Ռուդաքի

Ռուդաքի (ամբողջական անուն՝ պարս.՝ ابو عبدالله جعفر ابن محمد رودکی, տաջ.՝ Абуабдуллоҳ Ҷаъфар ибни Муҳаммад Рӯдакӣ՝ Աբու Աբդալլահ Ջաֆար իբն Մոհամմադ Ռուդաքի 860, Panjrūd, Սամանիների պետություն - 941, Panjrūd, Սամանիների պետություն), հայտնի բանաստեղծ, երաժիշտ և երգիչ։ Ստացել է լավ կրթություն.

տիրապետել է արաբերենին, հրաշալի գիտեր Ղուրանը։ Ավելի քան 40 տարի գլխավորել է Բուխարայի Սամանիների արքունիքին կից բանաստեղծների խումբը. արժանացել է մեծ փառքի և հարստության։ Ըստ ավանդության՝ ի ծնե կույր է եղել, սակայն ենթադրվում է, որ կրոնական-աղանդավորական հայացքների համար կյանքի վերջին տարիներին կուրացրել են և հեռացրել պալատից։

Ռուդաքի
رودکی
Рӯдакӣ
Ռուդաքի
Ծնվել է860
ԾննդավայրPanjrūd, Սամանիների պետություն
Վախճանվել է941
Վախճանի վայրPanjrūd, Սամանիների պետություն
Գրական անունРудаки
Մասնագիտությունբանաստեղծ, երաժիշտ, գրող, երգիչ և Ռապսոդներ
Լեզուպարսկերեն
ՔաղաքացիությունՍամանիների պետություն
ԺանրերՌուբայաթ, Կասիդա և Գազել
Ռուդաքի Վիքիքաղվածքում
Ռուդաքի Rudaki Վիքիպահեստում

Ռուդաքիի գրական հսկայական ժառանգությունից (130 հզ. բանաստեղծություն) պահպանվել են 1000 բեյթ (երկտող բանաստեղծություն), 2 քասիդ (բանաստեղծության տեսակ արևելյան պոեզիայում)՝ «Գինու մայրը» (933 թվական) և ինքնակենսագրական՝ «Ծերունական կասիդա», 2 մարսիա (եղերերգ), առանձին բեյթեր՝ «Սինդիբադնամե» ու «Արեգակի շրջապտույտը» բանաստեղծություններից, «Քալիլա և Դիմնա» առակագրքից (932 թվականին թարգմանել է արաբերենից)։

Արաբական գերիշխանության դեմ մղված պայքարում կարևորել է ազգային լեզվի՝ պարսկերենի նշանակությունը. Ռուդաքին առաջինն է գրել ժողովրդին հասկանալի լեզվով։ Նրա ստեղծագործությունները շաղախված են ժողովրդական բառ ու բանով և հագեցած կենսափիլիսոփայական ընդհանրացումներով։ Ռուդաքին երգել է բնությունը, սիրած էակի գեղեցկությունը, սիրո վեհությունը, գինու զվարթացնող ուժը։ Խոհափիլիսոփայական բեյթերում և քասիդներում անդրադարձել է աշխարհի ունայնությանը, արժևորել գիտելիքը, խրախուսել բարեգործությունը։

Ռուդաքի

Լա՜վ իմացիր, այս աշխարհում
հյուր ես միա՜յն աննպատակ,
Չարժե բնավ, որ աշխարհին
ամուր կապես քո սիրտը տաք։

Ռուդաքի

Ռուդաքին, լինելով արքունական բանաստեղծ, գովերգել է ավատատիրական իրականությունն ու իշխանավորներին, թեպետ համարձակորեն քննադատել է նաև կյանքի անարդարությունները, կոչ է արել առողջ բանականության ու գիտության միջոցով հաղթահարել չարիքի բուն պատճառները՝ ագահությունը և շահամոլությունը։ Ռուդաքիի ստեղծագործության մեջ են առաջին անգամ հանդիպում մասնավի (պոեմ), կասիդա, կիտա (մենառիթմային բանաստեղծություն), ռուբաի (քառյակ) արևելյան, հատկապես արաբական և պարսկական բանաստեղծական ձևերը։ Բանաստեղծի լեզուն պարզ է, պատկերավոր ու երաժշտական. նրա ոճն անվանել են «ռուդաքիավար» (այլ կերպ՝ Խորասանի կամ Թուրքեստանի), որը պահպանվել է մինչև XII դարը։

