Պիտեր Բրեյգել Ավագ

Պիտեր Բրեյգել Ավագ կամ «Ռամիկ» (հոլ.՝ Pieter Bruegel de Oude, մոտ 1525, Բրեդա, Baronie van Breda, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ - սեպտեմբերի 9, 1569, Բրյուսել, Բելգիա), ֆլամանդացի գեղանկարիչ, գծանկարիչ, բնանկարի ու ժանրային նկարների վարպետ։ Այս ազգանունը կրողներից ամենահայտնին է։

Պիտեր Բրեյգել Ավագ
հոլ.՝ Pieter Bruegel de Oude
Պիտեր Բրեյգել Ավագ
Ի ծնեPieter Bruegel de Oude
Ծնվել էմոտ 1525[…]
ԾննդավայրԲրեդա, Baronie van Breda, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ
Վախճանվել էսեպտեմբերի 9, 1569
Մահվան վայրԲրյուսել, Բելգիա
ԱզգությունՖլամանդացիներ
ՔաղաքացիությունՀաբսբուրգյան Նիդերլանդներ
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող և գծանկարիչ
ՈճՎերածննդի հոլանդական և ֆլամանդական նկարչություն և հյուսիսային Վերածնունդ
Ժանրհյուսիսային Վերածնունդ, բնանկար, դիմապատկեր, նատյուրմորտ, Անիմալիստիկա և ծովանկար
ԹեմաներՎերածննդի գեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներTwo Chained Monkeys?, Անմիտ Գրետան և Գյուղական պար
ՈւսուցիչՊիտեր Կուկ վան Ալստ
ԱնդամակցությունԱնտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա
ԱմուսինՄայկեն Քոյկե
ԶավակներՊիտեր Բրեյգել Կրտսեր և Յան Բրեյգել Ավագ
ԱզգականներՊիտեր Կուկ վան Ալստ և Պաուելս Կուկ վան Ալստ
ստորագրություն
Изображение автографа
Պիտեր Բրեյգել Ավագ Pieter Bruegel (I) Վիքիպահեստում

Նկարիչներ Պիտեր Բրեյգել Կրտսերի և Յան Բրեյգել Ավագի հայրն է։

Կենսագրություն

Պիտեր Բրեյգելը ենթադրաբար ծնվել է 1525-1530 թվականների միջակայքում (ծննդյան ճշգրիտ թվականը հայտնի չէ)։ Որպես ծննդավայր հաճախ մատնանվում է Բրեդա քաղաքը (Նիդերլանդներ, Հյուսիսային Բրաբանտ

Սկզբում նկարչի ազգանունը գրվել է Brueghel (գրության այս ձևը պահպանվել է նրա երեխաների ազգանուններում), սակայն 1559 թվականից նկարիչը սկսել է իր նկարները ստորագրել Bruegel ձևով։

Ստեղծագործական կյանքը նկարիչը սկսել է գրաֆիկական աշխատանքներով։ 1540-ական թվականների կեսերին հայտնվել է Անտվերպենում, որտեղ սովորել է Կառլոս V կայսեր պալատական նկարիչ Պիտեր Կուկ վան Ալստի մոտ։

Վան Ալստի վարպետանոցում Բրեյգելն աշխատել է մինչև իր վարպետի մահը 1550 թվականին։ 1551 թվականին Բրեյգելն ընդունվել է Անտվերպենի նկարիչների գիլդիա և աշխատանքի անցել Հիերոնիմ Կոկի վարպետանոցում, որ տպագրում ու վաճառում էր փորագրություններ։ Կոկի վարպետանոցում նկարիչը տեսել է Հիերոնիմոս Բոսխի ստեղծագործությունների էստամպները, որոնք տպավորել են նրան այնքան, որ նա մեծ նկարչի թեմաներով իր տարբերակներն է նկարել։

1552-1553 թվականներին Կոկի առաջարկով Բրեյգելը ճանապարհորդել է Ֆրանսիա, Իտալիա, Շվեյցարիա իտալական բնապատկերների շարք ստեղծելու նպատակով, որը նախատեսված պիտի լիներ փորագրությունների համար։ Պիտեր Բրեյգելը տպավորվել է Հռոմի հուշարձաններով և Վերածննդի գործերով, ծովային տարերքով և Միջերկրական ծովի գեղատեսիլ ծովախորշերով։ Ենթադրաբար Հռոմում նա աշխատել է մանրանկարիչ Ջուլիո Կլովիոյի հետ։

1563 թվականին Բրեյգելն ամուսնացել է իր ուսուցիչ Վան Ալստի դստեր` Մարիայի հետ (Մայկեն)։

