաղ
4. Հունիսի 5, 2010 Ստադ դե Ժնև, Ժնև, Շվեյցարիա Ֆաբիո Կվալյարելա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն  Շվեյցարիա 1–1 1–1
5. Հունիսի 24, 2010 Էլիս Պարկ, Յոհանեսբուրգ, Հարավային Աֆրիկա Ֆաբիո Կվալյարելա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն  Սլովակիա 2–3 2–3 Աշխարհի առաջնություն 2010
6. Սեպտեմբերի 7, 2010 Արտեմիո Ֆրանկի մարզադաշտ, Ֆլորենցիա, Իտալիա Ֆաբիո Կվալյարելա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն  Ֆարերյան կղզիներ 4–0 5–0 Եվրո 2012 Որակավորում
7. Նոյեմբերի 17, 2010 Վյորտերզե Շտադիոն, Կլագենֆուրտ, Ավստրիա Ֆաբիո Կվալյարելա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն  Ռումինիա 1–1 1–1 Ընկերական խաղ
8. Մարտի 26, 2019 Էնիո Տարդինի մարզադաշտ, Պարմա, Իտալիա Ֆաբիո Կվալյարելա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն  Լիխտենշտայն 3–0 6–0 Եվրո 2020 Որակավորում
9. 4–0

Նվաճումներ

Ակումբային

Տորինո

Յուվենտուս

Անհատական

  • Սերիա A-ի տարվա լավագույն գոլ. 2009
  • Ջենթլմեն Ֆեյր-պլեյի մրցանակ. 2017
  • Գաետանո Շիրեայի մրցանակ. 2018
  • Սերիա A-ի լավագույն ռմբարկու. 2018–19 (26 գոլով)
  • Սերիա A-ի խորհրդանշական հավաքական. 2018–19
  • Սերիա A-ի լավագույն հարձակվող. 2018–19

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ֆաբիո Կվալյարելա: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Կարիերայի վիճակագրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաբիո Կվալյարելա» հոդվածին։

Tags:

Ֆաբիո Կվալյարելա Ակումբային կարիերաՖաբիո Կվալյարելա Միջազգային կարիերաՖաբիո Կվալյարելա Կարիերայի վիճակագրությունՖաբիո Կվալյարելա ՆվաճումներՖաբիո Կվալյարելա ԾանոթագրություններՖաբիո Կվալյարելա Արտաքին հղումներՖաբիո Կվալյարելա1983d:Q15123ԻտալերենԻտալիաԻտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականԿամպանիաԿաստելամարե դի ՍտաբիաՀարձակվող (ֆուտբոլ)Հունվարի 31Սամպդորիա (ֆուտբոլային ակումբ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Խոսրովի անտառ պետական արգելոցԲելառուսԿենդանիների հատկանիշների ցանկԹբիլիսիՀրեաներՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՏիգրան ՊետրոսյանՀայաստանի պատմական մայրաքաղաքներԿուսությունՀայաստանի դրոշՄատյան ողբերգությանՎիտամին DՄոլորակԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)Քրեական ֆիլմԱխթալայի վանքԴաշտանՀայկական մուֆլոնՔութեշՀերպեսՄեծ ՀայքՍնկերԱլեքսանդր ԹամազովԱվագ շաբաթԱնթառամԱբորտԲարդ նախադասությունՄոնթե ՄելքոնյանԱլեքսանդր ՄակեդոնացիՀայաստանի քաղաքներըՎայոց ձորի մարզՄատենադարանԱպրոքսիմացիաԱղմուկ ականջներումԵրիկամաքարային հիվանդությունՀոմոցիստեինՖեյսբուքԼյարդի ցիռոզՀայերենի կետադրությունԿոտայքի մարզԶուգահեռագիծԹարախակույտՆատրիումի քլորիդՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սև անգղՀայոց ցեղասպանությունՄարդու իրավունքներՄոսկվաՌոբերտ ՔոչարյանՄԻԱՎ/ՁԻԱՀԵրկաթ պակասորդային սակավարյունությունՄիսաք ՄեծարենցԴոն Կիխոտ (վեպ)ՏուբերկուլոզՍեռական հարաբերությունԳաստրիտԽաչակրաց արշավանքներՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՍակուրաՀին աստվածներ (դրամա)Համո ՍահյանՀաշվապահական հաշվառումԳործակալ 044Շառաչ և ցասումԵռանկյան բարձրությունԱրևածաղիկԿառավարում (տնտեսագիտություն)ԵրուսաղեմՀայաստանի Կարմիր գիրքԴերենիկ ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանՀեշտոցային արտադրությունՀեմանգիոմաՀովհաննես ԹումանյանՍինգապուրՌապոնեՕպերացիոն համակարգ🡆 More