Ուենթուորթ Միլեր

Ուենթուորթ Էրլ Միլեր Երրորդ (անգլ.՝ Wentworth Earl Miller III, հունիսի 2, 1972(1972-06-02), Chipping Norton, Արևմտյան Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի դերասան, մոդել, սցենարիստ և պրոդյուսեր։ Առավելապես հայտնի է «Fox» հեռուստաընկերության «Փախուստ բանտից» հեռուստասերիալում Մայքլ Սքոֆիլդին մարմնավորելով, ինչի համար արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակի՝ լավագույն դերասանի անվանակարգում։

Ուենթուորթ Միլեր
Ուենթուորթ Միլեր
Ուենթուորթ Միլեր
Ծնվել էհունիսի 2, 1972(1972-06-02) (51 տարեկան)
ԾննդավայրChipping Norton, Արևմտյան Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, Միդվուդի ավագ դպրոց և Quaker Valley High School?
ՔաղաքացիությունՈւենթուորթ Միլեր ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, դերասան, սցենարիստ, մոդել, կինոդերասան և կինոպրոդյուսեր

2013 թվականին կատարել է սցենարիստական դեբյուտը՝ հեղինակելով «Սթոքեր» թրիլերի սցենարը։ Երկրորդ պլանի դերակատարում է ունեցել «Ֆլեշ» հեռուստասերիալում և հիմնական դեր դրա սփին–օֆֆ՝ «Վաղվա Լեգենդները» հեռուստասերիալում։

Վաղ կյանք

Միլերը ծնվել է Օքսֆորդշիր կայսրության Չիփինգ Նորթոն քաղաքում, Ռոքսանի և Ուենթուորթ Միլեր Երկրորդի ընտանիքում։ Նրա հայրը սովորում էր Օքսֆորդի համալսարանում Միլերի ծնունդի ժամանակ։ 2003 թվականին Միլերը ասաց, որ նրա հայրը սևամորթ է, իսկ մայրը՝ սպիտակամորթ։ Նրա հորական տատն ու պապը ունեն աֆրոամերիկյան, Ճամայկական, անգլիական, գերմանական, հրեական և չերոկական ծագում։ Իսկ մոր տատն ու պապը՝ ռուսական, ֆրանսիական, հոլանդական, սիրիական և լիբանանական ծագում։

Նրա ընտանիքը տեղափոխվեց Փարք Սլոուփ, Բրուքլին, երբ նա մեկ տարեկան էր։ 1995 թվականին նա ավարտել է Պրինստոնի համալսարանը անգլիական գրականության բակալավրով։

Կարիերա

Ուենթուորթ Միլեր 
Ուենթուորթ Միլերը 2008 թվականին

1995 թվականին Միլերը տեղափոխվել է Լոս Անջելես՝ դերասանական կարիերան զարգացնելու համար։ Միլերը 1998 թվականին ստացել է իր առաջին հեռուստատեսային դերը՝ մարմնավորելով Գեյջ Փետրոնզիին «Բաֆի» հեռուստասերիալում։

2002 թվականին մարմնավորել է Դեյվիդ Սքոթին ABC հեռուստաալիքի «Դինտոպիա» մինիսերիալում։ Մի քանի փոքր դերեր կատարելուց հետո, 2003 թվականին նկարահանվել է «Վարկաբեկված հեղինակություն» ֆիլմում՝ մարնավորելով երիտասարդ Քոուլմեն Սիլքին։ 2003 թվականին նաև նկարահանվել է «Ուրիշ աշխարհ» ֆիլմում՝ մարմնավորելով Մայքլ Քորվինի ընկեր բժիշկին։ 2005 թվականին Միլերը մարնավորել է Մայքլ Սքոֆիլդին Fox հեռուստաալիքի «Փախուստ բանտից» հեռուստասերիալում։ Նա կատարել է հոգատար եղբոր դեր, ով մշակել էր գործող ծրագիր, որպեսզի իր եղբորը՝ Լինքոլն Բուրոուին (Դոմինիկ Փարսել) ազատի մահվան դատապատժից, հանցանքի համար, որը նա չէր գործել։ Իր այս դերի համար նա 2005 թվականին ստացել է Ոսկե Գլոբուսի նոմինացիա որպես Լավագույն դրամատիկական հեռուստասերիալի դերասան։

