Վու Ի Փան (հանգըլ՝ 우판, չինարեն՝ 吴亦凡, նոյեմբերի 6, 1990(1990-11-06), Գուանչժոու, Չինաստան), հայտնի է Քրիս մականունով (կորեերեն՝ 크리스), չինական դերասան և երգիչ։ Կորեա-չինական հայտնի EXO խմբի նախկին անդամ և չինական՝ EXO-M ենթախմբի առաջնորդը։
Քրիս | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | չինարեն՝ 吴亦凡 |
Ի ծնե անուն | Վու Ի Փան |
Նաև հայտնի է որպես | Kris Wu |
Ծնվել է | նոյեմբերի 6, 1990 (33 տարեկան) Գուանչժոու, Չինաստան |
Երկիր | Չինաստան և Կանադա |
Ժանրեր | փոփ, C-pop, հիփ-հոփ, ժամանակակից R&B և քեյ փոփ |
Մասնագիտություն | երգիչ, կինոդերասան, դերասան, մոդել, ռեփեր, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2012–այժմ |
Լեյբլ | SM Entertainment |
Կրթություն | Point Grey stəywəte:n̓ Secondary School? |
Անդամակցություն | EXO-M? |
Կապված | EXO |
Կայք | kriswuofficial.com |
Kris Wu Վիքիպահեստում |
Ծննդյան պահին ստացել է Լի Ցզեհյան և ամերիկյան Կեվին Լի անունները։ Ծննդավայրը Չինաստանի Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքում։ Քրիսն ունի Կանադայի քաղաքացիություն։
10 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա և խոսում է չինարեն, կանտոներեն, անգլերեն, ինչպես նաև կորեերեն։ 2005 թվականին 15 տարեկան հասակում նա վերադարձել է Գուանչժոու և սովորել է Գուանչժոուի №7 միջնակարգ դպրոցում։ Ի Փանը եղել է դպրոցական բասկետբոլի ակումբի առաջնորդը։ Նրա խումբը Չինական երիտասարդական NBA առաջնության ժամանակ զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Դրանից հետո, նա ետ է վերադարձել Վանկուվեր, և շարունակել ուսումը Փոինթ Գրեյի և Ուինսթոն Չերչիլի անվան միջնակարգ դպրոցում։ Այս դպրոցում ևս դարձել է բասկետբոլի խմբի անդամ։
Հիմանական հոդվածը։ EXO
2007 թվականին 16 տարեկանում, Քրիսը Վանկուվերում անցնում է SM Entertainment-ի համաշխարհային լսումները։ Դրանից հետո Ի Փանը տեղափոխվում է Հարավային Կորեա ու դառնում SM Entertainment-ի փորձնական աշխատող։ Մինչ EXO-ի անդամ դառնալը, նա նկարահանվել է Girls' Generation-ի 2011 թվականի համաշխարհային շրջագայության համար պատրաստված տեսահոլովակում։
Քրիսը 2012 թվականի փետրվարի 17-ին ներկայացվել է որպես EXO-ի 11-րդ անդամ։
2014 թվականի հունիսի 24-ին Xu Jinglei-ն իր Weibo-ի էջում հրապարակել է, որ Քրիսը պատրաստվում է նկարահանվել «Վայր, որի մասին գիտենք միայն մենք» («Somewhere Only We Know») ֆիլմում։ Ֆիլմը նկարահանվել է Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում։ Ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվել է 2015 թվականի Սուրբ Վալենտինի օրը։
2014 թվականի հուլիսի 17-ին Ի Փանը թողարկել է իր առաջին մենակատարային «Time Boils the Rain (时间煮雨)» երգը, որը դարձել է «Tiny Times 3» ֆիլմի սաունդթրեքը։ Այն բանից հետո, երբ երգը տեղադրվեց Weibo, այն սահմանեց ռեկորդային 1 միլիոն դիտումների թիվ 3 ժամ 25 րոպեի ընթացքում։
2014 թվականի օգոստոսի 12-ին լուր ստացվեց, որ Քրիսը պետք է նկարահանվի մելոդրամայի գլխավոր դերերից մեկում։ Այդ ֆիլմը հիմնված է ինտրնետ-պատմության վրա, ու պատմում է երեք տղաների ու մի աղջկա սիրո մասին։
Քրիսը նկարահանվել է չինական Bazaar ամսագրի հոկտեմբերյան համարի համար։ Ֆոտոսեսիան կազմակերպվել է Պրահայում, նրա առաջին ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Իր հարցազրույցի մեջ նա պատմել է ֆիլմի, սիրո ու նորաձևության մասին։
2014 թվականի հոկտեմբերի 16-ին Huayi Brothers Media Corporation-ը հաստատել է այն լուրը, որ Քրիսը ռեժիսոր Ֆեն Սյաոգանի հետ նկարահանվել է 老炮儿 (Lao Pao Er) ֆիլմում։
2014 թվականի նոյեմբերի 6-ին, իր 24-ամյակին, նա թողարկել է իր «There Is A Place» (有一个地方), որը դարձել է «Somewhere Only We Know» ֆիլմի սաունդթրեքը։ Երգի համահեղինակ է եղել SM-ի նախկին աշխատող Սոն Բին Յանը։
Ի Փանը դարձել է ամենահայտնի երիտասարդը (ծնվել է 1990 թվականին), որը ունի իր սեփական մոմե արձանը Շանհայի Մադամ Տյուսոյի թանգարանում։ 2014 թվականի դեկտեմբերի 1-ին Քրիսը ներկայացել է իր արձանի ստեղծման արարողությանը։ Թանգարանի աշխատողները հատուկ եկել էին Անգլիայից, որպեսզի ավելի մանրամասն ուսումնասիրեն նրա մաշկի գույնն ու չափումներ կատարեն՝ ճիշտ արձան ստանալու համար։
2014 թվականի դեկտեմբերի 31-ին Քրիսը ելույթ է ունեցել Zhejiang TV-ի ամանորյա համերգին։ Նա կատարել է «Tiny Times» և «Somewhere Only We Know» ֆիլմերի սաունդթրեքները, որոնք գրվել էին իր կողմից։
Թվական | Հայերեն անվանում | Պաշտոնական անվանում | Դերակատարում |
---|---|---|---|
2015 | «Վայր, որի մասին գիտենք միայն մենք» | 有一個地方只有我們知道 | Կե Պեն |
2015 | «Կրքոտ երկինքներ» | 夏有乔木 | |
2015 | «Պարոն Իքս» | 老炮儿 | Պարոն Վեց |
2016 | «Դինաստիայի անկման մասին լեգենդը» | 爵迹 | |
2017 | «Երեք Իքս։ Կսանդերա Քեյջի վերադարձը» | xXx: The Return Of Xander Cage | Նիքս |
2017 | «Վալերիանը և հազար մոլորակների քաղաքը» | Valerian and the City of a Thousand Planets |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս (երգիչ)» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Քրիս (երգիչ), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.