Սրտամկանի Բորբոքում

Միոկարդիտ, հայտնի է նաև որպես բորբոքային կարդիոմիոպաթիա, սրտամկանի բորբոքում։ Ախտանիշերը ներառում են հևոց, ցավ կրծքավանդակում, ֆիզիկական ակտիվության սահմանափակում և սրտի անկանոն աշխատանք։ Գանգատները կարող են ձգվել մի քանի ժամից մինչև օրեր։ Բարդությունները ներառում են սրտային անբավարարություն, որպես հետևանք դիլատացիոն կարդիոմիոպաթիայի և սրտի կանգ։

Սրտամկանի բորբոքում
Սրտամկանի Բորբոքում
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն
Սրտամկանի Բորբոքում Myocarditis Վիքիպահեստում

Միոկարդիտների հիմնական պատճառային գործոնը վիրուսային վարակներն են։ Այլ պատճառներն են բակտերիալ վարակները, որոշ դեղամիջոցներ, տոքսիններ և մի շարք աուտոիմուն հիվանդություններ։ Ախտորոշումը հիմնվում է էլեկտրասրտագրության (ԷՍԳ), արյան մեջ տրոպոնինի բարձր մակարդակի, սրտի ՄՌՇ հետազոտության և երբեմն սրտամկանի բիոպսիայի արդյունքների վրա։ Էխոսրտագրության դերը կարևորվում է այլ պատճառային գործոնների, օրինակ՝ սրտի փականային հիվանդությունների բացառման մեջ։

Բուժումը կախված է հիվանդության ծանրությունից և պատճառային գործոնից։ Բուժման սխեմայում հիմնականում ներառված են ԱՓՖ պաշարիչներ, բետա պաշարիչներ և միզամուղներ։ Ապաքինման ընթացքում խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից։ Որոշ դեպքերում արդյունավետ են կորտիկոստերոիդների և ներերակային իմունոգլոբուլինների օգտագործումը։ Ծանր դեպքերում անհրաժեշտություն է առաջանում տեղադրել իմպլանտացվող սրտային դեֆիբրիլիատոր, կամ կատարել սրտի փոխպատվաստում։

2013 թվականին գրանցվել է սուր միոկարդիտի շուրջ 1.5 միլիոն դեպք։ Հիվանդությունը ախտահարում է բոլոր տարիքային խմբերը, բայց հիմնականում հանդիպում է երիտասարդների մոտ։ Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ։ Հիվանդությունը հիմնականում ընթանում է թեթև ձևով։ 2015 թվականին կարդիոմիոպաթիաներից, այդ թվում միոկարդիտներից մահացությունը աճել է կազմելով 354.000 ի համեմատ 1990թվականի 294.000 ցուցանիշի։ Հիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է 1800֊ական թվականներին։

Ախտանշաններ

Միոկարդիտի ժամանակ դիտվող կլինիկական նշանները տարբեր են և կախված են առկա բորբոքային պրոցեսից և դրա հետևանքով զարգացող սրտամկանի թուլությունից։ Դիտվող ախտանշաններն են․

  • Ցավ կրծքավանդակում (հաճախ նկարագրվում է որպես դաշույնի հարված հիշեցնող ցավ),
  • Քրոնիկ սրտային անբավարարություն (դիտվում են այտուցներ, հևոց, կանգային լյարդ),
  • Սրտխփոց (սրտի ռիթմի խանգարման հետևանքով),
  • Հանկարծամահություն (երիտասարդների մոտ հանկարծամահությունների 20%֊ից ավելին միոկարդիտների հետևանքով է),
  • Տենդ (հատկապես ինֆեկցիոն ծագման, օրինակ՝ ռեվմատիկ տենդ),
  • Հիվանդության սիմպտոմները երեխաների մոտ ոչ սպեցիֆիկ են․ ընդհանուր թուլություն, ախորժակի վատացում,ցավեր որովայնում և քրոնիկ հազ։ Հիվանդության ուշ փուլերում դիտվում են շնչառական նշաններ այդ թվում դժվարաշնչություն, որը հաճախ սխալմամբ ախտորոշվում է որպես բրոնխիալ ասթմա։

