Վեգանություն

Վեգանություն (վեգանիզմ, անգլ.՝ veganism),  կենսակերպ և աշխարհայացք, որը ուղղված է հագուստի, սննդի և այլ ցանկացած նպատակով կենդանիների նկատմամբ դաժանության և շահագործման տարբեր հնարավոր ձևերի բացառմանը, ոչ կենդանական այլընտրանքների օգտագործմանն ու զարգացմանը նպաստելուն՝ ի շահ մարդկանց, կենդանիների և շրջապատող միջավայրի։ Վեգանության սկզբունքներին հետևող մարդկանց անվանում են վեգաններ։ Վեգանները խուսափում են սննդի մեջ կենդանական ծագում ունեցող սննդամթերքների օգտագործումից՝ միս, ձուկ, ձու, կաթ (չհաշված կրծքով կերակրվող նորածիններին), կաթնեղեն, մեղր և կենդանական յուղեր։ Վեգանները չեն օգտագործում նաև կենդանիների մորթին, կաշին, մետաքսը և բուրդը, հանդես են գալիս կենդանիների հանդեպ փորձարկումների և շոու բիզնեսում դրանց օգտագործման դեմ։

Վեգանություն
Մի քանի բուսական ծագում ունեցող սննդամթերքներ

Վեգանության գաղափարախոս և տարածող Դոնալդ Ուոթսոնի (1910-2005) կարծիքով վեգանության հիմնական պատճառներից մեկը բարոյական է։

Պատմություն

«Վեգանություն» տերմինը հայտնվել է որպես բուսակերության դասակարգումներից մեկը և շրջանառության մեջ է մտել Դոնալդ Ուոթսոնի կողմից 1944 թվականին։ «Բուսակերության» տակ, այս հասկացության ծագման օրվանից, ենթադրվել է հրաժարում մսեղենից (ծայրահեղ դեպքում նրա շատ տեսակներից), մի շարք դեպքերում նաև ձկից, կաթից և ձվից։ Գոյություն չի ունեցել օգտագործման չպատկանող մթերքների ինչ-որ խիստ դասակարգում։ Առաջին դասակարգումը ծագել է, երբ բուսակերների միջև միտումներ առաջացան սննդակարգում ավելացնել ձու և կաթնեղեն։ Արդյունքում նոր տերմիններ առաջացան՝ «հին բուսակերություն» և «նոր բուսակերություն» (ժամանակակից տերմիններով համապատասխանաբար «վեգանություն» և «լակտովեգանություն»)։

Հետագայում բուսակերության սննդակարգի տարբերակների բազմազանությունն ավելացավ, որն էլ մի շարք դեպքերում ուղեկցվում էր սննդակարգի վերաբերյալ փոխզիջումներով, այդ թվում՝ բուսակերության սկզբնական գաղափարներին հակասող։ Արդյունքում բուսակերության շրջանակներում առանձնացան մի շարք ուղղություններ, որոնց պարզաբանման համար ծագեց համապատասխան տերմինաբանություն։ Ժամանակակից դասակարգման մեջ տարբերում են բուսակերության այնպիսի տարբերակներ, ինչպես «լակտոբուսակերություն» (թույլատրվում է ձու և կաթնեղեն) և «վեգանություն»։ Կան նաև բուսակերությանը մոտ դիետաներ՝ պեսկետարիություն, պոլոտարիություն, ֆլեքսիտարիանիզմ, ֆրիգանիզմ, մրգակերություն։

Հայտնվելը Ռուսաստանում

Ռուսաստանում բուսակերության շարժումը սկսվել է 1860-ական թվականներին և բուռն կերպով զարգացել է մինչև 1917 թվականի հեղափոխությունը։ Բուսակերության զարգացման հիմնական պատճառը հանդիասնում էր բարոյական գիտակցությունը ։ Մինչ հեղափոխական բուսակերների մեծամասնությունը հետևում էին խիստ բուսակերության կենսակերպին, որը համապատասխանում է այժմյան վեգանությանը։

