Սրբազան Դաշինք

Սրբազան դաշինք, եվրոպական միապետների դաշինք, ստեղծվել է Նապոլեոնի կայսրության անկումից հետո, հեղափոխական և ազգային ազատագրական շարժման դեմ պայքարելու, Վիեննայի կոնգրեսի որոշումների անսասանելիությունն ապահովելու համար։ Ստորագրել են ռուս կայսր Ալեքսանդր I, ավստրիացի կայսր Ֆրանց I և պրուս.

թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ III, 1815 թ.-ի սեպտեմբերի 26-ին՝ Փարիզում։ 1815 թվականի նոյեմբերի 19-ին Սրբազան դաշինքին միացել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XVIII, ապա՝ եվրոպական միապետների մեծ մասը։ Թեև Մեծ Բրիտանիան չի մտել Սրբազան դաշինքի մեջ, սակայն մի շարք հարցերում աջակցել է նրա քաղաքականությանը և մասնակցել Սրբազան դաշինքի կոնգրեսներին։ Կայացել է Սրբազան դաշինքի չորս կոնգրես՝ Ախենում (1818 թ.), Տրոպպաուում (1820 թ.), Լայբախում (1821 թ.), Վերոնայում (1822 թ.)։ Սրբազան դաշինքում առաջատար դեր էին խաղում ավստրացի կանցլեր Մետեռնիխը և ռուս կայսր Ալեքսանդր I։ Սրբազան դաշինքի թույլտվությամբ ավստրական զորքերը ճնշեցին Նեապոլի 1820-1821 թթ. և Պիեմոնտի 1821 թ.-ի հեղափոխությունները, 1823 թ.-ին ֆրանսիական բանակը ներխուժեց Իսպանիա և վերականգնեց բացարձակ միապետությունը։ Սրբազան դաշինքը դատապարտեց հույների 1821 թ.-ին սկսած ապստամբությունը թուրքական լծի դեմ։ Եվրոպական տերությունների միջև եղած հակասությունները, զարգացող հեղափոխական և ազգային ազատագրական շարժումը (1825 թվականի դեկաբրիստների ապստամբությունը Ռուսաստանում, 1830 թ.-ի հեղափոխությունները Ֆրանսիայում և Բելգիայում, 1830-1831 թթ.-ի լեհական ապստամբությունը) սասանեցին Սրբազան դաշինքը և 1820-ական թթ․ վերջին 1830-ական թթ․ սկզբին, փաստորեն, այն կազմալուծվեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Սրբազան Դաշինք

Tags:

181518181820182118221823182518301831Ալեքսանդր IԱխենԲելգիաԹուրքԻսպանիաԼեհԿոնգրեսՀեղափոխությունՀույնՄեծ ԲրիտանիաՄիապետությունՆապոլեոնՆեապոլՆոյեմբերի 19ՌուսաստանՍեպտեմբերի 26ՎերոնաՎիեննաՓարիզՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՎիժումԱլեքսանդրապոլի պայմանագիրԱրյան ճնշումՀիմքերՄետաղՉղջիկներԱտլանտյան օվկիանոսՀիսուսի կատունԷվերեստԱրամ ԽաչատրյանԹուրք-հայկական պատերազմ (1920)Հայաստանի բուհերի ցանկՄոլորակՎերք Հայաստանի (վեպ)Ամոքսիցիլին/կլավուլանաթթուԱրտաշեսյանների թագավորությունՍրտի կծկումների հաճախականությունՊողպատՎրաստանԱրտաշես Ա ԲարեպաշտՀիսուսԻշխանությունՎարդգես ՍուրենյանցՄոմիկՏաշիր-Ձորագետի թագավորությունՌուսերենԿենդանիների հատկանիշների ցանկԲարդ նախադասությունԲերանաբորբՌուսաստանի քաղաքների ցանկՀովհաննավանքՀամո ՍահյանԳոյական անունԿենդանակերպԿայծակՀարավային ԿորեաՄիջատներՎիտամին DԵրվանդ ՔոչարԱրաբական Միացյալ ԷմիրություններՄեղրԽենթըՀայ-վրացական պատերազմՕրգազմԳլաուկոմաԼևոն ԲՄեր ժամանակի հերոսըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՎայոց ձորի մարզՀովհաննես ԹումանյանԽոր ՎիրապԿոլումբիաԱնալ սեքսԳևորգյան հոգևոր ճեմարանՊորտուգալիաՀայաստանի Կարմիր գիրքԱղերԱրցախյան շարժումԲանաստեղծությունԱռիթմիաԷլեկտրոնիկի արկածներըԲնության պահպանությունՄարդու աչքՀատկացուցիչՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հեպատիտ CԳևորգ Մարզպետունի (վեպ)Վեներա (մոլորակ)Թվաբանական պրոգրեսիաԿարեն ԴեմիրճյանԿրծքագեղձի քաղցկեղԹութքՀայաստանում ֆրանսիական համալսարան🡆 More