Քանի որ միոկարդիտները հիմնականում վիրուսային ծագման են հիվանդները անամնեզում նկարագրում են նախորդող վիրուսային ինֆեկցիայի կլինիկան․ տենդ, ցան, փորլուծություն, հոդացավեր և շուտ հոգնածություն։ Միոկարդիտները հաճախ զուգակցվում են պերիկարդիտներով՝ դրսևորելով երկու հիվանդություններին բնորոշ կլինիկական նշաններ։

Պատճառներ

Նկարագրված են միոկարդիտ առաջացնող շարք գործոններ, բայց երբեմն հանդիպում են դեպքեր, որոնց պատճառը հայտնաբերել չի հաջողվում։ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում հիվանդացության հիմնական պատճառը վիրուսներն են։ Համաշխարհային տվյալներով ամենահաճախ հանդիպող պատճառային գործոնը Չագասի հիվանդությունն է, այն էնդեմիկ հիվանդություն է Կենտրոնական և Հարավային Ամերիկաներում, հարուցիչը Trypanosoma cruzi տեսակի նախակենդանին է։ Հիմնական պատճառային գորրծոնները ներկայացված են ստորև․ մասնավորապես նախակենդանիներ, սնկեր, մակաբույծներ, ալերգիկ գործոններ,աուտոիմուն հիվանդություններ և դեղամիջոցներ( հիմնականում առաջացնում են էուզինոֆիլային միոկարդիտ)։

Վարակներ

  • Վիրուսներ (ադենովիրուս, պառվովիրուս B19, կոքսակի վիրուս, կարմրուկի վիրուս, պոլիո վիրուս, Էպշտեյն֊Բարի վիրուս և հեպատիտ C)
  • Նախակենդանիներ (Trypanosoma cruzi֊ով հարուցված Չագասի հիվանդություն և Toxoplasma gondii)
  • Բակտերիաներ ( Brucella, Corynebacterium diphtheriae, gonococcus, Haemophilus influenzae, Actinomyces, Tropheryma whipplei, Vibrio cholerae, Borrelia burgdorferi, leptospirosis և Rickettsia, Mycoplasma pneumoniae)
  • Սնկեր (Aspergillus)
  • Մակաբույծներ (ascaris, Echinococcus granulosus, Paragonimus westermani, schistosoma, Taenia solium, Trichinella spiralis, visceral larva migrans և Wuchereria bancrofti)

Բակտերիալ միոկարդիտները հիմնականում ախտահարում են իմունոդեֆիցիտ ունեցող անհատներին։

Տոքսիններ

  • Թմրանյութեր, ալկոհոլ, անտրացիկլիններ, մի շարք քիմեոթերապևտիկ և հակափսիխոտիկ դեղամիջոցներ․օր Կլոզապին, Մեֆեդրոն։

Իմունոլոգիական

Ֆիզիկական գործոններ

Էլեկտրական հոսանք, հիպերպիռեքսիա և ռադիացիա։

Մեխանիզմ

Միոկարդիտների հիմնական ձևերի դեպքում առկա է սրտամկանի ինֆիլտրացիա արյան պրո-բորբոքային բջիջների 1-ից ավելի տեսակներով, այդ թվում լիմֆոցիտներ, մակրոֆագեր, NK բջիջներ։ Էոզինոֆիլային միոկարդիտը հիվանդության տարատեսակ է, որի դեպքում սրտամկանը ինֆիլտրացվում է էոզինոֆիլներով։ Կարևոր է էոզինոֆիլային միոկարդիտների վաղ տարբերակումը, քանի որ դրանց պատճառագիտությունը և բուժումը ևս տարբերվում է։

Ախտորոշում

Սրտամկանի Բորբոքում 
Դիֆուզ ST սեգմենտի բարձրացում միոկարդիտով և պերիկարդիտով ախտահարված երիտասարդի մոտ։
Սրտամկանի Բորբոքում 
Էնդոմիոկարդիալ բիոպսիայի նմուշ հարուստ էոզինոֆիլային ինֆիլտրացիայով ( ներկված է հեմատոքսիլին էոզինով)։