Ռուդաքիի գործերից հայերեն թարգմանել են Վահագն Դավթյանը, Սերգեյ Ումառյանը, Միքայել Հարությունյանը, Շողիկ Սաֆյանը, Մկրտիչ Խերանյանը, Արամայիս Սահակյանը։

Ռուդաքիի ենթադրյալ գերեզմանի վրա կառուցվել է դամբարան։ Նրա անունով կոչվել են խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա, Դուշանբեի (Տաջիկստան) գլխավոր պողոտան, Սամարղանդում և Դուշամբեում կանգնեցվել են հուշարձանները։

Գրքեր Ռուդակիի մասին

  • Սադրուդդին Էինին և Սեմինովը։ Պրոֆեսոր Ռուդակի (պարսկերեն և լատիներեն), Ստալինաբադ 1940
  • Ռուդակին (ռուս.) `ES Braginsky- ի ներդրմամբ, թարգմանված է zhավինի կողմից, Ստալինաբադ 1955։
  • Մ.Զանդ։ Քերանի հեղինակը վարպետ Ռուդակին է, (պարսկերեն և կիրիլերեն) - Ստալինաբադ 1957։
  • Աբդուլ Գանի Միրզաև։ Ռուդակի և լիրիկական պոեզիայի զարգացումը 10-15-ի երեկոյան (տաջիկ պարսկերեն), Ստալինաբադ 1957։
  • Աբդուլ Գանի Միրզաև։ Ժողովրդական բանահյուսության նմուշ Ռուդակիում (Տաջիկ պարսկերեն) - Ստալինաբադ 1958։
  • Poopak NikTalab. Սարվե Սամարգանդ (Սամարխանդի Սեդար), Ռուդակի բանաստեղծությունների շարունակական մեկնաբանություն, Թեհրան 2020

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Ռուդաքի Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդաքի» հոդվածին։
Ռուդաքի Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդաքի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 12 Ռուդաքի 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Ռուդաքի 

Tags:

860941d:Q12150341d:Q13202526ԱրաբերենԲանաստեղծԲուխարաԵրաժիշտԵրգիչՂուրանՊարսկերենՏաջիկերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Թաջ ՄահալՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)ՄեգաբատԿենդանիներԱկսել ԲակունցԱռիթմիաԵրիկամային անբավարարությունԱլերգիաԱրգանդի վզիկի քաղցկեղՈւղիղ խնդիրՀռոմԱմբողջ թիվՔարերի սիմֆոնիաԿաթվածՍեռական հարաբերությունՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՁեռնաշարժությունՍև անգղԲելգիաՐաֆֆիԳլխավոր էջԹմրամիջոցԽաչատուր ԱբովյանՉակերտներԱրամ ԱսատրյանՄարդու պապիլոմավիրուսԶատկի ավանդույթներԿողմնային ամիոտրոֆիկ սկլերոզՀամախառն ներքին արդյունքԿալցիումԳոյական անունՈւսուցման մեթոդներՀեքիաթՀիրիկՕրալ սեքսՀին աշխարհի յոթ հրաշալիքներՎերածնունդԷջմիածնի Մայր ՏաճարԱրտիստը (Շիրվանզադե)Մոնա ԼիզաԱրյունահոսությունՀին ՀունաստանԲրյունետ (երգչուհի)ՄիգրենՀակոբ ՊարոնյանՊատմություն Հայոց (Խորենացի)Ղազարոս ԱղայանԳորշ գայլՎարազդատ ՀարոյանԹաթուլ ԿրպեյանԳաստրիտՔութեշԳործակալ 044Հայկական անձնագիրԽատուտիկՄաշկային հիվանդություններՍուրբ շաբաթԴերբայԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտԱրատտաՍիամանթոԿոռուպցիաՀելլենիստական մշակույթԿուսաթաղանթՀայաստանի լեռներԵրիկամաքարային հիվանդությունԱսորեստանԽնկո ԱպերՀեշտոցի սնկային վարակԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնՀրաբուխԲարորակ ուռուցքներՖարինգիտԺենգյալով հացՕվկիանոսՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԴերենիկ Դեմիրճյան🡆 More