Ուենդի Հիլլեր

Դամա Ուենդի Մարգարետ Հիլլեր (անգլ.՝ Dame Wendy Margaret Hiller, օգոստոսի 15, 1912(1912-08-15), Ստոկպորտ, Միացյալ Թագավորություն - մայիսի 14, 2003(2003-05-14), Բիկոնսֆիլդ, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր (1959)։

Ուենդի Հիլլեր
Ուենդի Հիլլեր
Ծննդյան թիվ՝օգոստոսի 15, 1912(1912-08-15)[…]
Ծննդավայր՝Ստոկպորտ, Միացյալ Թագավորություն
Վախճանի թիվ՝մայիսի 14, 2003(2003-05-14)[…] (90 տարեկան)
Վախճանի վայր՝Բիկոնսֆիլդ, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝Ուենդի Հիլլեր Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ՝
Բրիտանական կայսրության կին կոմանդոր շքանշան Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
և Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար
IMDb։ID 0384908

Կենսագրություն

Գործունեություն

Ուենդի Մարգարետ Հիլլերը ծնվել է Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չեշիր կոմսության Ստոկպորտ քաղաքում՝ բամբակ արտադրողների՝ Ֆրենկ Ուոթկին Հիլերի և Մերի Սթոունի ընտանիքում։

Դերասանուհին իր պրոֆեսիոնալ գործունեությունը սկսել է 1930-ական թվականների սկզբին՝ Մանչեստրում։ Առաջին հաջողությանը հասել է 1934 թվականին, որից հետո շատ է շրջագայել Անգլիայի թատրոններով։ 1935 թվականինն կայացել է նրա առաջնելույթը Լոնդոնի Վեստ Էնդում։ 11936 թվականին Ուենդի Հիլլերը համերգներով հանդես է եկել Նյու Յորքում, որտեղ նրան նկատել է Ջորջ Բեռնարդ Շոուն։ Բեռնարդ Շոուիին շատ դուր է եկել երիտասարդ դերասանուհու խաղը, և նա աղջկան հրավիրել է իր «Սուրբ Իոհաննա», «Պիգմալիոն» և «Մայոր Բարբարան» պիեսներում խաղալու։ Շոուն նաև պնդել է, որ դերասանուհին խաղա Էլիզա Դուլիտլի դերը 1938 թվականին էկրանավորված պիեսում, որի համար նա առաջին անգամ առաջադրվել է «Օսկար»–ի, ընդ որում, Հիլլերը դարձել է առաջին բրիտանացի դերասանուհին, որն առաջադրվել է այդ մրցանակին։ 1941 թվականին նա նկարահանվել է Բեռնարդ Շոուի պիեսի ևս մեկ էկրանավորումում՝ «Մայոր Բարբարան» ֆիլմում։ 1945 թվականին Հիլլերը հայտնվել է բրիտանական դասական «Ես գիտեմ ուր եմ գնում» կինոֆիլմում։

Հետագայում, գործունեության զարգացման հետ մեկտեղ, Ուենդի Հիլերը հայտնի է դարձել ինչպես Լոնդոնում, այնպես էլ Նյու Յորքում։ 1947 թվականին նա Բրոդվեյում հանդես է եկել «ժառանգորդուհի» պիեսում։

Չնայած կինոյում հաջող դերերին և Հոլիվուդի գայթակղիչ առաջարկներին, Ուենդի Հիլլերը, այնուամենայնիվ, շարունակում էր մնալ թատերական դերասանուհի՝ միայն երբեմն հայտնվելով կինոէկրաններին։ 1950-ական թվականներին Ուենդի Հիլլերը ուշագրավ դերեր է ունեցել «Կղզիներից արտաքսվածը» (1952), «Արժեքավոր ինչ-որ բան» (1957), «Ինչպես սպանել հարուստ քեռուն» (1957) ֆիլմերում, ինչպես նաև «Առանձին սեղանների մոտ» (1958) ֆիլմերում, որում խաղացած դերը նշվել է «Օսկար» մրցանակով որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Չնայած նման հաջողությանը, սառնասրտորեն է մոտեցել իր կինոդերերին և մրցանակի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է․ «Այդ պատիվն ինձ համար կարևոր չէ․ խղճուկ կանխիկ փողեր՝ ահա թե ինչ է նշանակում այն ինձ համար»։ Երրորդ անգամ նա «Օսկար»–ի է առաջադրվել 1967 թվականին՝ «Մարդը բոլոր ժամանակներում» ֆիլմում իր դերի համար։

1971 թվականին Ուենդի Հիլլերին շնորհվել է Բրիտանական կայսրության շքանշանի սպայի կոչում, իսկ 1975 թվականին դարձել է այդ շքանշանի տիկին-հրամանատար։

1960 թվականին «Որդիներ և սիրեկաններ» ֆիլմում իշխող մոր դերի համար Ուենդի Հիլլերն առաջադրվել է BAFTA մրցանակի։ Արքայադուստր Դրագոմիրովայի դերը Ագաթա Քրիստիի «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»» վեպի Էկրանավորման մեջ (1974) նրան ավելի մեծ հաջողություն և երեկոյան բրիտանական կինոմրցանակ է բերել։ Հետագա տարիներին նրա մյուս ուշագրավ դերերից էին «Անիծյալների ճանապարհորդությունը» (1976) ֆիլմում Ռեբեկա Վայլերի և «Փիղ-մարդը» ֆիլմում (1980)՝ Լոնդոնի հոսպիտալում չար տիկնոջ դերերը։

