Օդրի Ազուլե: ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ

Օդրի Ազուլե (ֆր.՝ Audrey Azoulay; օգոստոսի 4, 1972(1972-08-04), La Celle-Saint-Cloud), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ։ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն։ 2016- 2017 թվականներին եղել է Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարար։

Օդրի Ազուլե
Օդրի Ազուլե: ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ
 
Կուսակցություն՝ Սոցիալիստական կուսակցություն
Կրթություն՝ Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Վարչական ազգային դպրոց (2000), Փարիզ Դոֆին համալսարան (1994) և Լանկաստերի համալսարան
Մասնագիտություն՝ պաշտոնյա, քաղաքական գործիչ, մենեջեր և նախարար
Ծննդյան օր օգոստոսի 4, 1972(1972-08-04)[…] (51 տարեկան)
Ծննդավայր La Celle-Saint-Cloud
Քաղաքացիություն Ֆրանսիա Ֆրանսիա և Մարոկկո Մարոկկո
Հայր André Azoulay?
Մայր Katia Brami?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր և Արիության շքանշան

Կենսագրություն

Օդրի Ազուլեն ծնվել է 1972 թվականի օգոստոսի 4-ին Փարիզում՝ մարոկկացի հրեաների ընտանիքում։ Նրա հայրը՝ Անդրե Ազուլայը, եղել է Մարոկկոյի թագավոր Հասան II-ի խորհրդականը։ Դպրոցական տարիքում ամառային արձակուրդները անց է կացրել թագավորական պալատում։ Ստացել է գիտությունների մագիստրոսի կոչում Փարիզ Դոֆին համալսարանում, ինչպես նաև գործարար վարչարարության մագիստրոսի աստիճան՝ Լանքասթերի համալսարանում։ Ավարտել է նաև Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը և Վարչարարության ազգային դպրոցը։

2000 թվականին ավարտելով Վարչարարության ազգային դպրոցը՝ աշխատանքի է անցել Իլ դը Ֆրանս երկրամասի հաշվեքննիչ պալատում, ինչպես նաև անդամակցել է պետական ծառայությունների գների և էֆֆեկտիվության վերահսկման կոմիտեում։ 2006 թվականին աշխատանքի է անցել Կինոյի և անիմացիայի ազգային կենտրոնում, որտեղ գլխավորել է տեսաձայնագրման միջոցների բաժինը։ 2014 թվականին նշանակվել է նախագահ Ֆրանսուա Օլանդի խորհրդական, որտեղ, հիմնականում, զբաղվել է կինոյի և տեսաձայնագրման միջոցների շուկայի խնդիրներով։ Նրա պարտականությունների ցանկում եղել է եվրոպական շուկայում ֆրանսիական ֆիլմերի պաշտպանությունը, քանի որ շուկայում հայտնվել էր Netflix ընկերությունը։

2016 թվականի փետրվարի 12-ին նշանակվել է Ֆրանսիայի մշակույթի նախարար՝ Մանուել Վալս երկրորդ կառավարությունում։

2016 թվականի դեկտեմբերի 6-ին հրավիրվել է Բեռնար Կազնյովի կառավարություն, որտե զբաղեցրել է մշակույթի և հաղորդակցության նախարարի պաշտոնը։

2017 թվականի մայիսի 17-ին Էդուար Ֆիլիպի կառավարությունում մշակույթի նախարարի պաշտոնը բաժին է ընկել Ֆրանսուա Նիսսենին, իսկ Ազուլայը չի ընդգրկվել կառավարության կազմում։

2017 թվականի հոկտեմբերի 13-ին ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն։ Նա իր պաշտոնավարումը կսկսի 2017 թվականի նոյեմբեր ամսից։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Օդրի Ազուլե: ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդրի Ազուլե» հոդվածին։

Tags:

1972d:Q22683089d:Q367553ՅՈՒՆԵՍԿՕՕգոստոսի 4Ֆրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ավշային հանգույցների բորբոքումԽտությունԿապ (խոսքի մաս)ԷստրոգեններՎիտամին B12 անբավարարությունԿիպրոս (կղզի)ԱվստրիաՆախադասությունԱստվածային կատակերգությունԱծականի համեմատության աստիճաններԲնությունԲանակում (հեռուստասերիալ)Արգիշտի ԱԱռնանդամի գլխիկԳլխուղեղի ուռուցքԿաթվածՇեղանկյունՄխիթար ԳոշՊորտուգալիաՊյութագորասի թեորեմԱրամ ԱսատրյանԱնթառամՄարդու գլխուղեղԱլեքսանդր ՄակեդոնացիԿրծքագեղձի քաղցկեղՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՖուտՌիտա ՀեյուորթՇիրակի մարզՀարադրությունԽնկո ԱպերՍինգապուրՀայաստանի տնտեսությունՀաշվապահական հաշվեկշիռԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՀովհաննես ԱյվազովսկիՄարմնի զանգվածի ինդեքսԹուրքիաԵրկիրԿուսակցությունՍայաթ-ՆովաՀայկական խոհանոցՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)ԿատարակտԲագրատունիների թագավորությունՆևրոզներԳլաուկոմաՀովհաննես ԹումանյանԿոտորակ (մաթեմատիկա)ԱրագածՈւկրաինաՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)ԱրագիլներԱրշակ ԲԵրկաթ պակասորդային սակավարյունությունԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկՎազգեն ՍարգսյանՉինաստանՖեմինիզմԱրջերԼիտրՀայերենԱրվեստՀրանտ ՄաթևոսյանԵռանկյան մակերեսՀովհաննես ՇիրազՀրաբուխՄիջուկային զենքՏիեզերքԵրվանդ ԱզատյանԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտԲայԴանիել ՎարուժանՄեգաբատԿառլես Պուչդեմոն🡆 More