Սիա

Սիա Քեյթ Իզոբել Ֆուրլեր (անգլ.՝ Sia Kate Isobelle Furler, դեկտեմբերի 18, 1975(1975-12-18), Ադելաիդա, Ավստրալիա), ավելի հայտնի է պարզապես Սիա, ավստրալիացի երգչուհի և երգերի հեղինակ։ Կարիերան սկսել է որպես երգչուհի 1990-ականների կեսերին էյսիդ ջազ ոճում՝ հանդես գալով Crips կոչվող խմբում։ 1997 թվականին, երբ Crips-ը արդեն կազմալուծվել էր, Սիան Ավստրալիայում՝ Flavoured Records-ում, թողարկում է իր դեբյուտային ալբոմը, որը կոչվեց OnlySee: Այնուհետև նա տեղափոխվում է Լոնդոն՝ Անգլիա, և հանդես է գալիս բրիտանական Zero 7 դուոյի կազմում որպես հիմնական սոլո վոկալիստ։

Սիա
Սիա
Ի ծնե անունանգլ.՝ Sia Kate Isobelle Furler
Նաև հայտնի է որպեսסיה
Ծնվել էդեկտեմբերի 18, 1975(1975-12-18) (48 տարեկան)
Ադելաիդա, Ավստրալիա
ԵրկիրՍիա Ավստրալիա
Ժանրերէլեկտրոփոփ և ինդի փոփ
Մասնագիտություներգչուհի, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի և կինոռեժիսոր
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլAstralwerks
ԿրթությունAdelaide High School?
ԱնդամակցությունLSD
Կայքsiamusic.net
Ստորագրություն
Ստորագրություն
Սիա Sia (musician) Վիքիպահեստում

2000 թվականին Սիան պայմանագիր է կնքում Sony Music-ի ենթաճյուղը համարվող Dance Pool-ի հետ և հաջորդ տարի թողարկում է իր 2-րդ ձայնասկավառակը՝ Healing Is Difficult: Դժգոհ լինելով ձայնագրության անհաջողություններից՝ պայմանագիր է ստորագրում Go! Beat-ի հետ և 2004 թվականին թողարկում իր 3-րդ ձայնասկավառակը՝ Colour the Small One: 2005 թվականին տեղափոխվում է Նյու Յորք և սկսում է շրջագայություններով հանդես գալ ողջ Միացյալ Նահանգներում։ 2008 թվականին նա թողարկում է իր թվով 4-րդ ձայնասկավառակը՝ Some People Have Real Problems-ը, իսկ 2010 թվականին՝ We Are Born-ը։ 2014 թվականին Սիան թողարկում է իր վեցերորդ ձայնասկավառակը՝ 1000 Forms of Fear-ը, որը նախորդեց լավագույն տասնյակում հանդես եկած «Chandelier» (Ջահ) սինգլին։ 2016 թվականի սկզբին լույս է տեսել նրա յոթերորդ՝ This Is Acting ձայնասկավառակը։

Սիան հանդես է գալիս հիփ հոփ, ֆանկ, սոուլ երաժշտական ոճերում։ 2014 թվականին BRW ամսագրի կողմից նա 40 տարին չլրացած ամենահարուստ 100 ավստրալիացիների մեջ զբաղեցրեց 97-րդ հորիզոնականը։ Նրա երաժշտությունը արժանացել է բազմաթիվ պարգևների տարբեր մրցանակաբաշխություններում, ներառյալ ARIA և MTV երաժշտական մրցանակաբաշխությունները։

Կենսագրություն և կարիերա

1975-1997 թվականներ. Կարիերայի սկիզբը

Սիան ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 18-ին Ավստրալիայի Ադելայդ քաղաքում։ Նրա հայրը՝ Ֆիլ Կոլսոնը, երաժիշտ է, իսկ մայրը՝ Լոյեն Ֆուրլերը, արվեստի դասախոս։ Նշանավոր դերասան-երգիչ Քևին Կոլսոնը երգչուհւ հորեղբայրն է։ Նա ասել է, որ երեխա հասակում կրկնօրինակել է հանրաճանաչ Արետա Ֆրանկլինին, Սթիվի Ուանդերին, Սթինգին, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել նրա վրա։ Հաճախել է Ադելայդի ավագ դպրոց, որն ավարտել է 1994 թվականին։ 1990-ականների կեսերին սկսել է հանդես գալ էյսիդ ջազ ոճում Crips կոչվող խմբում։ Խմբի կազմում թողարկեց երկու ձայնասկավառակներ՝ Word and the Deal (1996) և Delerium (1997)։ 1997 թվականին, երբ Crips-ը արդեն կազմալուծվել էր, Սիան Ավստրալիայում՝ Flavoured Records-ում, թողարկում է իր դեբյուտային ալբոմը, որը կոչվեց OnlySee: Ձայնասկավառակը վաճառեց 1200 օրինակ։

