Նևին Չոքայ: թուրք նկարչուհի

Նևին Չոքայ (թուրքերեն՝ Nevin Çokay, 1930, Ստամբուլ, Թուրքիա - հուլիսի 24, 2012(2012-07-24), Ֆոչա, Իզմիրի մարզ, Թուրքիա), թուրք նկարիչ, ավագ դպրոցի արվեստի և արվեստի պատմության ուսուցիչ։

Նևին Չոքայ
Նևին Չոքայ: թուրք նկարչուհի
Ծնվել է1930
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Վախճանվել էհուլիսի 24, 2012(2012-07-24)
Մահվան վայրՖոչա, Իզմիրի մարզ, Թուրքիա
ՔաղաքացիությունՆևին Չոքայ: թուրք նկարչուհի Թուրքիա
ԿրթությունՄիմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան (1953)
Մասնագիտություննկարչուհի
Կայքnevincokay.com(գերմ.)(անգլ.)(ֆր.)
Նևին Չոքայ: թուրք նկարչուհի Nevin Çokay Վիքիպահեստում

Կենսագրություն

Նևին Չոքայը ծնվել է 1930 թվականին Ստամբուլում։ Մանությունն անցել է Թուրքիայի տարբեր շրջաններում։ 1947 թվականին ընդունվել է Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան, սովորել Բեդրի Ռահմի Էյուբօղլու ստուդիայում։ Համալսարանն ավարտել է 1953 թվականին։ Եղել է նաև ՊԵՆ ակումբի անդամ։ Առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1953 թվականին Ստամբուլի «Մայա» պատկերասրահում։ 1950-1953 թվականներին եղել է Նեդիմ Օթյամի ղեկավարությամբ գործող թուրքական ժողովրդական երաժշտության պետական երգչախմբի անդամ։ Բացի Իտալիայում համերգներին և ազգագրական միջոցառումներին մասնակցելուց, Նևին Չոքայն աշխատել է նաև որպես հնչյունային դերասան և հանդես եկել Yurda Dönüş ֆիլմում։

1954 թվականից Չոքայն ամբողջությամբ նվիրվել է նկարչությանը։ Նրա նկարները ցուցադրվել են Անկարայի Կերպարվեստի և քանդակի պետական թանգարանում հատուկ ցուցահանդեսների ժամանակ և Փարիզի երիտասարդ նկարիչների բիենալեում։ 1961 թվականին արժանացել է Ստամբուլի արվեստի փառատոնի երկրորդ մրցանակին։ 1979 թվականին Չոքայը հրավիրվել է Հոլանդիա, որտեղ նրա նկարները ցուցադրվել են Դեյվենտերի, Հաագայի և Ռոտերդամի տարբեր թանգարաններում ու պատկերասրահներում ամբողջ տարվա ընթացքում։ Նևին Չոքայի կտավները գտնվում են Գերմանիայի և Նիդերլանդների հանրային և մասնավոր հավաքածուներում, Անկարայի Կերպարվեստի և քանդակի պետական թանգարանում, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունում, Ստամբուլի քաղաքային վարչությունում, Ստամբուլի համալսարանում, նախկին Հարավսլավիայի Umjetnicka Galerij-ում։

Չոքայը 17 տարի ավագ դպրոցներում աշխատել է որպես արվեստի և արվեստի պատմության ուսուցիչ, 10 տարի նկարչության մասնավոր դասեր է տվել տարբեր ստուդիաներում։ Կյանքի վերջին 10 տարիներին աշխատել է Իզմիրի մարզի Ֆոչա քաղաքի իր մասնավոր ստուդիայում։

Չոքայը մահացել է Ֆոչայում 2012 թվականին 82 տարեկան հասակում։ Ամուսնացած է եղել, ունեցել է մեկ որդի։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

19302012d:Q1921294ԹուրքԹուրքերենԹուրքիաԻզմիրի մարզՀուլիսի 24Ստամբուլ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հեշտոցային արտադրությունԳլխուղեղԿարմրախտՍտորակետԴուբայՖուտբոլի աշխարհի առաջնություն 2018 Խումբ BԲայԵրկաթ պակասորդային սակավարյունությունՎարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամՓայծաղԵրևանի պետական համալսարանԵռանկյան բարձրությունBTSԲերանաբորբՍևրի պայմանագիրՄարսողական համակարգԱրգանդի միոմաԴժոխք (Աստվածային կատակերգություն)ԱնգլերենՍակավարյունությունԼիոնել ՄեսսիԱրարատի մարզՀայկական լեռնաշխարհՍուրեն Շահվերդյան (բեմադրիչ)ԽորանարդԳեղարքունիքի մարզՏերունական աղոթքԱրծիվներԾրագրավորումԷկզեմաՄոնթե ՄելքոնյանԵրաժշտական գործիքներԱլբերտ ԱյնշտայնՎաղարշապատԱշխարհի մայրաքաղաքների ցանկՄարդու ատամԱռյուծԿարեն ԴեմիրճյանՄիգրենՎիտամին AՎիժում (հղիության կրելախախտ)Իոսիֆ ՍտալինԳերմանիաԱրաբոԴուայթ ԷյզենհաուերՆշիկաբորբՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԳոշավանքԿաթվածԱրամ ԱսատրյանԽոյ (կենդանակերպի նշան)Օսմանյան կայսրությունԱրտավազդ ԲՍպիտակուցներԲաժանարարների աղյուսակԵղիշե ՉարենցԽալազիոնՍայաթ-ՆովաՈւկրաինաԵրուսաղեմԹմրամիջոցՀամակարգային կարմիր գայլախտՀունաստանԱրշակ ԲՊրոտամին սուլֆատՀայաստանի Հանրապետության բնակչությունԻրանՏողադարձԳևորգ Մարզպետունի (վեպ)Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)ՄոմիկՔրիստոնեությունԲրազիլիաՏասնաբանյաԻնֆեկցիոն մոնոնուկլեոզՄարտի 28Օլիմպիական սպորտաձևերԱռնանդամի գլխիկ🡆 More