Ջամալ Մուսիալա: ֆուտբոլիստ

Ջամալ Մուսիալա (անգլ.՝ Jamal Musiala, փետրվարի 26, 2003, Շտուտգարտ, Գերմանիա), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։

Ջամալ Մուսիալա: Երիտասարդ տարիներ, Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա
Ջամալ Մուսիալա
անգլ.՝ Jamal Musiala
Ջամալ Մուսիալա: Երիտասարդ տարիներ, Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջամալ Մուսիալա
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 26, 2003(2003-02-26) (21 տարեկան)
Ծննդավայր Շտուտգարտ, Գերմանիա
Հասակ 180սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա
Համար 42
Պատանեկան կարիերա
2019-2020 Գերմանիա Բավարիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2020 Գերմանիա Բավարիա II 10 (2)
2020-ներկա Գերմանիա Բավարիա 33 (8)
Ազգային հավաքական
2021-ներկա Գերմանիա Գերմանիա 8 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 3, 2021:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 8, 2021

Ծնվելով Գերմանիայում, ունենալով անգլիացի հայր ու գերմանուհի մայր՝ Ջամալը հանդես է եկել և՛ Անգլիայի, և՛ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների տարբեր տարիքային խմբերում։ Ի վերջո ֆուտբոլիստը ընտրել է Գերմանիայի ազգային հավաքականը, որի կազմում մասնակցել է Եվրո 2020-ին։

Երիտասարդ տարիներ

Մուսիալան ծնվել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում, այնուհետև մինչև յոթ տարեկան հասակը ապրել Ֆուլդայում։ Դրանից հետո ընթանիքի հետ տեղափոխվել է Անգլիա, որտեղ անցկացրել է իր մանկության մեծ մասը։ Անգլիայում ապրելու տարիներին նա մարզվել է «Չելսիի» մանկապատանեկան ակադեմիայում։

Ակումբային կարիերա

2019 թվականի հուլիսին Մուսիալան միացել է «Բավարիայի» ակադեմիային։ 2020 թվականի հուլիսի 3-ին նա իր առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել «Բավարիա II»-ի կազմում՝ մասնակցելով Լիգա 3-ի շրջանակներում կայացած «Պրոյսենի» դեմ խաղին։ Այդ հանդիպումը ավարտվել է 3-2 հաշվով՝ մյունխենյան թիմի հաղթանակով։ Նույն թվականի հունիսի 20-ին Ջամալը իր առաջին հանդիպումն է անցկացրել Բունդեսլիգայի շրջանակներում՝ մասնակցելով «Ֆրայբուրգի» դեմ խաղին։ Այդպիսով նա դարձավ «Բավարիայի» կազմում Բունդեսլիգայում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը(17 տարեկան, 115 օրական)։ 2020 թվականի սեպտմեբրի 18-ին Ջամալ Մուսիալան իր առաջին գոլն է խփել Բունդեսլիգայի շրջանակներում կայացած «Շալկե 04»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 8-0 հաշվով։

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ֆուտբոլիստն իր առաջին հանդիպումը անցկացրել է նոյեմբերի 3-ին, երբ գերմանական թիմը մրցում էր «Զալսբուրգի» դեմ։ Ջամալը այդ հանդիպման ընթացքում փոխարինել է Թոմաս Մյուլերին։ 2021 թվականի փետրվարի 23-ին նա նաև իր առաջին գոլն է խփել Չեմպիոնների լիգայում՝ «Լացիոյի» դեմ կայացած խաղում(4-1)։

Մարտի 5-ին Ջամալ Մուսիալան թիմի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը մինչև 2026 թվականը։

Միջազգային կարիերա

Երիտասարդական

2020 թվականի նոյեմբերին Մուսիալան հրավիրվել է Անգլիայի Մ21՝ մասնակցել է Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի հանդիպումներին։ Երիտասարդական հավաքականի կազմում նա իր նորամուտը նշել է «Մոլինեուքս» մարզադաշտում տեղի ունեցած Անդորրայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով՝ անգլիացիների հաղթանակով։ Իսկ առաջին գոլը խփել է նոյեմբերի 17-ին նույն մարզադաշտում տեղի ունեցած Ալբանիայի հավաքականի դեմ խաղում(5-0)։