1997-2006 թվականներ. Healing Is Difficult և Colour the Small One

1997 թվականին՝ Crips-ի կազմացրումից հետո, տեղափոխվում է Լոնդոն, որտեղ Jamiroquai խմբի կազմում հանդես է գալիս որպես բեք-վոկալիստ։ Այնուհետև համագործակցում է Zero 7 խմբի հետ՝ հանդես գալով գլխավոր սոլո կատարող և խմբի հետ մասնակցում է բազմաթիվ շրջագայությունների։ 2001 թվականին Zero 7-ի Simple Things ձայնասկավառակում Սիայի կատարմամբ ներառված էր 2 երգեր՝ «Destiny» (Ճակատագիր) և «Distractions» (Խելագարություններ)։ «Destiny» սինգլը մեծբրիտանական սինգլների չարթում զբաղեցրեց 30-րդ հորիզոնականը։ 2004 թվականին նա կրկին համագործակցեց Zero 7-ի հետ «Somersault» (Լիակատար փոփոխություն) և «Speed Dial No. 2» (Արագության թվատախտակ համար 2) երգերի շրջանակներում։ 2006 թվականին նա ևս մեկ անգամ համագործակցում է խմբի հետ, որը թողարկում է իրենց 3-րդ The Garden ձայնասկավառակը։

2000 թվականին Սիան պայմանագիր է կնքում Sony Music-ի ենթաճյուղը համարվող Dance Pool-ի հետ և թողարկում է իր առաջին սինգլը՝ «Taken for Granted»-ը, որը մեծբրիտանական սինգլների չարթում զբաղեցրեց 10-րդ հորիզոնականը։ 2001 թվականին լույս է տեսնում նրա 2-րդ ձայնասկավառակը՝ Healing Is Difficult վերնագրով։ Այն ռետրո ջազ և սոուլ ժանրերի խառնուրդ է։ Դժգոհ լինելով ալբոմի հաջողությունից՝ Սիան մեղադրեց իր մենեջերին, խզեց պայամանագիրը Sony-ի հետ և ստորագրեց Go! Beat-ի հետ, որը Universal Music Group-ի մասնաճյուղն է։

2004 թվականին թողարկում իր 3-րդ ձայնասկավառակը՝ Colour the Small One, որը ակուստիկ և էլեկտրոնիկ ժանրերի համատեղում էր։ Ձայնասկավառակում ներառված էին 4 սինգլներ՝ «Don't Bring Me Down», «Breathe Me», «Where I Belong» և «Numb»: «Breathe Me»-ն կոմերցիոն առումով ամենահաջողված սինգլն էր, որը զբաղեցրեց 71-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայում, 17-րդը՝ Դանիայում, և 81-րդը՝ Ֆրանսիայում։ «Where I Belong» երգը նախատեսված էր, որ լինելու էր հայտնի «Սարդ-մարդը 2» ֆիլմի ֆիլմերգ, սակայն վերջին պահին ձայնագրության պիտակի հակասության պատճառով հեռացվեց։

Դժգոհ լինելով ձայնասկավառակի վաճառքի ցածր ցուցանիշներից և գրնացած անհաջողություններից՝ Սիան 2005 թվականին տեղափոխվում է Նյու Յորք։ Այս ընթացքում «Breathe Me» երգը հայտնվում է ամերիկական «Վեց ոտնաչափ ներքև» հեռուստասերիալի վերջին տեսարանում, որը օգնեց նրան մեծ ճանաչում ձեռք բերել Միացյալ Նահանգներում։ Ուստի՝ Սիայի մենեջեր Դևիդ Էնթհովենը շրջագայություններ կազմակերպեց ողջ երկրով մեկ։

2007-2009 թվականներ։ Zero 7, Lady Croissant և Some People Have Real Problems

Այս ժամանակահատվածում Սիան աշխատում է էլեկտրոնային դուետով Zero 7-ի հետ։ Նրա վոկալը տեղ է գտնում 3 ալբոմների մեջ, «Destiny», «Distractions», «Somersault», «Speed Dial No. 2», «Throw it All Away», «You’re My Flame», «Dreaming» երգերում։

Սիա 
Zero 7-ի հետ համերգի ժամանակ

2007 թվականին Սիան ԱՄՆ-ում թողարկում է իր կոնցերտային մինի-ալբոմը՝ Lady Croissant: Սիայի մինի-ալբոմներից Day Too Soon-ի երգերը 2008 թվականին դուրս են գալիս վինիլից, որը կոչվում էր Some People Have Real Problems.

2010-2013 թվականներ։ We Are Born և համաշխարհային ճանաչում

2010 թվականի հունիսին Սիան թողարկեց իր խոստացված հինգերերոդ ալբոմը՝ We Are Born: «You’ve Changed» ստեղծագործությունը դարձավ Սիայի ամենավաճառվող սինգլը, քանի որ այն ընդգրկված է «Վամպիրների օրագիրը» սերիալի սաունդթրեքերի շարքում։ «Մթնշաղ» ֆիլմի 3-րդ մասի համար Սիան գրում է «My Love» բալլադը։

2011 թվականին Սիան ֆրանսիացի դիջեյ Դեյվիդ Գետտայի հետ ձայնագրում է «Titanium» երգը, որը դառնում է նրա ամենահաջողված սինգլներից մեկը։