Միոկարդիտներ բնորոշումը վերաբերում է այն պրոցեսներին որոնց հիմքում ընկած են սրտամկանի առաջնային բորբոքումը և վնասումը։ Այն դեպքերը, երբ սրտամկանի բորբոքումը հետևանք է այլ ախտաբանական պրոցեսի և զարգացել է երկրորդային մեխանիզմով (օր․՝ Սրտամկանի ինֆարկտ) չի դրվում միոկարդիտ ախտորոշումը։

Միոկարդի բորբոքային ախտահարում կարող ենք ենթադրել հիմնվելով էլեկտրոսրտագրության (ԷՍԳ) արդյունքների, բարձրացած C-ռեակտիվ սպիտակուցի և կամ Էրիթրոցիտների նստեցման արագության և շիճուկում IgM-ի բարձր մակարդակի վրա։ Սրտամկանի վնասման մարկերները (տրոպոնին,կրեատին կինազա) բարձրացած են։

Դիտվող ԷՍԳ փոփոխություններն են T ատամիկի դիֆուզ ինվերսիա, ST սեգմենտի թամբաձև բարձրացում (այս նշանները դիտվում են նաև պերիկարդիտների ժամանակ)։

Ախտորոշման ոսկե ստանդարտ է համարվում միոկարդի բիոպսիան, որը իրականացվում է անգիոգրաֆիայի հսկողության տակ։ Հետազոտության նպատակով միոկարդից և էնդոկարդից վերցվում են փոքր կտորներ, որոնք ուսումնասիրվում են պաթոլոգի կողմից լուսային մանրադիտակով․ անհրաժեշտության դեպքում իրականացվում է նաև իմունոքիմիական հետազոտություն և ներկման հատուկ մեթոդներ։ Միոկարդիտի հիստոպաթոլոգիկան բնորոշիչներն են սրտամկանի ինտերստիցիումի արտահայտված այտուցը և լիմֆոցիտներով և մակրոֆագերով հարուստ բորբոքային ինֆիլտրատի արկայությունը։ Միոցիտների քայքայումով է բացատրվում սրտամկանի կծկողականության անկումը։

Միոկարդիտների արդյունավետ ախտորոշիչ մեթոդ է սրտի մագնիսառեզոնանսային շերտագրումը (ՄՌՇ), որը վիզուալիզացնում է սրտում բորբոքային պրոցեսը։ Վերջերս լույս է տեսել ՄՌՇ հետազոտությամբ միոկարդիտներ ախտորոշելու հիմնական չափորոշիչները։

Բուժում

Միոկարդիտների մեծ մասի դեպքում բուժումը սիմպտոմատիկ է։ Սուր փուլում ցուցված է անկողնային ռեժիմ։

Դեղորայք

Արտահայտված ախտանիշների դեպքում կարող են նշանակվել դիգոքսին և դիուրետիկներ։ Սրտամկանի կծկողականության միջին և ծանր աստիճանի խանգարումների դեպքում օգտագործում ենք ինոտրոպ դեղամիջոցներ ինչպես օրինակ միլրինոն, որը օգտագործվում է սուր փուլում, իսկ հետագա բուժումը շարունակվում է ԱՓՖ պաշարիչներով։

Մի շարք կլինիկական դեպքերի ուսումնասիրումը և ռանդոմիզացված հետազոտությունների արդյունքները փաստում են համակարգային կորտիկոստերոիդների դրական ազդեցությունը միոկարդիտով հիվանդների մոտ։

Վիրաբուժություն

Այն հիվանդների մոտ ովքեր չեն արձագանքում ստանդարտ բուժմանը, ցուցված է սրտի տրանսպլանտացիա։

Այլընտրանքային բժշկություն

Հետազոտությունները չեն հայտնաբերել որևէ դրական արդյունք միոկարդիտով հիվանդների մոտ բուսական դեղամիջոցներ օգտագործելու ժամանակ։

Էպիդեմիոլոգիա

Միոկարդիտով հիվանդացության ճշգրիտ տվյալներ հայտնի չեն։ Սակայն դիահերձումների տվյալների վերլուծություններով 1-9% հերձվածների մոտ առկա է եղել սրտամկանի բորբոքում։ Երիտասարդների մոտ հանկարծամահությունների 20%֊ից ավելիի պատճառը միոկարդիտներն են։

