Մբուտու Սեսե Սեկո Կուկու Նգբենդու Վա Զա Բանգա (ֆր.՝ Mobutu Sese Seko Kuku Ngbendu wa za Banga, հոկտեմբերի 14, 1930(1930-10-14), Lisala, Բելգիական Կոնգո - սեպտեմբերի 7, 1997(1997-09-07), Ռաբաթ, Մարոկկո))՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքական գործիչ, Կոնգոյի նախագահ (1965—1997), 1971 թվականին նրա հրամանով պետությունը վերանվանվեց Զահիր։ 1983 թվականին ստացել է մարշալի կոչում։
Սեսե Սեկո Մաբուտու լինգալա` Mobutu Sese Seko Kuku Ngbendu wa Za Banga | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1930[…] |
Ծննդավայր | Lisala, Բելգիական Կոնգո |
Մահացել է | սեպտեմբերի 7, 1997[…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Ռաբաթ, Մարոկկո |
Գերեզման | Ռաբաթ |
Քաղաքացիություն | Կոնգոյի Հանրապետություն և Զաիր |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Collège du Léman? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող և ռազմական գործիչ |
Ամուսին | Բոբի Լադավա Մոբուտու և Marie-Antoinette Gbiatibwa Gogbe Mobutu? |
Զբաղեցրած պաշտոններ | Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ և Աֆրիակայի միության կազմակերպության նախագահ |
Կուսակցություն | Popular Movement of the Revolution? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Նզանգա Մոբուտու, Kongulu Mobutu? և Ջիալա Մոբուտու |
Mobutu Sese Seko Վիքիպահեստում |
Մաբուտուն ծագում է բենգալա կոչվող ցեղից։ 1956 թվականին Մաբուտուն անցավ աշխատանքի որպես սերժանտ և սկսեց վարել ակտիվ գործունեություն։ 1959 թվականին Բելգիական կառավարությունը նրան աշխատանքի ուղարկեց Բրուսել։ 1960 թվականի հուլիսի 30-ին երկիրը անկախություն ձեռք բերեց։ Եվ այս իրադարձությունից անմիջապես հետո այնտեղ ծկսվեց քաղաքացիական պատերազմը։ Նույն թվականի սեպտեմբերի 14-ին Մաբուտուն, ով արդեն ուներ գնդապեի աստիճան, գործի անցավ գլխավոր շտաբում՝ Ամերիկայի միացյալ նահանգների հովանավորության տակ։
1965 թվականին վերջնականապես իշխանության գալով Սեսե Սեկո Մաբուտուն մեծ ուշադրություն դարձրեց Կոնգոյի ազգային հագուստին, ազգային լեզվին և ազգային անուններին։ Նա գործածության մեջ մտցրեց Աբակոստը, արը ազգային հագուստ էր տղամարդկանց համար։ Այդ կերպով նա ուզում էր հրաժարվել եվրոպական հագուստից։ Ինչպես նաև Մաբուտուն հայտարարեց, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության բնակիչները պետք է կրեն միայն ազգային անուններ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեսե Սեկո Մաբուտու» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Սեսե Սեկո Մաբուտու, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.