Ուիլյամ Թոմսոն, 1-ին Բարոն Կելվին (անգլ.՝ William Thomson, 1st Baron Kelvin, հունիսի 26, 1824(1824-06-26), Բելֆասթ - դեկտեմբերի 17, 1907(1907-12-17), Լարգս, Largs, Այրշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի ֆիզիկոս։ Բացառիկ ընդունակությունների համար 10 տարեկանում ընդունվել է Գլազգոյի համալսարան, այնուհետո, 1843 թ․՝ Քեմբրիջի համալսարանը, որն ավարտելուց հետո, 22 տարեկանում, դարձել է Գլազգոյի համալսարանի բնափիլիսոփայության ամբիոնի ղեկավար (1846 - 1899 թթ.), 1904 թ.՝ նաև այդ համալսարանի նախագահը։ 1851 թ.
ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, 1890 - 1895 թթ. եղել է այդ ընկերության նախագահը։ Գիտության մեջ ունեցած իր ակնառու վաստակի համար 1892 թ. Թոմսոնն ստացել է լորդի տիտղոս և կոչվել լորդ Կելվին։
Թոմսոնը մշակել է մեթոդ, որը թույլ տվեց լուծել էլեկտրատեխնիկայի, մագնիսաստիկայի, ջերմահաղորդակցության տեսության մի շարք բարդ խնդիրներ։ Թոմսոնին է պատկանում թերմոդինամիկայի երկրորդ սկզբունքի ձևակերպումներից մեկը, որի հիման վրա ապացուցվել է, որ երկրորդ սեռի հավերժական շարժիչ (մեքենա, որը էներգիան ամբողջությամբ վերածում է աշխատանքի) չի կարող գոյություն ունենալ։
Ջեյմս Պրեսկոտ Ջոուլի հետ բացահայտել է, որ ծակոտկեն միջնորմով իրական գազերի դանդաղ հոսույթի ժամանակ դրանց ջերմաստիճանը փոխվում է, որը գիտության մեջ հայտնի է «Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ» անունով։ Նա ուսումնասիրել է նաև բյուրեղների մագնիսական հատկությունները, բացահայտել ֆեռոմագնիսների տեսակարար ջերմահաղորդականության կախումը դրանց մագնիսացումից (Թոմսոնի էֆեկտ), ստեղծել մի շարք գերզգայուն էլեկտրաչափեր, համապիտանի կողմնացույց և այլ սարքեր։
Միավորների միջազգային համակարգում 1 Կ ջրի եռակի կետի թերմոդինամիկական ջերմաստիճանի 1/273,16 մասն է։ 1 Կ = 1C
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Թոմսոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 198)։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ուիլյամ Թոմսոն, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.