Նա նկարահանվել է Մրայա Քերիի երկու տեսահոլովակներում՝ «It's Like That» երգի տեսահոլովակում որպես ցերեկույթի հյուր և «We Belong Together» տեսահոլովակում որպես նրա սիրեցյալը։

Միլերը գրել է «Սթոքեր» հոգեբանական թրիլերի սցենարը։ Նա օգտագործել է Թեդ Ֆոուլք գրական անունը։ Ֆիլմը պատմում է մի դեռահաս աղջկա մասին, ով իր հոր մահից հետո կատարում է գործարք իր առեղծավածային հերեղբոր հետ, ում մասին նա անցյալում չգիտեր։ Միլերը դա նկարագրել է որպես՝ «սարսափ ֆիլմ, ընտանեկան դրամա և հոգեբանական թրիլեր»։ Փարք Չուան Ուոքը եղել է ֆիլմի ռեժիսորը, Միա Վասիկովսկան կատարել է դեռահաս աղջկա դերը, Նիկոլ Քիդմանը կատարել է մոր դերը, իսկ Մեթյու Գուդը՝ հորեղբոր։ Ֆիլմը հեռարձակվել է 2013 թվականին։

Միլերը գրել է բելգաամերիկյան «Լոֆթ» հեռուստասերիալի սցենարը, որը վերցված է Էրիկ Վան Լուի «Լոֆթ» գերամներեն լեզվով բելգիական ֆիլմից։

Միլերը նաև գրել է «Հիասթափոցության սենյակը» ֆիլմի սցենարը, որը ընտանեկան դրամա է և ունի սարսափ ֆիլմի էլեմենտներ։

2014 թվականի հուլիսին հայտարարվեց, որ Միլերը նկարահանվելու է The CW հեռուստաալիքի «Ֆլեշ» սուպերհերոսական հեռուստասերիալում՝ մարմնավորելով Լեոնարդ Սնարտին/ Կապիտան Սառնամանիքին.։ Նա հեռուստասերիալում առաջին անգամ երևացել է առաջին եթերաշրջանի չորրորդ սերիայում, և կրկնել է իր դերը «Վաղվա լեգենդները» հեռուստասերիալում։ Միլերը լքել է «Վաղվա Լեգենդները» առաջին եթերաշրջանից հետո, սակայն կնքել է պայմանագիր Warner Bros. TV–ի հետ, Սնարտի դերը այլ հեռուստասերիալներում կատարելու համար։

Անձնական կյանք

Ուենթուորթ Միլեր 
Միլերը 2015 թվականին

Միլերը ապրում է Բրիտանական Կոլումբիա նագանգի Վանկուվեր քաղաքում, Կանադայում։ Նա ունի երկու քույր՝ Լեյը և Ջիլիանը։ Նա ունի Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի քաղաքացիություն։

2007 թվականին «InStyle» ամսագրին տված հարցազրույցում Միլերը հերքել է այն փաստը, որ նա գեյ է։ Սակայն 2013 թվականի օգոստոսին նա խոստովանել է, որ գեյ է GLAAD-ի վեբյաքում իր գրած նամակում, որտեղ ասվում է, որ նա չի գնացել Սանկտ Պետերբուրգի միջազգային կինոփառատոն, քանի որ Ռուստաստանում լավ չեն վերաբերվում իրենց համասեռական քաղաքացիներին։ Նա գրել է, որ չի կարող մասնակցել այդ միջոցառմանը մի երկրում, որտեղ իր նման մարդիկ չունեն ազատ ապրելու և սիրելու իրավունք։

2013 թվականին Սիեթլ քաղաքում «Human Rights Campaign»-ի ընթրիքի ժամանակ Միլերը ասել է, որ դեռահաս տարիքում մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել։

2016 թվականին Ֆեյսբուքում իր հրապարակման մեջ նշել է, որ մանուկ հասակից ունեցել է դեպրեսիա։ «Սա մի կռիվ էր, որը արժեր ժամանակ, հնարավորություններ, հարաբերություններ և հազարավոր անքուն գիշերներ»։ Այս հրապարկման մեջ նա ծաղրում էր ինքն իրեն, երբ 2010 թվականին նա ավելորդ քաշ էր հավագել։ Նա ասել է, որ գիրացել էր, քանի որ ցանկանում էր գտնել իր համար հարմար ուտելիք այն ժամանակ, երբ որ ցանկանում էր ինքնասպան լինել։ Հրապարակման վերջում Միլերը տեղադրել էր մի քանի կազմակերպությունների հղումներ, որոնցից էին «National Suicide Prevention Lifeline» և «Active Minds»:

