Ռևմատոլոգիա: բժշկական մասնագիտություն

Ռևմատոլոգիա (ռևմա և լոգիա), բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է ռևմատիկ հիվանդությունները՝ շարակցական հյուսվածքի համակարգային ախտահարումները, հոդաբորբերը, օստեոարթրոզը և արտահոդային հյուսվածքների ախտահարումները։

Ռևմատոլոգիա: Պատմություն, Ախտաբանական պրոցեսներ, Կիրառում
Ռևմատոիդ արթրիտ

Ռևմատոլոգիան սերտորեն առնչվում է նեֆրոլոգիայի, սրտաբանության, արյունաբանության, թոքաբանության և ներքին հիվանդությունների այլ բաժինների հետ, քանի որ շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունները կարող են ընթանալ առավելապես երիկամային, սրտային, ուղեղային և այլ համախտանիշներով (սինդրոմներով), իսկ ուսումնասիրվող որոշ ռևմատիկ համախտանիշներ կապված են արյան հիվանդությունների, ուռուցքների և ախտաբանական այլ պրոցեսների հետ։

Պատմություն

Ռևմատոլոգիա: Պատմություն, Ախտաբանական պրոցեսներ, Կիրառում 
Անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ

Հոդերի ռևմատիկ բորբոքումները նկարագրել է դեռևս Հիպոկրատը։ 2-րդ դարում Կ․ Դալենն առաջարկել է «ռևմատիզմ» տերմինը՝ հենաշարժական ապարատի տարբեր հիվանդությունները նշելու համար։ 17-18-րդ դարերում սկսել են նկարագրել առանձին ռևմատիկ հիվանդություններ։

Թ․ Սիդենհամը առանձնացրել է ռևմատիկ բազմահոդաբորբը (պոլիարթրիտ) և խորեան, անգլիական բժիշկ Վ․ Հեբերդենը (1802) նկարագրել է արթրոզին բնորոշ հանգուցիկները՝ ձեռքերի մատների վրա և այն տարբերակել է հոդատապից (պոդագրայից)։ 19-րդ դարի 30-ական թվականներին ռևմատիզմի ժամանակակից ուսմունքի հիմնադիրներ՝ ֆրանսիացի բժիշկ Ժ․ Բույոն և ռուս թերապևտ Դ․ Սոկոլսկին (միմյանցից անկախ) կապ հաստատեցին բազմահոդաբորբի և սրտի ախտահարման միջև։

Հետագայում ռևմատիզմի ընդհանուր խմբից անջատեցին ռևմատոիդ հոդաբորբը (ամերիկացի Ա․ Հեռոդ և ֆրանսիացի Ժ․ Շարկո), համակարգային կարմիր գայլախտը (հունգարացի Մ․ Կապոշի), կարծրամաշկությունը (ֆրանսիացի Ե․ Գինտրակ) և այլ հիվանդություններ։

Ս․ Բոտկինը առաջինն է նշել ռևմատիզմի վարակական բնույթը, նկարագրել ռևմատիկ թոքամզաբորբը, երիկամաբորբը (1874-1885)՝ նշելով հիվանդության համակարգային բնույթը։

Դ․ Զախարինն ապացուցել է ռևմատիզմի նոզոլոգիական ինքնուրույնությունը և սալիցիլատներով բուժման արդյունավետությունը (1899), Գ․ Մալկովը նշել է ստրեպտոկոկերի և ըմպանային նշիկների բորբոքումների դերը ռևմատիզմի զարգացման գործում (1900

20-րդ դարում ամերիկացի գիտնականներ Ա․ Կոբեռնը, Ն․ Ստրաժեսկոն, Գ․ Լանգը և ուրիշներ առաջարկել են ռևմատիզմի պատճառագիտության ստրեպտոկոկային տեսությունը։

Ա․ Բոգոմոլեցը առաջ է քաշել շարակցական հյուսվածքի՝ որպես օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաներ կատարող ֆիզիոլոգիական համակարգի վերաբերյալ ուսմունքը (1926), Վ․ Տալալաևը բացահայտել է սրտի շարակցական հյուսվածքի ձևաբանական փոփոխությունների փուլերը, գերմանացի գիտնական Ֆ․ Կլինգեն փորձարարական աշխատանքներով բացահայտել է ռևմատիզմի և ռևմատիկ հիվանդությունների ալերգիական բնույթը։