2012 թվականի փետրվարին Սիան հայտարարեց, որ հոգնել է լինել ուշադրության կենտրոնում։ Նա ուզում է ապրել այն կյանքով, որ ապրել է առաջ։ Նա դադարում է երգեր ձայնագրելուց, համերգներ և հարցազրույց տալուց։ Նա ուզում է ուղղակի երգեր գրել այլ կատարողների համար։ Սակայն երկու ամիս անց նա իր Թվիթթերյան էջում գրում է, որ պատրաստվում է ձայնագրել նոր ալբոմ իր պրոդյուսերի հետ, բայց առանց գովազդների և հարցազրույցների։

2013 թվականի մարտի 14-ին Սիան իր յութուբյան էջում հրապարակեց իր նոր երգի՝ «Chandelier» 11 վայրկյանանոց թրեյլերը։ Երգը ամբողջությամբ հրապարակվեց մարտի 17-ին, այն առաջինն էր Սիայի վեցերորդ ստուդիական ալբոմում։ Երգը տեսահոլովակի հետ միասին հրապարակվեց նրա յութուբյան էջում, մայիսի 6-ին։ Տեսահոլովակը առաջացրեց մեծ սենսացիա։ Անսպասելի հաջողությունից հետո Սիան Մեդդիի (Մեդդին տեսահոլովակի պարող աղջիկն է) հետ հրավիրվեց Էլլեն Դեջեներեսի ամերիկյան շոուին։

Հուլիսի 8-ին եղավ Սիայի վեցերորդ ստուդիական ալբոմի՝ 1000 Forms of Fear, համաշխարհային պրեմիերան։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

Տարի Ալբոմ Ամենաբարձր տեղը հիթ շքերթներում
AUS
BEL (FL)
BEL (WA)
CAN

DEN
GER
FIN
FRA
NLD
SWI
UK

US
1997 OnlySee - - - - - - - - - - - -
2001 Healing Is Difficult 99 - - - - - - - - - - -
2004 Colour the Small One - - - - - - - - - - 180 -
2008 Some People Have Real Problems 41 83 52 - - - - 58 83 - 106 26
2010 We Are Born 2 80 42 60 14 73 24 42 13 38 74 37
2014 1000 Forms of Fear 1 34 10 1 5 30 9 8 22 4 11 1
2016 This Is Acting
2017 Everyday Is Christmas
2021 Music
2024 Reasonable Woman

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Սիա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիա» հոդվածին։

Tags:

Սիա Կենսագրություն և կարիերաՍիա ՍկավառակագրությունՍիա ԾանոթագրություններՍիա ԱղբյուրներՍիա1975ԱդելաիդաԱնգլերենԱնգլիաԱվստրալիաԴեկտեմբերի 18Էյսիդ ջազԼոնդոն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աննա ՀակոբյանԽոսրովի անտառ պետական արգելոցԳուլիվերի ճանապարհորդություններըԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Ամբողջ թիվԺողովրդավարությունԱրծվաշենՂարաքիլիսայի ճակատամարտՎիտամին B12 անբավարարությունՄուսա լեռան հերոսամարտԻսպանիաԲացառական հոլովՉինաստանԱշխարհի բնակչությունՍննդային շղթաԱդոլֆ ԱնդերսենՔիմիական տարրերի ցանկՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկՎիքիպեդիաՍիամանթոՀայոց ցեղասպանության ժխտումՀայաստանի դրոշՁվարանի կիստաՍայաթ-ՆովաԿոկորդիլոսներՍասունցի ԴավիթՄյունխհաուզենի արկածներըՔարահունջԱբդուլ Համիդ IIԱրարատՄեծի Տանն Կիլիկիո ԿաթողիկոսությունՎարդգես ՍուրենյանցՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՋեմալ փաշաՀրանտ ՄաթևոսյանՅուպիտեր (մոլորակ)Անրի ՎեռնոյԱրշավիր ՇիրակյանԿոկորդաբորբԶատիկՀայաստանի թռչունների ցանկԳևորգ Մարզպետունի (վեպ)Լևոն Տեր-ՊետրոսյանԹորոս ՌոսլինՄատենադարանՍաղմոսավանքiga2bՍիրտԱրեգակՓոքր ՄհերՏեղերի վանքԳորտերԴրաստամատ ԿանայանՄհեր ՄկրտչյանՈւսուցման մեթոդներ և հնարներԳոշավանքԿայծակՇունԽոր ՎիրապՀայրենական մեծ պատերազմԱրծիվներԳլխուղեղի ուռուցքՔրիստիան ԲեյլԶվարթնոցի տաճարԲառարանԳլխավոր էջՆախադաշտանային համախտանիշՍասնա ծռերում գործող անձանց անուններԿանոնավոր եռանկյունՄեր թաղը (պատմվածաշար)Գևորգ ՉաուշԴերբայական դարձվածՀոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունՄարս (մոլորակ)ՈրոշիչՀայաստանի զինանշանՈսկեպարԺառանգական հիվանդություններԻնքնապաշտպանական մարտեր (1915)🡆 More