Էլեկտրոփոփ

Էլեկտրոփոփ (անգլ.՝ Electropop), երաժշտական ժանր, որը միավորում է էլեկտրոնային և փոփ ժանրերի տարրերը։ Որպես կանոն, այն նկարագրվում է որպես սինթի փոփի տարբերակ՝ մեծ շեշտադրմամբ իր էլեկտրոնային հնչեղության վրա։ Այս ժանրը սկսել է ժողովրդականություն վայելել 2000-ական թվականներից ի վեր։

Էլեկտրոփոփ
անգլ.՝ Electropop
Ոճային հիմքեր
Մշակութային հիմքերՎաղ 1980-ական թվականներ, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ, Արևմտյան Գերմանիա
Ծագման ժամանակ1978
Ծագման երկիրԷլեկտրոփոփ Միացյալ Թագավորություն
Հատուկ գործիքներ
Բխող ժանրեր
  • Չիլվեյվ
  • Իտալո դիսկո
  • Եվրո փոփ
  • Ափլիֆթինգ տրանս
Տես նաև
Էլեկտրոփոփ
Charli XCX-ը ելույթ է ունենում Postivus փառատոնում

Պատմություն

Վաղ 1980-ական թվականներ

1980-ական թվականների ընթացքում այնպիսի բրիտանացի արտիստներ, ինչպիսիք են Գարի Նյումանը, The Human League-ը, Soft Cell-ը, Ջոն Ֆոքսը և Visage-ը, օգնել են նոր սինթի փոփ ոճի զարգացմանը, որն ավելի շատ հենվում էր էլեկտրոնային երաժշտության վրա և ընդգծում էր սինթեզատորների հիմնական օգտագործումը, այն ժամանակ, երբ էլեկտրո ոճը առավել զարգացվել է Afrika Bambaataa-յի կողմից, ով գտնվում էր Yellow Magic Orchestra-յի և Kraftwerk-ի ազդեցության տակ, և ինքն էլ, իր հերթին, ազդել է Մադոննայի 1980-ական թվականների փոփ երաժշտական ոճի վրա։

Էլեկտրոփոփ  Սկսել են ի հայտ գալ երաժշտական նոր հետաքրքրաշարժ ստեղծագործություններ, որոնք ստացել են էլեկտրոպոպ անվանումը, քանի որ էլեկտրոնային գործիքները՝ հիմնականում սինթեզատորներն ու սինդրամները, օգտագործվել են փոփ երգեր ստեղծելու համար։ M խմբի «Pop Muzik»-ն առաջիններից մեկն էր։ Աստիճանաբար կուտակվում էին արժանի էլեկտրոփոփ սկավառակներ, թեև դրանք դեռ հնչում էին հիմնականում միայն ռոք դիսկոտեկներում։ Սակայն 1981 թվականին «դարպասները բացվել են», և նոր երաժշտությունը վերջապես հզոր պոռթկում է ունեցել։ Բեկումնային երգ է դարձել Human League խմբի «Don't You Want Me» երգը։ Էլեկտրոփոփ 

21-րդ դար

2009 թվականին ԶԼՄ-ներում ի հայտ են եկել հոդվածներ, որոնք հռչակում էին տարբեր էլեկտրոփոփ աստղերի նոր դարաշրջանը, և, իրոք, նկատվում էր մի շարք էլեկտրոփոփ արտիստների ժողովրդականության աճ։ 130 երաժշտական փորձագետների հարցման ընթացքում, որն անցկացվել Է BBC-ի համար 2009 թվականին, լավագույն տասնհինգ կատարողներից 10-ը պատկանում էին էլեկտրոփոփ ժանրին։ Լեդի Գագան խոշոր առևտրային հաջողություն է ունեցել իր 2008 թվականի «The Fame» ալբոմի շնորհիվ։ Երաժշտության հեղինակ Սայմոն Ռեյնոլդսը նշում է, որ «Այն ամենը, ինչ կապված էր Գագայի հետ, եկել է էլեկտրոքլեշից, բացառությամբ երաժշտության, որը 1980-ական թվականներից չէր»։ Կորեական փոփ երաժշտական բեմում նույնպես տիրում է էլեկտրոփոփ ժանրը, հատկապես բոյ բենդերի և այնպիսի գըրլ բենդերի ստեղծագործության մեջ, ինչպիսիք են Super Junior, SHINee, f(x) և Girls' Generation խմբերը։

