Պորտուգալիայի Աշխարհագրություն

Պորտուգալիայի աշխարհագրություն, Եվրասիա մայրցամաքի ամենաարևմտյան պետության՝ Պորտուգալիայի աշխարհագրություն։ Գտնվում է Պիրենեյան թերակղզու հարավ-արևմտյան մասում։ Ցամաքային սահման ունի միայն Իսպանիայի հետ (1214 կմ)։ Պորտուգալիայի ղեկավարման ներքո են նաև Ազորյան կղզիները և Մադեյրան, որոնք Ջիբրալթարի նեղուցի արևմուտքում կարևոր ռազմավարական դիրք ունեն։

Պորտուգալիայի աշխարհագրություն
Պորտուգալիայի Աշխարհագրություն
Տեսակաշխարհագրական դիրքի աշխարհագրություն
ԵրկիրՊորտուգալիայի Աշխարհագրություն Պորտուգալիա
Ամենաբարձր կետMount Pico?
Մակերես92 391 կմ²

Ռելիեֆ

Պորտուգալիան զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու Պորտուգալիայի աշխարհագրական շրջանը` լանդշաֆտային միասնության իր բնորոշ հատկություններով։ Պորտուգալիան գտնվում է դեպի Ատլանտյան օվկիանոս իջած Մեսետայի արևմտյան ծայրամասում, տարածվելով հյուսիսից՝ Մինհո գետի ստորին հոսանքից մինչև հարավ՝ Գվադիանա գետի գետաբերանը և Կադիսի ծոցը։ Այն ձգվում է միջօրեականով 550 կմ երկարությամբ, 175 կմ միջին լայնությամբ (մակերեսը 89 հազար քառ. կմ)։ Այս ծայրամասային տարածքը զբաղեցնում է թերակղզու ամենալայն ցածրադիր մասը՝ գերակշռող հարթավայրային և լեռնային ռելիեֆով (Պորտուգալական ցածրավայր)։ Հյուսիս-արևելքում այն սահմանափակվում է Մեսետայի հյուսիսային մասերի արևելյան բարձր լեռներով, և ամբողջությամբ ուղղված է դեպի օվկիանոս՝ լինելով Պիրենեյան թերակղզու առավելապես ամենաառափնյա երկիր։

Պորտուգալիայում օվկիանոսի ափը հիմնականում ձևավորվում է երիտասարդ խզվածքներով և ծալքավորումներով, որոնց գծերի երկայնքով ցամաքային լայն հատված անցել է ծովի հատակը, ինչի մասին վկայում է ստորջրյա հովիտների առկայությունը։ Այդպիսին է Կարվոէյրո (Պենիշի) հրվանդանից հյուսիս գտնվող խորը ստորջրյա կիրճը, որտեղ նախկինում անցել է Տախո գետի (Թագուս) ստորին հոսանքը, այնուհետև շեղվելով դեպի հարավ-արևմուտք՝ Սեռա դե Սինտրա լեռնաշղթայի ափամերձ գոտու վերջերս բարձրացման պատճառով։ Ընդհանուր առմամբ Պորտուգալիայի ափը իրենից ներկայացնում է բարձրացող և իջնող ուղղահայաց շարժումներով շերտավորված բնույթ ունեցող մասերի հերթագայում։ Այդ շարժումները հաճախ ուղեկցվում են սեյսմիկ ցնցումներով, մասնավորապես, դրանց արդյունքում է 1755 թվականին եղել Լիսաբոնյան երկրաշարժը, որից գրեթե ամբողջությամբ ավերվել է մեծ քաղաքը, և ավելի քան քսան հազար մարդ է զոհվել։ Ժամանակակից երկրաբանական դարաշրջանում ափերի մեծ մասում գերակշռող դեր է խաղում իջեցումը, ինչը որոշ տեղերում պայմանավորված է գետերի գետաբերաններ ծովի մխրճմամբ։ Դրանց շնորհիվ Պորտուգալիան գետաբերանային ծոցերում ունի մի շարք հարմարավետ բնական նավահանգիստներ, որոնց թվում հատկապես ուշագրավ է Լիսաբոնի նավահանգիստը։

