Վաղ Միջնադար

Վաղ միջնադար կամ Վաղ միջնադարյան ժամանակաշրջան, որոշ դեպքերում անվանում են Մութ դարեր, տևել է մեր թվարկության 5-րդ կամ 6-րդ դարից մինչև 10-րդ դարը։ Այս ժամանակաշրջանից սկիզբ առավ Միջնադարը Եվրոպական պատմության մեջ։ Վաղ միջնադարին նախորդել է ուշ Ուշ անտիկ ժամանակաշրջանը, որն ավարտվել է Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ և հաջորդել է Բարձր միջնադարը (տևել է 10-ից 13-րդ դարերը)։

Այս ժամանակաշրջանում շարունակվեցին ուշ անտիկ դարաշրջանի ուղղությունները, ներառյալ բնակչության անկումը հատկապես քաղաքային կենտրոններում, առևտրի անկում, փոքր գլոբալ տաքացում և արտագաղթի մեծացում։ Վաղ միջնադարը 19-րդ դարից նաև անվանում են «Մութ դարեր», բնորոշման հիմքում ենկած է այս ժամանակներում գրականության և մշակույթի նվազ զարգացում։ Չնայած Աչևելյան Հռոմեական կայսրությունը կամ Բյուզանդական կայսրությունը շարունակեց գոյատևել, 7-րդ դարից սկսած իսլամական խալիֆայությունները նվաճեցին նախկին հռոմեական տարածքների մեծ մասը։

800 թվականին Արևմտյան Եվրոպայում Կառլոս Մեծը վերադարձրեց կայսր տիտղոսը, ում Կարոլինգյան կայսրությունը մեծ ազդեցություն ունեցավ Եվրոպայի հասարակության և պատմության վրա։ Եվրոպայում վերադարձ եղավ ընդհանուր գյուղատնտեսական համակարգ ավատատիրությանը և կատարվեցին որոշակի նորամուծություններ, այդ թվում ցանքաշրջանառությունը և ծանր գութանը։ Բարբարոսական ներգաղթերը հանդարվեցին Եվրոպայի մեծ մասում, չնայած հյուսիսում մեծ թափ ստացան Վիկինգների ասպատակությունները։

Պատմություն

Հռոմի անկում

2-րդ դարից սկսած տարբեր պատճառներով Հռոմեական քաղաքակրթությունը սկսեց անկում ապրել, այդ թվում ուրբանիզացիան, ծովային առևտուրը և բնակչությունը։ Հնագետները պարզել են, որ Միջերկրական ծովում 3-րդ դարում նավարկել են 1-ին դարի նավարկությունների միայն 40 տոկոսը։ Հռոմեական կայսրության բնակչությունը 150-ից 400 թվականներին նվազել է 65-ից դառնալով 50 միլիոն, անկումը կազմել է ավելի քան 20 տոկոս։ Որոշ գիտնականները այս անկումը կապում են Մութ դարերի ցուրտ կլիմայի հետ, երբ գլոբալ ջերմաստիճանի պատճառով դաշտերը լքվում էին։

Վաղ Միջնադար 
Die Hunnen im Kampf mit den Alanen, (Հոների ճակատամարտը ալանների դեմ by Հովհան Նեպոմուկ Գեյգերի 1873 թվականի կտավը , 1873):

3-րդ դարի սկզբից Գերմանական ժողովուրդները արտագաղթեցին Սկանդինավիայից և հասան Սև ծով` ձևավորելով կոնֆեդերացիաները, որոնք պայքարում էին սարմատների դեմ։ Դակիայում (ժամանակակից Ռումինիա) և Սև ծովի տափաստաններում գոթերը, գերմանական ժողովուրդները հիմնադրեցին նվազագույնը երկու թագավորություն` Թերվինգի և Գրեյտունգ։

Հոների ժամանումը 372-375 թվականներին վերջ դրեց այս երկու թագավորություններին։ Հոները, դաշինք կնքելով կենտրոնական Ասիայի ցեղերի հետ, հիմնադրեցին կայսրություն։

Ծանոթագրություններ

Tags:

Վաղ Միջնադար ՊատմությունՎաղ Միջնադար ԾանոթագրություններՎաղ ՄիջնադարԱրևմտյան Հռոմեական կայսրության անկումԵվրոպայի պատմությունՄիջնադարՈւշ անտիկ ժամանակաշրջան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայերենի այբուբենՄեսրոպ ՄաշտոցԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնԱլմա-Աթայի հռչակագիրՀունաստանԴերենիկ ԴեմիրճյանՕլիմպիական խաղերՀայաստանի քաղաքներըԹրաֆիքինգԱնիՏիգրան ՄեծՀայկական հարցՀայկական խոհանոցՍերմնահեղուկԻսպանիաԴրաստամատ ԿանայանՄարս (մոլորակ)ՂըզըլհաջըլիՅուպիտեր (մոլորակ)Վահան ՏերյանՀիսուսի ծնունդՍմբատ Ա ՆահատակՍողոմոն ԹեհլիրյանՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՄոմիկՓիլիսոփայությունԲնական թիվՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԼոռու մարզԻմ անունն Արամ էՀուլիոս ԿեսարՍելեկցիաԱրյան շրջանառությունԱշխարհի մայրաքաղաքների ցանկՄանկական և պատանեկան հանրագիտարաններՍեռական հարաբերությունՀայաստանի կուսակցությունների ցանկՔաղցկեղԱռողջ ապրելակերպՍննդային շղթաԱրքիմեդի օրենքՈւրցԶատիկՎիտամին DԹուրք-հայկական պատերազմ (1920)Սուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Օձունի տաճարՀայկական գորգՆորավանքՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՆոր ԶելանդիաՄակդիրՆիդերլանդներԹթուներՏերունական աղոթքՀայերԱղմուկ ականջներումԾծմբական թթուԽատուտիկԳարեգին ՆժդեհoginhՇիկացման լամպԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատՊյոտր ՉայկովսկիԱռաջին համաշխարհային պատերազմԱրցախի ՀանրապետությունՁեռնաշարժությունՍիամանթոՊարզ թիվԱդրբեջանՀիսուսՀամո ԲեկնազարյանԷկզեմաԽաղաղ օվկիանոսԱնահիտԱրեգակնային համակարգ🡆 More