Լև Տոլստոյ

Ռուս գրող Լև Տոլստոյը, որը բուսակեր դարձավ 50 տարեկանում, մեծ ազդեցություն է թողել բուսակերության և վեգանության գաղափարների զարգացմանը ինչպես Ռուսական կայսրությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Նրա ազդեցության տակ ընկնողներից է Դոնալդ Ուոթսոնը («վեգան» բառի հեղինակն ու առաջինը աշխարհում «վեգանական հասարակության» հիմնադիրը; անգլ.՝ Vegan Society):

«Վեգան» եզրույթի երևան գալը

«Վեգան» բառը ստեղծվել է Դոնալդ Ուոթսոնի կողմից անգլերեն vegetarian («բուսակեր», «բուսակերային») բառի առաջին երկու և վերջին երեք տառերից։ Այս եզրույթը «վեգանական հասարակության» մեջ մտել է հիմնադիր Ուոթսոնի կողմից 1944 թվականին Լեսթերում (Մեծ Բրիտանիա)։ «Վեգան» («Vegan») բառը «Վեգանական հասարակության» գրանցված ապրանքանիշ է։ 1988 և 2005 թվականներին Վեգանական հասարակության անդամների թիվը կազմում էր մոտ 4000 մարդ։

Այժմեականություն

20-րդ դարի երկրորդ կեսին վեգանությունը (այնպես, ինչպես բուսակերության մյուս տեսակները) տարածվեց, առաջին հերթին Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, որտեղ մի քանի երկրներում վեգաններ են բնակչության մոտ 0,2—0,5 %-ը։ Մի քանի խոշոր քաղաքներում ( օրինակ՝ Նյու Յորքում և Լոնդոնում) կան հասարակական սննդի վեգանական հաստատություններ՝ սրճարաններ, ռեստորաններ, նաև վեգանների համար սննդամթերքներ և տարատեսակ ապրանքներ արտադրող ձեռնարկություններ (օրինակ, հացի փռեր)։ Համացանցում կան օնլայն-խանութներ, որոնք մասնագիտանում են վեգանների համար արտադրանքների պատրաստման մեջ։

Վեգանական հասարակության նախաձեռնությամբ 1994 թվականից սկսած ամեն տարի նոյեմբերի 1-ը նշում են որպես «Վեգանների միջազգային օր»։

Ապրանքներ և օգտագործում

Վեգանները սննդի մեջ չեն օգտագործում ոչ միայն մսեղեն, թռչնամիս, ձուկ և ծովամթերքներ (ինչպես բուսակերները), այլև ձու և կաթնեղեն։ Բացի կենդանական ծագման սննդից վեգանները, որպես կանոն, կենցաղում չեն օգտագործում՝

Կան շատ վիճելի բաղադրիչներ, որոնք կարող են լինել ինչպես բուսական, այնպես էլ կենդանական ծագման (օրինակ, սննդային հավելումներ E471, E472):

Որպեսզի օգնեն վեգաններին վեգանական ստանդարտներին համապատասխան մթերքների ընտրության հարցում, Վեգանական ընկերությունը արտադրողներին տալիս է ապրանքանիշի հատուկ լոգոտիպ «Վեգանական արտադրանք» (Vegan-Friendly Product) տեղադրելու իրավունք։

Տարբեր ապրանքանիշի ալկոհոլային խմիչքները և արտադրողներին վեգանական ստանդարտներին համապատասխանությունը վեգանները կարող են ստուգել հատուկ կայքերում (օրինակ, Barnivore):

Վեգաններին որոշ թեթև խախտումներ թույլատրվում են։

Վեգանության սկզբունքներին հետևելու պատճառներ

Էթիկա

Համոզվածություն, որ վեգանությունը բերում է ժամանակակից կենդանաբուծությունից, նրանցով շահույթ ստանալուց կամ զվարճանքից կենդանիների տանջանքների նվազման՝ սննդի մեջ օգտագործելու հրաժարման ուղիով և ազատում է կենդանիներին արդյունաբերության մեջ օգտագործվելուց։