Ռելիեֆի խզվածքների և ծալքավորումների կտրուկ արտահայված խոշոր գիծը սահմանափակվում է Պորտուգալիայի սահմաններում Մեսետայի հնագույն լեռնազանգվածի ծայրամասային առավել բարձրադիր շղթաներով՝ բաղկացած գրանիտներից, գնեյսներից, թերթաքարերից և կվարցիտներից։ Դա առավել հստակ երևում է երկրի հյուսիսային մասում ՝ Դուրո (Դուերո) գետից մինչև Տեժու (Տախո) գետը, որտեղ Մեսետայի լեռնային շրջանը բարձրանում է ցածրադիր կամ բլրոտ ափամերձ գոտուց վեր։ Առավելագույն բարձրությունը լեռներում հասնում է գրանիտե լեռնաշղթայում Սերրա դա Էսթրելա (մինչև 1990 մ), որը համարվում է Իսպանիայի Կենտրոնական Կորդիլեռների արևմտյան ծայրամասը։ Այն վայրից, որտեղ այս լեռնազանգվածն ավարտվում է խզված կտրուկ լանջով, այն ձգվում է դեպի հարավ-արևմուտք մինչև ծովի ափ՝ Սերրա դե Էսթրելայի ցածր լեռնաշղթան (մինչև 677 մ)։

Այս լեռնաշղթան բաղկացած է յուրայի և կավճի կրաքարերից, որոնք ծալքավորվել և կոտրատվել են հրաբխային ապարների և գրանիտների պոկումներով։ Կարստային ձևերի զգալի զարգացումը բնորոշ է այս տարածաշրջանին։ Նման կառուցվածք ունի Լիսաբոնից հարավ գտնվող Սետուբալ թերակղզին, որը փակում է Տեժու գետի գետաբերանը Սերրա դե Արրաբիդա լեռնաշղթայով։

Հարավային Պորտուգալիան հիմնականում ցածրադիր է, որով տարբերվում է երկրի հյուսիսից՝ լեռնային տեղանքների գերակշռությամբ։ Տագուսի ստորին հոսանքի հարավում ձգվում են հսկայական դաշտավայրեր, որոնք բաղկացած են միոցենի և պլիոցենի ծովածոցային և լճային նստվածքներից և անցնում են Սորրայա և Սադու գետերով։ Դրանցից դեպի արևելք Մեսետի բյուրեղային և պալեոզոյական նստվածքներն են` առանձին լեռնաշղթաներով ցածր ալիքավոր սարահարթի տեսքով, որոնք առանձնանում են հին ծալքավորված հատվածի երկայնքով (հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք) ողողումների շնորհիվ

Ծայր հարավում՝ Ալգարվեի շրջանում, տեղանքն ամբողջովին բաղկացած է ածուխի թերթաքարերից և ավազաքարերից, որը վահանանման խոյացած է՝ կազմելով իսպանական Սիեռա Մորենա գոտու արևմտյան ծայրը։ Այստեղ, երկայնական ուղղությամբ ձգվում է նույն ապարներից կազմված Սերրա դե Մոնշիկե լեռնաշղթան, որի հիմնական գագաթներն են՝ Ֆոյա (902 մ) և Պիկոտա (774 մ), որոնք իրենցից ներկայացնում են լակոլիթներ։ Սերայի հարավային լանջը սահմանափակված է խզվածքով՝ վերածվելով երկրի հարավային ափի բլրաշերտի՝ Բարրոկալի, որը կազմված է Յուրայի և Կավճի կրաքարերից, մարգելներից և ավազաքարերից։ Բլուրների ստորոտով ձգվում է բարձրադիր ավազոտ հին լողափը՝ դյուներով և լագուններով։ Ներկայումս այստեղի ափը նույնպես իջեցման նշաններ է ցույց տալիս։

