Սամուել Կոմսաձագ: Բուլղարիայի կայսր

Սամուել Կոմսաձագ (նաև՝ Սամուել Հայ, 958 - հոկտեմբերի 6, 1014, Prespa, Բուլղարական առաջին կայսրություն), հայազգի բյուզանդական զորավար, Բուլղարիայի ցար (997 - հոկտեմբերի 6, 1014)։ Մանուել Կոմսաձագի և Դավիթ Կոմսաձագի եղբայրը, Կոմսաձագերի թագավորական տոհմի հիմնադիրը։

Սամուել Կոմսաձագ
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ծննդյան օր 958
Վախճանի օր հոկտեմբերի 6, 1014
Վախճանի վայր Prespa, Բուլղարական առաջին կայսրություն
Թաղված Agios Achillios Basilica
Դինաստիա Կոմսաձագեր
Քաղաքացիություն Բուլղարական առաջին կայսրություն
Հայր Նիկոլա կոմս
Մայր Հռիփսիմե
Ամուսին Ագաթա
Զավակներ Միրոսլավա, Գաբրիել Ռադոմիր և Katun of Bulgaria?

Կենսագրություն

Ստեփանոս Ասողիկը հայտնում է, որ Սամուել Կոմսաձագը Հայաստանի Դերջան գավառից էր։ Ծնվել է 958 թվականին։ Սկզբում նա եղբոր՝ Մանուելի հետ ծառայում էր բյուզանդական բանակում, հայկական մի զորամասում, Բարսեղ Բ Բուլղարասպան (976-1025) կայսրի հրամանով տեղափոխվում է Թրակիա՝ բուլղարների դեմ կռվելու համար։ Տեսնելով տեղացիների հանդեպ իրագործվող գազանությունները` նա եղբոր՝ Մանուելի հետ ապստամբելով կայսեր դեմ, անցնում է բուլղարների կողմը։ Ծառայելով բուլղարական բանակում՝ Սամուելը շահում է ազնվականության ու բնակչության վստահությունը եւ դառնում Բուլղարիայի թագավոր, դիմադրում Բարսեղ Բ-ին։

Այնուհետև արշավում է Թրակիա, Մակեդոնիա, Թեսալիա և հասնում մինչև Պելոպոնես։ Մի քանի պատերազմներից հետո, հույները վերջապես 996 թվականին կարողանում են հաղթել Սամուելին և գրավել Փիլիպպուպոլիսը։ 1014 թվականին Սամուելը պարտվում է և սրտի ցավից մահանում։

Ծագումը և ընտանիքը

Մակեդոնիայի Բրեստա շրջանի Կերման գյուղում գտնվել է Սամուելի գերեզմանաքարը, որի վրա հունարեն արձանագրությունից երևում է, որ նրա հոր անունը Նիկողայոս է եղել, մոր անունը՝ Հռիփսիմե, իսկ եղբայրներինը՝ Մանուել և Դավիթ։ Սամուելի հայ լինելու մասին է վկայում նաև բուլղար պատմաբան, պրոֆեսոր Կ. Քացարովը։ Բուլղարահայ պատմաբան Ներսես Գասապյանը գրում է, որ Սամուելի գրեթե ամբողջ սպայակույտն ու զինվորականները հայեր էին։

Հայտնի է նաև, որ արքան աղջկան ամուսնացրել է հայ իշխան Գրիգոր Տարոնեցու որդու՝ Աշոտի հետ և նրան տվել զինվորական բարձր պաշտոն։ Սամուելի թոռան՝ Պետրու Դիլյանոսի, Բյուզանդիայի դեմ գլխավորած ապստամբությունը՝ բուլղար ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկն է։

Ժամանակագիրները Սամուելին անվանել են «անհաղթ եւ արդար տիրակալ», «հայրենիքի ու ժողովրդի անմնացորդ նվիրյալ»։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Սամուել Կոմսաձագ: Կենսագրություն, Ծագումը և ընտանիքը, Ծանոթագրություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամուել Կոմսաձագ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 162 Սամուել Կոմսաձագ: Կենսագրություն, Ծագումը և ընտանիքը, Ծանոթագրություններ 

Tags:

Սամուել Կոմսաձագ ԿենսագրությունՍամուել Կոմսաձագ Ծագումը և ընտանիքըՍամուել Կոմսաձագ ԾանոթագրություններՍամուել Կոմսաձագ ԱղբյուրներՍամուել Կոմսաձագ Արտաքին հղումներՍամուել Կոմսաձագ9581014d:Q3658051ԲյուզանդիաԲուլղարական առաջին կայսրությունԿոմսաձագերՀոկտեմբերի 6

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սպիտակավոր վանքՀայկական առածներ և ասացվածքներՏրական հոլովԿիրանց (Տավուշի մարզ)Կարմիր կիրակիՄայիսյան հերոսամարտերՍողոմոնի երգերըՆիկոլ ՓաշինյանՄաշկային հիվանդություններԻզմիրԿոռուպցիաՌաֆայել ԼեմկինՀարավաֆրիկյան ՀանրապետությունԽաղաղ օվկիանոսՄաշկաբորբՀայաստանԱմբողջ թիվԴավիթ ԲեկՌուբեն ՍևակՀրամայական եղանակԾիածանԲագրատունիներՌափայել ՊատկանյանԲյուրականի աստղադիտարանՀայկական դրամԱյրին (նորավեպ)Երիկամաքարային հիվանդությունՀեշտոցՏուբերկուլոզՍարդարապատի հերոսամարտՍողոմոն Թեհլիրյանի հուշարձան (Մարալիկ)Անլռելի զանգակատունԽատուտիկ սովորականԱրյան շրջանառությունԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրԱնկլավ և էքսկլավԹոքերԱռաքյալներԶվարթնոց միջազգային օդանավակայանՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԳեղարքունիքի մարզՈրոշիչԴերանունՍանահինի վանական համալիրԿիլիկիայի հայկական թագավորությունՎազգեն Ա ԲուխարեստցիՀայաստանի թռչունների ցանկՉակերտներՕյկոֆոբիաՁվարանի կիստաԱրման ԾառուկյանՈւղղանկյուն եռանկյունՄարսողական համակարգԵղջերուՄազաթափությունԶոլի ԱդոկԱրշիլ ԳորկիՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՀամացանցՄարգինալԼյարդՀովհաննես ԱդամյանՎիքիպահեստՊատվի համար (դրամա)Ածականի համեմատության աստիճաններԹվաբանական պրոգրեսիաԱրագիլներԿիստաՌոբերտ ՔոչարյանԳուլիվերի ճանապարհորդություններըԵրիցուկՍտորոգյալԿանաչ դաշտը (պատմվածք)Արշակ Կարապետյան🡆 More