1556 թվականին Բրեյգելն աշխատել է Անտվերպենում «Չորս քամի» տպագրական վարպետանոցում, որ պատկանել է նիդերլանդացի հրատարակիչ Հիերոնիմ Կոկին։ Բրեյգելի նկարներով այստեղ պատրաստվել են «Մեծ ձկներն ուտում են փոքրերին», «Ավանակը դպրոցում» փորագրությունները։ Փորձելով բավարարել հարուստ պատվիրատուների ճաշակը` Կոկը նույնիսկ չի վարանել կեղծել փորագրությունների ստորագրությունները։ Այսպես, «Մեծ ձկներն ուտում են փոքրերին» փորագրությունը վաճառվել է նիդերլանդացի հայտնի նկարիչ Հիերոնիմոս Բոսխի ստորագրությամբ։

1557 թվականին Բրեյգելը ստեղծել է փորագրությունների շարք, որոնք ներկայացրել են յոթ մահացու մեղքերը։

1563 թվականին Բրեյգելն ընտանիքով տեղափոխվել է Բրյուսել։

Ինչքան հայտնի է, Բրեյգելը պատվերով դիմանկարներ ու մերկ բնորդներ չի նկարել։ Նրան վերագրվող դիմանկարներից միայն մեկն է հաստատապես պատկանում նկարչի վրձնին` «Ծեր կնոջ դիմանկարը» (1564, Հին պինակոտեկ)։ Հավանաբար նկարիչը դիմանկարների պատվերների պակաս չի ունեցել, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանք չի ընդունել։

1564 թվականին նկարել է «Մոգերի երկրպագություն» կտավը, իսկ 1565 թվականին՝ «Տարվա եղանակները» (կամ «Տասներկու ամիսներ») շարքը` բաղկացած վեց նկարից, որոնցից մեկը չի պահպանվել։ Ուշ միջնադարի` ազնվականության համար ստեղծված նկարազարդ աղոթագրքերում հաճախ եղել է օրացույց, որտեղ ամեն ամսվան հատկացված է եղել առանձին էջ։ Եղանակի փոփոխությունը առավել հաճախ պատկերվել է ամեն ամսվան բնորոշ աշխատանքներով, սակայն Բրեյգելի մոտ եղանակների փոփոխության հիմնական դերակատարը բնությունն է, իսկ մարդիկ, ինչպես նաև անտառները, լեռները, ջուրը, կենդանիները լանդշաֆտի մի մասն են միայն կազմում։ Շարքի բոլոր նկարները` «Նախրի վերադարձը», «Որսորդները ձյան վրա», «Հունձք», «Ամպամած օր», «Հունձ», նույն ֆորմատով են և հավանաբար ստեղծվել են նույն պատվիրատուի պատվերով։ Կարել վան Մանդերը կարծում էր, որ այդ պատվիրատուն անտվերպենյան առևտրական Նիկոլաս Յոնգելինկն էր, որ, հետագայում գումարի խիստ կարիք ունենալով, իր ունեցած բոլոր նկարները գրավադրել է` այլևս չկարողանալով դրանք վերադարձնել։

Պիտեր Բրեյգել Ավագ 
Պիտեր Բրեյգելի դիմանկարը, Դոմինիկ Լամսոնիոս

Բրեյգելի կամ Բրեյգելին վերագրվող մոտ 45 նկարներից մոտավորապես 30-ը բնության, գյուղական կյանքի ու նրա բնակիչների թեմաներով են։ Գյուղական ստորին խավի անդիմագիծ ներկայացուցիչները դարձել են նրա աշխատանքների գլխավոր հերոսները. որոշ գործերում նա նույնիսկ մասամբ ընդհանրապես փակում է կերպարների դեմքերը։ Սակայն ուշ շրջանի գործերը վկայում են, որ հեղինակի հետաքրքությունը անհատական կերպարների հանդեպ աճել է։ Նկարիչը սկսել է նկարել մարդկանց խոշոր կերպարներ, որոնց ստորադասվում է շրջապատը։ Այդպիսի նկարներից են «Կույրերը», «Գյուղացին ու բներ քանդողը», «Մարդատյացը», «Հաշմանդամներ»։

Բրեյգելը եղել է մոտ քառասուն տարեկան, երբ իսպանացի հերցոգ Ֆեռնանդո Ալբայի զորքերը մտել են Բրյուսել Նիդերլանդներում հերետիկոսներին ոչնչացնելու նպատակով։ Նկարչի կյանքի վերջին տարիներն անցել են ահաբեկության մթնոլորտում։ Բրեյգելի վերջին գործերից մեկի մասին` «Կաչաղակը կախաղանին» (1568, Հեսսենի երկրամասի թանգարան), Վան Մանդերը գրում է, որ նա «կնոջը կտակել է կախաղանով նկարը, որտեղ կաչաղակը խորհրդանշում է բանսարկուներին, որոնց նա կուզեր կախված տեսնել»։ Կախաղանն իր հերթին ասոցացվել է իսպանացիների կառավարմանը, երբ իշխանությունները սկսել են ամոթալի մահվան դատապարտել ենթականերին, իսկ Ալբայի իշխանությունը հիմնված է եղել բացառապես մատնությունների վրա։ «Մանուկների կոտորած» նկարում պատկերված է սևազգեստ չար կերպարը, որ հետևում է Հերովդեսի հրամանների կատարմանը։ Այս կերպարի նմանությունն Ալբային նույն հարթության վրա է դնում Ֆիլիպ II-ին Հերովդեսի հետ։