Առողջություն

Համոզվածություն մարդու օրգանիզմի վրա վեգանության դրական ազդեցության մեջ (առողջության պահպանում կամ լավացում)։ Այսպես, 1999 թվականին կատարված կոմպլեքս հետազոտությունները ցույց են տվել, որ սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող մարդկանց մոտ, որոնք վեգաններ են, մահացածությունը 26 %-ով քիչ է, քան ավանդական սննդակարգով սնվողների մոտ։

Էկոլոգիական և էկոնոմիկ պատճառներ

Կարծիք կա, որ վեգանական դիետան բերում է շրջակա միջավայրի աղտոտման և բնական ռեսուրսների սպառման նվազմանը։ Համաձայն ՄԱԿ-ի զեկուցման «Արևմտյան դիետայի» տարածումը (հիմնված մսի և կաթնեղենի օգտագործման վրա) այլ էթնիկ մշակույթների մեջ արդյունաբերական անվտանգության տեսանկյունից անկայուն է հանդիսանում։ Ջոն Ռոբինսը (բուսակերության օգուտի մասին գրքի հեղինակ) պնդում է, որ ցորենի, ընդեղենի, կարտոֆիլի, բանջարեղենի և այլնի քանակությունը, որոնք կարելի է աճեցնել հողամասում, տասը, նաև հարյուր անգամ գերազանցում են մսի քանակին, որը կարելի է ստանալ այդ նույն հողակտորը կենդանաբուծության համար օգտագործելիս։ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հաշվետվության համաձայն 2006 թվականի ընթացքում կենդանաբուծությունը տալիս է 18% ներդրում CO2-ին համարժեք ջերմոցային գազերի արտաճառագայթման մեջ։

Հոգեբանական պատճառներ

Որոշ մարդկանց համար վեգանական դիետային անցումը հետևանք է սննդի ընդունման խանգարման, օրինակ «արգելված» պտուղների օգտագործման ժամանակ մեղքի զգացում ունենալը։

Կենդանական ծագում ունեցող սննդից հրաժարման պատճառներ

    Կաթ

Վեգանները կովի կաթ չեն օգտագործում, նաև կաթնեղեն՝ կապված այն բանի հետ, որ ժամանակակաից կենդանաբուծության մեջ կովերը իրենց ողջ կյանքում պահվում են անազատության մեջ։ Բացի այդ, անդադար կթելը, վեգանների կարծիքով, կովի համար նորմալ ռեժիմ չի հանդիսանում, որը բերում է տարբեր վարակների։

Որոշ վեգաններ ակնարկում են, որ ոչ մի մեծ կենդանի կաթով չի սնվում Սակայն գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ հյուսիսային եվրոպոիդները և նեգրոիդների մի մասը կենսաբանորեն ընդունակ են կաթի օգտագործմանը մեծ տարիքում։

    Ձու

Վեգանների տեսանկյունից ձուն չի օգտագործվում առաջին հերթին թռչնաբուծարաններում թխսկան հավերին անընդունելի ձևով պահելուց։ Մյուս կարևոր պատճառ է հանդիսանում այն փաստը, որ ձվի մի մասը այնտեղ օգտագործվում է թխսկանների գլխաքանակն ավելացնելու համար. արական սեռի ճուտիկներին ոչնչացնում են):

    Մեղր

Վեգաններից շատերը մեղր չեն օգտագործում, քանի որ մեղվաբուծությունը բացի մեղուների խնամքից, նրանցից խլում է իրենց պատրաստածը,նաև երբեմն ոչնչացնում են առանձին մեղուների և բոռերի։

    Մորթի

Վեգանները հանդես են գալիս ինչպես կենդանիների մորթին օգտագործելու նպատակով նրանց որսի դեմ, այնպես էլ դեմ են նրանց բուծման և հետագայում սպանդի դեմ։ Բացի այդ, մորթին օգտագործելու համար դրանք մշակում են թունավոր նյութերով, որը վնաս է տալիս շրջակա միջավայրին։ Վեգանները ակտիվորեն հանդես են գալիս մորթե հագուստի դեմ ինչպես վեգանների, այնպես էլ ոչ վեգանների համար։

