Պիտեր Ուեյր Հիգս (անգլ.՝ Peter Ware Higgs, մայիսի 29, 1929(1929-05-29), Նյուքասլ ափոն Թայն, Միացյալ Թագավորություն - ապրիլի 8, 2024(2024-04-08), Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի տեսական ֆիզիկոս, ներատոմային մասնիկների զանգվածի վերաբերյալ հետազոտությունների համար ստացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, եղել է Էդինբուրգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։
1960-ականներին Հիգսը առաջ է քաշել վարկած, ըստ որի Էլեկտրաթույլ փոխազդեցությունում համաչափության խախտումը կարող է ընդհանոր առմամբ բացատրել տարրական մասնիկների զանգվածի ծագումը, հատկապես W- և Z-բոզոնների։ Այս մեխանիզմը (կոչվում Հիգսի մեխանիզմ), որը նույն ժամանակաշրջանում այլ ֆիզիկոսներ ևս առաջարկել են, կանխատեսել է նոր մասնիկի՝ Հիգսի բոզոնի գոյությունը, որի հայտնաբերումը դարձել է ֆիզիկայի մեծագույն նպատակներից։ 2012 թվականի հուլիսի 4-ին ՑԵՌՆ-ը հայտարարել է Մեծ հադրոնային բախիչում բոզոնի հայնաբերման մասին։ Հիգսի մեխանիզմը համարվում է տարրական մասնիկների ֆիզիկայի ստանդարտ մոդելի կարևոր բաղադրիչ, առանց որի որոշ մասնիկներ զանգված չէին ունենա։
Իր աշխատություները համար Հիգսը ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ Լոնդոնի թագավորական ընկերությունից Հյուզի մեդալ (1981), Ֆիզիկայի ինստիտուտից Ռեզերֆորդի մեդալ (1984), Եվրոպական ֆիզիկական ընկերությունից Բարձր էներգիայի և մասնիկների ֆիզիկայի մրցանակ (1997), Ֆիզիկայի Վոլֆի մրցանակ (2004), Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Օսկար Կլեյնի հիշատակի մեդալ (2009), Ամերիկյան ֆիզիկական ընկերությունից Սակուրայի մրցանակ (2010) և Էդինբուրգի թագավորական ընկերությունից Հիգսի մեդալ (2012)։ Հիգսի բոզոնի հայտնաբերումից հետո ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը նշել է, որ Հիգսը պետք է ստանա Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, որը նա ստացել է 2013 թվականին (Ֆրանսուա Էնգլերի հետ)։ 2012 թվականին ստացել է Պատվո լեգեոնի շքանշան] իսկ 2015 թվականին Թագավորական ընկերության կողմից ստացել է Կոմպլիի մեդալ՝ աշխարհի ամենահին գիտական մրցանակը։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեր Հիգս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեր Հիգս» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Պիտեր Հիգս, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.