Օսման Գազի բեն Էրթուրգրուլ (օսման.՝ عثمان غازى Օսման Գազի կամ Օսման Բեյ կամ Օսման Ալպ, 1259, Սյոգութ, Բիլեջիքի մարզ, Թուրքիա - օգոստոսի 21, 1324, Սյոգութ, Բիլեջիքի մարզ, Թուրքիա), հաճախ թարգմանվում է Օտման կամ Օտոման կամ Ատման (բյուզանդական հունարենով Άτμαν) և մականունը Kara ( մութ թուրքերեն), Օսմանյան թուրքերի առաջնորդ և Օսմանյան տոհմի հիմնադիր, ով հիմնադրել և ղեկավարել է Օսմանյան կայսրությունը։ Երկիրը եղել է փոքր նահանգ (beylik) Օսմանի կյանքի ժամանակ, ով այն վերածեց մեծ կայսրության, որը դարձավ աշխարհի հզորագույն կայսրություններից մեկը մյուս վեց դարերի ընթացքում։ Այն գոյատևեց մինչև սուլթանության անկումը 1922 թվականին, որից հետո հիմնադրվեց Թուրքիան 1923 թվականին, իսկ Օսմանյան խալիֆայությունը վերացավ 1924 թվականին։
Օսման I | |
---|---|
Ծնվել է՝ | 1259 |
Ծննդավայր | Սյոգութ, Բիլեջիքի մարզ, Թուրքիա |
Մահացել է՝ | օգոստոսի 21, 1324 |
Վախճանի վայր | Սյոգութ, Բիլեջիքի մարզ, Թուրքիա |
Բուրսա | |
Տոհմ | Օսմանյան |
կառավարիչ | |
Հայր | Էրթուղրուլ |
Մայր | Halime Hatun? |
Երեխաներ | Օրհան I, Ալաէդդին փաշա և Fatma Hatun? |
Հավատք | իսլամ |
Օսմանը իր տարածաշրջանը անկախ հռչակեց Իկոնիայի սուլթանությունից 1299 թվականի հուլիսի 27-ին և իրեն հռչակեց Կայի ժողովրդի Խան։ Օսմանյան նահանգը Անատոլիայի շատ թյուրքական նահանգներից մեկն էր, որոնք սելջուկների անկումից հետո գրավեցին օսմանցիները։ Արևելքից շատ մուսուլմաններ միացան օսմանին՝ փախչելով մոնղոլական արշավանքներից, ինչից հետո Օսմանի ուժը արագ տեմպերով աճը։ Քանի որ Բյուզանդական կայսրությունը թուլացել էր, Օսմանյան կայսրությունը գրավեց նրա տեղը։
Օսմանյան կայսրության դասական ժամանակաշրջանում հավատում էին, որ Օսման I-ը անվանվել է Օսման իբն Աֆֆանի պատվին, ով եղել է երրորդ Ռաժաբ խալիֆը և մուսուլմանների մարգարե Մուհամմադի Սահաբը։ Սակայն որոշ պատմաբաններ գտնում են, որ Օսմանի անունը եղել է «Ատման»։ Այս ենթադրությունը հիմնված է բյուզանդական պատմիչ Գեորգ Պաչիմերես գործերի վրա, ով Օսման I-ի ժամանակակիցն է։
Շատերը գտնում են, որ ոչ Օսման I-ի նախնիները ունեին իսլամական անուններ, ոչ իր հորեղբայրները, եղբայրները և ազգականները։ Լինելով քոչվորներ՝ նրա նախնիները իսլամական մշակույթից շատ քիչ բան գիտեին։ Համաձայն հանրահայտ առածի, Օսմանը առաջին անգամ տեսել է Ղուրանը Շեյխ Էդեբալիի տանը, ում աղջկա հետ նա ամուսնացել է ավելի ուշ։ Օսմանի ավագ որդու և ժառանգորդի անումը եղել է Օրհան, որը նույնպես հին թուրքական անուն է։ Օսմանի առաջին իսլամական անունով ազգականը եղել է նրա որդի Ալադինը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսման I» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Օսման I, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.