Շատ ոչ վեգաններ նույնպես քննադատում են բնական մորթիով հագուստ կրելը։

Տարածում

Արևմտյան երկրներ

Արևմտյան երկրներում վեգանությունը ավելի տարածված է, այնտեղ վերջին տասնամյակում նկատվում է բուսակերների և վեգանների թվի աճ։

ԱՄՆ

Ըստ 2012 թվականի հուլիսի Գելապի ինստիտուտի կողմից կատարված հարցումների արդյունքի՝ ամերիկացիների 2%-ը իրենց անվանել են վեգաններ։

Մեծ Բրիտանիա

2001 թվականին Մեծ Բրիտանիայում վեգաններ էին հանդիսանում բնակչության 0,4%-ը.

Իտալիա

Իտալիայում, համաձայն 2010 թվականին Eurispes ինստիտուտի կատարած հարցումների, վեգաններ էին մոտ 1%-ը։

Իսրայել

Իսրայելի Կենտրոնական վիճակագրական բյուրոյի տվյալներով 2010 թվականին իսրայելցիների 2,6%-ը իրենց համարում էին վեգաններ կամ բուսակերներ, իսկ 2014 թվականի մարտին՝ 1,7 %-ը և 4,7 %-ը 20 տարեկանից բարձր:Պանելսի գիտահետազոտական ինստիտուտի (եբրայերեն՝ מכון מחקר פאנלס‎) տվյալներով 2014 թվականին բուսակերների և վեգանների քանակը համապատասխանաբար կազմում էր 5% և 8%։

Գերմանիա

1983 թվականին Գերմանիայում բուսակերներ էին բնակչության միայն 0,3%-ը, իսկ իսկ 2001 թվականին նրանց քանակն ավելացավ՝ հասնելով 7,3%-ից մինչև 8%։ Ըստ որոշ տվյալների, նրանց շրջանում գտնվել են 200-400 հազար վեգաններ։

Ռուսաստան

Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրներում վեգանությունը հազվադեպ հանդիպող երևույթ է (ճիշտ վիճակագրական տվյալներ չկան)։

Հնդկաստան

Հնդկաստանում բնակիչների մեծ մասը սննդի մեջ չեն օգտագործում կենդանական սպիտակուցներ։ Դա կապված է ինչպես կրոնական հավատալիքների հետ, այնպես էլ աղքատության հետ։

Համաշխարհային պրակտիկա

Վեգանները հանդիպում են հիմնականում տարբեր կրոնական ուղղությունների մոտ, կենդանիների պահպանության հարցերով զբաղվողների և հիպիների մոտ, որոնք, ելնելով բարոյական նորմերից, վարում են վեգանական կենսակերպ։ 20-րդ դարի վերջին տասնամյակում բուսակերությունը տարածում գտավ որոշ քաղաքական շարժումների մոտ (մասնավորապես, Ռաստաֆարական շարժման, անարխիզմի և Սթրեյթ էդջի հետևորդների մոտ)։

Սնունդ և առողջություն

Ամերիկյան դիետոլոգիական ասոցիացիան 2009 թվականից, Կանադայի դիետոլոգիական ասոցիացիան 2003 թվականից, Новозеландская диетологическая ассоциация от 2000 года, Բրիտանական սննդի ֆոնդը 2005 թվականից պնդում են, որ ճիշտ պլանավորման պայմաններում բուսակերական դիետաները, ներառյալ վեգանականը, լիարժեք և առողջարար են հանդիսանում, համապատասխանում են ցանկացած տարիքի մարդկանց և կյանքի տարբեր փուլերում (ներառյալ հղիություն և կրծքով կերակրման շրջան), նաև կարող են օգնել որոշ հիվանդություններ բուժելու և պրոֆիլակտիկայի համար։ Ճիշտ պլանավորած դիետան ներառում է օրգանիզմի համար բավարար քանակով անհրաժեշտ նյութեր՝ ներառելով ամինաթթուներ, սպիտակուցներ, երկաթ, ցինկ, կալցիում, վիտամին  D, վիտամին B2, վիտամին B12, վիտամին A, յոդ, որոնց համար էլ անհրաժեշտ է ներառել սննդային հավելումներ կամ այդ վիտամիններով հարուստ մթերքներ։

