Փոլ Վուլֆովից

Փոլ Վուլֆովից (անգլ.՝ Paul Wolfowitz, դեկտեմբերի 22, 1943(1943-12-22), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ։

Փոլ Վուլֆովից
Փոլ Վուլֆովից
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Չիկագոյի համալսարան, Կոռնելի համալսարան և Ithaca High School?
Մասնագիտություն՝ քաղաքագետ, դիվանագետ, քաղաքական գործիչ, տնտեսագետ և բանկիր
Դավանանք հուդայականություն
Ծննդյան օր դեկտեմբերի 22, 1943(1943-12-22) (80 տարեկան)
Ծննդավայր Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Փոլ Վուլֆովից ԱՄՆ
Հայր Յակոբ Վուլֆովից
Ամուսին Clare Selgin Wolfowitz?

ԱՄՆ քաղաքական գործիչ

Վուլֆովիցի հայրը՝ Ջեյկոբը, ծագումով Լեհաստանից հրեա է, տեղափոխվել է ԱՄՆ Առաջին համաշխարհային պատերազմից հետո և դարձել նշանավոր մաթեմատիկոս-վիճակագիր։

Փոլն Սառը պատերազմից հետո դարձել է ԱՄՆ արտաքին քաղաքականության ռազմավարության շատ ազդեցիկ մշակող։ Նրա ինտելեկտուալ ուսուցիչները փիլիսոփա Լեո Շտրաուսն ու բարոյախոս Ալան Բլումն էին։ Փոլը գրել է միջուկային տեխնոլոգիաների մասին ատենախոսություն՝ Մերձավոր Արևելքում ականավոր միջուկային ստրատեգ Ալբերտ Ուոխոլստետերի օգնությամբ, գործնական փորձը քաղել է սենատորներ Ջորջ Շուլցից, Հենրի Ջեքսոնից, Դիկ Չեյնիից և Դոնալդ Ռամսֆելդից։ Ստեղծել է իր հովանավորյալ համակարգը նրանցից, որոնց հետ սովորել է Կոռնելի համալսարանում և դասավանդել Եյլի համալսարանում։ Աշխատել է ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի քաղաքագիտական կենտրոնում։

2003 թվականին ԱՄՆ Անվտանգության քաղաքականության կենտրոնի անդամ էր և ԱՄՆ Անվտանգության քաղաքականության կենտրոնի «Կրակի պահապան» մրցանակի դափնեկիր։

ԱՄՆ պետդեպարտամենտ և պաշտպանության նախարարություն

Դեմոկրատ սենատոր Ջեքսոնի մոտ աշխատելուց հետո քսանհինգ տարի աշխատել է ԱՄՆ Պետական դեպարտամենտում և Պենտագոնում։ Ռիչարդ Նիքսոնի օրոք Կենտրոնական հետախուզական վարչության այն ժամանակվա տնօրեն Ջորջ Բուշի հանձնարարությամբ աշխատել է «Բի թիմում», որը պատրաստել է ԿՀԳ-ից անկախ զեկույցներ Խորհրդային սպառնալիքի գնահատման վերաբերյալ։

Նախագահ Ջիմի Քարթերի օրոք, գտնվելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի տարածաշրջանային ծրագրերի գծով օգնականի պաշտոնում, առաջին անգամ հարց է բարձրացրել Պարսից ծոցի տարածաշրջանում ենթակառուցվածքներ ստեղծելու անհրաժեշտության մասին, որպեսզի զորքերը տեղափոխվեն Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի նավթահանքերի վրա խորհրդային զորքերի և, հնարավոր է՝ Իրաքի վրա հարձակման դեպքում։

1986-1989 թվականներին Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպան էր։

ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ

2001-2005 թվականներին զբաղեցրել Է ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը։ 1989-1993 թվականներին՝ Բուշի օրոք, որպես պաշտպանության նախարարի տեղակալ Դիկ Չեյնին սկանդալային «Պաշտպանական շինարարության ուղեցույց» է պատրաստել, որտեղ առաջին անգամ խոսել է միաբևեռ աշխարհում ամերիկյան հեգեմոնիայի սկզբունքների մասին։ 2002 թվականին հենց այդ փաստաթուղթն էր ընկած ազգային անվտանգության ռազմավարության հիմքում։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո նպաստել է Պենտագոնում հատուկ պլանների վարչության ստեղծմանը, որը գոյություն է ունեցել 2002 թվականի սեպտեմբերից մինչև 2003 թվականի հոկտեմբեր։

Համաշխարհային բանկի նախագահ

2005 թվականի հունվարին առաջադրվել է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնում և նույն թվականի հունիսին զբաղեցրել այն։ Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2005 թվականի հունիսից մինչև 2007 թվականի հունիսի 30-ը։

