Վիլհելմ Բրյուկներ: քաղաքական գործիչ

Վիլհելմ Բրյուկներ (գերմ.՝ Wilhelm Brückner, դեկտեմբերի 11, 1884(1884-12-11), Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն - օգոստոսի 18, 1954(1954-08-18), Q1609487?, Նուսդորֆ, Տրաունշտայն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), հարձակվող գնդի (կրճատ՝ СА) օբերգրուպենֆյուրեր (գերմ.՝ Obergruppenführer), մինչև 1940 թվականը Ադոլֆ Հիտլերի համհարզ։

Վիլհելմ Բրյուկներ
Վիլհելմ Բրյուկներ: Կենսագրություն, Պարգևներ, Ծանոթագրություններ
 
Կուսակցություն՝ Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 11, 1884(1884-12-11)
Ծննդավայր Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն
Վախճանի օր օգոստոսի 18, 1954(1954-08-18) (69 տարեկան)
Վախճանի վայր Q1609487?, Նուսդորֆ, Տրաունշտայն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Վիլհելմ Բրյուկներ: Կենսագրություն, Պարգևներ, Ծանոթագրություններ Գերմանիա
 
Պարգևներ
Արյան շքանշան

Կենսագրություն

Բրյուկները մեծացել է Բադեն-Բադեն քաղաքում։ Ուսումնասիրել է իրավունք և տնտեսագիտություն Ստրասբուրգում, Ֆրայբուրգ իմ Բրայսգաուում, Հայդելբերգում և Մյունխենում։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բրյուկները սպա էր բավարական СА-ում և ուներ լեյտենանտի կոչում։ Պատերազմից հետո նա մտավ Ֆրանց Կսավեր ֆոն Էպպի բավարական կամավորական կորպուս և մասնակցեց Բավարիայի Սովետական Հանրապետության կործանմանը։

1919 թվականի վերջին Բրյուկները կրկին ընդունվեց համալսարան, սակայն շուրջ երեք տարի ուսումնասիրեց կինոնկարների նկարահանման արվեստը։ 1922 թվականի վերջին նա համալրեց Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության շարքերը և մի քանի ամիս անց՝ 1923 թվականի փետրվարի 1-ին, դարձավ Մյունխենի СА-ի հրամանատար։ Նա նրանցից մեկն էր, ով կուսակցության ղեկավարներին ակտիվ մղում էր ապստամբություն կազմակերպելու։

Բյուրկները 1923 թվականի նոյեմբերի 8-9-ին Մյունխենում մասնակցել է Գարեջրային հեղաշրջմանը, մասնակցության համար դատապարտվել է կեստարյա ազատազրկման։ Դատական իշխանությունների որոշմամբ նա ազատ է արձակվել չորսուկես ամիս անց և կրկին անցել СА-ի հրամանատարությանը։

1930 թվականի օգոստոսի 1-ին Բրյուկները դարձավ Ադոլֆ Հիտլերի համհարզ և թիկնապահ, որից հետո նշանակվեց համհարզների ղեկավարի պաշտոնին։ Այս պատճառով նա Հիտլերի ներքին շրջանում շատ մեծ ազդեցություն ուներ՝ հավասար Յոզեֆ Գեբելսին և Դիտրիխ Յոզեֆին, մասնակցում էր «Հիտլերը Գերմանիայի վրա» (1932 թվական) պրոպագանդիստական ֆիլմի նկարահանմանը։

1934 թվականի նոյեմբերի 9-ին ստացավ СА-ի օբերգրուպենֆյուրերի պաշտոն։ 1936 թվականի հունվարի 15-ին դարձավ Դետմոլդի պատվավոր քաղաքացի (1945 թվականի նոյեմբերի 9-ից քաղաքի խորհրդի հրամանով զրկվել է պաշտոնից)։ Բրյուկերը, որին իր ուղղամտության և հյուրընկալության համար շատ էին սիրում Ռեյխսկանցելյարիայի (գերմ.՝ Reichskanzlei) այցելուները, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսելուն պես կորցրեց իր ողջ ազդեցությունը։ Նա սկսեց նկատել, որ ՍՍ-ի և վերմախտի համհարզներն, ի դժբախտություն իրեն, ավեի մեծ ազդեցություն են ձեռք բերում։ 1940 թվականի հոկտեմբերի 18-ին Բրյուկները պաշտոնից արձակվել է Հիտլերի տնային կառավարիչի հետ վիճելու պատճառով։ Ավելի հավանական է, որ Բրյուկների աշխատանքից հեռացմանը մասնակցել է Մարտին Բորմանը։

Պարգևներ

Արյան Nr.968 շքանշանի ասպետ սկսած 1933 թվականի նոյեմբերի 9-ից։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Գրականություն

Վիլհելմ Բրյուկներ: Կենսագրություն, Պարգևներ, Ծանոթագրություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Բրյուկներ» հոդվածին։

Tags:

Վիլհելմ Բրյուկներ ԿենսագրությունՎիլհելմ Բրյուկներ ՊարգևներՎիլհելմ Բրյուկներ ԾանոթագրություններՎիլհելմ Բրյուկներ Արտաքին հղումներՎիլհելմ Բրյուկներ ԳրականությունՎիլհելմ Բրյուկներ18841954d:Q1609487d:Q186320Ադոլֆ ՀիտլերԲադեն-ԲադենԲավարիաԳերմանական կայսրությունԳերմաներենԳերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունԴեկտեմբերի 11Նուսդորֆ (Խիմգաու)Վերին ԲավարիաՏրաունշտայն (շրջան)Օգոստոսի 18

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՆախադասությունՀայկական ճարտարապետությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)ԵրազԵռանկյունՀայաստանԱրամ ԽաչատրյանԹրոմբոցիտԳեղամ ՍարյանԿաթվածԽոշոր շահումԳուրգեն ՄահարիԲագրատունիներՄարմնի զանգվածի ինդեքսՍիլվա ԿապուտիկյանՆիդերլանդներԳևորգ ՉաուշԶուգահեռագիծՀավերժության հայկական նշանՀին աստվածներ (դրամա)Կոնքի բորբոքային հիվանդությունՀայաստանի թռչունների ցանկՂազախստանՁիԴանթեական առասպելԽաղողՖրանսիայի քաղաքներԴերբայական դարձվածԷստրոգեններՄոլորակԼուիզա ՆերսիսյանՄիքելանջելոՔառօրյա պատերազմԱնգլերենԱրգանդի վզիկի քաղցկեղՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՍակավարյունությունՂանձիլՀամակարգային կարմիր գայլախտՈրոշիչՋիմ ԹորոսյանՀակաբիոտիկներՏողադարձՇիզոֆրենիաՑրված սկլերոզՀարավային ԿորեաՄարզական կոչումԱշոտ ՆավասարդյանՊրոլակտինՄիքայել ՆալբանդյանՈղնաշարԴաշտանային ցիկլՔրիստոնեությունԵվրոպական միությունԱլեն ՍիմոնյանՄարտի 29Թվաբանական պրոգրեսիաՆար-ԴոսՏագնապային խանգարումՎերաբերական (խոսքի մաս)ԱրմավիրԴիլիջանՄիզոպրոստոլՎայոց ձորի մարզԱբեղախոտԱռնանդամի գլխիկՄարդու խորիոնային գոնադոտրոպինՖինլանդիաԿտավատՀունաստանԱդրբեջանԼեհաստանԳլաուկոմաԼեոնարդո դա ՎինչիՈրդան կարմիրՍևանա լիճԿանանց միջազգային օրSWOT վերլուծություն🡆 More