Վիտամին B12

B12, վիտամին է, որը չկա բուսական ծագում ունեցող սննդի մեջ, սակայն մշակվում է բոլոր կաթնասունների, այդ թվում՝ մարդու, մարսողական համակարգում բնակվող բակտերիաների կողմից։ Սակայն այս վիտամինը չի կարող յուրացվել այն օրգանիզմում, որտեղ ձևավորվել է, քանի որ ձևավորվում է հաստ աղիքում և չի կարող ընկնել բարակ աղի՝ այդ օրգանիզմի կողմից յուրացվելու համար։ Վիտամին B12-ով հարուստ են լյարդը և երիկամները, որտեղ այն հավաքվում է։ Վեգանների վաղ ենթադրությունները, որ ոչ կենդանական ծագման որոշ մթերքներ (օրինակ,խլածաղիկ, գարի ) հանդիսանում են վիտամին B12-ի աղբյուր, սխալ դուրս եկան։ Մարդկանց, հատկապես վեգաններին հանձնարարվում է ուշադիր լինել վիտամին B12-ի չափավոր օգտագործման մեջ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով վեգանական սնունդը, առանց վիտամին B12-ի լրացուցիչ ընդունման, կարող է հանգեցնել սակավարյունության։ Բժշկական գրականության մեջ նկարագրված նորածնի նյարդային խանգարման դեպք, որի մայրը կրծքով կերակրման ժամանակ վարել է վեգանական կենսակերպ և չի ընդունել համապատասխան քանակով վիտամին B12։ Վեգանական ընկերությունը նշում է, որ վիտամին B12-ի շատ ցածր մակարդակը կարող է հանգեցնել սակավարյունության և նյարդային համակարգի խանգարման, և վեգաններին խորհուրդ է տրվում օգտագործել այդ վիտամինով կամ նրա հավելումով հարուստ մթերքներ։

Վեգանական խոհանոց

Բուսակերների խոհանոցը ներառում է աշխարհի տարբեր երկրների ազգային ուտեստներ, նաև նրանց վեգանությանը հարմարեցված տարբերակները։ Բաղադրատոմսերը «վեգանացվում են» կենդանական սնունդը բուսականով փոխարինելով։

Քննադատություն

Վեգանությունը քննադատվում է տարբեր պատճառներով։ Դրանցից մի քանիսն են՝

  • Վեգանությունը կարող է վատ հետևանքներ ունենալ մարդու առողջության համար;
Վեգանություն  Եթե մարդը սննդակարգը կազմում է այնպես, որ նրա մեջ մտնի բոլոր անհրաժեշտ նյութերը, ապա կարող է նաև բուսակեր լինել։ Ընդհանրապես բնության մեջ ծրագրավորված է, որ մարդը պետք է միս ուտի։ Մեր երկրում այն հատկապես ակտուալ է։ Մեր մոտ, երբ սննդի մեջ մտնում են այնպիսի մթերքներ, ինչպիսիք են գազար, կաղամբ և կարտոֆիլ, այդ սննդակարգը լիարժեք անվանել չի կարելի
-
Վեգանություն 
  • Բժիշկ Վիլյամ Ջարվիսը՝ «Nutrition & Health Forum» ինֆորմացիոն թերթիկի հոդվածների հեղինակը, արտահայտվելով բուսակերների մասին, ասում է, որ մեծ մասամբ նրանց մտքերը աբսուրդի են հասնում․ այդպես նրանք կօգնեն մալարիայի մոծակներին տարածել մալարիան, իսկ իժերին՝ սողալ տներում, քան թե կսպանեն նրանց;
  • Օրգանիզմն ունի վիտամին B12-ի պահանջ, որը չկա բուսական ծագում ունեցող սննդում;
  • Եղել են դեպքեր, երբ վեգան-ծնողները իրենց երեխաներին կերակրել են սոյայի կաթով և խնձորի հյութով, որը հանգեցրել է երեխայի մահվան, նաև դեպքեր, երբ երեխաները ծայրահեղ ծանր վիճակում հասցվել են հիվանդանոց, քանի որ նրանց ծնողները կերակրել են երեխաներին՝ պահպանելով վեգանական դիետա։
  • 2016 թվականի հունվարին Հետաքննությունների դաշնային բյուրոն հրատարակեց «Դպրոցներում բռնի ծայրահեղականության կանխումը» փաստաթուղթը, որտեղ կենդանիների իրավունքների պահպանության շարժման կողմնակիցները (դրանց մեջ են մտնում նաև վեգանները) ներկայացված են որպես ծայրահեղականներ, որոնք ունակ են մարդկանց հանդեպ բռնության։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կայքում կարելի է գտնել մի քանի ծայրահեղական-վեգանների անուներ։
  • 2015 թվականին Ջորդան Յանգերը (Jordan Younger) գիրք հրատարակեց` «Այլևս վեգան չեմ», որտեղ պատմում է վեգանական դիետային հետևելու սեփական փորձի մասին, այնուհետև անցմանը ոչ վեգանական դիետային և այդ անցման պատճառների մասին` կապելով այն վեգանական դիետայի հետևանքով իր առողջության վտանգման հետ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Медкова И. Л., Павлова Т. Н., Брамбург Б. В. Всё о вегетарианстве. — 2-е изд. — М.: Международные отношения, 1993. — 200 с. — ISBN 5-7133-0688-7

