Պլևենի մարզ (բուլղար․՝ Област Плевен), Բուլղարիայի քսանութ մարզերից մեկը, երկրի Հյուսիս-կենտրոնական տարածաշրջանում։ Մայրաքաղաքը Պլևեն քաղաքն է։ Մարզպետը Իվան Նովկիրիշկին է։
Պլևենի մարզ բուլղար․՝ Област Плевен | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Բուլղարիա | ||
Կարգավիճակ | Բուլղարիայի մարզ | ||
Մտնում է | Բուլղարիա | ||
Վարչկենտրոն | Պլևեն | ||
ԲԾՄ | 224 մետր | ||
Մարզպետ | Իվան Նովկիրիշկի | ||
Բնակչություն | ▼251 986 մարդ (դեկտեմբերի 31, 2015) | ||
Տարածք | 4337 կմ² | ||
Հիմնադրված է | հունվարի 8, 1999 թ. | ||
Սահմանակցում է | Լովեչի մարզ | ||
Ժամային գոտի | DAZD? | ||
ISO 3166-2 կոդ | BG-15 | ||
Ավտոմոբիլային կոդ | EH | ||
pleven-oblast.bg | |||
Պլևենի մարզը գտնվում է Ներքինդունայան հարթավայրում։ Մարզի հյուսիսային սահմանի դերն է կատարում Դունայով անցնող Բուլղարիայի և Ռումինիայի պետական սահմանը։ Արևելյան մասում Պլևենի մարզը սահմանակցում է Վրաչանի մարզի հետ, հարավում՝ Լովեչի մարզի հետ, արևմտյան մասում՝ Վելիկո Տիրնովոյի մարզի հետ։ Մարզի տարածքը՝ 4333 կմ²։
Մարզկենտրոն Պլևենը գտնվում է երկրի մայրաքաղաք Սոֆիայից 170 կմ հեռավորության վրա, սևծովյան ափից 320 կմ դեպի արևմուտք, Դունայից 30 կմ հարավ և Ստարա Պլանինա լեռներից մոտ 70 կմ հեռավորության վրա։
Պլևենի մարզը բնակչությունը կազմում է 304 040 մարդ (ըստ 2010 թվականի հունվարի 15-ը).
2001 թվականի մարդահամարով մարզի բնակչությունը կազմում էր 311 985 մարդ, որոնցից բուլղարացիներ 280 475 մարդով մեծամասնություն էին կազմում։ 16 931 գրանցվել են որպես թուրքեր (չնայած որ դրանց մեջ նաև ընդգրկում են նաև որոշ թվով գնչուներ) և 9777 մարդ՝ գնչու։ Դրանցից՝
2008 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Պլևենի մարզում բնակվում էր 294 277 մարդ, այդ թվում՝
Մահացությունը մարզում գերակշռում է ծննդաբերությունը, բնակչության բնական աճը բացասական է։ 2008 թվականին բնակչության կորուստները կազմել էին 2497 մարդ (տղամարդիկ՝ 1452 մարդ, կանայք՝ 1045 մարդ). Ներքին և արտաքին միգրացիայի հաշվին մարզի ընդհանուր բնակչությունը կրճատվել է 1154 մարդով (տղամարդիկ 589 մարդով, կանայք՝ 565)։
Վարչական առումով Պլևենի մարզը բաժանվում է 11 համայնքների՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլևենի մարզ» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Պլևենի մարզ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.