Կարծիքներ Վուլֆովիչի մասին

Հենրի Քիսինջերը նշել է․ «Յուրաքանչյուր ոք, որը ճանաչում է Վուլֆովիչին Ինդոնեզիայում որպես դեսպան, ինչպես նաև Ասիայի գծով պետքարտուղարի օգնական, կհաստատի, որ նա այդ երկրներում մեծ աջակցություն է ցուցաբերել ժողովրդավարությանն ու սոցիալական առաջընթացին»։

Սկանդալներ

  • 2007 թվականի հունվարի 30-ին Թուրքիայի Ադրիանապոլիս քաղաքի մզկիթ այցելելիս Վուլֆովիչն ստիպված էր կոշիկները հանել (մզկիթում պետք է առանց կոշիկի լինել)։ Ընդ որում, պարզվել է, որ նա ունեցել է ծակ գուլպաներ։ Այս միջադեպի արդյունքում ստեղծվել է Փոլ Վուլֆովիչի նոր գուլպաների համար միջոցների հավաքման միջազգային հիմնադրամ՝ «1,000,000 socks for Paul Wolfowitz» Արխիվացված 2022-04-14 Wayback Machine։
  • 2007 թվականի ապրիլին Համաշխարհային բանկի ծառայողների ասոցիացիան հայտարարել է, որ Վուլֆովիչը «խաթարել է» աշխատակիցների վստահությունը և պետք է լքի իր պաշտոնը։ Վուլֆովիչին մեղադրել են ֆավորիտիզմի մեջ՝ նրանց առաջխաղացման պատճառով, ի վնաս մյուսների, իր սիրուհու և Շահ Ռեզայի կենակցուհու։ Սկանդալի հետևանքով Փոլ Վուլֆովիչը հեռացել է Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնից, և 2007 թվականի հունիսի 30-ից մինչև 2012 թվականի հունիսի 30-ը նրա տեղը զբաղեցրել է Ռոբերտ Զելիկը, որին այնուհետև այդ պաշտոնում փոխարինել է Ջիմ Յոն Կիմը։

Ծանոթագրություններ

Փոլ Վուլֆովից Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Վուլֆովից» հոդվածին։

Tags:

Փոլ Վուլֆովից ԱՄՆ քաղաքական գործիչՓոլ Վուլֆովից ԱՄՆ պետդեպարտամենտ և պաշտպանության նախարարությունՓոլ Վուլֆովից ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալՓոլ Վուլֆովից Համաշխարհային բանկի նախագահՓոլ Վուլֆովից Կարծիքներ Վուլֆովիչի մասինՓոլ Վուլֆովից ՍկանդալներՓոլ Վուլֆովից ԾանոթագրություններՓոլ Վուլֆովից1943Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԲրուքլինԴեկտեմբերի 22Նյու ՅորքՆյու Յորք (նահանգ)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայկ նահապետԳաստրիտՊարույր ՍևակԼյարդի հիվանդություններԱրգանդի վզիկի քաղցկեղՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԹթուներԹվաբանական պրոգրեսիաՍողոմոն ԹեհլիրյանԹռչնագիրՃարտարապետությունՃառագայթումՎիտամին B12 անբավարարությունՏնտեսությունԲրուցելոզԲաժանարարների աղյուսակԲուլղարիաՊոլ ՄորֆիՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԱնուղղակի խնդիրՀնդկաստանԹութքԱրշակունիներԱրյուն կղանքումՆախադասության անդամներԿանոնավոր եռանկյունՔարային շինանյութերՈրոտանԳեղարքունիքի մարզԿառավարում (տնտեսագիտություն)Սպիտակ ձին (պատմվածք)Վաղ հղիության արյունահոսությունԱվտոմեքենաԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԱշխարհի մայրաքաղաքների ցանկԶուգահեռագիծԱկնարկ (ժանր)ՄարսողությունՀայաստանի կուսակցությունների ցանկՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիաՆիկոլ ՓաշինյանԱռնո ԲաբաջանյանԱվստրալիաԹմրամիջոցՀիսուսի ծնունդԵվրասիական տնտեսական միությունԵս և նաՕվկիանոսԿանդիդոզԿանադաԱնտուան դը Սենտ-ԷքզյուպերիՀայ գրերի գյուտՍրտամկանի ինֆարկտՍահմանական եղանակՎերածնունդԲրոնխիալ ասթմաՁիԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկԱրման ԾառուկյանԵվրոպական միությունՍյունիքի թագավորությունԴեքսամետազոնՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԱրամազդՀերպեսՀայկական մշակույթԳորտերԶինվորական կոչումներՀացահատիկային բույսերՏաշիրԿարմրուկԱլեքսանդր ՄակեդոնացիԲնության պահպանությունԱմենայն Հայոց ԿաթողիկոսՄԻԱՎ/ՁԻԱՀՄայր Հայաստան հուշահամալիրՔաոս (վեպ)🡆 More