Վերջին անգամ Արևմտյան Էնդում Հիլլերը հայտնվել է 1988 թվականին «Տիկին Դեյզի վարորդը» բեմադրությունում, իսկ նրա վերջին էկրանային դերը դարձել է Էլիս ֆոն Հոլզենդորֆը «Կոմսուհի Էլիը» ֆիլմում (1992)։

Անձնական կյանք

1937 թվականին Ուենդի Հիլլերն ամուսնացել է սցենարիստ Ռոնալդ Գոուի հետ, որը նրանից 15 տարով մեծ էր։ 1940-ական թվականների սկզբին զույգը տեղափոխվել է Բակինգեմշիր կոմսության Բիկոնսֆիլդ քաղաք, որտեղ ծնվել են նրանց երկու երեխաները՝ Էննը (1939-2006) և Էնթոնին (ծնվ. 1942) Ուենդի Հիլլերը վատառողջության պատճառով 1992 թվականին դադարեցրել է իր դերասանական գործունեությունը։ Հաջորդ տարի Հիլլերը բաժանվել է Ռոնալդ Գոուից։ Դերասանուհին մահացել է 2003 թվականի մայիսի 14-ին՝ 90 տարեկան հասակում, Բիկոնսֆիլդի իր տանը։

Ընտրված ֆիլմագրություն

  • 1938, «Պիգմալիոն», Էլիզա Դուլիտլ
  • 1941, «Մայոր Բարբարան», մայոր Բարբարա
  • 1945, «Ես գիտեմ ուր եմ գնում», Ջոն Ուեբսթեր
  • 1952, «Կղզիներից արտաքսվածը», Տիկին Ալմայեր
  • 1957, «Ինչպես սպանել հարուստ քեռուն», Էդիտ Կլիտերբյորն
  • 1957  «Արժեքավոր ինչ-որ բան», Էլիզաբեթ Մակքենզի Նյուտոն
  • 1958, «Աառանձին սեղանների մոտ», Պետ Կուպեր
  • 1960, «Որդիներ և սիրեկաններ», Հերտրուդա Մորել
  • 1963, «Խաղալիքներ ձեղնահարկում», Աննա
  • 1966, «Մարդը բոլոր ժամանակներում», Էլիս Մուր
  • 1974, «Սպանություն «Արևելյան ճեպընթացում»», Դրագոմիրովա իշխանուհի
  • 1976, «Անիծյալների ճանապարհորդությունը», Ռեբեկա Վայլեր
  • 1980, «Փիղ մարդը», Մազերհեդ
  • 1982, «Սիրով զբաղվելով», Ուիննի Բեյթս
  • 1982, «Մեղադրանքի վկան», Ջանեթ Մակենզի
  • 1987, «Ջուդիթ Հիրնի միայնակ կիրքը», մորաքույր Դ’Արիս

Մրցանակներ

Ծանոթագրություններ

Ուենդի Հիլլեր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուենդի Հիլլեր» հոդվածին։

Tags:

Ուենդի Հիլլեր ԿենսագրությունՈւենդի Հիլլեր Ընտրված ֆիլմագրությունՈւենդի Հիլլեր ՄրցանակներՈւենդի Հիլլեր ԾանոթագրություններՈւենդի Հիլլեր19122003d:Q230626d:Q812906ԱնգլերենՄայիսի 14Միացյալ ԹագավորությունՍթոքպորտՕգոստոսի 15Օսկար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Լուիզա ՆերսիսյանՀայաստանի ձկների ցանկԱվարայրի ճակատամարտՔառօրյա պատերազմՄոտիվացիաԱնտառՈւկրաինաՂազախստանՄարդու իրավունքներԱլկաններՖրանսիաՄոնղոլական կայսրությունՆեմեսիս (դիցաբանություն)ՀերպեսԿանդիդոզՕվկիանոսՍև անգղԿարճատեսությունԳայլերՄոմիկՄհեր ՄկրտչյանՀաստ աղիքների բորբոքումԹլփատումԵհովայի վկաներՍողոմոն ԹեհլիրյանԱնկախ Պետությունների ՀամագործակցությունԾաղկազարդՓայծաղԲանակում (հեռուստասերիալ)ՆևրոզներԵղիշե ՉարենցՇիրակի մարզԲառակապակցությունԻտալիաՖեմինիզմԳառնու հեթանոսական տաճարՄեսրոպ ՄաշտոցԿռունկներՔաղաքացիական պայմանագիր կուսակցությունԽաչակրաց արշավանքներՍերժ ՍարգսյանԱդրբեջանԵնթակաԲարդ նախադասությունԵզդիներԳեղարքունիքի մարզՀիրիկԼեոնարդո դա ՎինչիՍիֆիլիսԴեքսամետազոնՁեռքբերովի անօգնականությունՀայոց ցեղասպանությունՀայ ֆիդայիներԱնգլիաԳենդերային ինքնությունԿանանց միջազգային օրՏեղեկատվական տեխնոլոգիաներՀարսնացու հյուսիսիցՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)Հարրի Փոթեր (վիպաշար)Համախառն ներքին արդյունքԴանիել ՎարուժանԲարորակ ուռուցքներՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԹաիլանդՀունաստանԱկսել ԲակունցԱրտավազդ ԲՍտամոքսԻբուպրոֆենՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաԲյուզանդական կայսրություն🡆 More