2016 թվականի հոկտեմբերի 17-ին «Active Minds»-ը (հոգեկան առողջության բարեգործական կազմակերպություն) Միլերին նշանակել է կազմակերպության դեսպան։

Ֆիլմագրություն

Ֆիլմ
Տարի Անվանում Դեր Նշումներ
2000 Ռոմեո և Ջուլիետ Կեմս Փարիզ
2001 Սենյակ 302 Կարճամենտրաժ
2003 Ուրիշ աշխարհ Բժիշկ Ադամ Լոքվուդ
2003 Վարկաբեկված հեղինակություն Երիտասարդ Քոուլմեն Սիլք
2005 Խոստովանություն Բանտարկյալ / Թոմ Կարճամենտրաժ
2005 Սթելս Էդի Ձայն
2009 Արյան առու Գերմանացի զինվոր Տիտրերում չնշված դեր
2010 Չարի բնակիչը։ Կյանք մահից հետո Քրիս Ռեդֆիլդ
2014 Լեֆթ Լյուք Սիքորդ
2015 2 ժամ, 2 Վեգաս Տղա Կարճամենտրաժ
Որպես սցենարիստ և պրոդյուսեր
Տարի Անվանում Նշումներ
2013 Սթոքեր Սցենարիսը և համապրոդյուսեր
2016 Հիասթափության սենյակ Սցենարիստ
Տարի Անվանում Դեր Նշումներ
1998 Բաֆի Գեյջ Փենթրոզի Սերիա։ «Առաջ ձուկ»
1999–2000 Քո կյանքի ժամանակը Նելսոն 3 սերիա
2000 Հայտնի Ադամ Ռոդշիլդ–Ռայան 2 սերիա
2000 Շտապ օգնություն Մայք Փալմիերի Սերի։ «Վերադարձ տուն»
2002 Դինտոպիա Դեյվիդ Սքոթ Հիմնական դեր
2005 Նոր Ժաննա դ՛Արք Ռայան Հանթեր 2 սերիա
2005–2009 Փախուստ բանտից Մայքլ Սքոֆիլդ Հիմնական դեր
2005 Հոգու հետ խոսողը Սերժանտ Փոլ Ադամս Սերիա։ «Պիլոտ»
2009 Գրիֆինների ընտանիքը Ժոք #4 / Հայտնի երեխա #2 Ձայն, Սերիա։ «Սթյու Ռոյդս»
2009 Փախուստ բանտից։ Վերջնական փախուստը Մայքլ Սքոֆիլդ Հեռուստաֆիլմ
2009 Օրենք ու կարգուկանոն։ Հատուկ զորամաս Դետեկտիվ Նեյթ Քենդալ Սերիա։ «Անկայուն»
2011 Հաուս Բենջամին Բրայդ Սերիա։ «Բարեգործական»
2013 Երիտասարդ արդարադատություն Սլեյդ Ուիլսն / Դեթսթրոուք Ձայն, Սերիա։ «Երկընտրանք»
2014–2015 Ֆլեշ Լեոնարդ Սնարտ / Կապիտան սառնամանիք Երկրորդական դեր, 8 սերիա
2016 Վաղվա Լեգենդները Լեոնարդ Սնարտ / Կապիտան Սառնամանիք Հիմնական դեր
2017 Փախուստ բանտից Մայքլ Սքոֆիլդ Հիմնական դեր, Նկարահանվում է
Երաժշտական տեսահոլովակներ
Տարի Երգի վերնագիր Կատարող
2005 It's Like That Մրայա Քերի
2005 We Belong Together Մրայա Քերի
Տեսախաղեր
Տարի Անվանում Դեր Նշումներ
2010 Prison Break: The Conspiracy Մայքլ Սքոֆիլդ Ձայն