Երգիչ Մայքլ Անգելակոսը Passion Pit-ից ասել է 2009 թվականի հարցազրույցում, որ էլեկտրոփոփ նվագելն իր մտադրությունը չէր, սակայն հանրակացարանում ապրելու սահմանափակումները դարձրել են այդ ժանրը ավելի մատչելի»։

2009 թվականին Ջեյմս Օլդհեմը՝ A&M Records-ի արտիստների և ռեպերտուարի նախագահն ասել է, որ «Բոլոր A&R բաժիններն ասում էին մենեջերներին և իրավաբաններին․ 'Մի տվեք մեզ այլ երաժշտական խմբերի, քանի որ մենք չենք ուզում պայմանագիր կնքել նրանց հետ, նրանք չեն ուզում ձայնագրություններ վաճառել'։ Այն ամենը, ինչին մեզ միացրել են, էլեկտրոնային բնույթ է կրում»։

Ըստ Քենեթ Ուոմաքի, երգչուհի և երգերի հեղինակ Բիլլի Այլիշը «ամրապնդել է էլեկտրոփոփի իշխող թագուհու տիտղոսը» իր «When We All Fall Asleep, Where Do We Go?» քննադատական և առևտրային հիթ ալբոմով։

Տես նաև

Ծանոթագրություններ

Մատենագրություն

Արտաքին հղումներ

Tags:

Էլեկտրոփոփ ՊատմությունԷլեկտրոփոփ Տես նաևԷլեկտրոփոփ ԾանոթագրություններԷլեկտրոփոփ Արտաքին հղումներԷլեկտրոփոփԱնգլերենԵրաժշտական ժանրԷլեկտրոնային երաժշտությունՓոփ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վայոց ձորի մարզՄիջատներՕձերՆազիկ ԱվդալյանՎահանագեղձՍուրճԵրկիր ՆաիրիՀակաբիոտիկներԻլոն ՄասկՀրանտ ՄաթևոսյանՆախադասության գլխավոր անդամներՊարի միջազգային օրՏոլմաՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԿիստաՇիզոֆրենիաՍտեփանավանԿանաչ դաշտը (պատմվածք)Գլխավոր էջՏեղ (գյուղ)ՍակավարյունությունՀամակարգային կարմիր գայլախտԱլավերդիՀեշտոցի սնկային վարակՓորլուծությունՀերպեսԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտԲուրգ (երկրաչափություն)Հարսնացու հյուսիսիցԱրաքսՔրիստինե ՊեպելյանԳոռ Վարդանյան (դերասան)Եռվորյակ նյարդի նևրալգիաՍեղան (երկրաչափություն)«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՀառիճի վանքՏղամարդիկ (ֆիլմ)ՁկներՀամո ՍահյանՀեմոգլոբինՀարութ ՓամբուկչյանԱրաբական Միացյալ ԷմիրություններQR-կոդԼոռու մարզՂարաքիլիսայի ճակատամարտԿենդանիներՏեղերի վանքՀայոց պատմությունՀաղպատի վանական համալիրԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՍիրամարգՏեղեկատվական տեխնոլոգիաներԱրջերՌեդյարդ ՔիփլինգԿաթնասուններՕրգազմՀայաստանի անկախության հռչակագիրՆապոլեոն ԲոնապարտՓրփրուկ (բույս)ԱուտիզմԵրևանի պատմությունԱռյուծԲարդ համադասական նախադասությունՏիգրան ՄանսուրյանԱդրբեջանի զինված ուժերՔիշնևՈրդանման ելունի բորբոքումՆիկոլ ՓաշինյանՇուշիԷյֆելյան աշտարակՀարավային ԱմերիկաԲագրատունիների թագավորությունՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ՓայծաղՊակիստանՍահմանական եղանակԵնթաստամոքսային գեղձի բորբոքում🡆 More