Ռեմինիսցենցիա (լատ.
reminiscentia վերհիշում, հիշողություն, հուշ)
ա) հոգեբանության բնագավառում ՝
ընկալված ինֆորմացիայի հետաձգված (2-3 օր անց կատարվող) վերարտադրությունը, որն ավելի լրիվ ու կատարյալ է լինում, քան մտապահմանն անմիջականորեն հետևող վերարտադրությունը։
բ) գրականագիտության բնագավառում ՝
աղոտ վերհուշ, ազդեցության հեռավոր արձագանք, որն արտահայտվում է մասնավորապես, գրողի ստեղծագործության մեջ մեկ այլ գրողի գործերից վերցրած արտահայտությունների կամ պատկերների ինքանբերական, առավելապես ենթագիտակցական օգտագործման ձևով
Հետաձգված վերարտադրության ավելի լրիվ ու հստակ լինելու երևույթը՝ համեմատած սովորելուց անմիջապես հետո կատարված վերարտադրության հետ կոչվում է ռեմինիսցենցիա ։ Ռեմինիսցենցիան պայմանավորված է ինֆորմացիայի ամրապնդման (կոնսոլիդացման) գործընթացով, մտապահման ընթացքում առաջ եկած մտավոր հոգնածության վերացմամբ և մի շարք այլ գործոններով, որոնց իմացությունը թույլ է տալիս հոգեբանորեն ավելի ճիշտ կազմակերպել ուսուցման գործընթացը։
Կոնսոլիդացիա (ամրապնդում) կարճատև հիշողությունից ինֆորմացիայի անցումն ու ամրապնդումը տևական հիշողության մեջ։ Հոգեկան բարդ և հիմնականում ենթագիտակցական գործընթաց է։
Ամենից հաճախ այն դիտվում է փոքր հասակի երեխաների հոգեկան գործունեության ընթացքում.նրանք սովորաբար դժվարանում են պատմվածքը լսելուղց անմիջապես հետո վերարտադրել, կամ պատմում են նրա միայն այն հատվածները, որոնք նրանց վրա ուժեղ տպավորություն են գործել։ Բայց որոշ ժամանակ անց նրանք վերարտադրում են ավելի լրիվ, տեղի է ունենում գիտակցության յուրահատուկ փայլատակում։ Հասուն մարդկանց կյանքում ռեմինիսցենցիան ավելի հազվադեպ է դիտվում։
Ռեմինիսցենցիայի գոյությունը ցույց է տալիս, որ նման դեպքերում Էբինգհաուզի օրենքը միայն մասամբ է համապատասխանում իրականությանը։ Ջ.Բոլլարդի, Ս. Լ. Ռուբինշտեյնի և այլոց ուսումնասիրությունները պարզեցին, որ եթե Էբինգհաուզի դասական կորը սկզբնական մասում (առաջին 2 օրերի հատվածում) շեշտակիորեն անկում է ունենում, ապա ռեմինիսցենցիան հաշվի առնելու դեպքում՝ հենց այդ հատվածը պետք է վերև բարձրանա՝ հասնելով մինչև վերարտադրության 90 -100%-ի սահմանին
Ինչպե՞ս բացատրել ռեմինիսցենցիայի առաջացումը, հոգեբանական ի՞նչ մեխանիզմներ են այստեղ գործում։ Այս երևույթն առաջին հերթին պետք է կապել ամրապնդման (կոնսոլիդացիայի) երևույթի հետ, որը ընկած է նրա հիմքում։ Ռեմինիսցենցիա նկատվում է այն դեպքում, երբ ընկալված նյութը լիովին անցել է տևական հիշողության մեջ։ Ռեմինիսցենցիայի գոյությունը վկայում է, որ ինֆորմացիայի ընկալումից հետո, գոնե առաջին շրջանում, հիշողությունից ըստ էության ոչինչ չի կորչում Ռեմինիսցենցիան կապված է նաև սովորողի կողմից նյութի իմաստը լրիվ ըմբռնելու համար անհրաժեշտ աշխատանքի կատարման հետ։
Այդ է վկայում այն, որ երբ ընկալումից անմիջապես հետո փորձում են վերարտադրել նյութը ապա նման փորձը ակտիվացնում է մտքի աշխատանքը և ավելի ուշ ձեռնարկվող վերատադրության ժամանակ ռեմինիսցենցիան ավելի ուժգին է արտահայտվում։
Ռեմինիսցենցիա ամենից հաճախ դիտվում է՝
Ռեմինիսցենցիան հաճախադեպ է, նաև շարժողական հմտություններ ձևավորելիս երբ հմտությունները դեռևս կամածին վարժությունների օգնությամբ մինչև վերջ չեն ավտոմատացվել։
Ռեմինիսցենցիան կախված է նաև նյութի նկատմամբ սովորողի վերաբերմունքից։, իմացական դիրքորոշումից։ Անկեղծ հետաքրքրությունը ուժեղացնում է ռեմինիսցենցիան, քանի որ էական նշանակություն ունի նյութի հասկացման աստիճանը։ Եթե սովորողը լավ չի հասկացել նյութը, ապա ռեմինիսցենցիա հազիվ թե առաջանա։
Ռեմինիսցենցիան պայմանավորված է նաև երկրորդ վերարտադրության առանձնահատկություններով.այն ավելի շատ հենվում է ոչ թե արտաքին զուգորդման այլ իմաստային կապերի վրա։ Մեծ նշանակություն ունի նաև ուղեղի թարմությունը, որը երկրորդ վերարտադրության ժամանակ թույլ է տալիս դժվարությունների հանդիպելիս՝ չհուսահատվել, այլ աստիճանաբարվերականգնել ողջ նյութը։ Ռեմինիսցենցիայի երևույթը վկայում է նաև, որ կարճ ժամանակահատվածում մեծ թվով կրկնություններ կատարելը սովորելու արդյունավետ եղանակ չէ։ ։ Հետաձգված կրկնությունները, հատկապես եթե հիմնականում վերարտադրության ձև են ընդունում, շատ ավելի արդյունավետ են։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) ISBN 5-545-00785-7This article uses material from the Wikipedia Հայերեն article Ռեմինիսցենցիա, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.