Դարձյալ ըստ հերձումների տվյալների ՄԻԱՎ դրական հիվանդների մոտ միոկարդիտները ամենահաճախ հանդիպող սրտային պաթոլոգիան են, ավելի քան 50% հանդիպման հաճախությամբ։

Պատմական ակնարկ

Միոկարդիտի կլինիկական դեպքեր նկարագրվել են դեռևս 1600-ական թվականներին, բայց «միոկարդիտ» տերմինը և ենթադրությունը սրտամկանի բորբոքային ախտահարման վերաբերյալ առաջին անգամ ներկայացվել է գերմանացի բժիշկ Յոզեֆ Ֆրիդրիխ Սոբերնհայմի կողմից 1837 թվականին։ Չնայած միոկարդիտները կլինիկորեն և պաթոլոգիորեն ձևակերպված են որպես սրտամկանի բորբոքային ախտահարում, այնուամենայնիվ դրա սահմանումը, դասակարգումը, ախտորոշման և բուժման մեթոդները շարունակում են մնալ հակասությունների առարկա։ Էնդոմիոկարդիալ բիոպսիան օգնում է առավել հստակ ճշգրտել և հասկանալ միոկարդիտների առաջացման կլինիկոպաթոլոգիական մեխանիզմները և մշակել հետագա վարման պլան։

Ծանոթագրություններ

Սրտամկանի Բորբոքում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սրտամկանի բորբոքում» հոդվածին։

Tags:

Սրտամկանի Բորբոքում ԱխտանշաններՍրտամկանի Բորբոքում ՊատճառներՍրտամկանի Բորբոքում ՄեխանիզմՍրտամկանի Բորբոքում ԱխտորոշումՍրտամկանի Բորբոքում ԲուժումՍրտամկանի Բորբոքում ԷպիդեմիոլոգիաՍրտամկանի Բորբոքում Պատմական ակնարկՍրտամկանի Բորբոքում ԾանոթագրություններՍրտամկանի Բորբոքում

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի կենդանիների Կարմիր գիրքԱրմավիրHarleys in HawaiiԳրիգոր ԼուսավորիչՄայիսյան հերոսամարտերՔրիստափոր ԿոլումբոսՀայրենական մեծ պատերազմԱրյան ճնշումՄոնա ԼիզաԲագրատունիների թագավորությունԿոտայքի մարզՀունաստանՄիջուկային զենքԱդոլֆ ՀիտլերՉո Սո-հյանգԿաթոլիկ եկեղեցիՍոցիալական մեդիա մարքեթինգԲրյունետ (երգչուհի)ԻսպանիաՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Ռիտա ՀեյուորթՄուտացիաՍտատուտ (այլ կիրառումներ)ԵրազԱդրբեջանՄոլորակԱմերիկայի Միացյալ ՆահանգներՌուսաստանՊապ թեստՔրիստոնեությունՎավերագրական ֆիլմԿոմիտասԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտՎիտամին CԿենդանակերպի նշաններՓսորիազԼիմֆոմաԾաղկեվանքԱլբանիաՀայաստանի կենդանական աշխարհՎարազդատ ՀարոյանԴեղանյութերՄխիթար ԳոշԲորիս շունԵռանկյան բարձրությունԷրեկտիլ դիսֆունկցիաՄեքսիկաԴիկլոֆենակՀայերեն հայհոյախոսությունՍեպսիսԵվրոպայի դրոշներՊապ թագավորԱրաբական Միացյալ ԷմիրություններՀայերենի կետադրությունՀրանտ-Լեոն ՌանոսԱրամ ԱսատրյանԽպիպՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)Նապոլեոն ԲոնապարտՀայաստանի դրոշՄաշկաբորբՍտենտավորումԲեզոարյան այծԱբովյան (քաղաք)Ավետիք ԻսահակյանԵրկրորդ համաշխարհային պատերազմԳաստրիտԼիբանանԲռնաբարությունԱլեքսանդր ՇիրվանզադեՄարդու իրավունքներՖինլանդիաՀարավային ԱմերիկաՍիրտԴՆԹԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Հայաստանի թռչունների ցանկ🡆 More