Կլիմա

Ընդհանուր լանդշաֆտային տեսակով Պորտուգալիան հստակ բաժանված է երկու մասի ՝ հյուսիսային և հարավային, իսկ նրանց միջև սահման է ծառայում Թագուս գետի հովիտը։ Հյուսիսում լեռնային երկիր է՝ խիստ մասնատված ռելիեֆով (Տրաս օս Մոնտես և Բեյրա Ալտա նահանգներ) և լեռնոտ ափամերձ հարթավայրի համեմատաբար նեղ գոտիով։ Հարավային Պորտուգալիան հիմնականում ցածրադիր է, ունի լայն դաշտեր և ալիքավոր սարահարթեր։ Պորտուգալիայի կլիման միջերկրածովային է, որտեղ զգալի է օվկիանոսի ազդեցությունը։ Երկրի հյուսիսը, հատկապես լեռնային շրջանը, բնութագրվում է բարձր խոնավությամբ, տարեկան միջին տեղումների քանակը 1-ից 2 մ և ավելի է։ Հարավում խոնավությունը աստիճանաբար նվազում է, կլիման դառնում է շատ ավելի չոր ՝ երկար, պարզ և տաք ամառներով, հարավում որոշ տեղերում տարեկան միջին տեղումները 500 մմ-ից պակաս են։ Հյուսիսային Պորտուգալիայում հստակորեն դրսևորվում է կլիմայական գոտիավորումը, լեռնային շրջաններում զով կլիմա է, ձմռանը այստեղ ձյան ծածկույթը պահպանվում է մի քանի ամիս։

Չնայած հյուսիսային և հարավային Պորտուգալիայի կլիմայի տարբերությանը, երկրի բուսական ծածկույթը համեմատաբար միատարր է՝ սովորաբար միջերկրածովյան։ Հստակ արտահայտված է բուսականության վերընթաց գոտիավորումը, բայց փոփոխվում է կախված օվկիանոսի ազդեցությունից, օդի խոնավությունից։ Մշտադալար կաղնիների (քարակաղնի և խցանակաղնի), ծովափնյա սոճու և սոճու անտառները տարածված են լեռներում, կան շագանակագույն և կաղնու անտառներ (սաղարթախիտ կաղնուց)։ Անտառները մեծապես հատված են՝ այժմ զբաղեցնելով ընդհանուր տարածքի միայն 5% -ը։ Մաքվիսի խիտ և փարթամ մացառուտները մեծ զարգացում ունեն Պորտուգալիայում։ Առափնյա գոտում, հատկապես Սերրա դե Սինտրա լեռնաշղթայի տարածքում, մնացուկային անտառների աննշան մնացորդներ կան, որոնք ցույց են տալիս Ատլանտյան կղզիների անտառներին որոշակի մոտիկությունը (Մադեյրա և Կանարյան կղզիներ)։

Մայրցամաքային Պորտուգալիա, 1971-2000 կանոնավոր, 2003-2020 էքստրեմալ եղանակի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 24.2
(75.6)
26.9
(80.4)
31.6
(88.9)
34.6
(94.3)
40.0
(104)
44.9
(112.8)
46.2
(115.2)
47.4
(117.3)
45.0
(113)
38.5
(101.3)
29.1
(84.4)
24.8
(76.6)
47.4
(117.3)
Միջին բարձր °C (°F) 13.1
(55.6)
14.5
(58.1)
17.0
(62.6)
18.2
(64.8)
21.0
(69.8)
25.4
(77.7)
28.7
(83.7)
28.8
(83.8)
26.3
(79.3)
21.2
(70.2)
16.8
(62.2)
13.9
(57)
20.41
(68.73)
Միջին օրական °C (°F) 8.8
(47.8)
10.0
(50)
11.9
(53.4)
13.2
(55.8)
15.7
(60.3)
19.4
(66.9)
22.2
(72)
22.2
(72)
20.2
(68.4)
16.2
(61.2)
12.4
(54.3)
10.0
(50)
15.18
(59.34)
Միջին ցածր °C (°F) 4.5
(40.1)
5.6
(42.1)
6.8
(44.2)
8.1
(46.6)
10.5
(50.9)
13.5
(56.3)
15.6
(60.1)
15.5
(59.9)
14.2
(57.6)
11.2
(52.2)
7.9
(46.2)
6.1
(43)
9.96
(49.93)
Ռեկորդային ցածր °C (°F) −10.2
(13.6)
−10.2
(13.6)
−12.9
(8.8)
−4.8
(23.4)
−2.1
(28.2)
−0.9
(30.4)
1.5
(34.7)
2.7
(36.9)
−0.8
(30.6)
−3.1
(26.4)
−10.9
(12.4)
−9.0
(15.8)
−12.9
(8.8)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 117.3
(4.618)
100.1
(3.941)
61.2
(2.409)
78.9
(3.106)
71.2
(2.803)
32.2
(1.268)
13.8
(0.543)
13.7
(0.539)
42.1
(1.657)
98.2
(3.866)
109.4
(4.307)
144.0
(5.669)
882.1
(34.726)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Տնտեսական գործունեություն