Արտաքին հղումներ

Tags:

Վեգանություն ՊատմությունՎեգանություն Ապրանքներ և օգտագործումՎեգանություն Վեգանության սկզբունքներին հետևելու պատճառներՎեգանություն ՏարածումՎեգանություն Սնունդ և առողջությունՎեգանություն Վեգանական խոհանոցՎեգանություն ՔննադատությունՎեգանություն Տես նաևՎեգանություն ԾանոթագրություններՎեգանություն ԳրականությունՎեգանություն Արտաքին հղումներՎեգանությունԱնգլերենԱշխարհայացքԿաթՁու (սննդամթերք)Ձուկ (սննդամթերք)ՄեղրՄիսՅուղ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՊատվաստումներՎարդավառԵգիպտոսԽորանարդՀամակարգային կարմիր գայլախտՔաղցկեղԳյումրիՍև անգղՍնկերՎբեթՀունգարիաՖարինգիտՀոլանդերեն ՎիքիպեդիաSourՖեմինիզմՇեշտՍասնա ծռերԲացահայտիչՄիջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտԿույր աղիքՀայաստանի առաջին հանրապետությունՄակերեսՀրազդան մարզադաշտՏերունական աղոթքՄարդու առնանդամԿոկորդի քաղցկեղԱնորոշ դերբայՌոբերտ ՔոչարյանԼյարդԿարմրուկԲրուցելոզՀաշվապահական հաշվառումԼյարդի ցիռոզՀեշտոցային արտադրությունՀամախառն ներքին արդյունքՈւկրաինաՎագինիզմԳարունԱմերիկաԵրկրորդ համաշխարհային պատերազմԻրավական նորմԻլոն ՄասկՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՉինաստանԳոյական անունԿոտայքի մարզՄատյան ողբերգությանԲաժանարարների աղյուսակԾառՄարտԱպրոքսիմացիաԶատիկԵս և նաԱշտարակի շրջանՆոր ԿտակարանՄայրցամաքԵրուսաղեմՀամակարգիչՍյունիքի մարզԱնլռելի զանգակատունՀին ԵգիպտոսԱռնանդամի գլխիկՍեղան (երկրաչափություն)Ալբերտ ԱզարյանԱծանցյալԱտոպիկ մաշկաբորբԵղնջացանԱշխարհի մայրաքաղաքների ցանկՉեռնոգորիաԽալազիոնԿոմիտասԱծական անունԵրաժշտական գործիքներԾավալՄեսրոպ ՄաշտոցԱշոտ ՆավասարդյանԱլերգիա🡆 More