Քեթրին Անահիտ Բերբերյան (հուլիսի 4, 1925(1925-07-04), Էթլբորո, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - մարտի 6, 1983(1983-03-06), Հռոմ, Իտալիա), ծագումով հայ մեծանուն ամերիկյան դասական երգչուհի (մեցցո-սոպրանո) և երգահան։ Հատկապես հայտնի է Կլաուդիո Մոնտեվերդիի, ժամանակակից ավանգարդ ոճի երաժշտության, հայկական ժողովրդական երգերի, ինչպես նաև իր սեփական ստեղծագործությունների կատարմամբ։
Քեթի Բերբերյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հուլիսի 4, 1925[…] Էթլբորո, Բրիստոլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | մարտի 6, 1983[…] (57 տարեկան) Հռոմ, Իտալիա |
Գերեզման | major cemetery of Milan |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | լեզվաբան, կոմպոզիտոր, օպերային երգչուհի և թարգմանչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան |
Ամուսին | Լուչանո Բերիո |
Կայք | cathyberberian.com |
Cathy Berberian Վիքիպահեստում |
Քեթի Բերբերյանը ծնվել է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Աթլբորո քաղաքում՝ Երվանդ և Լուսինե Բերբերյանների ընտանիքում։ Մինչև 12 տարեկան ապրել են Աթլբորոյում, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ 1937 թվականին ավարտել է իգական Ջուլիա Ռիչման ավագ դպրոցը։ Վաղ հասակից հետաքրքրություն է ցուցաբերել ինչպես հայկական ժողովրդական երգ ու երաժշտության, այնպես էլ օպերային երաժշտության հանդեպ։ Հաճախել է դաշնամուրի, վոկալի և հայկական պարերի դասերի։ Դպրոցական տարիներին եղել է հայկական ժողովրդական երգի խմբի տնօրենն ու մենակատարը։ Ընդունվել է Նյու Յորքի համալսարան, սակայն ուսումը կիսատ է թողել և միացել Կոլումբիայի համալսարանի թատրոնի և երաժշտության երեկոյան դասընթացներին։ 1948 թվականին Փարիզում երաժշտության դասեր է առել Մարիա Ֆրյուդից։ 1949 թվականին սովորել է Միլանի կոնսերվատորիայում։
Առաջին անգամ բեմ է բարձրացել 1957 թվականին, Նեապոլում։ Կատարել է դասական և օպերային, աշխարհի տարբեր ժողովուրդների երգեր, ջազ և ռոք երգեր։ Մշտապես իր համերգներում տեղ է տվել հայկական երգին։ Ունեցել է ձայնամարզության սեփական ստուդիա, զբաղվել մանկավարժությամբ, գրել երաժշտական գործեր։ Կատարել է նաև Կլաուդիո Մոնթեվերդիի, ժամանակակից ավանգարդ ոճի երաժշտության, հայկական ժողովրդական երգերի, ինչպես նաև իր սեփական ստեղծագործությունները։ Նրա ամենահայտնի գործը «Ստրիպսոդիա» վոկալ ստեղծագործությունն է (Stripsody, 1966)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթի Բերբերյան» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Քեթի Բերբերյան, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.