Մրցանակներ և անվանակարգեր

Տարի Մրցանակաբաշխություն Անվանակարգ Արդյունք Աշխատանք
2004 Սև ֆիլմ Լավագույն դերասան Առաջադրված Վարկաբեկված հեղինակություն
2004 Սև ֆիլմ Լավագույն առաջընթացային կատարում Առաջադրված Վարկաբեկված հեղինակություն
2005 Ոսկե Գլոբուս Դրամա հեռուստասերիալի դերասանի կողմից լավագույն կատարում Առաջադրված Փախուստ բանտից
2005 Սատուրն Լավագույն հեռուստատեսային դերասան Առաջադրված Փախուստ բանտից
2006 Ոսկե Դերբի Տարվա առաջընթացային կատարող Առաջադրված Փախուստ բանտից
2006 Teen Choice Award Ընտրություն լավագույն դրամա հեռուստասերիալի դերասան Առաջադրված Փախուստ բանտից
2006 Teen Choice Award Ընտրություն հեռուստատեսային բրեքաութ դերասան Առաջադրված Փախուստ բանտից
2007 Bravo Otto Լավագույն տղամարդ հեռուստատեսային դերասան 2–րդ հորիզոնական Փախուստ բանտից
2007 Teen Choice Award Ընտրություն հեռուստատեսային դերասան։ Դրամա Առաջադրված Փախուստ բանտից
2008 Teen Choice Award Ընտրություն հեռուստատեսային դերասան։ Արկածային մարտաֆիլմ Առաջադրված Փախուստ բանտից
2013 Fright Meter Award Լավագույն սցենարիստ Առաջադրված Սթոքեր
2013 International Online Cinema Awards Լավագույն օրիգինալ սցենարիստ Առաջադրված Սթոքեր
2014 Fangoria Chainsaw Award Լավագույն սցենար 2–րդ հորիզոնական Սթոքեր
2015 Սատուրն Լավագույն հեռուստատեսային երկրորդական դեր Հաղթանակ Ֆլեշ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ուենթուորթ Միլեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուենթուորթ Միլեր» հոդվածին։

Tags:

Ուենթուորթ Միլեր Վաղ կյանքՈւենթուորթ Միլեր ԿարիերաՈւենթուորթ Միլեր Անձնական կյանքՈւենթուորթ Միլեր ՖիլմագրությունՈւենթուորթ Միլեր Մրցանակներ և անվանակարգերՈւենթուորթ Միլեր ԾանոթագրություններՈւենթուորթ Միլեր Արտաքին հղումներՈւենթուորթ Միլեր1972Fox Broadcasting Companyd:Q1065474d:Q1776955d:Q23169ԱնգլերենԱնգլիաԴերասանՀունիսի 2Միացյալ ԹագավորությունՄոդելՈսկե գլոբուսՊրոդյուսերՍցենարիստՓախուստ բանտից

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՄակդիրԴանթեական առասպելԱմերիկայի Միացյալ ՆահանգներՄարտի 29ՍտենտավորումԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ՍիամանթոՇառլ ԱզնավուրԲնությունԱլեն ՍիմոնյանԿոկորդաբորբԴաշտանային ցիկլԳլխավոր էջՍիլվա ԿապուտիկյանՍարդարապատի հերոսամարտՑրված սկլերոզՀայկական ճարտարապետությունԱրաբոՄերկուրի (մոլորակ)Որոնողական ռոբոտՄոնա ԼիզաԽնկո ԱպերԿոնԲասկետբոլԴերբայՍիմվոլիզմՁեռնաշարժությունՁկներՀայաստանի ձկների ցանկՔառօրյա պատերազմՆաիրի ԶարյանԱրյան խումբՎիլյամ ՍարոյանՄիզուղիների ինֆեկցիաներԽմելու ջուրԱնդրանիկ ՕզանյանՌուբեն Գրիգորյան (գործարար)Էպիլեպտիկ նոպաԽաղաղ օվկիանոսՀեշտոցային արտադրությունՄարմնի զանգվածի ինդեքսՀայաստանի բուհերի ցանկԿատարՎագինիզմՍյունիքի մարզSWOT վերլուծությունԱլերգիաՀայկական հարցՀամասեռականությունԴարձվածքԳորշ արջԷդուարդ ՍպերցյանԱրեգակնային համակարգՊեպոՎավերագրական ֆիլմԱրտաշեսյանների թագավորությունՄիզոպրոստոլՍրբանային սեքսՀոգեկան հիվանդություններԹբիլիսիՄիգրենՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՊորտուգալիաՔիմիական տարրերի ցանկՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկԿողմնային ամիոտրոֆիկ սկլերոզԷնդոմետրիոզԲրոնխիալ ասթմաԲելգիաԱլեքսանդր ՇիրվանզադեՎայոց ձորի մարզՍուր բրոնխիտԵզդիներԱշխարհի մայրաքաղաքների ցանկ🡆 More