Վան Մանդերը հաղորդել է Բրեյգելի վերջին նկարի մասին «Ճշմարտության հաղթարշավը» (նկարը չի պահպանվել), որ նա համարել է լավագույնը նկարչի ստեղծագործության մեջ։

Պիտեր Բրեյգել Ավագը մահացել է 1569 թվականի սեպտեմբերի 9-ին Բրյուսելում։ Թաղված է Բրյուսելի Նոտր Դամ դե լա Շապել եկեղեցում։

Ստեղծագործական ներդրում

Աշխատել է Անտվերպենում, 1563 թվականից` Բրյուսելում։ Հետևելով ազգային ավանդույթներին և ժողովրդական բանահյուսությանը՝ ստեղծել է խոր ազգային կերպարներ։ Պիտեր Բրեյգել Ավագը ազգային բնանկարի ստեղծողն է, ֆլամանդական և հոլանդական ռեալիստական արվեստի հիմնադիրներից։

Ներկայումս միայն 45 աշխատանք է անտարակուսելիորեն համարվում Բրեյգելի վրձնինը։ Դրանցից 43-ը պահվում են 12 երկրների թանգարաններում` Ավստրիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Նիդերլանդներ, ԱՄՆ, Ֆրանսիա, Չեխիա, Շվեյցարիա։ Նկարչի գործերը առավել շատ ներկայացված են Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում (12) և Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանում (4)։

Գործերից

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Պիտեր Բրեյգել Ավագ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեր Բրեյգել Ավագ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 560 Պիտեր Բրեյգել Ավագ 

Tags:

Պիտեր Բրեյգել Ավագ ԿենսագրությունՊիտեր Բրեյգել Ավագ Ստեղծագործական ներդրումՊիտեր Բրեյգել Ավագ ԳործերիցՊիտեր Բրեյգել Ավագ ՊատկերասրահՊիտեր Բրեյգել Ավագ ԾանոթագրություններՊիտեր Բրեյգել Ավագ Արտաքին հղումներՊիտեր Բրեյգել Ավագ15251569d:Q1031430d:Q159856d:Q2196143d:Q43270ԲելգիաԲրեդա (քաղաք)ԲրեյգելԲրյուսելՀոլանդերենՍեպտեմբերի 9Ֆլամանդացիներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հարավային ԿորեաԼևոն ՇանթԳլանՊրիզմաՀրամայական եղանակԵգիպտոսԶատիկՀայաստանի Հանրապետության քաղաքացու օրՊարույր ՍևակԱրաքսԵրկիր ՆաիրիԽՍՀՄ փլուզումՀանգԼիբանանԿրծքագեղձի քաղցկեղՀեշտոցի սնկային վարակԱշխարհի երկրներն ըստ տարածքիԴավիթ ԲեկՎահագն ԴավթյանՄանուշակՌոբոտԴավիթ ՄուրադյանՍտեփան Զորյան (գրող)ԱմառԱշոտ Բ ԵրկաթԲյուզանդական կայսրությունՍևանի իշխանԴպրությունՓոխաբերությունԹռչնագիրՄիացյալ ԹագավորությունՕրալ սեքսԲրոնխաբորբՄարսողությունՔիշ (կղզի)Կիրանց (Տավուշի մարզ)Հայաստանի առաջին հանրապետությունՍրտամկանի ինֆարկտՄուշեղ ԳալշոյանՀայաստանի դրոշՍպիտակավոր վանքԿտավատԱնգլերենԷվոլյուցիաԲուլինգԴերանունՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՄԻԱՎ/ՁԻԱՀԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Սննդային ալերգիաՅուրի ՎարդանյանՁվարանի կիստաԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)44-օրյա պատերազմԲագրատունիների թագավորությունՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԼիմֆոմաԲջիջԱրգանդի միոմաՎիտամին CՔիմիական ռեակցիաներՄինաս ԱվետիսյանՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԱլեքսանդր ՍպենդիարյանՅոհան ԳուտենբերգՀայաստանի պատմական մայրաքաղաքներՎանՇաքարային դիաբետԳագիկ ԱՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱզգային ժողովրդավարական բևեռԽուստուփՀամեմատությունՀնդկաստանԿոստանդնուպոլիսՖուտբոլ🡆 More