Վիրջինիա Վուլֆ (անգլ.՝ Virginia Woolf, հունվարի 25, 1882(1882-01-25), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 28, 1941(1941-03-28), Lewes, Միացյալ Թագավորություն, Սուսեքս, Մեծ Բրիտանիա), բրիտանացի գրող, գրաքննադատ, մոդեռնիստական՝ մասնավորապես Գիտակցության հոսքի գրականության ամենախոշոր և ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։
Վիրջինիա Վուլֆ Virginia Woolf | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Adeline Virginia Stephen |
Ծնվել է | հունվարի 25, 1882 |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | մարտի 28, 1941[…] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Lewes, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | |
Մասնագիտություն | վիպասան, ակնարկագիր, ինքնակենսագիր, վիպասան, օրագրի հեղինակ, գրական քննադատ, հրատարակիչ, գրող, կանանց իրավունքների պաշտպան և հեղինակ |
Լեզու | բրիտանական անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Լոնդոնի թագավորական քոլեջ |
Ժանրեր | դրամա և արձակ |
Գրական ուղղություններ | Bloomsbury խումբ |
Ուշագրավ աշխատանքներ | Դեպի փարոսը, Միսիս Դելլոուեյ, Օրլանդո, Սեփական սենյակը և Ալիքներ (վեպ) |
Ամուսին | Լեոնարդ Վուլֆ |
Համատեղ ապրող | Vita Sackville-West? |
Ներշնչվել է | |
Վիրջինիա Վուլֆ Վիքիքաղվածքում | |
Virginia Woolf Վիքիպահեստում |
Վիրջինիա Վուլֆը ծնվել է 1882 թվականի հունվար 25–ին Լոնդոնում՝ հայտնի բրիտանացի գրաքննադատ Լեսլի Սթիվենի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տանը՝ ծնողների ղեկավարությամբ։ Վիրջինիան 13 տարեկան հասակում կորցնում է մորը, իսկ 1904 թվականին վախճանվում է հայրը։ Մոր մահից հետո նա շարունակում է կրթությունը Լոնդոնի իգական քոլեջներից մեկում։ Ոսումնասիրում է հունարեն, լատիներեն, գերմաներեն և, իհարկե, գրականություն ու պատմություն։ 1909 թվականից Վիրջինիան սկսում է գրաքննադատական հոդվածներ հրատարակել լոնդոնյան ամսագրերում։ 1912 թվականին ամուսնանում է գրող և լրագրող Լեոնարդ Վուլֆի հետ։ 1917 թ. ամուսնու հետ հիմնում է «Հոգարդ պրես» հրատարակչությունը, որտեղ և հետագայում լույս են տեսնում նրա բոլոր ստեղծագործությունները։
Ծնողների մահը չափազանց ծանր ազդեցություն էր ունեցել Վիրջինիայի հոգեկան աշխարհի վրա, նա մի քանի անգամ փորձել էր ինքնասպանություն գործել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը և ամուսնու համար վախը (Լեոնարդ Վուլֆը հրեա էր) հանգեցնում են նրա հոգեկան հավասարակշռության էլ ավելի խախտմանը, որի հետևանքով 1941 թ. ապրիլի 18–ին նա ինքնասպանություն է գործում։
Վիրջինիա Վուլֆի ստեղծագործությունները թարգմանվել են շուրջ 50 լեզուներով։ Նա համարվում է 20-րդ դարի ամենաճանաչված և հեղինակավոր վիպասաններից մեկը։ Նրա վեպերն իրենց բնույթով փորձարարական ստեղծագործություններ են, որոնցում հեղինակը օգտագործում է գիտակցության հոսքի մեթոդները՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն կերպարների հոգեբանական, այլև զգացմունքային առանձնահատկությունների վրա։ Վիրջինիա Վուլֆն իր առաջին ստեղծագործությունը՝ «Հեռացում ծովով» վեպը, գրել է դեռևս 1900 թվականին, սակայն այն լույս է տեսել միայն 1915 թ.։ 1925 թ. հրատարակված «Միսիս Դելոուեյ» վեպում Վուլֆը դիտարկում է միջին դասին պատկանող կնոջ հոգեբանական առանձնահատկությունները, իսկ 1927 թ. լույս տեսած «Փարոսի վրա» ստեղծագործությունում վերլուծում է կնոջ ստեղծագործական ինքնուրույնության, սեռերի հավասարության, ընտանեկան հարաբերությունների խնդիրները։ «Օռլանդո» (1928) վեպում հեղինակը փորձում է ներկայացնել երիտասարդ արիստոկրատի կենսագրությունը, ընդ որում՝ պատմական կենսագրության և աբսուրդի ժանրերը միահյուսվում են։
«Ալիքներ» (1931) երկում հեղինակը պատմում է վեց ընկերների մասին, որոնց կերպարները ստեղծում են ալիքների տպավորություն։ Այս վեպը յուրահատուկ տեղ է գրավում Վուլֆի ստեղծագործություններում, քանզի իր ժանրային առանձնահատկություններով այն ավելի շուտ բանաստեղծություն է, քան վեպ։ 1933 թվականին լույս տեսած «Ֆլաշ» վեպն իրենից ներկայացնում է վիկտորյան ժամանակաշրջանի բանաստեղծուհի Էլիզաբեթ Բարրեթ Բրաունինգի շան կենսագրությունը, որը գրված է հենց շան անունից։ Գրողի վերջին ստեղծագործությունը՝ «Գործողությունների միջև» (1941) վեպը նվիրված է մարդու՝ արվեստի միջոցով փոխակերպման, կյանքի անցողիկության խնդիրներին։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրջինիա Վուլֆ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրջինիա Վուլֆ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Վիրջինիա Վուլֆ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.