Կուլտուրական մշակաբույսերից գերակշռում են խաղողի այգիները և հարավային այգիները՝ ներառյալ ցիտրուսային մրգերը, ինչպես նաև թուզը, ձիթապտուղը և նուշը, բացի այդ՝ բանջարեղենի և հացահատիկային մշակաբույսերը, եգիպտացորենի և ցորենի գերակշռությամբ։ Պորտուգալիայում լավ զարգացած է անասնապահությունը։ Կարևոր նշանակություն ունի նավարկությունը և ձկնորսությունը, ինչպես նաև հանքարդյունաբերությունը․ արդյունահանում են ածուխ, պղինձ, վոլֆրամ, անագ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Պորտուգալիայի Աշխարհագրություն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտուգալիայի աշխարհագրություն» հոդվածին։

Tags:

Պորտուգալիայի Աշխարհագրություն ՌելիեֆՊորտուգալիայի Աշխարհագրություն ԿլիմաՊորտուգալիայի Աշխարհագրություն Տնտեսական գործունեությունՊորտուգալիայի Աշխարհագրություն ՊատկերասրահՊորտուգալիայի Աշխարհագրություն ԾանոթագրություններՊորտուգալիայի ԱշխարհագրությունԱզորյան կղզիներԵվրասիաԻսպանիաՄադեյրաՊիրենեյան թերակղզիՊորտուգալիաՋիբրալթարի նեղուց

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԸնձառյուծԿոտորակ (մաթեմատիկա)ԿատուներՖեմինիզմԽնկո ԱպերՄարո ՄարգարյանՆիդերլանդներԴուբայՎանՀարցական նշանԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկԶուգահեռագիծՕրալ սեքսԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՍրտամկանի ինֆարկտԶատկի ավանդույթներՄայրցամաքԵրիկամաքարային հիվանդությունԱրեգակՄեսրոպ ՄաշտոցՖինանսական իրավունքԵրազՄետրոնիդազոլՀրայր ԴժոխքՆախադասության գլխավոր անդամներՓոքրիկ իշխանըՀայկյան տոմարԷպիլեպսիաՄխիթար ԳոշԼուսինե ԿիրակոսյանՊելեԿովՍուրբ Յոթ ՎերքԵրևանի թանգարանների ցանկԿաթնասուններՎայոց ձորի մարզՕհմի օրենքՈւղիղ խնդիրՀայկական անձնագիրԷկզեմաՏիեզերքՄիավորված ազգերի կազմակերպությունԱլեքսանդր ՇիրվանզադեՀրազդան մարզադաշտՌուբինյաններՄակերեսՀովհաննես ԱյվազովսկիԵրկկենցաղներԱմոթույքԿռունկներԱրարատի մարզՀայաստանի պետական տոներ և հիշատակի օրերՀաղարծնի վանքԵգիպտոզավրԱռնանդամի գլխիկՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԼեհաստանԱյծեղջյուրՇիրակի մարզԱտոպիկ մաշկաբորբՏագնապային խանգարումՀովհաննես ՇիրազԿրիշտիանու ՌոնալդուՍասնա ծռերՀունգարիաՑորենՄիքելանջելոՄիզոպրոստոլԱդոլֆ ՀիտլերՖրենկ ՍինատրաԱրաբոԿանանց միջազգային օրԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԿիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականՄեջքի ցավՎերածնունդԳորշ արջ🡆 More