Ախտաբանական պրոցեսներ

Ախտաբանական պրոցեսների առաջացման նյարդասնուցողական մեխանիզմների վերաբերյալ Ա․ Սպերանսկու տեսությունը հաստատեց նաև ռևմատիզմի առաջացման գործում նյարդային համակարգի դերը։

20-րդ դարի 2-րդ կեսին ռևմատոլոգիայի առաջընթացին նպաստել են ռևմատիզմի ախտորոշման իմունաբանական և կենսաքիմիական մեթոդների հաջող կիրառումը։

Կիրառում

Ռևմատոլոգիա: Պատմություն, Ախտաբանական պրոցեսներ, Կիրառում 
Փսորիազ արթրիտ

Կիրառվում են նաև հետազոտության վիրուսոլոգիական մեթոդներ, նուկլեինաթթուների փոխանակության, հումորալ ու բջջային իմունիտետի խանգարումների և իմունագենետիկական շեղումների ուսումնասիրություններ։

Իմունաճնշիչ բուժման եղանակները (կորտիկոստերոիդներ, ցիտոստատիկ դեղամիջոցներ), զուգակցելով փուլային սկզբունքի հետ (ստացիոնար պոլիկլինիկա), որն ապահովում է այդ պատրաստուկների երկարատև օգտագործումը, բարելավում են ռևմատիկ հիվանդությունների ելքը։

1960-ական թվականներին ռևմատոլոգիան առանձնացվել է որպես բժշկագիտության ինքնուրույն բաժին։ Մի շարք երկրներում կազմակերպվել են ռևմատոլագիայի մասնագիտացված ԳՀԻ-ներ։

1928 թվականներին Մ․ Կոնչալովսկու և Գ․ Դանիշևսկու նախաձեռնությամբ կազմակերպվել է Համամիութենական հակառևմատիզմային կոմիտե, որը 1964 թվականին վերակառուցվել է որպես ռևմատոլոգների համամիութենական ընկերության․ վերջինս ռևմատիզմի դեմ պայքարի Միջազգային լիգայի անդամ է (1928)։ ԽՍՀՄ-ում ռևմատոլոգիայի խնդիրները լուսաբանվում են «Վոպրոսի ռևմատիզմա» («Вопросы ревматизма», 1961 թվականից) ամսագրում։

Հրատարակվում է նաև Միջազգային լիգայի օրգան «Ռևմատոլոջի» («Rheumatology», 1967 թվականից) ամսագիրը։ ՀԽՍՀ-ում ռևմատիզմի տեսական և պրակտիկ հարցերի մշակմամբ զբաղվել են ակադեմիկոս Լ․ Հովհաննիսյանը, պրոֆեսորներ՝ Ա․ Մելիք-Ադամյանը, Ա․ Քաթանյանը, Տ․ Մնացականովը և ուրիշներ (Հայրենական պատերազմի տարիներից սկսած)։

Երևանի Բժշկական Ինստիտուտի ախտաբանական անատոմիայի ամբիոնում ռևմատիզմի և մեծ կոլագենոզների պատճառագիտության և ախտածագման հյուսվածա- և իմունամորֆոլոգիայի հարցերի վերաբերյալ հետազոտություններ են կատարում պրոֆեսոր Ա․ Բեգլարյանի ղեկավարությամբ։

Երևանի սրտաբանության ինստիտուտի ռևմատոլոգիական բաժանմունքում, պրոֆեսոր Ս․ Յոլյանի ղեկավարությամբ, ուսումնասիրվում են ռևմատիզմի, սրտի ձեռքբերովի արատների և սրտամկանի բորբոքման ախտորոշման, բուժման և կանխարգելման խնդիրները։

