Ռեյտերի Համախտանիշ

Ռեյտերի համախտանիշ (անգլ.՝ Reiter's syndrome), գրականության մեջ հայտնի է նաև որպես միզակնաձուսպային (ուրոօկուլո-սինովիալ) համախտանիշ։ Բնորոշվում է ախտանիշների եռյակով՝ հոդերի, միզատար ուղիների և աչքերի ախտահարումներով։

Ռեյտերի համախտանիշ
Ռեյտերի Համախտանիշ
Գոնորեայից հետո առաջացած ծնկահոդի հոդաբորբ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունռևմատոլոգիա
ՀայտնաբերողՀանս Ռայտեր
Անվանվել էՀանս Ռայտեր
Ռեյտերի Համախտանիշ Reactive arthritis Վիքիպահեստում

Առաջացման պատճառ և ախտածագում

Առաջացման պատճառը և ախտածագումը բացահայտված չեն։ Ռեյտերը (Hans Conrad Julius Reiter) այն նկարագրել է դիզինտերիա կրած հիվանդի մոտ, իսկ այլ հեղինակներ՝ ռևմատիզմի, պալարախտի, սիֆիլիսի, ոչ սպիցիֆիկ խոցային կոլիտի ժամանակ։

Կլինիկորեն նշված եռյակից առավել հաճախ նկատվում են մեծ հոդերի ախտահարումները` համեմատաբար բարենպաստ ընթացքով։ Հոդային արտահայտությունները խիստ տարբեր են, թեթև ցավազգացողությունից մինչև ծանր ձևափոխությունները՝ այտուցվածությամբ, ջլերի և ոսկրաշապիկի ախտահարումներով, հոդերի շարժունակության երկարատև խանգարումներով։ Ընթացքը համառ է, հաճախ սրացման հակումով։ Ռենտգենաբանորեն հայտնաբերվում են չափավոր օստեոպորոզ, հոդաճեղքի նեղացում։

Ռեյտերի Համախտանիշ 

Միզատար ուղիների ախտահարումներն արտահայտվում են միզուկի, միզապարկի, երիկամի ավազանի բորբոքումներով։ Նկարագրված են պիելոնեֆրիտներ՝ խրոնիկական երիկամային անբավարարության զարգացումով։

Տեսողական օրգաններում կարող են նկատվել շաղկապենու թեթև բորբոքումներից մինչև կուրության հասնող ախտահարումներ։

Հնարավոր են նաև կպչուն պլևրիտ, միոկարդիտ, պերիկարդիտ, քթի և բերանի լորձաթաղանթի բորբոքումներ՝ անցավ խոցոտումներ, մաշկի բշտիկային ցանավորումներ և այլն։

Հիվանդության սուր շրջանում ջերմությունը բարձր է (38-39 աստիճան), ուղեկցվում է լեյկոցիտոզով և ԷՆԱ-ի նշանակալի բարձրացմամբ։

Բուժում

Բուժումը հանգում է միջին դեղաչափերով հակաբիոտիկների, կորտիկոստերոիդների և հակաբորբոքային միջոցների համատեղ կիրառմանը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Ռեյտերի Համախտանիշ Առաջացման պատճառ և ախտածագումՌեյտերի Համախտանիշ ԲուժումՌեյտերի Համախտանիշ Տես նաևՌեյտերի Համախտանիշ ԾանոթագրություններՌեյտերի Համախտանիշ Արտաքին հղումներՌեյտերի ՀամախտանիշԱնգլերենԱչքերՀոդՄիզատար ուղիներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Միացյալ ԹագավորությունԱլգորիթմՀայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)ԳաստրիտՀայկական դիցաբանությունՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՔրիստոնեությունԳարունՀակաբիոտիկներԼոռու մարզԵրկկենցաղներԱշխարհի մայրաքաղաքների ցանկՄիգրենԹատրոնի համաշխարհային օրՎիտամին B6ՓոխպատվաստագիտությունՀնդկաստանԴերենիկ ԴեմիրճյանԱծական անունԱրարատի մարզՀայկական իժՄոնթե ՄելքոնյանԵրևանի վարչական բաժանումՀայ ֆիդայիներՄեծ պասՎարդան ՄամիկոնյանԷկոհամակարգ«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԿանադաԷպիլեպսիաՀույզերՀովհաննես ԹումանյանՆյարդային համակարգՀեկտարԳենդերային ինքնությունՄուշեղ ԳալշոյանԲարդ նախադասությունՀաննիբալՈւղիղ խնդիրՔարերի սիմֆոնիաԱբու-Լալա Մահարի (պոեմ)Երվանդ ՔոչարԱրտաշատԼեոնարդո դա ՎինչիՄաշկ (մարդու)Էթիլ սպիրտՆերգործական սեռՀայաստանի զինված ուժերՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԱսկարիդոզՕլիմպոսի աստվածներՋրծաղիկԲանկՀայաստանՆեմեսիս (դիցաբանություն)ՀոմանիշՇվեյցարիաԼյուդվիգ վան ԲեթհովենՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԿրիշտիանու ՌոնալդուՆԱՏՕԽոյ (կենդանակերպի նշան)ԴուբայՄայրցամաքԿոմս Մոնտե-ՔրիստոՎագինիզմՄետրոնիդազոլԱմերիկյան կենդանիներԵղնջացանԱռաքյալներԱկսել ԲակունցՀոլոքոստԱրա Գեղեցիկ և ՇամիրամՖեյսբուքԱրտաշես ԱՀաշվապահական հաշվառում🡆 More