Սասեքս (անգլ.՝ Sussex.
/ˈsʌsɪks/. հին անգլերեն Sūþsēaxe-ից. լատիներենից թարգմանած՝ հարավային սաքսերի երկիր։ Համառոտագրված անվանումը՝ Sx), պատմական կոմսություն Հարավարևելյան Անգլիայում։ Արևմուտքից սահմանակցում է Հեմփշիրին, հյուսիսից՝ Սուրրեյին, հյուսիս-արևելքից՝ Քենտին, հարավից՝ Լա Մանշի նեղուցին։ Մի շարք նկատառումներից ելնելով՝ բաժանված է արարողակարգային երկու կոմսության՝ Արևմտյան Սասեքս և Արևելյան Սասեքս։
| |||||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||||
Կարգավիճակ | Անգլիայի պատմական շրջան | ||||
Մտնում է | Հարավարևելյան Անգլիա | ||||
Բնակչություն | 1 613 316 մարդ (2011) | ||||
Տարածք | 3783 կմ² | ||||
Սահմանակցում է | Քենթ, Surrey? և Hampshire? | ||||
Սասեքսի թագավորությունը պատմական ասպարեզում հայտնվել է 5-րդ դարում՝ հաջորդելով հինհռոմեական Regni կանտոնին, և շարունակել է իր գոյությունը մինչև 827 թվականը, երբ Էլենդունի ճակատամարտից կարճ ժամանակ անց Ուեսեքսը նվաճեց Սասեքսը։ 927 թվականին Ուեսեքսը նվաճել է անգլո-սաքսոնական այլ թագավորություններ ևս՝ ձևավորելով Անգլիայի թագավորությունը։
Արարողակարգային երկու կոմսության բաժանված լինելով հանդերձ՝ Սասեքսը շարունակում է ճանաչվել որպես աշխարհագրական մեկ ընդհանուր տարածք և մշակութային մեկ ընդհանուր շրջան։ Սասեքս անվանումը սովորականի պես շարունակում է գործածվել զանգվածային լրատվամիջոցներում, նա ունի մեկ ընդհանուր ոստիկանություն։ 2007 թվականին սահմանվել է Սասեքսի հատուկ օր՝ նրա հարուստ մշակույթն ու պատմությունը նշելու համար, 2011 թվականին էլ պաշտոնապես ճանաչվել է Սասեքսի դրոշը։ 2013 թվականին համայնքների և տեղական ինքնակառավարման հարցերով պետքարտուղար Էրիկ Փիքլսը պաշտոնապես ճանաչել է Անգլիայի 39 պատմական շրջանների, ներառյալ՝ Սասեքսի, շարունակական գոյությունը։
Բրայտոն և Հոուվը Սասեքսի ամենաբազմամարդ քաղաքն է, իսկ նրա կառուցապատված ամբողջ տարածքը Մեծ Բրիտանիայի 15-րդ խոշոր կոնուրբացիան է։ Թեև Բրայտոն և Հոուվը Արևելյան Սասեքսի մաս է կազմում, 1997թ.-ին դարձել է ունիտար միավոր և որպես այդպիսին՝ ունի Արևելյան Սասեքսի մնացած շրջաններից անկախ կառավարվում։ Քրոուլին, Ուորթինգը և Իսթբորնը Սասեքսի խոշոր քաղաքներն են, յուրաքանչյուրն ունի ավելի քան 100.000 բնակիչ։
Սասեքսն աշխարհագրական տեսակետից բաժանված է երեք հիմնական ենթաշրջանների. հարավ-արևմուտքում բերրի և խիտ բնակեցված ափամերձ հարթավայրն է, որից հյուսիս ձգվում են Հարավային Դաունսի կավճային բլուրները, դրանցից այն կողմ էլ՝ անտառապատ Սասեքս Ուիլդն է։
Հնագիտական պեղումների արդյունքում Սասեքսում հայտնաբերվել են Եվրոպայի ամենավաղ հայտնի հոմինիդներից ( Homo heidelbergensis ) պահպանված մնացորդներ, որոնք, ըստ Boxgrove-ում իրականացված հետազոտությունների վրա հիմնված թվագրման, ունեն 500.000 տարվա հնություն։ Սասեքսը առանցքային դեր է խաղացել Մեծ Բրիտանիայի հռոմեական նվաճման գործում. այստեղ պահպանվել են Բրիտանիայում հռոմեական ներկայության ամենավաղ և առավել նշանակալի վկայությունները։ Տեղական ցեղապետերը դաշնակցել են Հռոմի հետ, ինչի արդյունքում Կոգիդուբնուսին տրվել է հաճախորդ թագավորություն՝ client kingdom, որի կենտրոնը Չիչեստերն էր։
Սասեքսը առանցքային դեր է խաղացել նաև Անգլիայի նորմանդական նվաճման գործում, երբ 1066 թվականին Նորմանդիայի դուքս Ուիլյամը ափ է իջել Փևենսիում, ապա և հաղթանակ տարել Հասթինգսի վճռական ճակատամարտում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սասեքս» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Սասեքս, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.