Ռուսական Կայսրության Պետական Դումա

Պետական դումա կամ Կայսերական դումա, օրենսդրախորհրդակցական ներկայացուցչական հիմնարկություն Ռուսական կայսրությունում 1906-1917 թվականներին։ Ստեղծվել է 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ճնշման տակ, 1905 թվականի հոկտեմբերի 17-ի մանիֆեստով։

Ռուսական Կայսրության Պետական Դումա
Չորրդ պետական դումայի նիստերց մեկում (դեկտեմբերի 5, 1912)

Պետական դուման քննում էր օրենքների նախագծերը, որոնք այնուհետև քննարկվում էին Պետական խորհրդում և ապա հաստատվում ցարի կողմից։ Ընտրվում էր 5 տարի ժամկետով։ Ընտրությունները բազմաստիճան էին, ըստ չորս կուրիաների (հողատիրական, քաղաքային, գյուղացիական, բանվորական)։ Ազգաբնակչության կեսը (կանայք, ուսանողներ, զինծառայողներ, որոշ ազգային փոքրամասնություններ) զրկված էին ընտրելու իրավունքից։ I (1906 թ.-ի ապրիլի 27-հուլիսի 8) և II (1907 թ.-ի փետրվարի 20-հունիսի 2) Պետական դումայում հիմնական ֆրակցիաները կադետներն էին, տրուդովիկները և սոցիալ-դեմոկրատները։

Հունիսերեքյան պետական հեղաշրջման ժամանակ (հունիսի 3, 1907) նոր ընտրական օրենք մտցվեց, որով ի հաշիվ աշխատավորության և ազական շրջանների բնակչության ներկայացուցչության խիստ կրճատման՝ դումայում ավելանում էր տիրող դասակարգերի ներկայացուցչությունը։ Արդյունքում III (1907 թ.-ի նոյեմբեր 1-1912 թ.-ի հունիս 9) և IV (1912 թվականի նոյեմբեր 15-1917 թվականի փետրվարի 25) Պետական դումայում գերակշռող էին պրոցարիստական կուսակցությունները (գլխավորապես աջերը և օկտյաբրիստները)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Պետական դումայում ստեղծվեց օպոզիցիոն «Պրոգրեսիվ բլոկը», որը ձգտում էր ցարական կառավարությունից կորզել քաղաքական զիջումներ՝ պատերազմը հաջող ավարտելու և հեղափոխությունը ճնշելու նպատակով։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության ընթացքում ստեղծվեց Պետական դումայի ժամանակավոր կոմիտե, որը համաձայնության գալով Պետրոգրադի սովետի էսէռա-մենշևիկյան պարագլուխների հետ, կազմեց ժամանակավոր կառավարություն։

Հոկտեմբերյան հեղափոխության պայմաններում պետական դուման վերջնականապես լուծարվեց։

Պետական դումայի նախագահներն են եղել 1-ի Մ․ Ա․ Մուրոմցևը (կադետ), II-ի՝ Ֆ․ Ա․ Գոլովինը (կադետ), III-ի՝ Ն․ Ա․ Խոմյակովը (մինչև 1910 թ.-ը), Ա․ Ի․ Գուչկովը (1910-1911), Մ․ Վ․ Ռոձյանկոն (1911-1912) (բոլորն էլ օկտյաբրիստներ), IV-ի՝ Մ․ Վ․ Ռոձյանկոն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 239 Ռուսական Կայսրության Պետական Դումա

Tags:

19051905-ի հոկտեմբերի 17-ի հռչակագիր190619071917Ռուսական կայսրությունՌուսական հեղափոխություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արտարգանդային հղիությունՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԿույր աղիքԽաչատուր ԱբովյանԹութքԿրիշտիանու ՌոնալդուՎարդավառԲացահայտիչԱսորեստանԲերանաբորբԱնհանգիստ ոտքերի համախտանիշԻնֆեկցիոն մոնոնուկլեոզԷպիլեպսիաԱրեգակՀայկական ֆիլմերի ցանկԱլեն ՍիմոնյանՄարդու իրավունքներԱշխարհի բնակչությունՄինաս ԱվետիսյանՄիջուկային զենքԲարդ նախադասությունԽաղաղ օվկիանոսՊապ թագավորՆԱՏՕԽոշոր շահումՎարդանանց պատերազմԱրա ՀարությունյանԴիֆթերիաԳլխավոր էջԱշխարհի մայրաքաղաքների ցանկԲարդ համադասական նախադասությունԴուբայՀայկական անձնագիրՉակերտներԾաղկազարդՍանահինի վանական համալիրSourՏաղավար տոներՄիզուղիների ինֆեկցիաներԲասկետբոլՀայաստանՇաքարային դիաբետՍաուդյան ԱրաբիաՀՀ ներքին գործերի նախարարությունՆախադասության գլխավոր անդամներԹմրամիջոցՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՍեռական հերպեսԱբեղախոտMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքԲուդդայականությունՄինետՄատենադարանԷկոլոգիաՄետրոնիդազոլԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնԱնթառամԱվստրիաՎիտամին AԳորշ արջՖոսֆորՏուբերկուլոզՀայաստանի զինանշանԿոկորդիլոսներԱծխածինՇախմատԱշոտ Բ ԵրկաթՀայկական կինոՖրեդերիկ ԲանտինգՀամասեռականությունՀենրիխ ՄխիթարյանՈրոնողական ռոբոտՀնդեվրոպական լեզուներԷյֆելյան աշտարակԱլեքսանդր ՅանվարյովՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՄարտիրոս ՍարյանՄարալիկ🡆 More