Նիկոլա Սթերջեն

Նիկոլա Ֆերգյուսոն Սթերջեն (անգլ.՝ Nicola Ferguson Sturgeon, հուլիսի 19, 1970(1970-07-19), Irvine, Շոտլանդիա), Շոտլանդիայի թվով հինգերորդ գործող առաջին նախարարը, ինչպես նաև Շոտլանդիայի Ազգային կուսակցության առաջնորդը, առաջին կինը, որը զբաղեցնում է այդ պաշտոնները։

Նիկոլա Սթերջեն
անգլ.՝ Nicola Sturgeon
Նիկոլա Սթերջեն
 
Կուսակցություն՝ Շոտլանդիայի ազգային կուսակցություն
Կրթություն՝ Գլազգոյի համալսարան, Greenwood Academy? և University of Glasgow School of Law?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք Շոտլանդիայի եկեղեցի
Ծննդյան օր հուլիսի 19, 1970(1970-07-19) (53 տարեկան)
Ծննդավայր Irvine, Շոտլանդիա
Քաղաքացիություն Նիկոլա Սթերջեն Միացյալ Թագավորություն
Ի ծնե անուն անգլ.՝ Nicola Ferguson Sturgeon
Մայր Joan Sturgeon?
Ամուսին Peter Murrell?
 
Կայք՝ firstminister.gov.scot
 
Պարգևներ

Վաղ տարիներ և կրթություն

Նիկոլա Ֆերգյուսոն Սթերջենը ծնվել է Էրշիրի կենտրոնական հիվանդանոցում 1970 թվականի հուլիսի 19-ին։ Նա էլեկտրիկ Ռոբերտ Սթերջենի ընտանիքում երեք դուստրերից ավագն է։ Նրա մայրը՝ Ջոանը, Շոտլանդիայի Ազգային կուսակցության (SNP) Հյուսիսային Էրշիրի խորհրդի անդամ է։

Սթերջենն ավարտել է Գլազգոյի համալսարանը՝ 1992 թվականին ստանալով իրավաբանական գիտությունների բակալավրի աստիճան։ Հետո սովորել և աշխատել է որպես իրավաբան Ստերլինգում, ապա Գլազգոյում։

Քաղաքական կարիերայի սկիզբ

Սթերջենը Շոտլանդիայի ազգային կուսակցությանը (SNP) անդամակցել է 1986 թվականին՝ արդեն այդ պահին լինելով միջուկային զինաթափման արշավի անդամ, և շուտով այնտեղ դարձել է երիտասարդության հարցերով փոխկազմակերպիչ և գովազդի գծով փոխկազմակերպիչ։ Նա առաջին անգամ առաջադրվել է 1992 թվականին՝ որպես SNP-ի բրիտանական խորհրդարանի թեկնածու Գլազգոյի օկրուգում, որտեղ չի կարողացել հաղթել, բայց դարձել Է Շոտլանդիայի խորհրդարանի ամենաերիտասարդ թեկնածուն։

1997 թվականի համընդհանուր ընտրություններում Սթերջենն առաջադրվել է Գլազգո Գովանի օկրուգում։ Նա պարտվել է Լեյբորիստական կուսակցության թեկնածու Մոհամեդ Սարվարին, որը հավաքել էր 2914 ձայն։ Դրանից կարճ ժամանակ անց Սթերջենը նշանակվել է SNP-ի էներգետիկ և կրթական հարցերով ներկայացուցիչ։

1999 թվականին Սթերջենը մասնակցել է Շոտլանդիայի խորհրդարանի պատմության մեջ առաջին ընտրություններին՝ որպես Գլազգո Գովանի օկրուգում SNP-ի թեկնածու։ Չնայած նա չկարողացավ հաղթել օկրուգում, սակայն նա Գլազգոյի տարածաշրջանի SNP կուսակցության տարածաշրջանային ցուցակի առաջին տեղում էր, և այդպիսով ընտրվեց Շոտլանդիայի խորհրդարան։ Շոտլանդիայի խորհրդարանում առաջին ժամկետի ընթացքում Սթերջենը 1999 թվականից մինչև 2000 թվականը եղել է ստվերային կաբինետի անդամ  երեխաների գործերի և կրթության նախարար, առողջապահության նախարար 2000 թվականից մինչև 2003 թվականը, արդարադատության նախարար 2003 թվականից մինչև 2004 թվականը։

