Տիտոս

Տիտոս Ֆլավիոս Վեսպասիանոս (լատին․՝ Titus Flavius Vespasianus, դեկտեմբերի 30, 39, Հռոմ, Հռոմեական կայսրություն - սեպտեմբերի 13, 81, Aquae Cutiliae, Կաստել Սան Անջելո, Ռիետի, Լացիո, Իտալիա), Հռոմի կայսր (79 - 81 թթ.):

Տիտոս
Տիտոս
Ծնվել է՝դեկտեմբերի 30, 39
ԾննդավայրՀռոմ, Հռոմեական կայսրություն
Մահացել է՝սեպտեմբերի 13, 81[…] (41 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրAquae Cutiliae, Կաստել Սան Անջելո, Ռիետի, Լացիո, Իտալիա
Օգոստոսի դամբարան
ԵրկիրՀին Հռոմ
ՏոհմՓլավիոսներ և Flavii Sabini?
քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ՀայրՎեսպասիանոս
ՄայրDomitilla the Elder?
ԵրեխաներJulia Flavia? և Flavia?
Հավատքհին հռոմեական կրոն

Վեսպասիանոս կայսեր որդին։

Գործունեությունը

Զինվորական ծառայությունը սկսել է Գերմանիայում և Բրիտանիայում, 66 թ. հոր հետ մեկնել է Պաղեստին՝ այնտեղ ծագած հրեական պաստամբությունը ճնշելու նպատակով։ 69 թ. Վեսպասիանոսը դառնում է կայսր՝ Պաղեստինում պատերազմական գործողությունների վարումը թողնելով որդու վրա։ 70 թ. Տիտոսը հաջողությամբ ավարտում է ռազմարշավը՝ գրավելով ու քարուքանդ անելով Երուսաղեմը։

Վերադառնալով Հռոմ՝ Տիտոսը Վեսպասիանոսի հետ համատեղ արժանանում է տրիումֆի, որից հետո փաստորեն կիսում է իշխանությունը հոր հետ՝ ստանալով պրոկոնսուլի և տրիբունի լիազորությունները, միանձնյա ղեկավարելով պրետորիական գվարդիան։ 79 թ. հոր մահից հետո առանց որևէ բարդության ժառանգում է գահը։

Իշխանության տարիներին վայելել է ժողովրդի հարգանքն ու սերը, անձամբ օգնել 79 թ. Վեզուվիուս հրաբխի ժայթքման և 80 թ. Հռոմում հրդեհի ու համաճարակի հետևանքով տուժած մարդկանց։ Մահից հետո անմիջապես աստվածացվել է սենատի կողմից։ Նրա կարճ գահակալումը ժամանակակիցների կողմից գնահատվեց որպես «ոսկեդար», իսկ նրա մահը համընդհանուր վիշտ առաջացրեց։

Ծանոթագրություններ

Տիտոս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիտոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 15 Տիտոս 

Tags:

3981d:Q1421d:Q383071Դեկտեմբերի 30ԻտալիաԼատիներենԼացիոԿաստել Սանտ ԱնջելոՀռոմՀռոմեական կայսրությունՌիետի (գավառ)Սեպտեմբերի 13

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Պարզ նախադասությունԿալցիումՀայաստանի Հանրապետության նախագահԳուգլ (որոնողական համակարգ)ԷվերեստԿապ (խոսքի մաս)ՀամացանցԿենդանիներԼիբանանՄեսրոպ ՄաշտոցՍասնա ծռերում գործող անձանց անուններԿարսՀետգրությունՏեսակարար ջերմունակությունՀամո ԲեկնազարյանԳլխուղեղՊետրոս ԴուրյանՇվեդիաԹվական անունԱյրվածքՄանուշակՄիքայել ՆալբանդյանԿոնԱվստրալիաՈրովայնային ցավՄատենադարանՄեծ ՀայքԷլեկտրական հոսանքՍողոմոն ԹեհլիրյանԹմրամիջոցԱրագածոտնի մարզԲիբլիական (պոեմ)Վահան ՏերյանՇաղկապԴավիթ ՄուրադյանՍիրտՆԱՏՕՀայերենի այբուբենՏարերային աղետներՕլիմպիական խաղերՀայկական լեռնաշխարհԲաթումի պայմանագիրԵռանկյան բարձրությունՀայկական ճարտարապետությունԱմերիկայի հայտնագործումՀարավային ԿովկասՆոյՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)Օձունի տաճարԲանաստեղծությունՀայաստանԴեքսամետազոնՆեմեսիս գործողությունԼյարդի հիվանդություններԳենետիկ հիվանդություններԻրանԱրջերՀայկական խոհանոցԷջմիածնի Մայր ՏաճարԱլեքսանդր ՄակեդոնացիՈւսուցման մեթոդներԹուրքիաԵրկիր ՆաիրիԱռնո ԲաբաջանյանՀին աստվածներ (դրամա)Հայ-վրացական պատերազմԱնասնապահությունԱրթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)Ծիրանի փողըՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՊեպոՀաստատուն բաղադրության օրենքԲառակապակցությունԽաչատուր ԱբովյանԱստվածաշունչ🡆 More