Ռևմատոլոգիայի գիտագործնական հարցերի ուսումնասիրություններ

Ռևմատոլոգիայի գիտագործնական տարբեր հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում են նաև կուրորտաբանության և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտում, բժիշկների կատարելագործման ինստիտուտի մանկաբուժության, Երևանի բժշկական ինստիտուտի հոսպիտալային թերապիայի ամբիոններում։ ՀԽՍՀ-ում ստեղծվել է ռևմատոլոգիական ծառայության լայն ցանց, պոլիկլինիկաների և մանկական կոնսուլտացիաների կազմում գործում են ռևմատոլոգիական կաբինետներ, հիվանդանոցների և որոշ ԳՀԻ-ների բազայի վրա ստեղծվել են ռևմատոլոգիական բաժանմունքներ, Արզնի առողջարանում գործում է մանկական ռևմատոլոգիական սանատորիա։ Հանրապետությունում կազմակերպվել են մեծահասակների և մանկական ռևմատոլոգիական կենտրոններ, հիմնվել է ՀԽՍՀ ռևմատոլոգների գիտական ընկերություն։

Ծանոթագրություններ

http://www.crosscenter.am/am/diseases/arthritis-arthrosis-coxarthrosis

Գրականություն

  • Villiger, Peter Matthias [Hrsg.]; Aeschlimann, André։ Rheumatologie in Kürze : klinisches Basiswissen für die Praxis ; 30 Tabellen, 2., komplett überarb. und erw. Aufl., Thieme, Stuttgart, New York 2006, ISBN 978-3-13-112432-6

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Ռևմատոլոգիա: Պատմություն, Ախտաբանական պրոցեսներ, Կիրառում 

Tags:

Ռևմատոլոգիա ՊատմությունՌևմատոլոգիա Ախտաբանական պրոցեսներՌևմատոլոգիա ԿիրառումՌևմատոլոգիա յի գիտագործնական հարցերի ուսումնասիրություններՌևմատոլոգիա ԾանոթագրություններՌևմատոլոգիա ԳրականությունՌևմատոլոգիա Արտաքին հղումներՌևմատոլոգիաԲժշկագիտությունՀիվանդությունՀյուսվածքներՇարակցական հյուսվածքՕստեոարթրոզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Աշխարհի երկրներն ըստ բնակչությանՄխիթարյան միաբանությունՄակդիրՀունաստանՑեղակրոնությունԽոր ՎիրապՀարավային ԱմերիկաԿանադաԱնգլերենՀարցական նշանՓիղՄեր թաղը (պատմվածաշար)ՌուսաստանՀրաբուխՏոտոԳեյմինգՀայրենական մեծ պատերազմՎիքիպեդիաՄարգինալացումԻնդոնեզիաԻրանՊոլ ՄորֆիԳոյական անունԵղանակԱրևմտյան ՀայաստանՍինդրիկՀապավումՀաղթանակի օրՀայոց ցեղասպանության ժխտումԳյումրիԱղերՀայ գրերի գյուտԱրյան ընդհանուր հետազոտությունԹալեաթ ՄեհմեդԵվրասիաԱլեքսանդր ՊուշկինԴՆԹԲառարանՔըրք ՔըրքորյանԱնտանտԱստվածաշունչԻնքնապաշտպանական մարտեր (1915)Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)Բեհաեդդին ՇաքիրՔառօրյա պատերազմՎանի թագավորության արքաների ցանկՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտԱծանցԿարտոֆիլՀայաստանի խորհրդանիշներՄարդու պապիլոմավիրուսԱլեքսանդր ՇիրվանզադեՊետությունԳլաուկոմաԳևորգ ԷմինՁեռնաշարժությունՀայկական ճարտարապետությունԱղասի ԱյվազյանՀաստատուն բաղադրության օրենքՍյունիքի մարզՕսմանյան կայսրությունՄովսես ԳորգիսյանՈւղիղ խնդիրՀայկ նահապետԽնձորՈրոտանի կիրճԳեղարդի վանքՀարավաֆրիկյան ՀանրապետությունՄիքելանջելոԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԱկրոստիքոսԵրվանդ ՔոչարԵվրոպայի դրոշներԳարեգին Ա ՔեսաբցիՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԱռնո ԲաբաջանյանՄիություն և առաջադիմությունԾխախոտԵրվանդունիների թագավորություն🡆 More