Կուսակցության ղեկավարի տեղակալ և առաջին նախարարի տեղակալ

2004 թվականի հունիսի 22-ին, Ջոն Սուիննին հրաժարական է տվել SNP-ի առաջնորդի պաշտոնից՝ Եվրախորհրդարանի ընտրություններում վատ արդյունքներից հետո։ 2004 թվականի հունիսի 24-ին Սթերջենը հայտարարել էր, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել կուսակցության առաջնորդի պաշտոնում։ Սակայն հետո նա դուրս է եկել ընտրություններից հօգուտ Ալեքս Սալմոնդի թեկնածության, որն ի սկզբանե հայտարարել էր, որ մտադիր չէ առաջադրվել, և դարձել է կուսակցության փոխնախագահի թեկնածու Սալմոնդի հետ տանդեմում։

2004 թվականի սեպտեմբերի 3-ին Սալմոնդը և Ստերջենը հայտարարվեցին ընտրություններում հաղթողներ։ Քանի որ Սալմոնդն այդ պահին դեռ պատգամավոր էր Համայնքների պալատում, Սթերջենը Շոտլանդիայի խորհրդարանում SNP խմբակցության ղեկավարն էր մինչև 2007 թվականի ընտրությունները, երբ Սալմոնդն ընտրվեց Շոտլանդիայի խորհրդարան։

Նիկոլա Սթերջեն 
Սթերջեն, Սալմոնդ և Շոտլանդիայի խորհրդարանի անդամներ, 2011 թվական
Նիկոլա Սթերջեն 
Սթերջեն, Սուիննի և կառավարության այլ անդամներ, Էդինբուրգ, 2016 թվական
Նիկոլա Սթերջեն 
Սթերջեն, Սուիննի և կառավարության այլ անդամներ, Էդինբուրգ, 2018

2007 թվականի ընտրություններում Գլազգոյի շրջանում նա հաղթել է լեյբորիստ Գորդոն Ջեքսոնին՝ 4,7 %-ի առավելությամբ։ 2007 թվականի ընտրությունները հանգեցրել է «կասեցված խորհրդարանի», SNP ստացել է 47 մանդատ, լեյբորիստները 46, SNP հետագայում ձևավորվել է փոքրամասնության կառավարություն։ Ստերջենը նշանակվել է առաջին նախարար Ալեքս Սալմոնդի աշխատասենյակում առաջին նախարարի և առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնում։

2011 թվականին SNP-ը տարել է վստահ հաղթանակ և հասել բացարձակ մեծամասնության խորհրդարանում։ Ստերջենը պահպանել է առաջին նախարարի տեղակալի և առողջապահության նախարարի պաշտոնը, սակայն մեկ տարի անց նա նշանակվել է ենթակառուցվածքների և ներդրումների նախարար և Շոտլանդիայի անկախության հանրաքվեի կազմակերպման ղեկավար։ Սթերջենը պնդել է, որ անկախությունը Շոտլանդիային թույլ կտա ավելի ուժեղ և մրցունակ երկիր կառուցել ծախսերի գերակայությունները փոխելու համար, որպեսզի պայքարեն «Շոտլանդիայի նման հարուստ երկրում աղքատության սկանդալային աճի դեմ»։

2014 թվականի սեպտեմբերի 19-ի հանրաքվեում ընտրողների 55,3 %-ը չի պաշտպանել Շոտլանդիայի անկախությունը, 44,7 %-ը քվեարկել է «այո»։ Հանրաքվեում պարտվելուց հետո առաջին նախարար Ալեքս Սելմոնդը հայտարարել է, որ հեռանում է առաջին նախարարի և SNP-ի առաջնորդի պաշտոնից։ Սթերջենն անմիջապես հայտարարել է, որ ինքը լինելու է այդ պաշտոնի թեկնածուն և մեծ աջակցություն է ստացել SNP հիերարխիայում։

Շոտլանդիայի Ազգային կուսակցության ղեկավար

2014 թվականի սեպտեմբերի 24-ին Սթերջենը պաշտոնապես սկսեց իր նախընտրական քարոզարշավը, SNP-ի մեծ թվով նշանավոր անդամներ հրապարակավ պաշտպանեցին նրա թեկնածությունը, և ակնհայտ դարձավ, որ ոչ մի այլ թեկնածու չի կարողանա ստանալ անհրաժեշտ նոմինալ ձայներ։

SNP-ի ղեկավարության պաշտոնի թեկնածությունների առաջադրումը փակվել է հոկտեմբերի 15-ին, Սթերջենը հաստատվել է որպես միակ թեկնածու։ Նա ընտրություններին ընտրվել է ոչ այլընտրանքային հիմունքներով՝ 2014 թվականի նոյեմբերին կուսակցության աշնանային համաժողովի ժամանակ։