Ազգային հավաքական

2021 թվականի փետրվարի 24-ին Ջամալ Մուսիալան հայտարարեց, որ որոշել է հանդես գալ Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Նա հրավիրվեց մասնակցելու ԱԱ 2020-ի որակավորման փուլի հանդիպումներին և իր առաջին հանդիպումն անցկացրեց մարտի 25-ին՝ մասնակցելով Իսլանդիայի հավաքականի դեմ խաղին։ Նա դաշտ մտավ 79-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով՝ գերմանացիների հաղթանակով։ Մայիսի 19-ին ֆուտբոլիստը հայտնվեց Եվրո 2020-ին մասնակցող Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստների շարքում։ Հունիսի 23-ին նա մասնակցեց Եվրոպայի առաջնության շրջանակներում կայացած Հունգարիայի հավաքականի դեմ խաղին, այդպիսով դառնալով ամենաերիտասարդ գերմանացի ֆուտբոլիստը, որը հավաքականի կազմում մասնակցել է միջազգային մրցաշարի(18 տարեկան, 117 օրական)։

Վիճակագրություն

Ակումբային

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Դիվիզիոն Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Բավարիա II 2019–20 Լիգա 3 8 2 8 2
2020–21 Լիգա 3 2 0 2 0
Արդյունք 10 2 10 2
Բավարիա 2019–20 Բունդեսլիգա 1 0 0 0 0 0 0 0 1 0
2020–21 Բունդեսլիգա 26 6 2 0 6 0 37 7
2021–22 Բունդեսլիգա 6 2 1 2 2 0 1 0 10 4
Արդյունք 33 8 3 2 8 1 4 0 48 11
Կարիերայի արդյունք 43 10 3 2 8 1 4 0 58 13

Միջազգային

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Գերմանիա
2021 8 0
Արդյունք 8 0

Ձեռքբերումներ

«Բավարիա II»

  • Լիգա 3-ի չեմպիոն - 2019-20

«Բավարիա»

  • Բունդեսլիագայի չեմպիոն - 2020-21
  • Գերմանիայի սուպերգավաթակիր - 2020, 2021
  • ՈՒԵՖԱ Սուպերգավաթակիր - 2020

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Ջամալ Մուսիալա Երիտասարդ տարիներՋամալ Մուսիալա Ակումբային կարիերաՋամալ Մուսիալա Միջազգային կարիերաՋամալ Մուսիալա ՎիճակագրությունՋամալ Մուսիալա ՁեռքբերումներՋամալ Մուսիալա ԾանոթագրություններՋամալ Մուսիալա Արտաքին հղումներՋամալ ՄուսիալաԱնգլերենԲավարիա (ֆուտբոլային ակումբ)ԳերմանիաԳերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականԿիսապաշտպանՇտուտգարտՖուտբոլիստ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Էկոլոգիական գործոններՀենրիխ ՄխիթարյանՏիգրանաշենՆիդերլանդներՍան Ստեֆանոյի պայմանագիրԱլբերտ ԱյնշտայնՍևանա լիճԿրծքագեղձի քաղցկեղՄակբայՄաշկ (մարդ)Հայկական դրամԶոլի ԱդոկԷրիթրոցիտներԲացահայտիչՊեպոԼեյկոցիտԶինվորական կոչումներԱյրվածքՄարքեթինգՆեմեսիս գործողությունԿոտորակ (մաթեմատիկա)ԽատուտիկԱպրիլի 25ԷվերեստՍիլվա ԿապուտիկյանՀայոց ազգային խորհուրդ (1917-1918)Գեղարքունիքի մարզՁեռք, ոտք և բերան հիվանդությունԺամԼևոն ԲԵվրասիական տնտեսական միությունՎանաձորՆյութափոխանակությունԿապույտ հազՔարերի սիմֆոնիաԿալցիումՀեշտոցԹվաբանական պրոգրեսիաԿաթնասուններՀաղպատի վանական համալիրՁկներԿարմիր գիրքՀայաստանի տնտեսությունԵռանկյան մակերեսԱրեգակնային համակարգՀամացանցՍևանի իշխանԳայլերՊարբերական հիվանդությունԻրանԿալցիումի օքսիդԱռաջին համաշխարհային պատերազմԱլկալիական մետաղներԱլբերտ ԱզարյանՀայաստանի առաջին հանրապետությունՆԱՏՕԿարեն ԴեմիրճյանՍեռական հարաբերությունՈւղղանկյուն եռանկյունԱմերիկայի Միացյալ ՆահանգներՔիշ (կղզի)Թաջ ՄահալԵռանկյան բարձրությունՀայ ֆիդայիներՀնձանՍերգեյ ՓարաջանովՀայրենիք (հասկացություն)ՍակավարյունությունՇաքարային դիաբետՖաշիզմՊարզ նախադասությունՊատվի համար (դրամա)Մարդու աչքԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)ԱրմավիրԷպիլեպսիա🡆 More