Սննդականոն

Սննդականոն, սննդի ռեժիմ, սննդի օրաբաժնի բաշխումը օրվա ընթացքում։ Կախված է անհատի տարիքից, օրվա ռեժիմից, աշխատանքի բնույթից ու ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև սննդի ծավալից, կալորիականությունից, որակական կազմից և այլն։ Սննդականոնը ճիշտ կարևոր սկզբունքներն են․ սննդի ընդունումը որոշակի, կայուն ժամերին, որի դեպքում ստեղծվում է մարսողական համակարգի գործունեության որոշակի ռիթմ և մարսողության պրոցեսների բնականոն ընթացքի համար առավել նպաստավոր պայմաններ։ Կարևոր է նաև միանվագ, մեծ քանակով սնունդ չընդունելը, սնվելու ընդմիջումները 4—5 ժամից չգերազանցելը, որով ապահովվում է մարսողական համակարգի հավասարաչափ ծանրաբեռնվածությունը, մարսողության պրոցեսների բնականոն ընթացքը։ Առավել նպատակահարմար է սնունդն ընդունել օրական 4 անգամ, որի ժամանակ սննդի օրաբաժինն ըստ կալորիականության բաշխվում է հետևյալ ձևով՝ նախաճաշ՝ 25%, ճաշ՝ 35%, ետճաշիկ՝ 15%, ընթրիք՝ 25%։ Մարսողական համակարգը կարիք ունի օրական 8—10 ժամյա հանգստի, ուստի պետք է ընթրել քնելուց 3 ժամ առաջ (ուշ ընթրիքը հյութազատիչ ապարատին զրկում է հանգստից, հանգեցնում մարսողական գեղձերի գերլարվածության և հյուծման)։ Կարևոր է նաև օրվա ընթացքում առանձին սննդամթերքների ճիշտ բաշխումը։ Մպիտակուցներով հարուստ սննդամթերքները (միս, ձուկ և այլն), որոնք գրգռում են նյարդային համակարգ, ակտիվացնում նյութափոխանակությունը, երկար են մնում ստամոքսում ու մեծ չափով դրդում հյութազատությունը, անհրաժեշտ է ընդունել օրվա առաշին կեսին։ Ընթրիքին պետք է օգտագործել առավելապես կաթնա-բանջարեղենային թեթև սնունդ, որը հեշտությամբ է յուրացվում։ ճիշտ Սննդականոնը նպաստում է մարսողական համակարգի բնականոն գործունեությանը և սննդի առավել արդյունավետ յուրացմանը, օրգանիզմի կենսական պրոցեսների ռիթմին համապատասխան անհրաժեշտ սննդանյութերով ապահովմանը, հետևապես առողջության պահպանմանն ու աշխատունակության բարձրացմանը։ Սննդականոնի խախտումները բացասաբար են անդրադառնում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա, նպաստում ստամոքսաբորբերի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության, հաստ աղիքի քրոնիկական բորբոքումների և այլ հիվանդությունների զարգացմանը։

Սննդականոն
Սնունդ
Սննդականոն
Սնունդ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 482 Սննդականոն

Tags:

ԳործունեությունԾավալՀամակարգՀաստ աղիքի գրգռման համախտանիշՄարսողությունՆյարդային համակարգՆյութափոխանակությունՈրակՍննդամթերքՍտամոքսՍտամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Երիտասարդական պալատԲուրգ (երկրաչափություն)Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՀամանուններՈւկրաինաՀեմոգլոբինԱրաբոՎագինիզմԿոտորակ (մաթեմատիկա)ԿիստաՕհմի օրենքՎարդանանք (պատմավեպ)Էջմիածնի Մայր ՏաճարՁվարանի կիստաՀայաստանի զինված ուժերՀասարակ հերպեսՏասնաբանյաOverwatchՌոմեո և ՋուլիետԷյֆելյան աշտարակՀայկական մշակույթՏիգրան ՄեծՀաղպատի վանական համալիրՄակերեսՄարդու առնանդամՏեստոստերոնՖինլանդիաԿրծքագեղձի քաղցկեղՎինսենթ վան ԳոգՎիտամին D-ի անբավարարությունԷպիլեպտիկ նոպաՖրենկ ՍինատրաՄիացյալ ԹագավորությունԱրյունԿարմրուկԱբովյան (քաղաք)Ունո ՈւլբերգՀեշտոցի սնկային վարակՈրդանման ելունի բորբոքումԷկզեմաԿոկորդիլոսներԱծականի համեմատության աստիճաններԱնդրանիկ ՕզանյանՀրազդան մարզադաշտՄիջուկային զենքՇեշտԷկոլոգիաԱնորոշ դերբայՀայաստանի տնտեսությունԵրաժշտական գործիքներԱշխարհի երկրներն ըստ տարածքիԱմերիկայի Միացյալ ՆահանգներHarleys in HawaiiՀայերԵրազահանՄեքքաՀայաստանի բուհերի ցանկՍերմնահեղուկԲայԳեղարդՏաղավար տոներԼոռու մարզՀայաստանի Կարմիր գիրքԱլերգիաՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՕվկիանոսԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԹթուներԴանթեական առասպելԿանդիդոզՌոմանոս ՄելիքյանԹիթեռներԻսրայել ՕրիՀամաստեղություններՔութեշՓայծաղ🡆 More