Շոտլանդիայի առաջին նախարար

2014 թվականի նոյեմբերի 19-ին, Սալմոնդը պաշտոնապես հրաժարական տվեց Շոտլանդիայի առաջին նախարարի պաշտոնից, և Սթերջենն ընտրվեց Շոտլանդիայի խորհրդարանի կողմից որպես նրա իրավահաջորդ՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կինը։

Կարծիքներ

The Herald շոտլանդական հրատարակությունը նրան անվանել է «Տարվա շոտլանդացի քաղաքական գործիչ» 2008, 2012 և 2014 թվականներին։

2013 թվականի փետրվարին նա զբաղեցրել է 20-րդ տեղը Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կանանց ցուցակում Woman's Hour BBC Radio 4 շոուի ժամանակ։

2018 թվականի մարտին նա զբաղեցրել է 1-ին տեղը Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կանանց ցանկում՝ ըստ SkyNews-ի լսարանի առցանց հարցման՝ շրջանցելով թագուհի Ելիզաբեթ II-ին։

Անձնական կյանք

Սթերջենն ապրում է Գլազգոյում ամուսնու՝ Պիտեր Մյուրելի հետ, ով ներկայումս զբաղեցնում Է Շոտլանդիայի Ազգային կուսակցության (SNP) գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։ Նրանք իրենց նշանադրության մասին հայտարարել են 2010 թվականի հունվարի 29-ին և ամուսնացել 2010 թվականի հուլիսի 16-ին Գլազգոյում։

Ծանոթագրություններ

Նիկոլա Սթերջեն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Սթերջեն» հոդվածին։

Tags:

Նիկոլա Սթերջեն Վաղ տարիներ և կրթությունՆիկոլա Սթերջեն Քաղաքական կարիերայի սկիզբՆիկոլա Սթերջեն Կուսակցության ղեկավարի տեղակալ և առաջին նախարարի տեղակալՆիկոլա Սթերջեն Շոտլանդիայի Ազգային կուսակցության ղեկավարՆիկոլա Սթերջեն Շոտլանդիայի առաջին նախարարՆիկոլա Սթերջեն ԿարծիքներՆիկոլա Սթերջեն Անձնական կյանքՆիկոլա Սթերջեն ԾանոթագրություններՆիկոլա Սթերջեն1970d:Q1774629ԱնգլերենՀուլիսի 19Շոտլանդիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վազգեն Ա ԲուխարեստցիԿենդանակերպի նշաններՀամախառն ներքին արդյունքԹութակներ (ընտանիք)Դավիթ ԱնանյանՁվարանի կիստաՀայերԱլյումինՏեսակարար ջերմունակությունԹռչուններԿրեատինինԱուտիզմԴերբայական դարձվածԽաչատուր ԱբովյանԻբուպրոֆենԵնթակաՔիշ (կղզի)ԱնիՁիԴվինԼևոն ԲԳագիկ ԱԳևորգ Չաուշ44-օրյա պատերազմԲիբլիական (պոեմ)ՆշիկաբորբԶուգահեռագիծԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըՇվեյցարիաՊարբերական հիվանդությունԾնեբեկԱլբերտ ԱզարյանՀայաստանի կուսակցությունների ցանկՎարդգես ՍուրենյանցՆապաստակներՀովհաննես ՇիրազԱծանցյալՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Արյան ճնշումԵրազԴպրությունՍայաթ-ՆովաՎոլֆգանգ Ամադեուս ՄոցարտՎանաձորՈրոտանԼևոն ՇանթԾիրանԿրիպտոարժույթԱղմուկ ականջներումՉակերտներԼեոնիդ ԵնգիբարյանԱդրբեջանՄարտիրոս ՍարյանՄիջին ականջի բորբոքումՍերգեյ ՓարաջանովՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԿռունկներԳրիգոր ՆարեկացիՄեծ ՀայքՄինաս ԱվետիսյանՍերմՍմբատաբերդՄանուշակԿոտորակ (մաթեմատիկա)ԴերանունԵրկաթ պակասորդային սակավարյունությունՔրիստոնեությունՄողեսներՄոմիկՀայ-վրացական պատերազմԵվրոպաՎահագնԱՄՆ-ի նախագահների ցանկԲրազիլիաԱրարատի մարզԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՉինաստան🡆 More